23:48 28.06.2021
Այսօր՝ հունիսի 28-ին, Մարտակերտի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, Մատաղիսի հատվածում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: Զինադադարից հետո Արցախի կորուսյալ […]
23:42 28.06.2021
Մեր տարածքային կորուստներն ավելի ծանր են եղել այն ժամանակ, երբ սահմանային վեճերում կառավարությունները գյուղերի բնակիչների իրավունքները հիմքում չեն դրել: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Օրինակ՝ 1918-1920թթ. Առաջին Հանրապետության կազմում, իսկ հետո էլ մինչև 1924թ. Խորհրդային Հայաստանի կազմում է եղել հայկական Բարանա (ներկայում՝ Նոյեմբերյան, Տավուշի մարզ) և ադրբեջանական Ղայմախլի (Ղայմախլու) գյուղերի միջև գտնվող […]
23:35 28.06.2021
Հունիսի 27-ից 28-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 8 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Կոտայքի մարզի Նոր Գեղի, Կաքավաձոր գյուղերում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում և Փարաքար գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում […]
22:51 28.06.2021
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի կալանքը վերացնելու պահանջով մի խումբ բժիշկներ բողոքի ակցիա են անցկացրել և բաց նամակով այս անգամ էլ դիմել են Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին: Նրանք նշել են, որ Չարչյանի առողջական վիճակն ավելի է վատացել, և եթե նա շարունակի մնալ անազատության մեջ, կառաջանան նոր բարդություններ։ Բժիշկները երաշխավորել են, որ եթե Արմեն […]
22:49 28.06.2021
Հունիսի 28-ից հուլիսի 3-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հունիսի 28-30-ը, հուլիսի 1-3-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի […]
22:39 28.06.2021
Հունիսի 28-ին՝ ժամը 18։30-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Լ․ Հ․, ծնված 1961 թ.) և «Renault» (վարորդ՝ Ա․ […]
22:26 28.06.2021
Անձնակազմի անհատական պատրաստության աստիճանը բարձրացնելու և վարժվածության մակարդակը զարգացնելու, կրակի վարման ունակությունները կատարելագործելու նպատակով հունիսի 28-ին 5-րդ զորամիավորումում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք:
22:23 28.06.2021
Ադրբեջանի հսկողության տակ անցած Լաչինի շրջանում ռազմական բեռնատար է վթարի ենթարկվել, որի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։ Հունիսի 28-ին «ԿամԱզ» ռազմական բեռնատարի վթարի հետևանքով մահացել են ադրբեջանական բանակի զինծառայողներ կրտսեր սերժանտ Զեյնալլի Ջոշգուն Չինգիզօղլուն և զինվոր Ռագիմլի Օրհան Էլհանօղլուն:
22:00 28.06.2021
Հունիսի 28-ին՝ ժամը 17։55-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի և Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարական խմբերից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել […]
21:24 28.06.2021
Զինծառայողների հանգիստն արդյունավետ կազմակերպելու նպատակով հունիսի 27-ին զորամիավորումներում և զորամասերում անցկացվել են կիրակնօրյա միջոցառումներ: Կազմակերպված մրցումների և խաղերի ընթացքում զինծառայողներն իրենց ուժերն են փորձել ձգումներ պտտաձողի վրա, ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ և այլ մրցաձևերում:
21:22 28.06.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը Բարսելոնում մասնակցում է «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովին։ Համաժողովի շրջանակներում Հայկ Չոբանյանը մասնակցել է նաև նախարարական ամենամյա ծրագրի աշխատանքներին, որը բջջային կապի օպերատորների և կապի ոլորտը կարգավորող նախարարների ամենաներկայացուցչական միջոցառումն է։ Համաժողովի աշխատանքներին ներկա են աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող հեռահաղորդակցության ընկերությունների ղեկավարներ: […]
21:07 28.06.2021
2021թ․ հունիսի 25-ին՝ ժամը 20։00-ին, Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի թափանցող ծակած-կտրած, աջ կեսի հետին մակերեսին չթափանցող և ձախ կեսի առաջային մակերեսի չթափանցող ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզ Եղվարդ քաղաքի 23-ամյա բնակիչ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ նշված մարմնական վնասվածքներ […]
20:58 28.06.2021
«Արդար Հայաստան» կուսակցությունը պաշտոնական հայտարարություն է տարածել 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ բարեկամներ 2021թ․ հունիսի 27-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին: «Արդար Հայաստան» կուսակցությունը հարկ է համարում արձանագրել հետեւյալը. 1․ Ազգային Ժողովի արտահերթ ընտրության արդյունքներն […]
20:47 28.06.2021
Հունիսի 28-ին, ժամը 18։30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
20:39 28.06.2021
Այցելե՛ք Արցախ, այցելե՛ք գոնե միայն նրա համար, որ Արցախում ապրող 100 հազար հայերն իրենց մենակ չզգան, ձեր ներկայությամբ դուք գոտեպնդելու և ոգևորելու եք Արցախում ապրող հային, որ Արցախն ընդմիշտ հայկական պահի, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Գրռւմը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայեր, սիրելի՛ մարդիկ, Յոթ ամիս է անցել այն […]
15:57 28.06.2021
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների չվերթների նոր կարգի վերաբերյալ Երևանի կենտրոնական ավտոկայանի հայտարարություն է տարածել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից։ «Սույն թվականի հունիսի 28-ից Երևան-Ստեփանակերտ մայրուղով ուղևորափոխադրումները կկազմակերպվեն առավոտյան ժամը 5:00-ին: Անհրաժեշտ կլինի նախապես հերթագրվել, ինչի համար խնդրում ենք զանգահարել 010 56-53-70 հեռախոսահամարով: Տեղափոխվող բեռների քանակի մասին տեղեկացնել նախապես»,- ասված […]
15:49 28.06.2021
Այսօր՝ հունիսի 28-ին, դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող բա որ CREDO վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ մի քաղաքացի՝ բժշկական դիմակով դեմքը փակած, […]
15:38 28.06.2021
Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց և Ա. Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցումը քաղաքաշինական շատ կարևոր և սպասված նախագծերից է, որի իրականացման նպատակով սկսվել է Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցների հարակից տարածքներում գտնվող անշարժ գույքերի օտարման գործընթացը՝ համաձայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի. (ՀՀ կառավարության 24.12.2020թ. հ.2143 որոշում): Ազդեցության գոտում գտնվող անշարժ […]
15:29 28.06.2021
Հունիսի 27-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հուշարձանի օծման արարողություն` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Արարողությանը մասնակցել են զորամիավորման և զորամասի հրամանատարությունը, զոհված հերոսների ծնողները, ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը և հոգևոր սպասավորները։
15:22 28.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 21-27-ը։ Սևանա լճի մակարդակը հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.81մ (27.06.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 29սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում […]
15:11 28.06.2021
2021թ. հունիսի 26-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկի 33-ամյա բնակիչը իր տան հյուրասենյակում՝ զարմիկին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, պայթեցրել է իր կողմից ապօրինի ձեռք բերած պայթուցիկ սարքը՝ ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ տղամարդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով նույնպես մահացել է: Ինչպես տեղեկացնում […]
15:04 28.06.2021
«Times» ամսագրի, «Guardian» թերթի և «Թուրքիայի լրագրողների միության» կողմից տարվա ֆոտոլրագրող ճանաչված հայտնի թուրք լուսանկարիչ Բյուլենթ Քըլըչի նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման փաստը թուրքական մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել, հայտնում է Ermenihaber-ը։ Քըլըչը հունիսի 26-ին Ստամբուլում կազմակերպված «պատվո երթը» լուսանկարելիս ենթարկվել է ոստիկանական բռնության։ Չորս ոստիկաններ նրան գետնին են պառկեցրել, նրանցից մեկն անգամ ոտքը […]
14:41 28.06.2021
Սամվել Բաբայանի մեկնաբանությունը ռուսական շրջանակների հետ իր փոխհարաբերությունների մասին․ «Ե՛վ վերջին պատերազմը, և՛ իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեցին, թե որքանով է Ռուսաստանը հետաքրքրված տարածաշրջանով և, համապատասխանաբար` Հայաստանում իշխանության մեջ գտնվող իր մարդկանցով: Կոնկրետ մարդկանց վրա «խաղադրույք անելն» ու նրանց առաջ տանելը բոլոր գերտերությունների համար ընդունված գործընթաց է: Նրանք սովորաբար ընտրում ու աջակցում են այն հավանական […]
14:33 28.06.2021
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման երկրորդ փուլի փաստաթղթերի ընդունելությունը սկսվել է հունիսի 26-ից և կավարտվի հուլիսի 1-ին: Երկրորդ փուլով ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրածները, ինչպես նաև տվյալ տարվա ամառային […]
14:18 28.06.2021
Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ վերջին օրերին շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում: Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։ «Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ […]
14:11 28.06.2021
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական Real TV-ին տված հարցազրույցում հայտնել է, որ մի շարք ադրբեջանցի սպաներ ռազմական կրթություն են ստանում Թուրքիայում: Հասանովի խոսքերով՝ Թուրքիայի զինուժը կարևոր դերակատարություն ունի ադրբեջանցի սպաների և առհասարակ Ադրբեջանի բանակի մարտական պատրաստության մեջ: Նա, գովաբանելով արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի բանակի մարտունակությունը և ցուցաբերած պատրաստվածությունը, նշել է, որ իրենց բանակն այդ […]