TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+18.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արգավանդ համայնքում էլեկտրաշչակ է գործարկվելու

10:31 15.07.2021

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Արմավիրի մարզի Արգավանդ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու են համայնքում առկա էլեկտրաշչակները: ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:

̰
ՊԵԿ-ը Գեղարքունիքի մարզում հարկ վճարողների հետ քննարկել է հարկային վարչարարության հարցեր

10:22 15.07.2021

ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը հարկ վճարողների հետ, այս անգամ Սևանի ավազանում և Գեղարքունիքի մարզի այլ տարածքներում գործող հանրային սննդի և հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողների հետ: ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանի տեղեկացմամբ՝ հանդիպման նպատակն է գործընկերային մթնոլորտում բիզնեսի հետ համատեղ քննարկել և վերհանել խնդիրներն ու […]

̰
ԱՄՆ-ը կշարունակի միջուկային գործարքի շուրջ բանակցություններն Իրանի հետ. Սպիտակ տուն

10:15 15.07.2021

ԱՄՆ իշխանությունները, անկախ Թեհրանի հասցեին հնչող նոր մեղադրանքներից, շարունակում են միջուկային գործարքի շուրջ բանակցություններն Իրանի հետ: Նման հայտարարությամբ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Վիեննայում ընթացող բանակցություններին: Բանակցությունների անցկացումը համընկել է մի միջադեպի հետ: Բանն այն է, որ երեքշաբթի ԱՄՆ իշխանություններն Իրանի հատուկ ծառայություններին մեղադրել էին ամերիկուհի […]

̰
ԱՄՆ-ը 5 մլն դոլար կհատկացնի Հայաստանում երիտասարդների հետ աշխատանքի համար

10:05 15.07.2021

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստ է 5 մլն դոլար հատկացնել Հայաստանի երիտասարդներին «հասարակության մեջ ժողովրդավարական սկզբունքների և պրակտիկաների առաջխաղացման համար»: Այս մասին ասված է դրամաշնորհի նկարագրության մեջ, որին ծանոթացել է RT-ն։ Ինչպես հետևում է փաստաթղթից, վերջին մի քանի տարիների ընթացքում հայ երիտասարդները բավականին ակտիվ մասնակցել են նաև երկրի քաղաքական կյանքին: Սակայն ներկայումս, ինչպես նշվում […]

̰
SHANTNEWS

09:55 15.07.2021

̰
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի

09:54 15.07.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությամբ պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Բաբաջանյան փողոցի 2-26 զույգ համարներ, 26/4, 26/5, 26/6, 28-40 զույգ համարներ, 44ա, 3/1, 5/1, 21, 23/1, 25/1, 27, 27/1, 29, 29/1, 31, 35, […]

̰
Սնանկության գործով կառավարիչների թիվն ավելացավ յոթով

09:47 15.07.2021

Արդարադատության նախարարությունում հուլիսի 14-ին սնանկության գործով կառավարչի որակավորման վկայականներ են հանձնվել որակավորման եռափուլ ստուգումը հաղթահարած յոթ անձի, տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մինչ վկայականների հանձնման արարողությանն անցնելը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է անցկացված գործընթացը և նշել, որ Կառավարության մոտեցումն է՝ յուրաքանչյուր ոլորտում մասնագիտացման և որակավորման հիմքում պետք է […]

̰
Փրկարարները Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող էլեկտրոնիկայի խանութ-սրահից հեռացրել են մոտ 10 տոննա ջուր

09:38 15.07.2021

Հուլիսի 14-ին` ժամը 20։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի տներից մեկը: Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները փոխել են անձրևաջրերի ուղղությունը։ Հուլիսի 14-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում […]

̰
ԱՄՆ-ում պարալիզացված տղամարդն առաջին անգամ սկսել է խոսել նեյրոտեխնոլոգիաների օգնությամբ

09:27 15.07.2021

Պարալիզացված տղամարդն առաջին անգամ կարողացել է շփվել այլ մարդկանց հետ տեխնոլոգիայի օգնությամբ, որը վերծանում է իր ուղեղի գեներացրած էլեկտրական ազդակները: Այս մասին հայտնում է The Washington Post-ը ։ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները նշել են, որ սա առաջին դեպքն է, երբ հիվանդը վերականգնել է բառերի և կարճ առաջարկների միջոցով շփվելու ունակությունը: 38-ամյա տղամարդը 15 տարի […]

̰
Երևան-Երասխ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կան տուժածներ

09:16 15.07.2021

Հուլիսի 14-ին, ժամը 22:12-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 25-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1990 թ․) դուրս […]

̰
Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանի մոտ պայթյուն է որոտացել

09:06 15.07.2021

Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանից ոչ հեռու գտնվող M11 մայրուղու վրա, որը գտնվում է Լոնդոնից 48 կմ հյուսիս-արևելք, հուլիսի 14-ի երեկոյան պայթյուն է որոտացել, հաղորդում է Daily Mail-ը: Պարբերականի տեղեկություններով ՝ մայրուղու վրա պայթել է աէրոզոլային տարաներ տեղափոխող բեռնատարը։ Twitter-ի օգտատեր Բարրի Հոքլին իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է պայթյունի պահը: Բեռնատարի վարորդը վնասվածքներ է […]

̰
Անձրևաջրերը լցվել են ավտոպարկ․ փրկարարները տարածքից դուրս են բերել «Mercedes»-ն ու միկրոավտոբուսը

08:55 15.07.2021

Հուլիսի 14-ին, ժամը 20։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26/2 հասցեում գտնվող ավտոպարկ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբեր։ Փրկարարները տարածքից դուրս են բերել […]

̰
Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի

08:45 15.07.2021

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 97-ի: Այս մասին հուլիսի 14-ին հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի ղեկավար Դանիելա-Լիվայն Կավան Twitter-ի իր էջում։ Անհայտ է մնում 12 մարդու ճակատագիրը։ Ամերիկյան Սերֆսայդ քաղաքում 12 հարկանի բնակելի շենքի փլուզումը տեղի է ունեցել հունիսի 24-ի գիշերը։ Միջադեպի պատճառները պարզվում են։ Հաջորդ օրը ԱՄՆ […]

̰
ԱՄՆ-ում մտածում են Պեկինի հետ արտակարգ կապի գծի ստեղծման մասին

08:33 15.07.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Չինաստանի ղեկավարության հետ արտակարգ կապի գծի ստեղծման հնարավորությունը: Այս մասին հուլիսի 14-ին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Ենթադրվում է, որ Բայդենը կամ նրա օգնականները կարող են արտակարգ իրավիճակում զանգահարել կամ հաղորդագրություն փոխանցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին կամ նրա շրջապատի անձանց: Խոսքը, մասնավորապես, զորքերի անսպասելի տեղաշարժերի կամ […]

̰
Կապան-Քաջարան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ վարորդը հոսպիտալացվել է

08:23 15.07.2021

Հուլիսի 14-ին, ժամը 22:00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել Է, որ «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ․ Հ․, ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
Երևանում և 8 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

08:11 15.07.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 18, 19, 20, 21, 22, 42, 43, 45 շենքեր, Ավետիսյան փ. 8, 13, 23, 24, 25, 26, 27, 44, 46, 59 շենքեր, Խորենացի փ. 1, 2, 3, […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:50 14.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Անձրև, ամպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:20 14.07.2021

Հանրապետության տարածքում` Հուլիսի 14-15-ին՝ շրջանների զգալի մասում, 16-18-ը հիմնականում կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։ Հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 16-19-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա […]

̰
̰
Անձրևաջրերը լցվել են ավտոպարկ

22:53 14.07.2021

Հուլիսի 14-ին` ժամը 20։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26/2 հասցեում գտնվող ավտոպարկ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբեր։

̰ ̰
Խոշոր վթար Փարաքարի ճանապարհին. կան զոհեր, այդ թվում` պարեկային ծառայության աշխատակից

22:37 14.07.2021

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Samand և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով  3 հոգի տեղում մահացել են: Փաստի առթիվ Վաղարշապատի  քննչական բաժնում ՀՀ քր․ օր․-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, […]

̰
Հրդեհ է բռնկվել Փանիկ գյուղի տներից մեկի տանիքում

22:27 14.07.2021

Հուլիսի 14-ին՝ ժամը 16:33-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փանիկ գյուղի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փանիկ գյուղի 1-ին փողոցի 6-րդ փակուղու տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների նախագահներ են նշանակվել

22:18 14.07.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հրաչ Այվազյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-102 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին նշանակել Վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ որոշմամբ՝ […]

̰
«Ալաշկերտը» հաղթահարեց Ուելսի չեմպիոնի արգելքը

22:08 14.07.2021

Հուլիսի 14-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Կոնա Քուեյ» պատասխան հանդիպումը։ Հայաստանի չեմպիոնը լրացուցիչ ժամանակում հաղթեց մրցակցին  1:0 հաշվով: «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի երկրորդ փուլում կմրցի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ։ «Ալաշկերտ»-«Կոնա Քուեյ»՝ 1:0 (0:0)(0:0) Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Օնդրեյ Պեխանեց (Չեխիա) Գոլերի հեղինակներ՝ Վենսան Բեզեկուր, 113

̰
SHANTNEWS

21:57 14.07.2021

̰
Շիրակի և Սյունիքի մարզերի ընդհանուր իրավասության դատարանների նախագահներ են նշանակվել

21:52 14.07.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գոռ Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Հարությունյանին նշանակել Շիրակի մարզի առաջին […]

̰
Հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն

21:42 14.07.2021

Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն։ Եվս 4 զոհված զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների թիվն ավելացավ ևս 7-ով։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր […]

̰
Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է «Դիլա»-«Ժիլինա» հանդիպման մրցավարների տեսուչ

21:36 14.07.2021

Հուլիսի 15-ին՝ վրացական Գորի քաղաքում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի «Դիլա» (Վրաստան) – «Ժիլինա» (Սլովակիա) պատասխան հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։

̰
Արտակարգ դեպք Երևանում. Մամուլի շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել

21:27 14.07.2021

Այսօր Երևանի Արշակունյաց պողոտայում պայթյուն է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ Ըստ հաղորդագրության` ժամը 17:40-ի սահմանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Մամուլի շենքի դիմաց` «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության շենքի և Արշակունյաց 5 հասցեում գործող «Հայ-ռուսական կազակային միավորում» կազմակերպության վարչական շենքի մոտ, պայթյունի ձայն է լսվել, որից […]

̰
BACK_TO_TOP