13:58 28.06.2021
Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով հունիսի 28-ին իրականացվում են Մատաղիսի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից և քաղաքացիական […]
13:44 28.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության ու մշակույթի մանկապատանեկան կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել կենտրոնի սահմանամերձ-սահմանապահ համայնքներում գործող գեղարվեստական խմբերի հաշվետու համերգը: Համերգային ծրագրին մասնակցել են Սյունիքի մարզի Մեղրի և Վերիշեն, Վայոց ձորի Արենի համայնքի և Խաչիկ գյուղի, Արմավիրի մարզի Երվանդաշատ, Բագարան, Ստեփանավանի […]
13:43 28.06.2021
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում են փոխել Գյոբեքլիթեփեի անունը։ Վերջինս պատմական հայկական Պորտասարն է, որն արդեն մի անգամ թուրքերն անվանափոխել էին՝ կոչելով Գյոբեքլիթեփե: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Էրսոյը նշել է անվանափոխության պատճառը։ Ըստ նրա՝ Գյոբեքլիթեփեի շրջակայքում 100կմ շառավղով զրոյական կետով ևս 11 բարձունք կա։ «Ուստի անունը […]
13:39 28.06.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 29-ին՝ ժամը 00։00-24։00-ն, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Աբելյան, Հասմիկի, Էստոնական, Արզումանյան, Շինարարներ, Առաքելյան, Ջանիբեկյան, Ա.Սարգսյան, Սպորտի, Մելիքյան, Թերլեմեզյան, Չուխաջյան, Գր.Զոհրապի, Լևոնյան, Եղիազարյան, Միրաքյան, Լուկաշինի, Հակոբյանց, Շահումյանի 18-րդ փողոցներ, Վշտունի փողոց և նրբանցքներ, Խ.Խաչատրյան փողոց և նրբանցքներ, […]
13:33 28.06.2021
Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2021 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի […]
13:24 28.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հունիսի 27-28-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:19 28.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում: Մեր ժողովուրդներին իրար են կապում բազմադարյա պատմությունը և դարերի խորքից եկող երկխոսությունը, ինչն էլ պայմանավորում է մեր […]
13:16 28.06.2021
Դեպքը կատարվել էր անցյալ տարվա աշնանը։ Նոյեմբերի 2-ին Ջրվեժ համայնքի մի բնակչուհի ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 31-ին` ժամը 13:00-ի սահմաններում, 35-ամյա ամուսինը Բալահովիտ գնալու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։ Որոնողական աշխատանքն արդյունք չտվեց, և նոյեմբերի 12-ին սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ Բազմակողմանի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ 35-ամյա […]
13:09 28.06.2021
14 կազմակերպություն ներկայացնող 24 խումբ կֆինանսավորվի գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռքբերման նպատակով: Մրցույթի շահառուների ցանկը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 25-ի N 1016-Ա/2 հրամանով: Մրցույթի շահառուները գիտահետազոտական աշխատանք կատարող, երեք երիտասարդ գիտնականներից կազմված խմբեր են, որոնց 12 ամիս տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռքբերման համար: Գիտական սարքը և […]
13:04 28.06.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ՌԴ ՆԳՆ ՔՀԳ վարչության աշխատակիցների հետ, Մոսկվա քաղաքում հայտնաբերել, ձերբակալել և հունիսի 26-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան են տեղափոխել 31-ամյա Լևոն Շ.-ին, որը 2012 թ. հուլիսի 28-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 113-րդ (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 235-րդ (Ապօրինի […]
00:00 28.06.2021
Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Սարալանջի և Արմենակյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 44-ամյա Արամ Ներսիսյանի վարած Ford մակնիշի և 24-ամյա Աշոտ Խաչատրյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի […]
23:50 27.06.2021
Հունիսի 27-ին՝ ժամը 20։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցում գտնվող «Քանաքեռ ՀԷԿ»-ի մոտակայքում այրվում է բուսածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]
23:47 27.06.2021
Հունիսի 26-ից 27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 74 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 15,5 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 7,26 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 4,4 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 3,82 հա, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 2,15 հա, Կենտրոն […]
23:37 27.06.2021
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, 52-ը՝ տուժել, հաղորդում է Daily Star-ը՝ վկայակոչելով իշխանություններին: Ականատեսները և հրշեջ ծառայության ներկայացուցիչները պատմել են, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Մոգբազարի շրջանում: Պայթյունի հետևանքով տուժած շենքում գործում էին էլեկտրոնիկայի առևտրի սրահ, մսի վաճառակետեր, ռեստորան և հրուշակձեղենի արտադրամաս: Խանութներն […]
23:23 27.06.2021
Աֆղանստանի Բալխ նահանգի Կալդոր Գավառի Ուքչուկ սահմանային կետի վրա թալիբների հարձակման հետևանքով կառավարական զորքերի 17 զինծառայողներ նահանջել են Տաջիկստանի տարածք: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: «Տեղի ժամանակով ժամը 12:50-ին շարունակվող կատաղի մարտերի հետևանքով կառավարական զորքերի 17 զինծառայողներ կյանքի և անձնակազմի պահպանման համար ստիպված են եղել […]
22:26 27.06.2021
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 27-28-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +38․․․+39 աստիճան։ Հունիսի 27-ի հուլիսի 1-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում […]
00:06 27.06.2021
Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» թաղամասի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները նշված փողոցի 33 տանը՝ հյուրասենյակում, հատակի վրա, բերանքսիվայր, հայտնաբերել են տղամարդու դի: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր […]
23:59 26.06.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:36 26.06.2021
Հունիսի 26-ին, ժամը 18։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Մոտ 4 հա տարածքում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, […]
23:35 26.06.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 26-ին ուժեղ քամու հետևանքով ընկած ծառերը վնասել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 4-րդ զանգվածի Հովհաննիսյան և Թևոսյան փողոցներում գտնվող գազատարերը, ինչի հետևանքով ժամը 20։30-ից դադարեցվել է Հովհաննիսյան փողոցի թիվ 12, 14, Բակունցի փողոցի թիվ 2, 4 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և Թևոսյան փողոցի թվով երկու հանրային […]
23:25 26.06.2021
Հունիսի 26-ին` ժամը 09:30-ին, Մասիս քաղաքի աղբավայրում վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մոտ 4000 քմ տարածքում իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է աղբավայրի 1 ջրատար և 1 տրակտոր․ սահմանվել է հերթապահություն։ Հիշեցնենք, որ հունիսի 25-ին, ժամը 03:07-ին Արարատի մարզային ճգնաժամային […]
23:10 26.06.2021
«Մեր նպատակն է ժամանակի ընթացքում հասնել Թուրքիայից ոչ միայն վերջնական սպառման, այլև ցանկացած տեսակի ապրանքի ներմուծման արգելքի»։ ՀՀ կառավարությունը ներկայացնում է հարցազրույց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի հետ Կառավարությունը վերջին նիստում ևս 6 ամսով երկարացրեց ներմուծման արգելքը. կես տարի ժամանակահատվածը պայմանավորված է ԵԱՏՄ կանոնակարգով։
22:30 26.06.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ավարտվել են հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների վերահաշվարկի աշխատանքները: Վերահաշվարկվել են ընդհանուր թվով 83 տեղամասերի քվեարկության արդյունքները, որի արդյունքում 33 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, իսկ 17-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել: Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- […]
22:05 26.06.2021
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +38․․․+40 աստիճան։ Հունիսի 26-ից հուլիսի 1-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում […]
21:29 26.06.2021
Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:48-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ Օլիմպավանի հարևանությամբ, տրակտոր է այրվում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են «GSB» […]