21:01 14.07.2021
Իրաքյան նավթապահեստային նավն այրվել է Պարսից ծոցում։ Ինչպես հայտնել է տեղական Baghdad Al Yaum տեղեկատվական պորտալը, հրդեհի հետևանքով անձնակազմի բոլոր ինը անդամները զոհվել են: «Իրաքյան նավն այրվել է Պարսից ծոցում, ինչի հետևանքով անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Տեղի ունեցածի պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ», – մեջբերում է պորտալը իրաքյան նավահանգիստների կառավարման պետական ընկերության ներկայացուցչի […]
20:51 14.07.2021
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հուլիսի 14-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Անցկացվել է շարային ստուգատես, որի ընթացքում ստորաբաժանման հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները ստուգել են հերթապահության մեկնող անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը։ Զինծառայողներին հրահանգավորել են մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ։
20:41 14.07.2021
Կորոնավիրուսի «դելտա» շտամն աշխարհում նոր վարակների աճի հիմնական պատճառն է, մենք հիվանդացության երրորդ ալիքի շեմին ենք: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով ԱՀԿ-ի արտակարգ կոմիտեի ՝ աշխարհում COVID-19-ի հետ կապված իրադրության գնահատման նիստի բացմանը: Նրա խոսքով ՝ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում բնակչության շրջանում պատվաստումների մակարդակի աճը սկսել […]
20:30 14.07.2021
Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Ավանի մասնաճյուղ: Կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանի և բուժանձնակազմի ուղեկցությամբ նախարարը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել ՄԻԱՎ-ի ախտորոշման հաստատման, իմունաբանական, ՊՇՌ մեթոդով հետազոտությունների, կենսաքիմիական և կլինիկական լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանն ու կարողություններին: Կենտրոնի անձնակազմը ներկայացրել է լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումների հնարավորությունները, դրանց կիրառությունը: […]
20:26 14.07.2021
Հ-46-Խոտ, կմ0+000-կմ1+963 ճանապարահատվածում վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Ընթացքի մեջ են խճային հիմքի տեղադրման, հարթեցման, խտացման և ասֆալտբետոնե խառնուրդի տեղադրման աշխատանքները: Շուտով կսկսվի մայթերի ասֆալտապատումը։ Սյունիքի մարզով անցնող ճանապարհահատվածը վերականգնվում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Ֆինանսավորումը կատարվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված է այս տարի։ […]
20:15 14.07.2021
Հուլիսի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (այսուհետ՝ ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ավիաընկերության միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը: Ողջույնի խոսքում Տիգրան Ավինյանը շնորհավորել է համաձայնագրի կնքման կապակցությամբ և նշել. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Էյր Արաբիայի» միջև կնքված համաձայնագիրը կարևոր քայլ է ազգային ավիափոխադրողի ստեղծման ճանապարհին: Սա ռազմավարական նշանակության ներդրումային […]
17:00 14.07.2021
Հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Հայաստանում իրավունքի հաստատման ուղղությամբ մեծ վաստակի, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան հանձնվեց դատավոր պրն․ Հրաչիկ Սարգսյանին: Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո […]
16:51 14.07.2021
2021թ. հուլիսի 14-ին` ժամը 03:30-ի սահմաններում, «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան ընթանալով Արզնի խճուղով դեպի Աբովյան քաղաք տանող ուղղությամբ, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի ուղեգոտուց և բախվել մայթեզրում գտնվող էլեկտրասյանը, ինչի հետևանքով 22-ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ 27-ամյա երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական […]
16:44 14.07.2021
ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբում կորուսյալ այգիների, անասնագլխաքանակի, մեղվափեթակների, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացը մեկնարկել է։ Տեղեկանքները տրամադրվում են համայնքների ղեկավարների տրամադրած տվյալների հիման վրա: Հասցե՝ ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1։
16:37 14.07.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան, Փափազյան 2-րդ նրբանցքով, Սահյան, Ս. Սաքոյի, Վաղարշյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
16:34 14.07.2021
Հուլիսի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ընդունել է «Lufthansa» ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրեն Ռենե Կոինչակին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը: Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ավիահաղորդակցության ոլորտը Covid-19-ի համավարակի պատճառով աշխարհում ամենից շատ տուժած ոլորտներից է: Ըստ նրա՝ պատվաստանյութերի առկայությամբ, սակայն, իրավիճակը […]
16:28 14.07.2021
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնվել է սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք […]
16:23 14.07.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գերատեսչության աջակցող ստորաբաժանումների և սպորտի ոլորտը համակարգող վարչության աշխատակիցների հետ: Հանդիպմանը քննարկվել են ստորաբաժանումներում առկա խնդիրներն ու աշխատանքի արդյունավետության բարձրացման առաջարկները, կազմակերպչական և տարբեր բնագավառներին վերաբերող բովանդակային հարցեր, ինչպես նաև «Վաստակավոր մարզչի» կոչում շնորհելու ընթացակարգային խնդիրներ: Վահրամ Դումանյանը կարևորել է աշխատակիցների միջև համագործակցային, գործընկերային մթնոլորտը, […]
16:15 14.07.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման խնդիրներ: Հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1257-Ն որոշման N3 հավելվածի դրույթները՝ մինչև ծրագրային համակարգի խնդրի ամբողջական կարգավորումը, հարկ վճարողներին առաջարկվում է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքում՝ ՀՀ […]
16:11 14.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացումը քաղաքական, տնտեսական, անվտանգային, հումանիտար ոլորտներում: Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ երկու երկրներն ունեն համագործակցության լայն օրակարգ, որի իրացման ուղղությամբ կառավարությունները տանում են դինամիկ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը կարևորել […]
16:03 14.07.2021
ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) և Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN Հայաստան) հետ համագործակցությամբ տեղի ունեցավ Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 10-րդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցեցին ոլորտին առնչվող պետական մարմինների (ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
15:57 14.07.2021
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
15:53 14.07.2021
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը սահմանելու մասին» որոշում է ընդունել: Տեղեկացնում ենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 2021 թվականի մայիսի 31-ին ուժի մեջ մտած խմբագրությամբ անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև տեղի ունեցող, օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, […]
15:51 14.07.2021
Հուլիսի 11-ին՝ ժամը 19։45-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ստորին վերջույթների բեկորային վիրավորում, գլխի սալջարդ ու գանգուղեղային վնասվածք» ախտորոշումով բուժօգնության է տեղափոխվել Կենտրոն թաղամասի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից մոտ կես ժամ առաջ, գտնվելով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, տղամարդը տնից վերցրել էր նռնակի պայթուցիչ, […]
15:47 14.07.2021
Ընդունվում են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021» մրցույթի հայտեր՝ առցանց տարբերակով, մինչև 2021 թ. հուլիսի 30-ը ներառյալ: ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021» մրցույթը: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց` Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի […]
15:40 14.07.2021
Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։ Այս մասն տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ […]
15:15 14.07.2021
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Անձնական օգտագործման նպատակով ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները մինչև 2021թ. սեպտեմբերի 30-ը ՀՀ տարածքից չարտահանելու դեպքում կծագեն պարտավորություններ: ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունը՝ ստորև. «Ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Հիշեցնենք, […]
15:13 14.07.2021
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն առաջադրել է Արիզոնա նահանգի նախկին սենատոր Յեֆֆ Ֆլեյքի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար։ Ըստ տեղեկության, եթե ԱՄՆ սենատը իր հավանությունը տա Բայդենի թեկնածուին, ապա Ֆլեյքը կնշանակվի ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ իր թեկնածությունը այդ պաշտոնում առաջադրելու վերաբերյալ ամերիկացի դիվանագետը Twitter-ում գրառում է արել նշելով. «Հաշվի […]
15:05 14.07.2021
Արգիշտի Քյարամյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո, այսօր առաջին խորհրդակցությունն անցկացրեց Կոմիտեի և Դեպարտամենտի աշխատակիցների հետ: Իր խոսքում ՔԿ նախագահը նշեց, որ քննիչի աշխատանքը հոգեհարազատ է իրեն: Իրավաբանական կրթություն ստանալուց հետո այն եղել է իր առաջին աշխատանքը: Արգիշտի Քյարամյանը, վստահության համար շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետի պաշտոնակատարին և Կառավարությանը, շեշտեց, որ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնն […]
14:58 14.07.2021
ՍԴ-ից տեղեկացնում են, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով դատաքննությունն ավարտվեց: Այս պահին Սահմանադրական դատարանի դատավորները հեռացել են դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու: Վերոնշյալ գործով որոշման հրապարակման օրվա և ժամի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակազմը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:
14:54 14.07.2021
Հուլիսի 14-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գագիկ Սամվելի Ալավերդյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին […]
14:48 14.07.2021
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) կազմակերպում է երիտասարդական սոցիալական հակակոռուպցիոն միջազգային մրցույթ՝ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» խորագրով: Մրցույթի նպատակն է ընդգծել երիտասարդության և ողջ հասարակության դերը կոռուպցիայի կանխարգելման և իրավական մշակույթի զարգացման գործում: Մրցույթի հայտեր կարող են ներկայացնել 14-35 տարեկան երիտասարդներ բոլոր երկրներից: Մրցույթն անցկացվում է 2 անվանակարգով՝ «Լավագույն տեսահոլովակ» և «Լավագույն պաստառ»: […]
14:37 14.07.2021
Հուլիսի 14-ին՝ ժամը 13:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում՝ շատրվանների մոտ, ծառից կախված քաղաքացի կա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
14:28 14.07.2021
Հուլիսի 14-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP)՝ Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանի գրասենյակի վրա, հաղորդում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ ստացված ահազանգից հետո Մարմարիսի շրջանի ոստիկանական ստորաբաժանումները մեկնել են դեպքի վայր և կարճ ժամանակ անց բերման ենթարկել զինված հարձակումն իրականացրած 28-ամյա քաղաքացուն: Աղբյուրի հաղորդմամբ, ձերբակալված անձը 3 տարի […]