14:32 01.07.2021
Թուրքիայի Քոնիա նահանգի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում ընթանում են «Անատոլիայի արծիվ -2021» միջազգային ուսումնական վարժանքները, փոխանցում է Ermenihaber-ը։ Ուսումնական վարժանքներին մասնակցում են ՆԱՏՕ-ի, Ադրբեջանի, Կատարի, Պակիստանի և Թուրքիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերը։ Նախորդ տարիներին դիտորդի կարգավիճակով մասնակցող Ադրբեջանն այս տարի առաջին անգամ ստացել է լիարժեք մասնակցի կարգավիճակ։ Ադրբեջանը ներկայացված է երկու SU-25 և MiG-29 […]
14:29 01.07.2021
Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հանձին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն» հիմնադրամի հետ: Փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են Արցախյան հիմնախնդրի, այդ թվում՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Հիմնադրամը կառավարությանը […]
14:27 01.07.2021
Արցախի իշխանությունները լրացուցիչ աշխատանքներ են տանում ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու և վերահսկողությունը ուժեղացնելու առումով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Ադրբեջանական կողմից որոշակի լկտի վարք լինում է, այդ թվում` ճանապարհներով անցնելիս: Նշեմ, որ այս մասով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով, մի […]
14:21 01.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գարնանը Երևանում անցկացված բասկետբոլի եվրասիական լիգայի խաղերի կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին: Համահայկական կամավորական միության շուրջ 15 անդամ պարգևատրվել է հավաստագրով նշյալ մարզական միջոցառման կամավորական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել նրանց մասնակցության և ներդրում ունենալու համար՝ կարևորելով կամավորության դերը […]
14:18 01.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել դատախազության բոլոր աշխատակիցներին. «Հարգելի պարոն Դավթյան հարգելի գործընկերներ Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս Դատախազության աշխատողի օրվա առիթով: Այս ժամանակաշրջանում հատկապես ուզում եմ ընդգծել, որ մեր […]
14:02 01.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի սեփական նախաձեռնությամբ` կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության երկրորդ փուլ: Առարկայական գիտելիքի ստուգման գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը 2021 թ. հուլիսի 6-ից մինչև 13-ը ներառյալ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ առձեռն ներկայացնել նախարարության համապատասխան ստորաբաժանում ամեն օր՝ ժամը 9։30-ից մինչև 18։00-ը՝ բացի շաբաթ և […]
14:00 01.07.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նոր դատական հայց է ներկայացրել, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական մամուլում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Էրդողանը Քըլըչդարօղլուից 500.000 թուրքական լիրա (շուրջ 57․586 ԱՄՆ դոլար) է պահանջում՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Պատճառը այն է, որ նախօրեին Քըլըչդարօղլուն մեջլիսում ունեցած ելույթում Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ […]
13:56 01.07.2021
Ոստիկանության Հրազդանի և Նաիրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 30-ին Հրազդանի բաժին է ներկայացել 31-ամյա Տարոն Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ […]
13:54 01.07.2021
2021թ. հուլիսի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի կողմից պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով` ՀՀ քննչական կոմիտեի հետ սերտ և արդյունավետ համագործակցության համար: Քննչական կոմիտեի նախագահը, շնորհավորելով մարզպետին, հույս է հայտնել, որ սերտ փոխգործակցությունը և հետագա աշխատանքներն այսուհետ ևս կլինեն արդյունավետ և շարունակական: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, շնորհակալություն հայտնելով […]
13:49 01.07.2021
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը վստահեցնում է, որ Արցախի իշխանությունները և Արցախի ժողովուրդը չեն ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Բեգլարյանը այս մասին ասաց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կարո՞ղ է նա վստահաբար ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: «Իհարկե, մեր պայմանները շատ ավելի դժվար են, շատ […]
13:43 01.07.2021
Հուլիսի 1-ին՝ ժամը 10։12-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է Արփա գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են խոչընդոտող ծառի ճյուղերը, ավտոկռունկի միջոցով գետից դուրս բերել «Suzuki» մակնիշի […]
13:28 01.07.2021
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ դատախազության աշխատակիցները պարգևատրվել են «Մխիթար Գոշ» մեդալով: «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը՝ Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝ Արմեն Վոլոդյայի Մարուխյանին – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման […]
13:15 01.07.2021
Հունիսի 25-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և Չարբախի բաժանմունքի համայնքային ոստիկանները Կորի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Ավանեսովի փողոցի 55-ամյա մի բնակչի։ Պարզվել է՝ նա հունիսի 22-ին, օգտվելով Կորի փողոցի տներից մեկի դուռը բաց լինելու հանգամանքից, պատուհանագոգից դրամապանակ էր գողացել, որի մեջ եղել էր փող և բանկային քարտեր: Պարզվել է նաև, որ հունիսի […]
13:09 01.07.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումներին և գյուղմթերքի արտահանման ծավալներին: Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի հուլիսի 1-ի հերթական […]
13:08 01.07.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ «ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ներքոհիշյալ աշխատակիցները պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը. Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի […]
13:01 01.07.2021
Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողները հունիսի 30-ին Երևան քաղաքի Փափազյան փողոցում հայտնաբերել և Աշտարակի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Վարդուհի Ռ.-ին, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը […]
12:56 01.07.2021
ԱՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը։ Արցախի ԱԳՆ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Նահանգի Սենատում ընդունված համապատասխան բանաձևում դատապարտվում են 1915 թվականի Ցեղասպանությունը, տասնամյակներ շարունակվող Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը՝ դրանք փաստորեն […]
12:48 01.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արսեն Թորոսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական, նախկին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար»։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» […]
12:42 01.07.2021
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 30-ին Մոսկվա-Գյումրի չվերթով Հայաստան է վերադարձել 42-ամյա Արթուր Մ.-ն, որը հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Արթուր Մ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
12:21 01.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը․ Հունիսի 30-ից հուլիսի 1-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
12:12 01.07.2021
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին Արագածոտնի մարզի Տեղեր գյուղից բերման է ենթարկվել 43-ամյա Հակոբ Ս.-ն, որը հունիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 118-րդ (Ծեծը) և 137-րդ (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հոդվածների մեղադրանքով: Խափանման […]
12:11 01.07.2021
Հունիսի 26-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել ոստիկանության Վարդենիսի բաժին. որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Ավազան գյուղի 65-ամյա մի բնակիչ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ հայտնեցին, որ տուժած տղամարդն ի վիճակի չէ հաղորդում տալու: Վնասվածքը ծանր էր: Վարդենիսի ոստիկաններն անցան գործի: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց հետևյալը. նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, Ավազանի գյուղամիջում վիճաբանել […]
12:05 01.07.2021
Հունիսի 30-ին, ժամը 18։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից 28 փրկարար (4 օժանդակ ավտոմեքենա)։ Հրդեհաշիջման […]
12:02 01.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 980 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 877 մարդ, մահացել՝ 11 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 367 058 դեպք: Այստեղից ապաքինվել է 352 624 մարդ, մահացել՝ 5 327 պացիենտ:
11:55 01.07.2021
ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված բազմակողմանի, օբեկտիվ և լրիվ քննության պայմաններում հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը, երկարամյա […]
11:49 01.07.2021
Այս տարվա վերելակների փոխարինման մեր ծրագիրը ամբողջովին կազմակերպել ենք այնպես, որ նոր վերելակները ծառայեն առաջին հերթին Հայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացած մեր հերոս եղբայրներին և որոշակիորեն թեթևացնեն նրանց հոգսը: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Դրա համար մեր սոցապ վարչության աշխատակիցները՝ գործընկեր գերատեսչությունների հետ միասին, վերլուծել են անհրաժեշտ տվյալները և ընտրել են 54 […]
11:36 01.07.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Մուշի և Ապարանի բաժինների ՔՀԲ ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու հյուրանոցներից մեկում հայտնաբերել և Մուշի բաժին բերման են ենթարկել 39-ամյա Գագիկ Խ.-ին, որը ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ (Կողոպուտը), 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), […]