23:15 06.07.2021
Հուլիսի 6-11-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 6-9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է […]
23:07 06.07.2021
Այսօր մեկնարկեցինք հանրակրթության նոր չափորոշիչների փորձարկման գործընթացը՝ սկսելով ուսուցիչների, տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստումները Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Շնորհակալություն բոլոր գործընկերներին, կառույցներին, որոնց հետ աշխատում ենք որպես մեկ մեծ թիմ՝ հանրակրթության բովանդակային փոփոխությունը տեղ հասցնելու և իրագործելու համար»,- գրել է Անդրեասյանը։
22:55 06.07.2021
Հուլիսի 6-ին՝ ժամը 13։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, […]
22:41 06.07.2021
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից և Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում ադրբեջանցիների ներխուժումից հետո հայ-ադրբեջանական քաղաքական օրակարգերում ձևավորվել է սահմանազատման հարցը, սակայն ինչ հիմքերով և որ քարտեզներով դա պետք է արվի: Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի ղեկավար Ալեքսանդր Մանասյանը խոսել է թեմային առընչվող պատմական փաստերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:25 06.07.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնասներ կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների իրականացման ընթացքին։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի նախագահը նշել է, որ, չնայած ստեղծված իրավիճակում կարիքների գնահատումը […]
22:20 06.07.2021
Նիդերլանդների խորհրդարանը, պաշտոնապես ճանաչելով Եզդիների ցեղասպանությունը, իր ավանդն է ներդրել ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պայքարում, ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։ «Շնորհակալություն, Նիդերլանդներ։ Այսօր Նիդեռլանդների Թագավորության խորհրդարանը պատմական որոշում կայացրեց և պաշտոնապես ճանաչեց Եզդիների ցեղասպանությունը` իր ավանդը ներդնելով ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պայքարին»,- նշել է պատգամավորը։
21:59 06.07.2021
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների խմբերը շարունակվում են […]
21:51 06.07.2021
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում գաղտնի բնույթի նյութեր ստանալիս ձերբակալել է այդ երկրում Էստոնիայի հյուպատոս Մարտա Լյատին: «Այս գործունեությունն անհամատեղելի է դիվանագիտական աշխատողի կարգավիճակի հետ և ունի հստակ թշնամական բնույթ Ռուսաստանի նկատմամբ»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Դիվանագետի նկատմամբ կկիրառվեն միջազգային իրավունքի նորմերով սահմանված միջոցառումներ:
21:36 06.07.2021
Հուլիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր հղել դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի սգակիր ընտանիքին։ «Հայ երաժշտարվեստի երախտավոր, տաղանդաշատ դուդուկահար Ջիվան Գասպարյանը ի Տեր ննջեց ստեղծագործական բուռն գործունեության հարուստ վաստակով, սիրված ու գնահատված մեր ժողովրդի կողմից։ ․․․Նա տասնյակ տարիներ Հայաստանի և արտերկրի բազմաթիվ բեմերում ներկայացրեց հայ երաժշտարվեստի գոհարները՝ ծառայելով մեր […]
21:27 06.07.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սալբի Ագարակյանի և Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանի (UCLA) քիթ-կոկորդ-ականջաբան Ակիրա Իշիյամայի հետ: 2004 թվականից ի վեր` յուրաքանչյուր տարի, Հայկական միջազգային բժշկական հիմնադրամը բժիշկ Ակիրա Իշիյամայի հետ համատեղ իրականացնում է վիրահատություններ լսողությունը կորցրած երեխաների շրջանում։ Միաժամանակ, 2020-2021 թվականների ընթացքում նախարարի հրամաններով փոխհատուցվել են 11 […]
20:55 06.07.2021
Աշտարակի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ մի սպիտակ «Մերսեդեսում» ապօրինի զենք կա: Հուլիսի 2-ին, կեսգիշերն անց, մեքենան հայտնաբերվեց Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում: Վարորդի ներկայությամբ կատարվեց զննություն: Սրահից հայտնաբերվեց գործարանային համարով հրազեն, որը փաթեթավորվեց ու կնիքվեց: «Մերսեդեսի» վարորդը, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մեքենան տեղափոխվեց հատուկ […]
20:37 06.07.2021
Օգոստոսի 1-ից բռնցքամարտի մեծահասակների և երիտասարդների մրցաշարերում կլինեն քաշային կարգերի փոփոխություններ: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ այսուհետ տղամարդկանց 10 քաշային կարգերի փոխարեն մեդալներ կխաղարկվեն 13 քաշային կարգերում: Մարզիկները մեդալների համար կպայքարեն 48, 51, 54, 57, 60, 63.5, 67, 71, 75, 80, 86, 92 և 92+: Աղջիկների մրցակցությունում կխաղարկվի մեդալների 12 հավաքածու՝ 48, 50, 52, 54, 57, […]
20:26 06.07.2021
Ղրղզստանը բողոքի նոտա է հանձնել Թուրքիայի դեսպան Սադըք Դողանին՝ կապված Թուրքիայի հետախուզական ծառայության կողմից Ղրղզստանի քաղաքացի Օրհան Ինանդիի առևանգման, ապա կալանավորման հետ: Դեսպանը խորհրդակցությունների նպատակով հրավիրվել էր Ղրղզստանի ԱԳՆ, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Ինանդին ըստ թուրքական կողմի՝ համարվում էր Միջին Ասիայում գյուլենական շարժման ղեկավարը, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց։ Ինանդիի կալանավորման լուրը հայտնել էր Թուրքիայի […]
20:15 06.07.2021
ԲԴԽ-ն կարգապահական վարույթ է հարուցել Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Դատական իշխանության պաշտոնական կայքից։
15:48 06.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում 92 տարեկանում կյանքից հեռացել է դուդուկի լեգենդար վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արտիստի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին: Ջիվան Գասպարյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղի ու ժամանակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
15:46 06.07.2021
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Դորտմունդում (Գերմանիա) կայացել է Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցած 18 հայ ըմբիշներից 6-ը դարձել է մեդալակիր: Առաջինը պայքարը սկսել են ազատոճային ըմբիշները, որոնցից Լյովա Գևորգյանը (125 կգ) նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Պայքարը սկսելով որակավորման փուլից՝ հայ ըմբիշը 3 տպավորիչ հաղթանակ […]
15:44 06.07.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 5-ին մեկնել է ՌԴ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը եւ արտաքին կապերի […]
15:42 06.07.2021
Հուլիսի 6-ին ԱՀ Ազգային ժողովում կազմակերպվեց քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման թեմայով: Նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն էր: Քննարկմանը ներկա էր նախարար Հայկ Խանումյանը: Արցախի հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Սմբատ Պետրոսյանը: Նա նախ անդրադարձավ 6-12 ամսվա կտրվածքով կարճաժամկետ […]
15:40 06.07.2021
Հուլիսի 6-ին` ժամը 13։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ ըստ նախնական տվյալների այրվում […]
15:25 06.07.2021
Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ «Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը: Ծրագրի նպատակն է չեզոքացնել խոցելի երիտասարդների (տեղահանված անձինք, փախստականներ, սոցիալապես խոցելի և այլն) սոցիալական մեկուսացումը՝ նպաստելով նրանց զբաղվածության, տնտեսական և քաղաքացիական մասնակցությանը: Ծրագրի կարևոր փուլերից մեկն օրերս տեղի է ունեցել Ծաղկաձորում կայացած եռօրյա սեմինարի շրջանակում։ Երիտասարդական ոլորտի փորձագետ Թամարա Թորոսյանի խոսքով՝ ծրագրի բոլոր բաղադրիչները կարևոր են երիտասարդների կարիերայի աջակցման և աշխատաշուկայում […]
15:24 06.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 5-6-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
15:20 06.07.2021
Հունիսի 30-ին Վաղաշեն գյուղի մի բնակիչ ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 1-ի սահմաններում իր խանութից գողություն են արել։ Հափշտակել էին մոտ 60 000 դրամ և 120 000 դրամի ապրանք, նաև փաստաթղթեր էին այրել։ Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով նույն օրը պարզվեց կասկածյալների ինքնությունը։ Վաղաշեն գյուղի 44 և 53 տարեկան երկու բնակիչներ, […]
15:03 06.07.2021
Միացյալ Նահանգները ողջունում են Ադրբեջանի կողմից հուլիսի 3-ին 15 հայ գերիների ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: «Մենք նաև ողջունում ենք մարդասիրական ականազերծումը դյուրացնելու նպատակով Ադրբեջանին տեղեկություններ փոխանցելու Հայաստանի որոշումը։ Այս գործողությունները հաջորդեցին հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակմանը և մարդասիրական ականազերծումը դյուրացնելու նպատակով տեղեկություններ […]
14:52 06.07.2021
Հուլիսի 5-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունք բերման է ենթարկվել 35-ամյա Սերգեյ Ի.-ն, որը Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
14:45 06.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին: Անվանի վարպետը ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում հայկական ծիրանափողի փառքը տարածել է աշխարհով մեկ` հանդես գալով հեղինակավոր բազմաթիվ բեմերում, հայկական երաժշտության հնչյունները ներկայացնելով հայտնի ֆիլմերում, համագործակցելով հռչակավոր կոմպոզիտորների, համաշխարհային […]
14:22 06.07.2021
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով տարածված այն տեղեկությանը, որ հայ-ադրբեջանական սահմանին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել: «Ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը: Հայկական կողմն ունի […]
14:14 06.07.2021
Հուլիսի 4-ին ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական բաժնի ոստիկանները ծառայություն իրականացնելիս Հաղթանակ կամրջի տակից կրակոցների ձայն են լսել և, զենք կրելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 25 և 26 տարեկան երկու քաղաքացու, որոնցից մեկի մոտ հայտնաբերվել են 2 փամփուշտով լիցքավորված օդաճնշիչ ատրճանակ և 86 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: