TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Արմավիրի փոխմարզպետ

16:00 29.06.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վահրամ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

̰
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է վճարումները կատարելիս ստուգել ՀՎՀՀ-ի առկայությունը

15:59 29.06.2021

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է վճարումները կատարելիս ստուգել հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) առկայությունը համապատասխան դաշտում՝ տույժերի գանձումից խուսափելու համար։ Հաճախ բանկի կամ վճարային տերմինալի միջոցով հարկերը վճարելիս տնտեսվարողի ՀՎՀՀ-ն նշված է լինում այլ դաշտում կամ առհասարակ բացակայում է, ինչի պատճառով վճարումը չի հաշվառվում հարկերի միասնական հաշվում։ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության […]

̰
Արմեն Չարչյանը վիրահատվել է

15:57 29.06.2021

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը ենթարկվել է բժշկական միջամտության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ Նա մանրամասնել է, որ բժիշկը վիրահատվել է, անեսթեզիայի միջոցով իրականացվել է սրտի ստենտների վիճակի ուսումնասիրություն։ «Նրա առողջական վիճակի նման զարգացումները հաջորդել են հունիսի 23-ին կայացրած կալանավորման որոշմանը։ […]

̰
Հ-53, Սեմյոնովկա ավտոճանապարհը (կմ 13,7) միակողմանի երթևեկելի է

15:56 29.06.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունիսի 29-ին Հ-53, Սեմյոնովկա ավտոճանապարհը (կմ 13,7) միակողմանի երթևեկելի է։ Վերոնշյալ հատվածում վթարվել էր բիտում փոխադրող տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով առաջացել էր բիտումի արտահոսք, և ճանապարհահատվածն երկկողմանի փակ էր։

̰
Տեղի է ունեցել Վյաչեսլավ Վոլոդինի ևԱրարատ Միրզոյանի հեռախոսազրույցը

15:54 29.06.2021

Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը: Վոլոդինը շնորհավորել է Հայաստանի խորհրդարանի խոսնակին արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում: Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համատեղ հետաքրքրության օրակարգում ընդգրկված հարցեր:

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

15:52 29.06.2021

Հունիսի 29-ին՝ ժամը 10։19-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 58-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1983 […]

̰
Թուրքիայում ցանկանում են վերականգնել հայկական կաթոլիկ եկեղեցին

15:47 29.06.2021

Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր (պատմ. Տիգրանակերտ) նահանգի Չյունգյուշի շրջանում գտնվող հայկական կաթոլիկ կիսավեր եկեղեցին ցանկանում են վերականգնել, հաղորդում է Ermenihaber-ը։ Նշենք, որ հայկական աղբյուրների համաձայն` Չյունգյուշում (Չընքուշ) եղել են հայկական երկու եկեղեցի, իսկ խնդրո առարկա եկեղեցին անվանակոչված է Սուրբ Կարապետի անունով: Սակայն թուրքական աղբյուրներում պատմական այս կառույցի համար նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածին (Մերյեմ Անա) […]

̰
Զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվում են 2 ուղղություններով

15:35 29.06.2021

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական 2 ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում և Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ուղղությամբ: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 28-ը որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն:

̰
Գյուղատնտեսության ոլորտում մեր ռազմավարությունն է կաթիլային ոռոգումը և նոր տեխնոլոգիաների կիրառումը. Փաշինյան

15:27 29.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ խնդիրների, ոռոգման գործընթացի և բարեփոխման ծրագրերի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզպետները, ոլորտային պատասխանատուները, պաշտոնատար այլ անձինք: Նախքան քննարկման մեկնարկը Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, 2021 թվականի հունիսն ուղեկցվում է աննախադեպ շոգերով, բարձր ջերմաստիճանով, ինչն իր […]

̰
Հրապարակվել են մի շարք առարկաների միասնական քննությունների արդյունքները

15:25 29.06.2021

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 22-ին տեղի ունեցած «Ֆիզիկա» ու «Հայոց պատմություն» և հունիսի 25-ին անցկացված «Քիմիա» ու «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննությունների արդյունքները: «Ֆիզիկա» առարկայի համար հայտագրված 1433 դիմորդից քննությանը մասնակցել է 1311-ը: Միջին միավորը եղել է 12.63: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 272 դիմորդ կամ մասնակիցների 20.7%-ը: 18-20 միավոր հավաքել է […]

̰
Աբովյան քաղաքում 15 ժամ ջուր չի լինի

15:24 29.06.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 30-ի ժամը 7.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի 3-րդ, 4-րդ և 5-րդ միկրոշրջանների, Հատիսի 2 շենքի, Ուսանողական և Հանրակացարանային թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰ ̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում

15:09 29.06.2021

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 28-ին ՔՈԳՎ է ներկայացել 37-ամյա Արթուր Հ.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 23-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Գյուղացիները բացել են Գյումրի-Երևան մայրուղին

15:02 29.06.2021

Այսօր առավոտյան Շիրակի մարզի Ախուրյան, Գետք, Բենիամին, Ազատան և ևս վեց գյուղերի հողագործներ փակել են Գյումրի-Երևան մայրուղին։ Գյուղացիները իրենց ցանքատարածքները ոռոգելու համար ջուր են պահանջում։ Խնդիրն այն է, որ այս տարի Կառնուտի ջրամբարում ոռոգման սեզոնից առաջ անհրաժեշտ ծավալի ջուր չի կուտակվել, ինչի պատճառով էլ հացահատիկի, կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի հազարավոր հեկտար ցանքատարածություններ մնացել են անջրդի։ […]

̰
SHANTNEWS

14:55 29.06.2021

̰
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործի քննությունը հետաձգվեց մեկ ամսով․ դատարանը սպասելու է ՍԴ որոշմանը

14:31 29.06.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, վերսկսեց այսօր ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Նիստը բացելիս դատավոր Դանիբեկյանը նշեց, որ դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել․ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանան, խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ։ Այս մասին տեղեկացնում է […]

̰
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

14:27 29.06.2021

Գուգարքի բաժնի համայնքային ոստիկաններն ու ՊՊԾ դասակի ոստիկանները հունիսի լույս 26-ի գիշերն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Նրանք բաժնի սպասարկման տարբեր հատվածներում հայտնաբերել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «ԿամԱԶ», «Զիլ» և «Ֆորդ» ավտոմեքենաներ։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր 27 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չեն ներկայացրել։ Բաժնում պարզվել է, որ […]

̰
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագիր ստորագրելու որոշմանը

14:21 29.06.2021

Այսօր Եվրոպական միության խորհուրդը հավանություն տվեց ԵՄ հարևանության երեք երկրների՝ Ուկրաինայի, Հայաստանի և Թունիսի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագրեր, ինչպես նաև Կատարի հետ՝ օդային տրանսպորտի վերաբերյալ  համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ որոշումներին։ Նշյալ համաձայնագրերը թույլ կտան բացել ավիատրանսպորտի շուկան՝ նոր հնարավորություններ առաջարկելով սպառողներին և ավիաընկերություններին։ Ավելի արդյունավետ միակցվածության շնորհիվ նոր թափ կհաղորդվի առևտրի, զբոսաշրջության, ներդրումների […]

̰
Սարյանի պուրակի ոռոգման համակարգն ապահովող ցայտիչները գողացել են

14:15 29.06.2021

Երևանի Սարյանի պուրակի ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող ոռոգման համակարգն այս պահին վնասված է։ Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից: «Շինարարական աշխատանքները դեռ չավարտված, պուրակից գողացել են տեղադրված 17 ցայտիչ, որն էլ չի հաջողվել տանել (մոտ 20 հատ), միտումնավոր վնասել ու կոտրել են։ Գողացել են նաև մոտ 50 բույս՝ ոսկեզանգ, վարդ և այլն։ […]

̰
Ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքեր «Արփի լիճ» ազգային պարկում. մարզի դատախազի կողմից միջնորդագրեր են ներկայացվել

14:10 29.06.2021

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ապօրինի ծառահատումների դեպքերով իրականացված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի ծառահատումների վերաբերյալ նախապատրաստվել է 7 նյութ։ Նախապատրաստված բոլոր նյութերով կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, քանի […]

̰
Հայտնի են «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննության արդյունքները

14:03 29.06.2021

Հայաստանում հունիսի 25-ին անցկացված «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից միասնական քննությանն այս տարի մասնակցել է 1288 դիմորդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ «Ռուսաց լեզու» առարկայից քննությանը մասնակցել են հայտարարագրված 264-ից 246-ը: Այդ առարկայից միջին միավորը եղել է 12,76: «Ռուսաց լեզվից դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 19 է, իսկ 18-20 միավոր հավաքածների […]

̰
Անասնահամաճարակային վիճակը մարզերում կայուն է. նախարարության պարզաբանումը

13:57 29.06.2021

Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումներին, համաձայն որոնց՝ ՀՀ մարզերում առկա է անասնահամաճարակային ոչ կայուն վիճակ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է․ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021 թվականի հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի համաճարակաբանից ստացել է ահազանգ այն մասին, որ Վանևան և Տորֆավան համայնքներում արձանագրվել են խոշոր եղջերավոր կենդանիների անկումներ: Նույն օրը ՊՈԱԿ-ի մասնագիտական խումբը՝ […]

̰
Էրդողանը միակողմանի որոշմամբ չեղարկել է Ստամբուլյան կոնվենցիան

13:50 29.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միակողմանի որոշմամբ չեղարկել է կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարին աջակցող Ստամբուլյան կոնվենցիան, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) այդ առթիվ պատրաստվում է հատուկ հայտարարությամբ հանդես գալ, որը կհրապարակվի Էրդողանի որոշման ուժի մեջ մտնելու ամսաթվից՝ հուլիսի 1-ից առաջ։ ԺՀԿ ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել Թուրքիայի ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ-TBMM) կից […]

̰
Բաքվում շարունակվում են 27 հայ ռազմագերիների գործերով դատավարությունները

13:43 29.06.2021

Ադրբեջանը շարունակում է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 27 հայ ռազմագերիների դատավարությունները: Բաքվում հունիսի 29-ին երկու դատական նիստ է ընթանում. մեկով անցնում են 14 հայ ռազմագերիներ՝ Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն Եղիազար Բաղասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանը, Գեւորգ Նորայրի Հասերթյանը, Սիսակ Գրիշայի Ենգոյանը, Ալբերտ Կոմիի Պետրոսյանը, Ռոմիկ Միսակի […]

̰
Հետախուզվողը ներկայացվել է նախաքննական մարմնին

13:38 29.06.2021

Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 28-ին բաժին է ներկայացել 48-ամյա Արթուր Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Շաբաթվա ընթացքում հանրապետությունում պահպանվել է չոր և բարձր ջերմային ֆոնը. բույսերը լրացուցիչ ոռոգման կարիք ունեն

13:37 29.06.2021

Շաբաթվա ընթացքում հանրապետությունում պահպանվել է չոր և բարձր ջերմային ֆոնը, հատկապես Արմավիրի և Արարատի մարզերում բուսականությունը գտնվել է սթրեսային վիճակում, բույսերը լրացուցիչ ոռոգման կարիք ունեն։ Այս մասին դիտարկումներ է ներկայացրել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Հովտային շրջաններում կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի միջշարքային, Արտաշատում՝ ձմերուկի դաշտի փխրեցում, Արարատում՝ խաղողի այգիներում մշակում թունաքիմիկատով, Ուրցաձորում՝ ծխախոտի դաշտում քաղհան, շարունակվել […]

̰
Փորձել էին պատուհաններ գողանալ, Մասիսի ոստիկանները բռնել էին

13:30 29.06.2021

Հունիսի 24-ին ոստիկանության Մասիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արարատյան փողոցի մի շենքից երեք երիտասարդ գողություն են անում: Ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում Արարատյան փողոցի շենքերից մեկի հետնամասից բաժին բերման ենթարկվեցին Մասիսի բնակիչ երեք անչափահաս տղաներ՝ «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ: Պարզվեց՝ նախկին առևտրի կենտրոնի շենքից պատուհաններ էին ապամոնտաժել, բեռնել մեքենան, սակայն գործն […]

̰
Հունիսի 28-29-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:21 29.06.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը: Հունիսի 28-29-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները

13:13 29.06.2021

Ավանդական ոռոգումը փոխարինել կաթիլայինով. գյուղատնտեսության ոլորտում մեր ռազմավարությունն է կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը, գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:56 28.06.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
BACK_TO_TOP