TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ոստիկանները բեզոարյան այծի որսի դեպք են բացահայտել. ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը

15:46 07.07.2021

Հուլիսի 2-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերից մեկի տնօրենը Ելփին գյուղի «Արդարազ» կոչվող տարածքում բեզոարյան այծ է որսացել և «ՈւԱԶ» ավտոմեքենայով գնում է Ելփին: Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ԲԸՏՄ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած գործողությունների արդյունքում Ելփին բնակավայրի […]

̰
Երկաթուղայինների երեխաների ամառային հանգստի ավանդական ծրագիրը վերսկսվում է

15:41 07.07.2021

Ամառն արձակուրդների շրջան է, երբ բոլորը ուժ են կուտակում ապագա արդյունավետ աշխատանքի համար: Հարավկովկասյան երկաթուղում խիստ կարևորում են աշխատողների և նրանց երեխաների հանգստի հարցը: Ընկերությունը՝ արհմիության հետ համատեղ, իրականացնում է հատուկ ծրագիր, որի շրջանակներում աշխատակիցները և նրանց երեխաները հնարավորություն են ստանում հանգստանալ կամ բուժում անցնել Հայաստանի առաջատար հանգստավայրերում և առողջարաններում: Այս տարի նախագիծը վերջապես վերսկսվեց […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն ապաքինման մաղթանքներ է հղել Ֆրանցիսկոս պապին

15:35 07.07.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շուտափույթ ապաքինման մաղթանքներ է հղել օրեր առաջ վիրահատության ենթարկված Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին։ Եղբայրական իր սերն ու ողջույնները փոխանցելով Ֆրանցիսկոս պապին՝ Վեհափառ Հայրապետը հայցել է Երկնավոր Տիրոջը պահել ու պահպանել Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Հովվապետին՝ պարգևելով կենաց արևշատություն և արդյունավոր գահակալության բազում տարիներ։

̰
Ի նպաստ տարեցների՝ հանուն մշակութային ժառանգության պահպանման

15:29 07.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Տարեցների ներուժը որպես մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման ռեսուրս» ծրագիրը: Ծրագրի նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության միջոցով տարեցների ներուժի բացահայտումը, նրանց շարունակական (ցկյանս) կրթության ապահովումը և երիտասարդ սերնդին փորձի փոխանցումը։ Մասնակիցները ձեռարվեստի փորձառու վարպետի ուղղորդմամբ […]

̰
Փրկելով ընկերներին՝ 16-ամյա տղան խեղդվել է

15:25 07.07.2021

2021թ. հուլիսի 6-ին՝ ժամը 16 :15-ին, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ մասից հայտնել են, որ Արգինայի ջրատարում երեխա կա ընկած: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում, Արմավիր քաղաքի 16-ամյա բնակիչը ընկերների հետ բերքահավաք կատարելու նպատակով գտնվել է Արտենի գյուղի վարչական տարածքում: Այդ […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

15:24 07.07.2021

Հուլիսի 7-ին՝ ժամը 11։30-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Է․ Դ․, ծնված 1985 թ․) և «Opel Astra G» […]

̰
Դավթաշեն վարչական շրջանում շչակ է գործարկվելու

15:20 07.07.2021

Հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Դավթաշեն վարչական շրջանի՝ Ա. Մանուկյանի անվան թիվ 93, Հ. Խաչատրյանի անվան թիվ 199, թիվ 192 և թիվ 200 դպրոցներում փորձարկվելու է էլեկտրաշչակ: ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:

̰
Դատաքննությունից խուսափողը հայտնաբերվել է Արտաշատում

15:11 07.07.2021

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 6-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցից բերման է ենթարկվել 48-ամյա Վրեժ Հ.-ն, որը հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 38-34-312-րդ (Կաշառք տալու փորձին հանցակցելը) հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: Առանց խափանման միջոցի: Վրեժ Հ.-ն ներկայացվել է դատարան:

̰
ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանն անդրադարձել է հայ գերիների վերադարձի հարցին

15:07 07.07.2021

Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին: Նա հիշեցրել է, որ Նիդեռլանդները կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին: Դեսպանն ընդգծել է, որ այդ և այլ հարցերում իրենց ջանքերը կենտրոնացնում են ԵՄ-ում: «Նիդեռլանդները, որպես առանձին երկիր, փոքր է իր ծավալներով ու ներուժով, այդ իսկ պատճառով մեր […]

̰
SHANTNEWS

14:55 07.07.2021

̰
Աշխատանքային ստաժը դատական կարգով հաստատելու դեպքում կենսաթոշակառուների համար գումարի վերահաշվարկ չի կատարվում. ՄԻՊ

14:53 07.07.2021

Աշխատանքային ստաժը դատական կարգով հաստատվելու դեպքում կենսաթոշակառուները բախվում են աշխատանքային կենսաթոշակն ավելի վաղ ժամկետից վերահաշվարկելու և չստացված կենսաթոշակը ստանալու խնդրին: Այս խնդրի արդիականության մասին են վկայում 2020 թվականին Պաշտպանին հասցեագրված բողոքները: Օրինակ՝ 2020 թվականին Պաշտպանին դիմել է փաստաբան, որը նշել է, որ ունեցել է մի շարք վստահորդներ, որոնք իրեն են դիմել աշխատանքային ստաժի հաստատման և […]

̰
Իտալիայի դեսպանը Հայաստանի հետ հակակոռուպցիոն ոլորտում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել

14:45 07.07.2021

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։ Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին, բարի գալուստ մաղթել Հայաստան և ընդգծել, որ Հայաստանն ու Իտալիան պատմական ամուր կապեր ու տարբեր ոլորտներում հաջող համագործակցության փորձ ունեն։ Այս առումով նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Իտալիայի ներդրումը «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների […]

̰
Արցախի Հանրապետությունից 83 անձ համարվում է անհետ կորած, որից 23-ը քաղաքացիական անձինք են. ԱՀ ՄԻՊ

14:39 07.07.2021

Հաշվի առնելով ինձ ուղղված հարցումները՝ հրապարակում եմ տվյալներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված և գերությունից վերադարձած Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ։ Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին մեկնարկած փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 […]

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Սարդարապատ գյուղում

14:35 07.07.2021

2021թ. հուլիսի 06-ին` ժամը 16:20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչն իր կողմից վարվող «NISSAN sunny 1.5» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել նույն մարզի Մրգաշատ գյուղի 1995թ. ծնված բնակչուհուն՝ վերջինիս անզգուշությամբ պատճառելով մահ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի […]

̰
Հուլիսի 6-7-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

14:29 07.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 6-7-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Հանրապետությունում պահպանվել է չոր և բարձր ջերմային ֆոնը, բուսականությունը շարունակել է գտնվել սթրեսային վիճակում

14:26 07.07.2021

Հանրապետությունում պահպանվել է չոր և բարձր ջերմային ֆոնը, բուսականությունը շարունակել է գտնվել սթրեսային վիճակում, մշակաբույսերի աճն ու զարգացումը ընթացել է դանդաղ, բույսերը լրացուցիչ ոռոգման կարիք ունեն, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Չնայած եղանակային անբարենպաստ իրավիճակի, շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական դաշտային աշխատանքները և բերքահավաքը։ Լեռնային և նախալեռնային շրջաններում աշնանացանը գտնվել է մոմային և կաթնային […]

̰
Հետախուզվում էր Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից

14:12 07.07.2021

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների և ԱՎՎ Էրեբունու անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 6-ին Խորենացու փողոցից բերման է ենթարկվել 46-ամյա Վարուժան Հ.-ն, որը 2019 թ. սեպտեմբերի 30-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Արևելյան վարչական շրջանի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Վարչական պատժի ենթարկված անձի կողմից ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելը) […]

̰
«Մենք վստահում ենք ուսուցչին և դպրոցին»․ Ժաննա Անդրեասյան

14:11 07.07.2021

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ազդարարվել է հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման նպատակով վերապատրաստումների մեկնարկը: Մարզի պետական հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների ու գործընկեր կառույցների մասնակցությամբ հրավիրված աշխատաժողովի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ […]

̰
Հայիթիի նախագահը մահացու հրազենայիհն վիրավորում է ստացել․ ԶԼՄ-ներ

14:06 07.07.2021

Սեփական առանձնատանը սպանվել է Հայիթիի նախագահ Ժովենալ Մոիզը: Ըստ Հայիթիի վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆի՝ գիշերը ժամը 1-ին մի խումբ անհայտ անձինք, որոնք խոսում էին իսպաներեն և անգլերեն, կրակել են երկրի նախագահի և նրա կնոջ վրա: 53-ամյա նախագահը մահացել է ստացած վնասվածքներից, իսկ առաջին տիկինը գտնվում է հիվանդանոցում: Մոիզին Հայիթիի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2017-ից: 10 […]

̰
Կոպիրկինը վստահեցնում է՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի հիմնական առաջնահերթություններից է

13:52 07.07.2021

Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի ղեկավարության և ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հիմնական առաջնահերթություններից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում  Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հավելելով, որ գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է: «Մեր դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ հայտնի է: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ գերիները պետք […]

̰
Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվել է Կապանում

13:44 07.07.2021

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 6-ին Կապան քաղաքի Շինարարների փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Խաչիկ Ս.-ն, որը հուլիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Նա ներկայացվել է դատարան:

̰
ԱՀ ԱԺ-ում տեղի է ունեցել քննարկում վարչատարածքային բարեփոխումների թեմայով

13:28 07.07.2021

Հուլիսի 7-ին Ազգային ժողովում կազմակերպվեց քննարկում վարչատարածքային բարեփոխումների թեմայով: Նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն էր: Քննարկմանը ներկա էր նախարար Հայկ Խանումյանը: Բարեփոխումների էությունն ու նպատակահարմարությունը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը: Նախնական հայեցակարգի նախագիծը մշակվել է նախարարության կողմից: Այն վարչատարածքային բաժանման վերանայում է նախատեսում: Նախագծի հեղինակները համայնքների վերակազմավորման, օպտիմալացման […]

̰
ՌԴ սահմանապահների ներկայությունն ընդլայնելու շուրջ քննարկումները շարունակվում են. Կոպիրկին

13:23 07.07.2021

Հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուսաստանյան սահմանապահների ներկայությունը ընդլայնելու հարցի շուրջ առարկայական քննարկումները շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով այն հարցին, թե կա՞ն արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հետ քաշելու և սահմանային լարվածությունը թուլացնելու նպատակով […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

13:07 07.07.2021

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 6-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Սյուզաննա Հ.-ն, որը հունիսի 30-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:59 06.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Երևան-Երասխ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրով անցնող առվակը

23:56 06.07.2021

Հուլիսի 6-ին, ժամը 20։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Samand» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ռ․, ծնված 1966 թ․) դուրս […]

̰
Ադրբեջանական կրակոցները ուղղված են եղել ՀՀ ԶՈՒ-ի դեմ․ տևել են շուրջ 30 րոպե. ՀՀ ՄԻՊ

23:53 06.07.2021

Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի երեկվա կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի երեկվա կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայությունը […]

̰
Սարալանջ գյուղի հանդամասում տրակտորը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է

23:46 06.07.2021

Հուլիսի 6-ին` ժամը 22։13-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջ գյուղի հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «T-30» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ժ․ Մ․, ծնված 1993 թ.) գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է: Մինչ փրկարարների […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 20 հա տարածքում բռնկված հրդեհները

23:33 06.07.2021

Հուլիսի 4-ից 5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 43 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 5900 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1.3 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 8200 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 800 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Արագածոտնի […]

̰
Նոր մանրամասներ նախօրեին Բաթումում տեղի ունեցած միջադեպի մասին

23:26 06.07.2021

Նոր մանրամասներ են հայտնի դառնում նախօրեին Բաթումում տեղի ունեցած միջադեպի մասին: Հիշեցնենք, որ Աջարիայի մայրաքաղաքում ադրբեջանցիները հարձակվել էին մի խումբ հայերի վրա, նրանցից մեկը վիրավորում էր ստացել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ:

̰
BACK_TO_TOP