13:51 02.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 1-2-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:45 02.07.2021
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսն արձագանքել է «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու մասին որոշմանը: Այդ փաստաթուղթը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով, հաղորդում է Ermenihaber-ը։ Փրայսը նշել է, որ Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշումը խոր հիասթափություն է պատճառել ԱՄՆ-ին: «Կոնվենցիայից դուրս գալը հետընթաց […]
13:22 02.07.2021
Նոր շարժակազմով երթուղի դուրս եկավ 97 համարի ավտոբուսը (նախկին 37 համարը): Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Սրանով մենք ամբողջացրեցինք 100 նոր կոմպակտ դասի ավտոբուսների շահագործումը: Դրանցով շահագործվող 9 երթուղիները նկատելիորեն թեթևացրել են քաղաքի տրանսպորտի խնդիրը, բացի դրանից՝ հնարավորություն են տալիս հընթացս վերհանել և գույքագրել համակարգում եղած խնդիրները՝ տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերում դրանք […]
13:07 02.07.2021
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հուլիսի 2-ին, ժամը 00.30-ին, Սևան քաղաքի Նաիրյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Տավուշի բաժին բերման են ենթարկել 26-ամյա Խաչիկ Ղ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Խաչիկ Ղ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
23:59 01.07.2021
Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար կոչ եմ անում Արցախի մեր հայրենակիցներին սոցիալական ցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ: Հորդորում եմ չպատասխանել սոցիալական ցանցերով ստացվող կասկածելի որևէ զանգի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունները սկսել […]
23:25 01.07.2021
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 47 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2,82 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 5500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 5000 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, […]
23:13 01.07.2021
Երևան-Գյումրի-Երևան երթուղին շուտով կսպասարկի ևս երկու նոր էլեկտրագնացք: Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Նոր շարժակազմը Հայաստան կմատակարարվի օգոստոսի սկզբին: 2022թ. նույնպես նախատեսվում է համալրում ևս 1 էլեկտրագնացքով: «Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ համագործակցության ու ՀԿԵ և «Տրանսմաշխոլդինգ» ԲԸ միջև կնքված պայմանագրի շրջանակում նախորդ ամիս Հայաստան մատակարարվեցին 27 […]
23:07 01.07.2021
Հուլիսի 1-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անց է կացրել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում պատասխանատու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարմանը և էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացրին ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։ Հանձնարարվել է ուսումնասիրել նշված ոլորտներում առկա իրավիճակի բարելավմանն ուղղված հնարավորությունները և սեղմ ժամկետներում ձեռնարկել համապատասխան միջոցներ։
22:48 01.07.2021
Հուլիսի 1-6-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 1-3-ը, 6-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ […]
22:36 01.07.2021
Հունիսի 30-ին՝ ժամը 18։52-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից 28 փրկարար (4 օժանդակ ավտոմեքենա)։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում […]
22:23 01.07.2021
Հունիսի վերջին արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հավանություն է տվել արտաքին օգնության մասին օրինագծին, ուր տեղ է գտել Հայաստանի մասին դրույթը։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն այսօր կքննարկի 2022 թվականի ֆինանսական տարում արտաքին հատկացումների և օգնության մասին օրինագիծը: Հունիսի 25-ին արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը իր հավանություն է տվել օրենքի նախագծին, ուր անդրադարձ […]
22:01 01.07.2021
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հուլիսի 1-ին հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը: «Նախ դեսպան Կարապետյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարին։ Արարողակարգային շփումից հետո տեղի ունեցավ հանգամանալից քննարկում հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին վերաբերող համատեղ հետաքրքրություն […]
21:47 01.07.2021
Հունիսի 29-ին Արարատի մարզի Ավշար գյուղում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արարատի բաժնում ժամը 1-ի սահմաններում ստացվեց. հերթապահ քույրը հայտնում էր, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով ու գլխի վնասվածքով 22-ամյա երիտասարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Հանցագործությունը բացահայտվեց քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ։ Ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ […]
21:13 01.07.2021
Հուլիսի 1-ին՝ ժամը 17:47-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ո․, 1953 թ․) դուրս է եկել […]
16:00 01.07.2021
Հարավկովկասյան երկաթուղու և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները ծանոթացան Մայիսյան-Ջաջուռ հատվածում կատարվող երկաթուղային գծերի հիմնանորոգման գործընթացին: Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի և ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ հանձնաժողովն այցելել է, մասնավորապես, Ջաջուռ-Ղալթախչի հատվածը, որտեղ հիմնովին վերականգնվել է գծի 2 կմ: Երկաթուղային գծերի կապիտալ նորոգման գործընթացը մեկնարկել է ապրիլի կեսերին: Ընդհանուր առմամբ, […]
15:59 01.07.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սասուն Մկրտումյանին: Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հայկ Մհրյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար ու ակնկալել վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ գործունեություն: Քաղաքապետն առանձնակի կարևորել է, մասնավորապես, հետևողական պայքարն ապօրինի շինությունների քանդման գործում: «Ցավում […]
15:56 01.07.2021
Ստորաբաժանումների մասնագիտական, մարտավարամասնագիտական, կրակային, ֆիզիկական, զորահավաքային և տեխնիկական պատրաստվածությունն ու ապահովման միջոցների համապատասխանության մակարդակը ստուգելու նպատակով հունիսի 30-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում մեկնարկել են ամփոփիչ քննությունները: Զինծառայողները քննություններ են հանձնել տարբեր առարկաներից և ցուցաբերել բարձր պատրաստվածություն։
15:53 01.07.2021
Հուլիսի 1-ին ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ հերթապահություն է իրականացնում Նուբարաշենի աղբավայրում․ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 2 օժանդակ տեխնիկա։ Հիշեցնենք, որ հունիսի 26-ին՝ ժամը 18։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […]
15:50 01.07.2021
Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը կամ քաղվածքը հարկային մարմին կարող են ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով: Ստորագրված ու սկանավորված դիմումը և տեղեկանքը (քաղվածքը) պետք է ուղարկել ձեռք բերված կամ կառուցվող անշարժ […]
15:43 01.07.2021
Տավուշի մարզի Ենոքավան համայնքում անցկացվել է «Հայ բույս 2021» յոթերորդ փառատոնը: Փառատոնի նպատակն է բարձրացնել բույսերի՝ որպես բնական ռեսուրսների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, սովորեցնել բնության բարիքները կենցաղում արդյունավետ կիրառելու հմտությունները, ինչպես նաև զարգացնել բնապահպանական մտածելակերպը: Ինչպես տեղեկացնում է ԵՊՀ պաշտոնական կայքը՝ փառատոնին մասնակցել են նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցներն ու բակալավրիատի «Կենսաբանություն» […]
15:40 01.07.2021
Հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- հորդորում են ԱԻՆ-ից:
15:25 01.07.2021
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. նախատեսվող կարգավորումները կնպաստեն գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովմանը: Որոշմամբ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կսահմանվեն գիտական արդյունքի միջազգային մակարդակի պահանջներ: Հիմնավորման համաձայն՝ […]
15:20 01.07.2021
ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորային օղակում (ք․Երևան, ՀՀ մարզեր) իրավական խնդիրների ապահովման և զինված ուժերը իրավաբաններով համալրելու նպատակով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի իրավաբանական ծառայությունը զինվորական ծառայության է հրավիրում ներքոնշյալ պահանջներին համապատասխանող իրավաբանների․ 1. Ընդհանուր գործառույթները (կոնկրետ գործառույթները` ըստ կոնկրետ հաստիքի) Իրավաբանական խորհրդատվության տրամադրում. Ստացված գրությունների և դիմումների պատասխանների մշակում. Իրավական ապահովում […]
15:11 01.07.2021
Հավանությանն է արժանացել «ՀՀ կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրի միջոցով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում […]
15:07 01.07.2021
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Հիմնավորման համաձայն՝ ներկայում հանրապետությունում գործող մարզադպրոցներում և ՀՀ հավաքական թիմերում մարզվող մարզիկները մարզվում են համեմատաբար հին մարզագույքով, որոնք չեն կարող համանման լինել այլ […]
14:53 01.07.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումներին և գյուղմթերքի արտահանման ծավալներին: Կառավարությունը վերաբաշխում և փոփոխություններ է կատարել 2021 թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ նախատեսվում է գումար հատկացնել Արցախի բնակչության […]