15:53 14.07.2021
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը սահմանելու մասին» որոշում է ընդունել:
Տեղեկացնում ենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 2021 թվականի մայիսի 31-ին ուժի մեջ մտած խմբագրությամբ անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև տեղի ունեցող, օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները համակենտրոնացում չեն համարվում և ենթակա չեն հայտարարագրման, եթե պահպանվել է անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների մասին տեղեկացնելու կարգը: Բացառություն են կազմում օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերը:
Համաձայն սահմանված կարգի՝ տնտեսավարող սուբյեկտները նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները կատարելուց առնվազն մեկ ամիս առաջ անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները, ըստ որոշմամբ սահմանված ձևի, ներկայացնում են հանձնաժողով:
Հանձնաժողովը դիմումի քննարկման արդյունքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրելու մասին.
օրենքով կամ սույն որոշմամբ սահմանված պայմանները կամ ձևը պահպանված չլինելու փաստը ճանաչելու մասին:
Անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտներից մեկը իրենց միջև վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները կատարելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է Հանձնաժողովին:
Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ http://competition.am/uploads/resources/Vo161_13_06_2021.pdf :
Անձանց խումբն իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ է, որոնց միջև փաստացի առկա է փոխկապվածություն կամ վերահսկողություն, և որոնց նկատմամբ բավարարվում է օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-14-րդ կետերով սահմանված պայմաններից առնվազն մեկը:
11:00 27.06.2025
Չեմ կարոտում հավաքականում աշխատելուն․ Գարեթ Սաութգեյթ10:53 27.06.2025
Հրդեհ Շահումյան գյուղումՀունիսի 27-ին, ժամը 03:15-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի Մայիսյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։53-ին, մարվել՝ 04։35-ին: Այրվել են տանը կից խորդանոցը, լոգարանը և անասնագոմը (ընդհանուր մոտ […] ...
10:45 27.06.2025
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ քրեական վարույթը դատարանում էՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել բազմաթիվ քաղաքացիներից՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ վերջիններիս հաշվառման գործընթացը կազմակերպելու համար: Մասնավորապես՝ պարզվել է, որ Աշոցքի բաժնի պետի պաշտոնը […] ...
10:39 27.06.2025
Մի խումբ անձանց կողմից ապօրինի ստեղծվել և ԶԼՄ-ներում տարածվել է ՀՀ Վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն. ՔԿ2025 թվականի հունիսի 26–ին համացանցում հրապարակված ձայնագրությունում առկա են առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք, գործելով նախնական համաձայնությամբ, իրավաբանական հետևանքներ առաջացնելու նպատակով, համացանցում տեղադրել են «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում ՀՀ Վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս ՀՀ իրավապահ […] ...
10:20 27.06.2025
Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքներըՀունիսի 26-ին, Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։ Նախարարները հանդես են եկել բացման խոսքով։ Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային թեմաներ։ Երկկողմ հարաբերությունների համատեքստում […] ...
10:09 27.06.2025
Խաբի Ալոնսոն տարբեր սխեմաներ է փորձարկում«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կանգնած է տակտիկական երկընտրանքի առաջ, գրում է Marca-ն: «Պաչուկայի» դեմ ԱԱԱ-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում նա ցույց տվեց, թե որ տակտիկական սխեմաներն է դիտարկում՝ հաջորդ մրցաշրջանում կիրառելու համար: Մադրիդյան թիմը խաղը սկսեց 4-5-1 սխեմայով, իսկ Ռաուլ Ասենսիոյի հեռացումից հետո անցավ 4-4-1-ի: Երկրորդ խաղակեսում, երբ Ռյուդիգերը խաղադաշտ մտավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի […] ...
10:00 27.06.2025
Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցումՀունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային […] ...