15:55 15.07.2021
Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: «Բարձր եմ գնահատում Ձեր անկեղծ շնորհավորանքն իմ՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապերը հիմնված են երկու ազգերի մշակութային վաղեմի հարաբերությունների վրա, որոնք […]
15:54 15.07.2021
Այսօր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ կազմակերպել էր «E-school Armenia» ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը միջոցառման մասնակիցներին, այդ թվում՝ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, ներկայացվել են արտակարգ իրավիճակների պայմաններում կրթության կազմակերպման հայաստանյան փորձը, «E-school Armenia» ծրագրի, […]
15:40 15.07.2021
Հուլիսի 14-ին դեսպանության 2-րդ քարտուղար Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի «Eye Film Museum»-ում ներկա է գտնվել Շառլ Ազնավուրին նվիրված՝ «Aznavour, Le Regard de Charles» վավերագրական ֆիլմի նախադիտմանն, որը կազմակերպվել էր Ամստերդամի Alliance Francaise կենտրոնի նախաձեռնությամբ և դեսպանության աջակցությամբ, տեղեկացնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։ Լեգենդար շանսոնիեի կյանքի մասին պատմող ֆիլմը նկարահանվել է վերջինիս անձնական արխիվում պահվող, իր իսկ […]
15:38 15.07.2021
Կառավարությունը հաստատեց Սյունիքի մարզում Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու մասին միջոցառումը։ Աջակցության ծավալը՝ շուրջ 177 մլն ՀՀ դրամ, որը կուղղվի վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում կատարված ծախսերի և կրած վնասների մասնակի փոխհատուցմանը։ Նշված չափորոշիչներին համապատասխանող տնտեսավարողները աջակցությունից օգտվելու համար սույն թվականի հուլիսի 19-ից սեպտեմբերի 1-ը պետք է դիմեն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ լրացնելով […]
15:33 15.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին և հայտարարություններին: «Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը և խաղաղության պայմանագրին: Մինչդեռ Հայաստանը արդեն մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է՝ «Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և […]
15:30 15.07.2021
Հուլիսի 14-ին տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ. Բ.-ի (ծնված 1989թ.) դիմումը, որ հուլիսի 8-ին համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, իր հաշվից հափշտակվել է ընդհանուր 54.697 ՀՀ դրամ գումար: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ՏԿՀԴՊ վարչությունը։
15:22 15.07.2021
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ օտարերկրյա զինված ուժերը պետք է անհապաղ դուրս գան Լիբիայից, փոխանցում է ermenihaber-ը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կազմակերպվելիք նիստին ընդառաջ կատարած իր հայտարարության մեջ Մաասը նշել է, որ այդ գործընթացը պետք է սկսել սիրիացի վարձկաններից։ Իսկ երբ բոլոր վարձկանները դուրս բերվեն, մաս-մաս պետք է հեռանան նաև մնացած բոլոր ուժերը, այդ […]
15:18 15.07.2021
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է, որ 2021 թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումները տեղի կունենան Վենետիկում (Իտալիա) 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը: IDeA հիմնադրամը տեղեկացնում է, որ բացի մրցանակի շնորհման արարողությունից, որի ընթացքում հայտնի կդառնա 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը, և «Aurora Dialogues» քննարկումներից, հյուրերն ու մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամները, «Ավրորայի» հերոսներն ու «Ավրորա» […]
15:13 15.07.2021
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր շարունակել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով դատական նիստը։ Այս մասին հաղորդում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Մասնավորապես, դատարանն այսօր լսել է պաշտպանական կողմի դիրքորոշումը դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդության վերաբերյալ։ Պաշտպանները […]
15:06 15.07.2021
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա. Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: Իր […]
15:02 15.07.2021
Ճանապարհային ոստիկանությունն անվտանգ երթևեկության մշակույթի բարձրացման նպատակով հաճախ է կազմակերպում տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ նախադպրոցականների և դպրոցականների մասնակցությամբ։ Հուլիսի 14-ին ճանապարհային ոստիկանությունը հյուրընկալել էր Գլոբալ բրիջ կրթահամալիրի ամառային դպրոցի սաներին։ Նրանց ընդունեցին ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը և տեղակալ Նորիկ Սարգսյանը։ Ճանապարհային ոստիկանության ղեկավարները զրույցի, հարց ու պատասխանի միջոցով ստուգեցին ճանապարհային երթևեկության ոլորտի մասին երեխաների […]
14:51 15.07.2021
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը: Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։ Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես. Հյուսիսային […]
14:35 15.07.2021
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերն ու պայմանները պարզեցնելու նպատակով։ 2020 թ. հուլիսի 1-ից մեկնարկած երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերով իրականացվում է միանվագ դրամական աջակցության ծրագիր (մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու […]
14:29 15.07.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով այդ երկրում հիմնվելու է Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջազգային ինստիտուտ, հաղորդում է Ermenihaber-ը։ Հաղորդվում է, որ ինստիտուտը գործելու է Ստամբուլի համալսարանի ռեկտորատի ենթակայության ներքո: Այս մասին Էրդողանի համապատասխան հրամանագիրը հրատարակվել Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:
14:27 15.07.2021
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Գևորգյանի, վարչական դատարանի դատավորներ Արմեն Ներսիսյանի և Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:25 15.07.2021
Կառավարությունը հավանություն է տվել Երևան քաղաքի Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10, Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10, Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10/1 հասցեների քանդման ենթակա 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող հանրակացարանային թվով 3 շենքի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրին՝ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից […]
14:22 15.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են միջին մասնագիտական և նախնական արհեստագործական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների: Միաժամանակ նախարարի պաշտոնակատարի համապատասխան հրամաններով մի շարք ուսումնական հաստատություններում առաջիկա սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն մի քանի մասնագիտությունների նոր չափորոշիչներ: Ստորև ներկայացնում ենք փորձարկվող մասնագիտությունները՝ ըստ ուսումնական հաստատությունների․ […]
14:20 15.07.2021
Գործադիրը սահմանել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը: Վերջին տարիներին պետությունը վարում է նախադպրոցական ծառայությունների ընդլայնման հետևողական քաղաքականություն։ Մասնավորապես՝ նախադպրոցական ծառայությունների ընդլայնման գործիքներից են սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակում 2020 թ. հաստատվել է մանկապարտեզների կառուցման և նորոգման 30 […]
14:12 15.07.2021
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ Ադրբեջանի 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման համար հունիս ամսվա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն ապահովելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է պետբյուջեից միջոցներ հատկացնել շահառուներին վերջին՝ հունիս ամսվա, իսկ դրամական օգնության իրավունքն առաջին անգամ հունիս […]
14:10 15.07.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների, ցանկալի կամ հերթական համարանիշների գողության դեպքերը կանխելու, դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողին նույն համարանիշի կրկնօրինակը հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ գործող իրավակարգավորումների պայմաններում մեծ […]
14:04 15.07.2021
Հուլիսի 13-ին կայացել է «Վերականգնումից մինչև Կայուն զարգացման նպատակներ 4-ի (SDG 4) առաջընթացի արագացում» խորագրով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային կրթական հանդիպումը (Global Education Meeting-2021): Առցանց հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ավելի քան 60 երկրի կրթության նախարարների և փոխնախարարների, ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների, դասավանդողների, ուսանողների, քաղաքացիական […]
14:03 15.07.2021
Հուլիսի 14-ին՝ ժամը 03.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնու խճուղում «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 22-ամյա Էրիկ Հակոբյանը մահացել է, ևս մեկ անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։
13:50 15.07.2021
Հրդեհ Սևան քաղաքում Հուլիսի 15-ին՝ ժամը 10:09-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Սևանի քաղաքապետարանի տանիքը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:37-ին, մարվել՝ 11:24-ին: Այրվել են Նաիրյան փողոցի թիվ 164 հասցեում գտնվող Սևանի քաղաքապետարանի տանիքի (975 քմ) […]
13:44 15.07.2021
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքում անցկացվեց 2021 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը, որի ընթացքում Հայոց բանակ ճանապարհվեցին տարածաշրջանում բժշկական վերջնական զննություն անցած՝ զորակոչի ենթակա երիտասարդներ: Գավառի բաժանմունքի մարդաշատ բակում տիրում էր տոնական տրամադրություն, նորակոչիկների հարազատները, ընկերներն ու բարեկամները համախմբվել էին հայրենասիրության գաղափարի շուրջ. «Հայրենիքի պաշտպանությունը սրբազան պարտք է […]
13:39 15.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է. Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20-ին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին […]