13:31 15.07.2021
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը սկսել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի կասետային ենթազինամթերքով վարակված տարածքների ականազերծումը։ Այս տարի նախատեսվում է մաքրել 45 000 քմ տարածք։ Ականազերծման աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «The Halo Trust» ընկերությունը: Աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնում է ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը։
13:30 15.07.2021
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 14-ին Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցից բերման է ենթարկվել 32-ամյա Դավիթ Կ.-ն, որը հուլիսի 9-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:16 15.07.2021
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հուլիսի 16-17-ը կայցելի Հայաստան: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցի կազմակերպչական աշխատանքների մասին, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
13:10 15.07.2021
Հուլիսի 14-ին Գոգավանի հսկիչ-անցագրային կետից Տաշիրի բաժին բերման է ենթարկվել 61-ամյա Ռազմիկ Վ.-ն, որը հուլիսի 2-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ […]
13:03 15.07.2021
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Արվեստասերունդ» կրթական նախագիծը: Նախագծի շրջանակում գործում են «Անիմացիոն» և «Կինոնկարչության» աշխատարանները, որտեղ ընդգրկված 6-13 տարեկան երեխաներն անմիջականորեն մասնակցում են արվեստի գործի ստեղծմանը՝ պրոֆեսիոնալների կողմից ստանալով գործնական գիտելիքներ: Նախագծի նպատակն է նոր ձև ու բովանդակություն հաղորդել գեղարվեստական կրթությանը՝ ապահովելով մշակութային կրթության շարունակականություն: «Արվեստասերունդ»-ցիների կրթությունը սկսվում է հայկական […]
13:01 15.07.2021
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացումը վկայում է թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ուղիով շարունակելու Հայաստանի հանձնառության մասին: Հայաստանում ընթացող բարեփոխումներն ու ժողովրդավարական վերափոխումներն աննկատ չեն անցել: Ես անկեղծ հույս ունեմ, որ Դուք կշարունակեք […]
12:57 15.07.2021
Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելու հարցում ձեռք է բերվել համաձայնություն։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։ Վերջինս հիշեցրել է, որ երեկ կայացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իսրայելի նորընտիր նախագահ Իցհակ Գերցոգի միջև։ Ըստ Չելիքի Թուրքիան ու Իսրայելը ունենք մի շարք խնդիրներ, […]
12:50 15.07.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 11, խարդախության՝ 8, մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման` 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության և սպանության […]
12:43 15.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 398 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 164 մարդ, մահացել` 11 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 382 734 դեպք: Ապաքինվել է 362 491 մարդ, մահացել` 5 503 պացիենտ:
12:38 15.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին և հայտարարություններին: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ: Մանդատը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ […]
12:31 15.07.2021
Պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով հանրապետության ողջ տարածքում նախատեսված գազանջատումը անորոշ ժամանակով հետաձգվում է՝ տեխնիկական պատճառներով պայմանավորված։ Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրել են «Արցախգազ» ընկերությունից։ Հետագայում նախատեսվող աշխատանքներով պայմանավորված պլանային անջատման մասին ընկերությունը կանխավ կտեղեկացնի բնակչությանը։ «Արցախգազ»֊ը պատճառած անհանգստության համար հայցում է բաժանորդների ներողամտությունը։
12:29 15.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչությունների և լիցենզավորման գործակալության աշխատակիցների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ու ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը: Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության նոր ծրագրում կրթության ոլորտի […]
12:22 15.07.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 53 դեպք, որից 45 դեպքով հաշվարկվել է 78.039.217 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 15 դեպքով նշանակվել է 1.430.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է […]
12:01 15.07.2021
Հուլիսի 14-ին կայացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ձևավորված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի՝ Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքի մոտով անցնող ավտոճանապարհի մոտ 8 կմ (կմ 29+600-կմ 37+544.68) հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստը։ Մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, […]
11:55 15.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներիկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը Հուլիսի 14-15-ը գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
11:49 15.07.2021
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հուլիսի 15-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք, այսօր խորհրդարանում հրավիրված է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված են մի շարք վիճահարույց նախագծեր։ Սակայն կա այլևս ընտրված նոր խորհրդարան, որը շուտով կստանձնի մանդատները։ Ներկայիս խորհրդարանը չպետք […]
11:36 15.07.2021
ՀՀ ԿԸՀ-ն այօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։ Որոշումը կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու։ Այս մասին գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
11:27 15.07.2021
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի հուլիսի 12-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ միայն անկախության «A» միջազգային կարգավիճակ ունեցողների համար թույլատրելի տեսաուղերձը` ադրբեջանական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձնանց խոշտանգելիս, գլխատելիս ոգեշնչված են եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով: Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների արարքների և հրապարակային ուղերձների վերլուծությունն ապացուցում է ֆաշիզմի […]
11:20 15.07.2021
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ տևական ժամանակ ընթացող բանակցություններն ավարտին հասան, և սույն թվականի օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի Lufthansa ավիաընկերությունը: Ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա)- Երևան -Ֆրանկֆուրտ (Գերմանիա) երթուղով՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ: Ֆրանկֆուրտից Երևան չվերթները կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Ֆրանկֆուրտ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Ավիատոմսերի […]
11:12 15.07.2021
2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան, Արմավիր-Երևան ավտոճանապարհով երթևեկելիս կորցնելով կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդը և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, ովքեր ոստիկանության Վաղարշապատի պահպանության բաժնի աշխատակիցներ են, տեղում մահացել են: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի […]
11:04 15.07.2021
Հուլիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 949 դեպք, որոնցից 218 022 -ն` առողջացած, 4556-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3261 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 253 024 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5662 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք: Ունենք 126 […]
10:59 15.07.2021
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ կկայանա Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի հայաստանյան պրեմիերան։ «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի ներկայացումները Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայում տեղի կունենան հուլիսի 16-ին, 17-ին՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, 19-ին, 20-ին՝ դիրիժոր Սուրեն Շահիջանյանի ղեկավարությամբ: Ներկայացումների սկիզբը ժամը 20:00-ին է։ Գլյուկի 18-րդ դարի այս անմահ […]
10:54 15.07.2021
Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածնի վիճակն այս պահի դրությամբ կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը գնահատում է կայուն, նվազել է թթվածնակախվածությունը, վատացում չկա: Այս մասին հայտնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից: Հիշեցնեք, որ երեկ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նորածին […]
10:48 15.07.2021
Կայացել է «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթի ժյուրիի առցանց անդրանիկ նիստը, որը ղեկավարում էր ժյուրիի նախագահ, վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ քննարկվեցին 1-ին փուլին առնչվող աշխատանքների կազմակերպման ընթացքը, որի ժամանակ ժյուրիի անդամների կողմից հնչեցին մի շարք առաջարկություններ կապված ժամկետների և գնահատման կարգի վերաբերյալ: Անդրանիկ նիստին մասնակցում էին ժուրիի անդամներ՝ ՀՀ […]
10:40 15.07.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջակա միջավայրի պահպանման, բնական պաշարների խելամիտ օգտագործման և դրանց կառավարման որոշ խնդիրների: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ քննարկվել է բնության հատուկ պահպանվող տարածքների, բնական էկոհամակարգերի, բուսական և կենդանական օրգանիզմների պահպանման հարցերի լայն շրջանակ: «Ստեղծված […]