TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:54 04.07.2021

Հուլիսի 3-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Սյունիքի մարզի Տեղ գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 16 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

̰
Պռոշյան գյուղում վթար է տեղի ունեցել․ կա արգելափակված քաղաքացի

23:48 04.07.2021

Հուլիսի 4-ին, ժամը 22։03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մեքենան բախվել է կայանած «KamAZ» մակնիշի ավտոմեքենային․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰

23:41 04.07.2021

Հուլիսի 4-ին՝ ժամը 15։08-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի սահմանային տարածքում խոտածածկ տարածք է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։13-ին։

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում․ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

23:24 04.07.2021

Հուլիսի 4-ին՝ ժամը 16։23-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում խոտածածկ տարածք է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ ժ.19:38-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

̰
Կասպից ծովում նավթ արդյունահանող հարթակում հրդեհ է բռնկվել․ ԶԼՄ-ներ

23:15 04.07.2021

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթ արդյունահանող հարթակն այրվում է, հրդեհը տեղի է ունեցել պայթյունից հետո։ «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: Գործակալության զրուցակցի խոսքով ՝ պայթյունը տեղի է ունեցել «Ումիդ» հարթակի մոտակայքում: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) այսօր՝ հուլիսի 4-ին հայտարարել է, որ իր ծովային հարթակներում Կասպից ծովում վթարներ չեն եղել: Այսպիսով, նա […]

̰
Տեխասում հրաձգության հետևանքով 8 մարդ է տուժել

22:58 04.07.2021

ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուերտ քաղաքում հրաձգության հետևանքով 8 մարդ է տուժել, հաղորդում է տեղական NBC DFW հեռուստաալիքը ՝ վկայակոչելով ոստիկանությանը: Աղբյուրի տվյալներով ՝ միջադեպը տեղի է ունեցել ավտոլվացման կետի մոտ։ Տուժածները գտնվում են հիվանդանոցում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ձերբակալություններ դեռ չեն կատարվել։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:53 04.07.2021

Հուլիսի 4-9-ը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 7-9-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է […]

̰
Մյասնիկյան գյուղում մոտ 40 հակ անասնակեր է այրվել

22:20 04.07.2021

Հուլիսի 4-ին, ժամը 18։21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:39-ին, մարվել՝ 19:05-ին: Տան բակում այրվել է մոտ 40 հակ անասնակեր։

̰
SHANTNEWS

14:57 04.07.2021

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:00 04.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 21․3 հա տարածքում բռնկված հրդեհները

23:55 03.07.2021

Հուլիսի 2-ից 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 10․4 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 7500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 4000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3200 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2200 քմ, Արագածոտնի […]

̰
Արաբկիրի 35-րդ փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

23:47 03.07.2021

Հուլիսի 3-ինъ ժամը 23։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիրի 35-րդ փողոցում տան տանիք է այրվում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։53-ին։

̰
ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում ՌԴ-ին միջնորդական դերակատարման համար

23:40 03.07.2021

Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել 15 հայ գերիներ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ: «ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

̰
Ռուստամ Մուրադովը հայ գերիների նոր խմբի վերադարձից հետո հանդես է եկել հայտարարությամբ

23:22 03.07.2021

Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքից հետո հանդես է եկել հայտարարությամբ, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։ «Շարունակելով եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու աշխատանքները ՝ այսօր Բաքվում անձամբ ես ադրբեջանական կողմին եմ փոխանցվել երկու շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք ականապատվել են հայկական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախորդ զինված […]

̰
Բաքվից Երևան ժամանեց գերիների 15–հոգանոց նոր խումբը

22:59 03.07.2021

15 հայ ռազմագերիներ տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք է կատարել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Գերիներն Ադրբեջանից վերադարձել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի անմիջական ջանքերի շնորհիվ: Գերիների փոխարեն հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախի հարավային շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք այն տարածքներն են, որոնք պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ […]

̰
Արարատի և Վայոց ձորի մարզերը կանցնեն հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառման

22:47 03.07.2021

Կառավարությունը հաստատել է տարածքային հոգեբանամանկավարժական աջակցության կենտրոնների ֆինանսավորման նոր կարգը, որով կենտրոնների արդյունավետ գործունեության և ծառայությունների բարելավման պայմաններ են ստեղծվում, մասնավորապես. ✅սահմանվել է հաստիքների և աշխատավարձերի միասնական քաղաքականություն։ ✅Նորմավորվել են կենտրոնների պահպանման ծախսերը, ընդ որում՝ֆինանսավորման հիմք է ոչ միայն կենտրոնի կողմից սպասարկվող երեխաների թիվը, այլև սպասարկվող դպրոցների քանակը, աշակերտների խտությունը, տարածքային բաշխվածությունը և այլն։ ✅Կենտրոնների […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:39 03.07.2021

Հուլիսի 3-8-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 3-ին, 7-8-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ […]

̰

22:15 03.07.2021

Հուլիսի 3-ին՝ ժամը 11։13-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի ապակիների գործարանում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հարոյան փողոցի թիվ 50 հասցեում գտնվող «Բելգլաս» ապակիների արտադրամասում վառարանից տեղի […]

̰
Ադրբեջանական կողմը ականապատ դաշտերի քարտեզների դիմաց կարտահանձնի 15 հայ զինծառայողի

22:01 03.07.2021

Ադրբեջանական կողմն արտահանձնել է ազատազրկման դատապարտված 15 զինծառայողի, որոնց պատժի կրման ժամկետը լրացել է: Այս մասին հայտնում է «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ Երևանը Բաքվին է ներկայացրել Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ դաշտերի քարտեզները: Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ-ը, քարտեզներում նշված է 92 հազար ականների գտնվելու վայրը:

̰

21:26 03.07.2021

Հուլիսի 3-ին` ժամը 16:30-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 17:10-ին: Այրվել է 40 հակ անասնակեր։

̰
Քամին ծառեր է տապալել, որի հետևանքով մեքենաներ են վնասվել

20:46 03.07.2021

Հուլիսի 3-ին՝ ժամը 18։26-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կ․ Դեմիրճյան և Շիրակացի փողոցների խաչմերուկի մոտակայքում քամու հետևանքով ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհից՝ այն դարձնելով երկկողմանի երթևեկելի։ Հուլիսի 3-ին, ժամը […]

̰
Նախարարությունում քննարկվել են ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրները

20:20 03.07.2021

Հուլիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Խոջոյանի գլխավորությամբ կազմակերպվել էր քննարկում, որի նպատակն էր քննարկումների միջոցով գտնել ոռոգման համակարգերի արդիականացման, պետական աջակցության ծրագրերի ընդլայնման, ոռոգման համակարգերի ներդրման, առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիները։ Քննարկմանը մասնակցել են ոռոգման գործընթացում ներգրավված շուրջ երկու տասնյակ կապալառուներ, արտադրողներ, մատակարարներ և ֆերմերներ։ Արման Խոջոյանը ընդգծելով հանդիպման հիմնական […]

̰
ՃՈ-ի հայտարարությունը՝ նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու մասին

20:11 03.07.2021

Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում, հաշվառման համարանիշերի նոր թողարկվող նիշերի հատկացմամբ պայմանավորված, ակնկալվում է դրանք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների մեծ հոսք, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես համապատասխան էլփոստերի հասցեներին կամ e-request […]

̰
Օլիվեր Վարհեին կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան

00:00 03.07.2021

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 6-ից 9-ը կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Սա հանձնակատարի առաջին այցն է հարավկովկասյան տարածաշրջանի երկրներ․ այցը տեղի կունենա տնտեսական և ներդրումային պլանի այսօրվա հաստատումից հետո, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների հետ վերականգնմանը, դիմակայունությանը և բարեփոխումներին ուղղված վերանայված օրակարգի իրագործմանը: […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:57 02.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:45 02.07.2021

Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և Արարատի մարզի Ջրաշեն գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 2 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված […]

̰
ԵՎՐՈ-2020. Շվեյցարիան 11 մետրանոցներով զիջեց Իսպանիային

23:34 02.07.2021

ԵՎՐՈ-2020. Քառորդ եզրափակիչ Իսպանիայի հավաքականը Սանկտ-Պետերբուրգում մրցեց Շվեյցարիայի հավաքականի հետ ու հաղթելով 11 մետրանոց հարվածաշարերում՝ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, փոխանցում է Armsport.am-ը։ Խաղի հենց սկզբից իսպանացիները նետվեցին գրոհի, ինչի արդյունքում, արդեն 8-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Ալբայի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ շվեյցարացի Դենիս Զաքարիայի ոտքին ու հայտնվեց դարպասում: […]

̰
Ադրբեջանում մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են. ՄԻՊ

23:22 02.07.2021

Ադրբեջանում մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են, արհեստական պրոցեսի արհեստական արդյունք: Նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ադրբեջանական իշխանությունների կազմակերպած յուրաքանչյուր «դատավարություն» ուղեկցվում է ադրբեջանական լրատվամիջոցներում մարդու արժանապատվությունը, իրավունքները ոտնահարող հրապարակումներով` «Հայկական տեռորիստներ» կամ նման վերնագրերով: Ակնհայտ է, որ դա հատուկ է արվում ու կրում է […]

̰
Անձրև, ամպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:15 02.07.2021

Հուլիսի 2-7-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 2-3-ը, 6-7-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ […]

̰
Երասխ գյուղի մոտ բեռնատարը բախվել է գազալցակայանին․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

23:03 02.07.2021

Հուլիսի 2-ին, ժամը 21։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը բախվել է գազալցակայանին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

̰
BACK_TO_TOP