TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վրաստանում գյուղացիները հրկիզել են անչափահասին բռնաբարելու մեղադրանքով ձերբակալված հոր և որդու տունը

15:18 25.06.2021

Գյուղացիները հրկիզել են անչափահասին բռնաբարելու մեղադրանքով ձերբակալված հոր ու որդու տունը: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն։ Այսօր Սամեգրելոյի քաղաքապետարաններից մեկում անչափահաս բռնաբարելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ՝ հայր և որդի: Ձերբակալվածները մեղադրվում են 8-ամյա աղջկա բռնաբարության մեջ: Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով:

̰
Հունիսի 24-25-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

15:12 25.06.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը Հունիսի 24-25-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Զորամիավորումներից մեկում տանկային և հրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է զորավարժություն

14:55 25.06.2021

5-րդ զորամիավորումում տանկային և հրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ հունիսի 25-ին անցկացվել է զորավարժություն, որի ընթացքում տանկային ստորաբաժանումների անձնակազմը կասեցրել է պայմանական հակառակորդի առաջխաղացումը՝ ոչնչացնելով մարտական տեխնիկան և հրամանատարական կետերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, այնուհետև հակահարձակման են անցել հրաձգային ստորաբաժանումները՝ գրավելով նպաստավոր դիրքեր և բարելավելով յուրային զորքերի տեղակայումը։

̰
SHANTNEWS

14:55 25.06.2021

̰
Մալաթիայի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Գյումրիում

14:50 25.06.2021

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 24-ին Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցից բերման է ենթարկվել 22-ամյա Արմեն Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Արմեն Ա.-ն ներկայացվել է դատարան:

̰
Ինչ անել շոգ եղանակին․ ԱԱՏՄ-ի հորդորը

14:43 25.06.2021

Որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է՝ շոգ եղանակին օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար հետևել հետևյալ կանոններին. Oգտագործել մեծ քանակությամբ հեղուկ, օրական 2-3 լիտր (սրտանոթային կամ միզասեռական համակարգի […]

̰
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք՝ 25 կգ քաշով

14:37 25.06.2021

ՀՀ առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք՝ 25 կգ քաշով։ Ինչպես հայտնեցին Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնից, 44-ամյա կինը հիվանդանոց է դիմել ծանր վիճակում․ որովայնի չափերի մեծացումով, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։ Հիվանդը պատրաստվել է շտապ վիրահատության։ Հիվանդության վաղեմությունը եղել է 2 տարի, սակայն այդ ընթացքում կինը […]

̰
Քաղաքապետ Մարությանը դոկտոր Հովհաննես Սարուխանյանին հանձնել է Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը

14:27 25.06.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում հյուրընկալել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Սարուխանյանին և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրն ու հուշամեդալը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Կարևորելով վաստակավոր գործչի ներդրած նշանակալի ավանդը առողջապահական համակարգում, բժշկագիտության […]

̰
ԵԱՀԿ-ում ՄԹ դեսպանը շնորհավորել է հայ ժողովրդին արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ

14:19 25.06.2021

ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության դեսպան Նիլ Բուշը շնորհավորել է հայ ժողովրդին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը: Այս մասին հայտնում է Երևանում բրիտանական դեսպանատան ֆեյսբուքյան էջը:  

̰
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն՝ Գորիսի քաղաքային պուրակի ապօրինի օտարման հիմքով

14:12 25.06.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Ստուգման արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ համայնքի ղեկավարի 16.07.2019թ. N528-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող […]

̰
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի շրջանում

13:59 25.06.2021

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն: Արդյունքների մասին ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

̰
Իրանական կողմը համագործակցության հուշագրեր կստորագրի Հայաստանի արևելագիտական բոլոր կենտրոնների հետ

13:56 25.06.2021

Բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց, գիտնականների, գիտակրթական և գիտահետազոտական կենտրոնների, այդ թվում՝ արևելագիտության և իրանագիտության հայաստանյան դպրոցների գործունեությունը շատ կարևոր դեր է խաղում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում: Հենց այդ պատճառով էլ իրանական կողմը նախատեսում է առաջիկայում համագործակցության հուշագրեր ստորագրել արևելագիտությամբ և իրանագիտությամբ զբաղվող հայաստանյան բոլոր կենտրոնների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական […]

̰
Քննչական կոմիտեի և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը կրում է շարունակական բնույթ. ՔԿ նախագահ

13:48 25.06.2021

Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելին և ԹՊԻՀ բաժնի իրավական հարցերով խորհրդական Ադի Հոլովեյին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը: Հայկ Գրիգորյանն իր խոսքում […]

̰
Նոր համաձայնագիր Թուրքիայի և Կատարի միջև

13:42 25.06.2021

Թուրքիայի և Կատարի միջև սերտ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում՝ ներառելով տարաբնույթ ոլորտներ: Նախօրեին այդ երկրների միջև 5 տարի ժամկետով նոր համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ կատարցի երիտասարդները առանց քննություն հանձնելու կարող են ընդունվել թուրքական բուհեր և կրթություն ստանալ բժշկագիտական, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետում, հաղորդում է Ermenihaber-ը։ Ռազմաբժշկության ոլորտում ուսուցման և համագործակցության վերաբերյալ համաձայնագրում կա […]

̰
ԱՀ ԱԺ խմբակցությունները դատապարտել են հասարակության մեջ ատելության և թշնամանքի սերմանման փորձերը

13:36 25.06.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ շեշտելով, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում նկատելի են բևեռացումներ, որոնք ուղեկցվում են պիտակավորումներով: Խմբակցությունները անընդունելի և դատապարտելի են համարում ազգին համախմբող բարոյական և պետական հիմքերի խարխլումը, հասարակության մեջ ատելության և թշնամանքի սերմանումն ու հրահրումը, որի արդյունքում ի հայտ են գալիս արհեստածին, լարված իրավիճակներ: «Հարգելի՛ հայրենակիցներ, սեպտեմբերի 27-ին […]

̰
Գավառի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

13:28 25.06.2021

Ոստիկանության Գավառի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 24-ին Նորատուս համայնքում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 60-ամյա Հարություն Ա.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Արագածի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել

13:13 25.06.2021

Նախօրեին՝ հունիսի 25-ին, քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ միայն Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել: Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում: Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ինտենսիվ ապամոնտաժումներից առաջ, վերջին վեց ամիսներին միայն Աջափնյակում 34 ինքնակամ կառույց է ապամոնտաժվել: Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը […]

̰
Արթուր Բազեյանը հաղթեց նոկաուտով ու հռչակվեց  Եվրոպայի չեմպիոն

00:09 25.06.2021

Հայաստանն առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճեց Իտալիայի Ռոզետո–դելի–Աբրուցի քաղաքում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Իր բոլոր մրցակիցներին հաղթեց ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց 56 կգ քաշային Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Արթուր Բազեյանը։ Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից։ Մարզիչներ Արման Հարությունյանի և Ռոբերտ Պետրոսյանի սանը պարզապես ֆանտաստիկ մրցելույթներ անցկացրեց ու եզրափակչում նոկաուտով հաղթեց իռլանդացի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:00 25.06.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:59 24.06.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:54 24.06.2021

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 24-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+41 աստիճան։ Հունիսի 24-29-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից […]

̰
Երասխ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք

23:47 24.06.2021

Հունիսի 24-ին` ժամը 17։52-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պ․ Սևակ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երասխ գյուղի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին, մարվել՝ 20։25-ին: Այրվել է մոտ 60 […]

̰
Քանաքեռավան գյուղում այրվել է խոտածածկ տարածք

23:34 24.06.2021

Հունիսի 24-ին՝ ժամը 18։10-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քանաքեռավան գյուղի ամառանոցների մոտ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական […]

̰ ̰
Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն ՄԻՊ-ն ուղարկել է Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը

22:34 24.06.2021

Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն ՄԻՊ-ն ուղարկել է Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը` 1) Եվրոպական խորհրդի նախագահին. 2) Եվրոպական հանձնաժողովի նախագահին. 3)Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

22:20 24.06.2021

Հունիսի 23-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների տասնյակ խախտում։ Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 3 ավտոմեքենա։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 2, թաղանթապատված դիմապակիով՝ 2, համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված՝ 2 տրանսպորտային միջոց։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ […]

̰
Որ տնտեսվարողները կարող են օգտվել պետական աջակցության 23-րդ ծրագրից

21:59 24.06.2021

Հաստատվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների գործունեության շարունակականության ապահովման ու աշխատատեղերի պահպանման անհրաժեշտությամբ։ Ամսական դրամաշնորհների տրամադրումը կիրականացվի ևս 3 ամիս՝ 2021 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար։ Ծրագրից կարող են […]

̰
SHANTNEWS

21:55 24.06.2021

̰
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ ընտրություններին

21:47 24.06.2021

Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Զեկուցվող հարցերը բավականին քիչ են եղել: Օրակարգից դուրս վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է արտահերթ ընտրություններին և 2021 թվականի մայիսին ՀՀ-ում արձանագրված աշխատատեղերի ցուցանիշին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմն անցկացրել է գործնական պարապմունք

21:15 24.06.2021

Հունիսի 24-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմն անցկացրել է գործնական պարապմունք։ Բարձրլեռնային բարդ տեղանքում զինծառայողները ներդաշնակ գործողություններով կատարել են առաջադրված մարտական խնդիրը․ ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու կրակակետերը և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանման զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։

̰
BACK_TO_TOP