14:10 06.07.2021
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին բաժին է ներկայացել 23-ամյա Գագիկ Ա.-ն, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 178-րդ (Խարդախությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:59 06.07.2021
Քիչ առաջ «Հրապարակը» ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղից, որտեղ առավոտ կանուխ ադրբեջանցի սահմանապահների մասնակցությամբ տհաճ միջադեպ է գրանցվել: «Համայնքի բնակիչներից պատմեցին, որ հակառակորդի զինվորները 13-ամյա հովիվից խլել են 3 կով: Երեխան անմիջապես դիմել է գյուղացիներին, պատմել իր հետ կատարվածը: Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապվել Տեղի համայնքապետ Ներսես Շադունցի հետ, ինչը չհաջողվեց: […]
13:39 06.07.2021
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) տնտեսական գծով փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը խոսել է Թուրքիայի՝ նախագահական համակարգի անցնելուց հետո անցած 3 տարիների տնտեսական ցուցանիշների մասին, հաղորդում է Ermenihaber-ը։ Հայ պատգամավորը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ նախագահական համակարգին անցնելուց հետո երկրի տնտեսությունը թռիչք է արձանագրելու, ապա ներկայացրել մի շարք ցուցանիշներ: […]
13:07 06.07.2021
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 5-ին Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 66-ամյա Նաիրի Հ.-ն, որը 2020 թ. ապրիլի 13-ից հետախուզվում էր ՌԴ Կրասնոդար քաղաքի ՆԳԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 201-րդ (Պաշտոնական դիրքի չարաշահումը) և 174.1-րդ (Հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացումը) հոդվածների մեղադրանքով: Խափանման […]
00:00 06.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:30 05.07.2021
Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու դիմաց 15 հայ գերիների ազատ արձակումը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը»,- նշել են գերատեսչությունում: ԵԱՀԿ Մինսկի […]
23:14 05.07.2021
Հուլիսի 4-ից 5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 43 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 5900 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1.3 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 8200 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 800 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Արագածոտնի […]
22:49 05.07.2021
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ստացել է պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։ «Ինձ շատ թեթևացած եմ զգում: Այժմ լիովին պատվաստված եմ և որքան հնարավոր է պաշտպանված, հատկապես երբ աճում է COVID19-ի նոր տարբերակների թիվը, որոնց հանդեպ ևս պատվաստանյութերն արդյունավետ են։ Բոլորին խրախուսում եմ օր առաջ պատվաստվել՝ հանուն բոլորիս համար ավելի անվտանգ և առողջ ապագայի։ Միայն միասին […]
22:44 05.07.2021
Այսօր զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamsyan-com-ը: Ժամը 12:15-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Վաղաշեն գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են 90-ամյա Ռոզա Կ.-ին՝ զույգ ականջի բլթակների պատռված վերքով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, […]
22:15 05.07.2021
Հուլիսի 5-10-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 5-6-ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 7-9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում […]
21:45 05.07.2021
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Արմավիրի մարզից դեպի Հացիկ գյուղ տանող կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վարած «Ford Transit» մակնիշի և 69-ամյա Վանուշ Հովհաննիսյանի վարած «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Բախման հետևանքով «ВАЗ 2107»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և […]
16:00 05.07.2021
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ՝ 2021 թվականի հուլիսի 5-ին Արցախի երիտասարդության պալատում ստորագրվեց եռակողմ փոխգործակցության հուշագիր Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Տեք Վիքի և Արդյունավետ կառավարություն հիմնադրամի միջև՝ «Հայքն Աշխարհին» խորագրի մեկնարկի մասին։ Ծրագիրը սկիզբ է առնում Արցախում՝ հեռավար աշխատանքի ՀամԱշխատանքային (CoWorking) տարածքներ ստեղծելով Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում։ Ծրագրի նպատակն է Արցախում […]
15:57 05.07.2021
«Աշխատանքային այցով գտնվում եմ ՌԴ-ում, որտեղ մասնակցելու եմ «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին»,- այս մասին գրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նա նշել է, որ այցի շրջանակներում նախատեսված են նաև մի շարք գործարար և պաշտոնական հանդիպումներ։
15:54 05.07.2021
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ուրախալի լուր է հայտնում ճամփորդների համար։ «ՀՀ քաղաքացիների համար Գերմանիան չեղարկել է մուտքի սահմանափակումները»,- ասվում է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ այստեղ։
15:43 05.07.2021
ՀՀ Սահմանադրությունը մեր պետության հենասյունն է, որը չի կարող լինել լոկ փաստաթուղթ։ Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուր պաշտոնյայի գործունեության, յուրաքանչյուր քաղաքացու հանրային վարքագծի հիմքում։ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ գրել է ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ «Հայրենասիրությունը դրսևորվում է հենց այս պարզ ճշմարտությամբ, որի խեղաթյուրումը, ցավոք, շատ հաճախ անցանկալի հետևանքներ է թողել մեր երկրի բնականոն զարգացման […]
15:07 05.07.2021
Երեկ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալ էր Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը: Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), մենակատարներ՝ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը և երգեհոնահար Դավիդե Կավալին հանդես են եկել «Բարեկամության շառավիղներ» […]
14:49 05.07.2021
Ստեփանակերտի քաղաքապետարանը, ի գիտություն բացօթյա առևտրով զբաղվողների, տեղեկացնում է․ «Հատկապես վերջին շրջանում մեր քաղաքացիների կողմից ստացել ենք բազմաթիվ բողոքներ՝ մայթերին և առևտրի համար չնախատեսված այլ վայրերում միրգ-բանջարեղենի և այլ գյուղմթերքի վաճառքի վերաբերյալ: Այդ բողոքների հիմքում երեք փաստարկներ են. ❗️հետիոտնի ազատ տեղաշարժի և երթևեկության անվտանգության ապահովման արգելքներ, ❗️սանիտարական լուրջ խնդիրների առկայությամբ սննդի իրացում ու հակահիգիենիկ միջավայրի […]
14:40 05.07.2021
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը կկայանա հուլիսի 7-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հավանության կարժանանա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխարժեքային քաղաքականության վերաբերյալ խորհրդատվական խորհրդի մասին համաձայնագրի նախագիծը: Նշվում է, որ փաստաթուղթը կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներ ներքին ընթացակարգեր իրականացնելու համար: Նախատեսվում է, որ կընդունվի ԵԱՏՄ պետությունների համար նախատեսված առաջարկությունը`առաջնորդվելով եվրասիական ոսկերչական փորձագիտական […]
14:37 05.07.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել. «Մեր երկրի Մայր օրենքով սահմանադիրը` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, անփոփոխելիորեն սահմանել է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին: Արժեքները, որոնք ընկած են այս ձևակերպումների հիմքում, մարմնավորում են մեր ժողովրդի դարավոր նվիրական երազանքներն ու իղձերը, ազատության համար […]
14:21 05.07.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել․ «Սիրելի´ հայրենակիցներ Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են: Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով, հարգել և պաշտպանել ձեր իրավունքներն ու ազատությունները: Նրանց բոլոր նախաձեռնությունների, արարքների հիմքում պետք է լինեն իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Ցանկացած այլ բան […]
13:50 05.07.2021
Երևանում Հուլիսի 2-4 տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողով: Ինչպես հայտնեցին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի 2019-2021 թվականների գործունեությունը, կատարել գնահատումներ։ Ժողովի ընթացքում մանրակրկիտ քննարկվել է երկրում ստեղծված քաղաքական, անվտանգային, սոցիա-տնտեսական, բարոյա-հոգեբանական վիճակը։ Հաստատվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքներն առաջնահերթությունները, ու անելիքները։ Քննարկումների […]
00:09 05.07.2021
Բաթումում հուլիսի 3-ին Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկին դանակահարել են միջադեպի ընթացքում: Այս մասին հայտնում է Аliq.ge-ն։ Անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն են հայտնում Ախալքալաքի բնակիչները: Ըստ նրանց՝ Բաթումում ազգությամբ հայերին […]