11:34 01.07.2021
Արցախում հուլիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Մեկ օրում կատարվել է 54 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 26 931-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2901 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8979 քաղաքացու հետազոտություն, որից […]
11:25 01.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ ՉԺՀ կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ: Հիմնադրումից ի վեր Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, տանելով երկիրն ինքնիշխանության, հզորացման […]
11:19 01.07.2021
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականի 1-ին կիսամյակում ապահովել է 750.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Ծրագրային ցուցանիշը 1-ին կիսամյակի համար սահմանված է եղել 697.7 մլրդ. դրամ, այսինքն՝ գերակատարումը կազմել է 52.5 մլրդ դրամ կամ 7.5%: Միաժամանակ, հարկ վճարողներին է վերադարձվել 83.8 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 2020թ. […]
11:15 01.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քրիստինե Խանազադյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում եւ այլ միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության […]
11:07 01.07.2021
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին օդանավակայանի ժամանման սրահից գծային բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Մինաս Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ […]
08:19 01.07.2021
Ադրբեջանին հատկացող ամերիկյան օգնության սահմանափակումներից նախագահ Ջո Բայդենի հրաժարվելն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական օգնության անհավասարությունը պետք է դիտարկվեն պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից: Այս մասին ասվում է 2022 ֆինանսական տարվա օտարերկրյա օգնության մասին օրինագծին կից զեկույցում, որը ներկայացվել և ընդունվել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործողությունների գծով հատկացումների ենթակոմիտեի կողմից այս շաբաթվա սկզբին, հաղորդում է […]
00:15 01.07.2021
Սահմանային վեճերում նաեւ գյուղերի բնակիչների իրավունքները, բնականոն կյանքի պահանջները անտեսելու պատճառով տարածքային կորուստների եւս մեկ օրինակ է կապված Շինիխ-Այրումի շրջանի և Դիլիջանի գավառի հետ, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Մասնավորապես, Խորհրդային Հայաստանի ոչ հետևողականության արդյունքում Շինիխ-Այրումի շրջանի վիճելի համարվող ամբողջ տարածքը (11.659 դեսյատին) 1927թ. հունվարի 11-ին ճանաչվեց ադրբեջանական Ղազախի գավառի մաս, իսկ անտառի վիճելի […]
23:59 30.06.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոնում» մահացել է Երևանի բնակիչ, 11-ամյա Նարեկ Քեշիշյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 17-ին՝ «համակցված տրավմա, էլեկտրահարված 1.2.3.4 աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշմամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, հունիսի 22-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել էր Երևանի բնակիչ՝ 11-ամյա Հրանտ Խաչատրյանը։ […]
23:46 30.06.2021
Հունիսի 30-ին, ժամը 21։03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի աղբավայրում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ․ սահմանվել է հերթապահություն։
23:37 30.06.2021
Ամերիկայի միացյալ նահանգների Նյու Ջերսիի Սենատը ժամեր առաջ միաձայն ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձև՝ դառնալով ԱՄՆ-ի՝ Արցախի անկախությունը ճանաչած տասներորդ նահանգը։ «Գործադրած նպատակային ջանքերի համար իմ և Արցախի ժողովրդի կողմից երախտագիտություն եմ հայտնում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բանաձևը նախաձեռնած սենատոր Ջոզեֆ Լագանին։ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և այդ […]
23:34 30.06.2021
Հունիսի 30-ից հուլիսի 5-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հունիսի 30-ին, հուլիսի 1-5-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` […]
23:27 30.06.2021
Հունիսի 30-ին, ժամը 20:57-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1976 թ․) դուրս է եկել […]
22:51 30.06.2021
Արևելյան ամերիկայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը տեղեկացնում է, որ Նյու Ջերսին դարձավ ամերիկյան 10-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։ Նյու Ջերսի նահանգի Սենատը միաձայն ընդունել է նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանայի նախաձեռնած թիվ 71 օրենքը: Ավելի վաղ նույն օրը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ազգային խորհրդի անդամ Անի Չագլասյանը և Նյու Ջերսիի ՀԱԿ-ի փաստաբան Ջո […]
22:20 30.06.2021
Մադրիդի «Գրիգորիո Մարանիոն» հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանական բաժանմունքի սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, «AMADEA» բարեգործական կազմակերպութան նախագահ Լիլիան Գրիգորյանի նախաձեռնությամբ հունիսի 21-ից Հանրապետական բժշկական կետրոնում և «Արևիկ» բուժմիավորումում կազմակերպվել է «Բաց դռների օր»: Իսպանացի մի խումբ բժիշկների՝ վնասվածքաբանի, անեսթեզիոլոգի և մանկաբույժի կողմից իրականացվել են հիվանդների հետազոտություններ ու վիրահատություններ: Իսպանահայ մասնագետներն Արցախի տեղի գործընկերներին են փոխանցել ժամանակակից բժշկագիտության […]
22:04 30.06.2021
Ազգային ժողովը մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր գումարել: «Իմ քայլը» խմբակցությունից Գևորգ Պապոյանը նիստի անհրաժեշտությունը հիմնավորել է անհետաձգելի օրինագծերի, ինչպես նաև այն նախագծերի ընդունմամբ, որոնց հեղինակները հաջորդ՝ 8-րդ գումարման խորհրդարանում չեն լինելու: Մանրամասները՝ տեսանյութում։
21:46 30.06.2021
Արցախի Հանրապետության ԱԺ-ի հերթական նիստում ներկայացվել է պարտադիր քննարկման 6 հարց, այդ թվում՝ ԱՀ նախագահի 2020 և 2021 թվականների գործունեության, միջոցառումների ծրագրի ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է այն ծանր հետևանքների մասին, որ թողել են կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:38 30.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական բյուջեի հետ կապված ընթացիկ վիճակին, հարկային հավաքագրումների գործընթացին, 2022 թվականի բյուջեի նախագծին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն պետք է սկսել պլանավորել 2022 թվականի բյուջեի նախագծի ձևավորման գործընթացը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:19 30.06.2021
Հունիսի 30-ին կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի առցանց հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը։ Իր ելույթում Արման Խաչատրյանն անդրադարձավ նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հետևանքների չեզոքացման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած լայնածավալ միջոցառումներին, որոնց կիզակետում են տնտեսության առավել տուժած ոլորտներն ու […]
21:09 30.06.2021
Հունիսի 30-ին 1-ին զորամիավորման հրաձգարաններից մեկում վարչական անձնակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք, որի ընթացքում, նաև կրակային դիրքերի փոփոխումով, ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքերից կրակի վարման հմտությունները։
21:00 30.06.2021
Հրդեհ Մուշավան թաղամասում 20:45 / 30.06.2021 Հունիսի 30-ին, ժամը 18։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցներում տուն է այրվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է […]
20:51 30.06.2021
Հունիսի 30-ին Արթուր Թովմասյանի նախագահությամբ հրավիրվել է 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը: Նիստին ներկա էին 31 պատգամավորներ: Ամենամյա հաղորդմամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:Նա ներկայացրել է 2020 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև 2021 թ. ծրագիրը: Հաղորդումն ամփոփել է ինչպես մինչև 2020 թ.մայիսի 21-ը՝ նախագահ Բակո Սահակյանի, […]
20:32 30.06.2021
Մարտական հերթապահության իրականացման գործընթացը, զինծառայողների պատրաստության աստիճանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը, մարտական դիրքերում կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորման պայմանները ստուգելու նպատակով հունիսի 30֊ին 4֊րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը այցելել է ենթակա զորամասերից մեկի մարտական դիրքեր։
20:25 30.06.2021
Հունիսի 26-ին, ժամը 23.30-ին, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում հրավառություն էր եղել։ Լռության կանոնների խախտման հետքով մեկնած օպերատիվ խումբը փողոցում հայտնաբերել էր հրագործական առարկա։ Արտաշատի ոստիկանները պարզել են նաև, թե ով էր հրավառությունն իրականացրել։ Երիտասարդը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ «Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանե՛ք համակեցության կանոնները»,- հորդորում են ոստիկանությունից։
20:13 30.06.2021
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը տվյալներ է հրապարակել երկրի համախառն արտաքին և մաքուր արտաքին պարտքերի վերաբերյալ: 2021թ. հունիսի 30-ի դրությամբ Թուրքիայի համախառն արտաքին պարտքը հաշվարկվել է 448.4 մլրդ դոլար, իսկ մաքուր արտաքին պարտքը՝ 262.1 մլրդ դոլար: Ըստ նախարարության տվյալների` Թուրքիայի համախառն արտաքին պարտքի հարաբերակցությունն ազգային եկամտի նկատմամբ կազմում է 61.5%, իսկ մաքուր արտաքին պարտքի հարաբերակցությունը […]
16:58 30.06.2021
Մարտական հերթապահության իրականացման գործընթացը, զինծառայողների պատրաստության աստիճանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը, մարտական դիրքերում կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորման պայմանները ստուգելու նպատակով հունիսի 30-ին 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանն այցելել է ենթակա զորամասերից մեկի մարտական դիրքեր։
16:55 30.06.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին Ազգային ժողովի նիստում ներկայացրել է ԱՀ նախագահի 2020 թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև 2021 թ. ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդումը: Երկրի ղեկավարը ներկայացրել է հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ամփոփ պատկերը, մասնավորապես, անդրադառնալով անվտանգային, արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ հարցերի ու նախանշված անելիքներին: Իր խոսքում […]
16:51 30.06.2021
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել Արցախում ապրող մարդկանց նկատմամբ Ադրբեջանի կողմից տեղեկատվական ահաբեկչության մասին: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային՝ վերջինիս կողմից տեղեկատվական ահաբեկչությամբ հոգեբանական ճնշում գործադրելով Արցախում ապրող մարդկանց […]