16:50 30.06.2021
Մայրաքաղաքում ամառային սեզոնի ուղևորափոխադրման պահանջարկի հետ կապված, սույն թվականի հունիսի 30-ից ներքաղաքային կանոնավոր ավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետը երկարաձգվել է մինչև 23:00։ Այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։
16:46 30.06.2021
Հուլիսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տեղի կունենա «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Այն նվիրված է ռուս մեծ նկարիչ Մ. Վռուբելի 165 և Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակներին։ Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 20-ը: «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» խորագրով ցուցահանդեսը Ռուսական արվեստի թանգարանը կազմակերպել է Հայաստանի ազգային պատկերասրահի, […]
16:30 30.06.2021
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի միջև կնքվել է գիտակրթական և մշակութային համագործակցության հուշագիր: Կրթական երկու հաստատությունների համագործակցությունը միտված է ուսումնական գործընթացի զարգացմանն ու կատարելագործմանը: Նախատեսվում է համատեղ կազմակերպել ուսանողների և աշակերտների գործնական դասընթացներ, համալսարանի ու դպրոցի պրոֆեսորադասախոսական և մանկավարժական կազմի, ուսանողների և աշակերտների լավագույն աշխատանքների ցուցահանդեսներ, դպրոցի մանկավարժները հնարավորություն կունենան իրենց հմտությունները բարելավելու համալսարանում անցկացվող սեմինարների, […]
16:22 30.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացել է խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել են Հայաստանում կորոնավիրուսի համավարակային իրավիճակը, դրա տարածումը կանխարգելող միջոցառումները և պատվաստումային գործընթացը: Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է. «Հարգելի գործընկերներ Ցավոք, նոր տիպի կորոնավիրուսի համավարակն աշխարհում դեռևս հաղթահարված չէ: Ընդհակառակը, մենք տեսնում ենք համավարակի նոր դրսևորումներ, նոր բռնկումներ, ընդհուպ` մահվան դեպքերի աճի […]
16:16 30.06.2021
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2021թ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված հաշվեքննության արդյունքները: Պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տուն-ինտերնատի թվով 10 շահառուների սեփական, ինչպես նաև նրանց շահերի տիրույթում գտնվող անշարժ գույքերի վերաբերյալ կատարվել են գործարքներ՝ առանց նրանց կամ վերջիններիս խնամակալի մասնակցության: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2 […]
15:57 30.06.2021
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները խնդրել են ԵԽԽՎ հատուկ զեկուցող Փոլ Գավանին Բաքվում տեսակցել հայ գերիներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը: «Քանի որ առաջիկայում նախատեսվում է Փոլ Գավանի այցը Բաքու, մենք մեր հանդիպումների ժամանակ խնդրել […]
15:45 30.06.2021
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, համագործակցաբար Վաշինգտոնում տեղակայված Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի հետ, ևս յոթ հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով «ժամանակավոր միջոց կիրառել» 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով գերեվարված հայ զինծառայողների գործերով, տեղեկացնում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակը։ «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին այդպիսին չճանաչելու շարունակական […]
15:25 30.06.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատների։ Երկրի ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է որոնողական և այդ ուղղությամբ տարբեր խողովակներով իրականացվող աշխատանքների ընթացքը, դրանց հետ կապված ադրբեջանական կողմի առաջացրած խոչընդոտներն ու խնդիրները։ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ԱՀ կառավարությունը, սերտ համագործակցելով ՀՀ կառավարության և ՌԴ […]
15:13 30.06.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 1-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Բալաք գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
15:11 30.06.2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը հիշեցնում է խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում բուսածածկն այրելու դեպքում նախատեսված տուգանքի մասին․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ հողերում […]
15:11 30.06.2021
Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքի հետ կապված մի շարք հարցեր, որոնք կյանքի են կոչվում ոստիկանություն – համայնքներ – բուժհաստատություններ – […]
15:06 30.06.2021
Հայ մարզիկների հաղթանակները ոչ միայն նրանց, այլև մեր ժողովրդի՝ սեփական ուժերի նկատմամբ ունեցած հավատի ցուցիչ են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականի անդամներին և թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Օրերս Սկոպյեում կայացած Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու […]
14:56 30.06.2021
Թուրքիայում շարունակվում է տարածվել կորոնավիրուսի «դելտա» տեսակը (հնդկական շտամ): Այս շտամով ախտահարման 138 դեպքերի թիվը հասել է 224-ի: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան: Նա լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիայում դեռևս չկա կորոնավիրուսի «դելտա պլյուս» (Delta Plus) տեսակը, բայց նկատվում է «դելտա» տեսակով վարկման դեպքերի աճ: Այս պահի […]
14:48 30.06.2021
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 29-ին նախաքննական մարմնին է ներկայացել 41-ամյա Արմեն Գ.-ն, որը հունիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
14:35 30.06.2021
2021թ հունիսի 29-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցում միմյանց են բախվել Երևան քաղաքի 24-ամյա բնակչուհու վարած «Պորշ Կայեն» մակնիշի և Ձորաղբյուրի 57-ամյա բնակչի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում ստացած վնասվածքներից վերջինս տեղում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական […]
14:21 30.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական բյուջեի հետ կապված ընթացիկ վիճակին, հարկային հավաքագրումների գործընթացին, 2022 թվականի բյուջեի նախագծին վերաբերող հարցեր: Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր պիտի քննարկենք մեր բյուջետային գործերի վիճակը, նաև արդեն պետք է սկսենք պլանավորել 2022 թվականի բյուջեի նախագծի ձևավորման գործընթացը: Ընդհանուր առմամբ, […]
14:15 30.06.2021
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել արտահանման և ներմուծման ծավալների մասին։ Ըստ այդմ՝ 2021թ․ մայիսին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 65.7 տոկոսով՝ կազմելով 16 մլրդ 498 մլն դոլար, իսկ հունվար-մայիս ժամանակահատվածում արտահանումն աճել է 38.3 տոկոսով՝ հասնելով 85 մլրդ 209 մլն դոլարի։ Իսկ այլ երկրներից Թուրքիա կատարված ներմուծումը […]
14:02 30.06.2021
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 29-ին Սևան քաղաքի Ս. Սևանեցու փողոցից բերման են ենթարկել 30-ամյա Արա Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի (Օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Արա Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
13:59 30.06.2021
Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2021 թվականին նախատեսված են մի շարք դասընթացներ: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դասընթացներն անցկացվելու են հեռավար (e-ITEC)։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ հնդկական կողմը կատարելու է թեկնածուների վերջնական ընտրությունը, ինչպես նաև հոգալու է բոլոր ծախսերը: Հետաքրքրված անձինք կարող են նախապես գրանցվել առցանց՝ http://www.itecgoi.in/e-itec կայքում:
13:56 30.06.2021
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 29-ին Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի 5-րդ փողոցից բերման են ենթարկել 29-ամյա Հրանտ Վ.-ին, որը ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց […]
13:47 30.06.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Եղվարդ քաղաքի 45-ամյա բնակչի և Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչուհու կողմից վերջինիս նորածին երեխայի հայրության վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչուհին, լինելով հղի, ելնելով սոցիալական, ընտանեկան և […]
13:46 30.06.2021
Երեկ՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գեորգի Մալխասյանը իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Ներքին Գետաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ կողաշրջման հետևանքով Գ. Մալխասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
13:28 30.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հունիսի 29-30-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:27 30.06.2021
Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Անուշավան Ղարիբյանը, վարելով Nissan մակնիշի ավտոմեքենա, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Հրանտ Անտոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վթարից խուսափելու համար դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, […]
13:07 30.06.2021
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Նելլի Մ.-ն, որը հունիսի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին […]
22:31 29.06.2021
Հունիսի 29-ից հուլիսի 4-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-4-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի […]
21:45 29.06.2021
Հանգստյան օրերին անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով մարզերը սպասարկող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, ուրբաթ գիշերվանից սկսած, 3 օր ուժեղացված ծառայություն են իրականացրել հանգստյան գոտիներ տանող մի շարք ճանապարհահատվածներում՝ հայտնաբերելով երթևեկության կանոնների 2000-ից ավելի խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 38 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ 78 վարորդ, թաղանթապատված դիմապակիով՝ 26, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 19, […]