TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+22.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ԵՄ-ն պատրաստվում է ավելի քան 1,5 միլիարդ եվրո հատկացնել Հայաստանին

22:45 02.07.2021

Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարիներին մեկուկես միլիարդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ առանցքային ծրագրերի, այդ թվում` Սյունիքի մարզի զարգացման համար: Փաստաթուղթը ներկայացվել է այսօր Բրյուսելում` առանձնացնելով այն նախաձեռնությունները, որոնք Եվրոպական հանձնաժողովը մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հայաստանի մասով Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է. 1. Աջակցել […]

̰ ̰
Երևանի Բաղրամյան պողոտայում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է

22:18 02.07.2021

Հուլիսի 2-ին, ժամը 21։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 24 հասցեում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն անանցանելի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը […]

̰
SHANTNEWS

22:00 02.07.2021

̰
Բաքվում դատախազը հայ ռազմագերիների համար 2 և 5 տարվա ազատազրկում է պահանջել

21:51 02.07.2021

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերիների դեմ քրեական գործի դատավարության ժամանակ դատախազը պահանջել է ռազմագերիներից երկուսին դատապարտել հինգ տարվա ազատազրկման: Մյուս 12 ռազմագերիների համար դատախազը դատարանից պահանջել է երկուական տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների նկատմամբ Բաքուն շինծու մեղադրանքներ է ներկայացրել, իբր նրանք հրադադարից հետո Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում […]

̰
Պուտինը և Մակրոնը պատրաստակամություն են հայտնել` համակարգելու ԼՂ հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտներ

21:40 02.07.2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին: Նշվել է, որ տարածաշրջանում իրավիճակը հիմնականում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ մնում է կայուն։ Ստեղծվել են […]

̰
Youtube-ը շարունակում է հեռացնել թուրք պաշտոնյաների՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութերը

21:26 02.07.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի լրատվության ու հաղորդակցությունների գրասենյակը ի պատասխան Հայոց ցեղասպանության տարելիցի՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ցուցահանդես էր բացել «հայ ահաբեկիչների կողմից սպանված» դիվանագետների մասին։ Այդ ցուցահանդեսին հակահայ ելույթով էր հանդես եկել Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը: Օրերս «YouTube» վիդեոպորտալը հեռացրել է Ալթունի ելույթի տեսանյութը, նշելով, որ այն ատելության խոսք […]

̰ ̰
ԱՀ-ում իրականացվել է «Կանեփ – կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը

16:52 02.07.2021

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը հանրապետության ողջ տարածքում շարունակվում է, իսկ հունիսի 14-ից 22-ը իրականացվել է «Կանեփ – կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։ «Կանեփ – կակաչ-2021» համալիր միջոցառմանը ներգրավված են եղել ոստիկանության քաղաքային ու տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները։ Նրանք հանրապետության տարածքում հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 155 հատ կանեփ տեսակի […]

̰
Տարբեր գերատեսչությունների փոխնախարարներ այսօր շարժական կայանում պատվաստվել են COVID-19-ի դեմ

16:48 02.07.2021

Տարբեր գերատեսչությունների փոխնախարարներ այսօր շարժական կայանում պատվաստվել են COVID-19-ի դեմ, այդ թվում` առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: COVID-19-ի դեմ պատվաստվել են նաև առողջապահության նախարարության աշխատակիցները:

̰ ̰
Որ ուժերն են ՍԴ դիմում ուղարկել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

16:37 02.07.2021

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը՝ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ Ինչպես տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը, այսօր Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը և «Զարթոնք» կուսակցության դիմումը։ «16։15-ի […]

̰
«Զարթոնք»-ը ՍԴ է հանձնել ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը

16:34 02.07.2021

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն այսօր՝ 02.07.2021թ. ժամը 15:20-ին, Սահմանադրական դատարանին հանձնեց ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը, հայտնել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Դիմումի համաձայն խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ազատությունը և հավասարությունը: Ատելության խոսք, բռնության կոչեր, վարչական ռեսուրսի կիրառում և այլ խախտումներ, որոնք ազդել են ընտրության արդյունքների վրա: ՍԴ-ին 5 […]

̰
«Ատելության խոսքը ծնում է ատելությամբ պայմանավորված հանցագործություններ». Փայլանը՝ Ալթունին

16:30 02.07.2021

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է այդ երկրի նախագահականի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի հակահայկական հռետորաբանությանը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Ալթունն իր ելույթներից մեկում խոսել էր ԱՍԱԼԱ-ի գործունեությունից և հայերին բնութագրել որպես ահաբեկիչներ, ահաբեկչության կազմակերպիչներ։ Ալթունի ելույթի տեսագրությունը Youtube-ը արգելափակել է՝ դրանում առկա ատելության խոսքի պատճառով։ Իսկ թուրք գործիչը Twitter-ում բողոքել է […]

̰
Հիմնովին վերակառուցվում է Գեղհովիտի դպրոցը

16:24 02.07.2021

Վերակառուցվում է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի թիվ 2 հիմնական դպրոցը։ Շենքը կառուցվել է նախորդ դարի հիսունական թվականներին և գտնվում էր ծայրահեղ վթարային վիճակում։ Դասապրոցեսի իրականացումն այս պայմաններում տարեցտարի դառնում էր առավել վտանգավոր։ Խարխլվել էին կառույցի հիմքերը, տասնամյակներ շարունակ չէին իրականացվել վերանորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով դասասենյակների հատակը, պատերն ամբողջությամբ շարքից դուրս էին եկել։ Միակ լուծումը շենքի […]

̰
Գլխավոր դատախազը բարձրացրել է պատերազմի մասնակիցների, զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատների հոգեբանական և հոգեբուժական առաջնային օգնությունն ընդլայնելու անհրաժեշտության հարցը

16:18 02.07.2021

Դատախազության գործառույթների իրականացման շրջանակում պարզվել է, որ վերջին ժամանակահատվածում արձանագրված մի շարք ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու դեպքեր ուղղակի առնչություն ունեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ 2020-ին սանձազերծված պատերազմի արդյունքում անձանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների հետ: Մասնավորապես, 2021թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկում կատարված ինքնասպանության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, […]

̰
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»-ը շարունակելու է գործել որպես ՊՈԱԿ

16:14 02.07.2021

Հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթները՝ մասնավորապես հարաբերությունները տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, դիտացանցի աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև մասնագիտական այլ գործառույթներ, կառավարությունն առավել նպատակահարմար է համարել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչությունը կշարունակի գործել նախկին կարգավիճակով՝ որպես ՊՈԱԿ:

̰
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

15:51 02.07.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 43-ամյա տղամարդը, 2019թ. հոկտեմբերի 8-ին Հայաստանյան բանկերից մեկում բացել է ընթացիկ և քարտային հաշիվներ և 5 օր անց, հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:43-ին, ընթացիկ հաշվին […]

̰
Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ մայրաքաղաքի հրապարակներում ու այգիներում

15:47 02.07.2021

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, Խորհրդային միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կիրականացնի 6 բացօթյա համերգ: Համերգները տեղի կունենան հուլիսի 3-9-ը՝ «Բաբաջանյանը Երևանում» խորագրի ներքո: Համերգների ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Համերգների […]

̰
ՀՖՖ-ն ակումբներին Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգա ստեղծելու պաշտոնական առաջարկ է արել

15:44 02.07.2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես դիմել է ակումբներին՝ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ստեղծման շուրջ քննարկումներ ծավալելու առաջարկով: Այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատել է Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ստեղծման ուղղությամբ՝ հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ անցկացնելով իր միջազգային գործընկերների հետ։ Շահագրգիռ քննարկումների և փորձի փոխանակման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է Հայաստանի […]

̰ ̰
Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Երևանի մի շարք շինհրապարակներ

15:30 02.07.2021

Հուլիսի 2-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը աշխատանքային շրջայց է կատարել Երևանի մի շարք շինհրապարակներ: Երևանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին և դրանց ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու շրջանակներում փոխվարչապետի պաշտոնակատարը այցելել է Art Company, ML Mining և Ord Development ընկերությունների շինհրապարակներ: Ընկերությունները զբաղվում են բազմաբնակարանային շենքերի կառուցմամբ: Տիգրան Ավինյանը ծանոթացել է տեղի քաղաքաշինական առանձնահատկություններին և հատակագծերին, հետևել է […]

̰
ՀԿԵ-ն քննարկում է հայկական տուրիստական ընկերությունների հետ համագործակցության զարգացման հնարավորությունները

15:30 02.07.2021

Հուլիսի 2-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում տեղի ունեցավ ընկերության և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկաթուղային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները: Առարկայական քննարկման ընթացքում ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հյուրերին ներկայացրեց երկաթուղու տուրիստական ներուժը, Գյումրիի երկաթուղային հանգույցի զարգացման ընթացիկ կամ նախատեսվող ծրագրերը, Վրացական երկաթուղու հետ համատեղ զբոսաշրջային հնարավորությունները: Տուրօպերատորների կողմից առաջադրված հիմնական խնդիրները վերաբերում […]

̰
Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել

15:23 02.07.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման […]

̰
Բերման էին ենթարկվել թմրանյութ պահելու կասկածանքով

15:11 02.07.2021

Հունիսի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 18-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կաթուցիչ և դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված: Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար։ Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում […]

̰
SHANTNEWS

15:00 02.07.2021

̰
Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

14:54 02.07.2021

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և դեսպանության աշխատակիցներին։ Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին արդարադատության նախարարությունում և համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ջերմ ընդունելության համար և շնորհավորել բոլորին արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ անցկացնելու, դրա արդյունքները միջազգայնորեն ճանաչվելու և […]

̰
ԳԹԿ-ն հաստատել է միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը

14:51 02.07.2021

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2021 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը` ըստ առարկաների. 3.07.2021 թ.՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», 4.07.2021 թ.՝ «Օտար լեզուներ», 5.07.2021 թ.՝ «Քիմիա», «Ռուսաց լեզու», 6.07.2021 թ.՝ «Մաթեմատիկա», 7.07.2021 թ.՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», 8.07.2021 թ.՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»:

̰
Քննարկվել է Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը

14:47 02.07.2021

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 30-ին հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հայերիի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը: Քննարկվել են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը, երկու երկրների միջև էլեկտրական հոսանքի փոխադարձ մատակարարումների կազմակերպման խնդիրները: Զրույցի ընթացքում հստակեցվել են առաջիկա ամիսների ընթացքում կողմերի պատվիրակությունների փոխայցելությունների […]

̰
Քննական գործընթացում ներգրավված ուսուցիչներին կտրամադրվի վճարովի այլ հանգստյան օր

14:07 02.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ երկրում տիրող համաճարակային (COVID-19) իրավիճակով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական պարապմունքների ժամկետների փոփոխությունների հետ կապված, 2020-2021 ուստարվա 9-րդ դասարաններում անցկացվող ավարտական քննության օրը համընկել է ոչ աշխատանքային օրվա […]

̰
BACK_TO_TOP