21:14 26.06.2021
Մեր գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած դատավարություններն արհեստական են, արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են միայն նրա համար, որ ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ադրբեջանական իշխանությունները գերիների անհապաղ վերադարձի հումանիտար պարտադիր պահանջն ի սկզբանե են արհամարհել: […]
20:59 26.06.2021
Հունիսի 26-ին` ժամը 18։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մոտ 4 հա տարածքում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
20:44 26.06.2021
Հունիսի 26-ին` ժամը 18։41-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի գերեզմանատուն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Կ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
20:29 26.06.2021
Հունիսի 26-ին, ժամը 16։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում՝ «Երևան Ջէկ»-ի տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]
08:16 26.06.2021
«Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. «Ամփոփելով Հայ Ազգային Կոնգրեսի՝ հանրապետության բոլոր մարզերն ընդգրկող ընտրական շտաբներից և կուսակցության վստահված անձանցից ստացված տեղեկատվությունը, ուսումնասիրելով ԿԸՀ պաշտոնական տվյալները, ինչպես նաև՝ ընտրություններին մասնակցած տարբեր քաղաքական ուժերի, դիտորդական առաքելությունների հայտարարությունները, մամուլում և սոցիալական ցանցերում հրապարակած փաստերը և տեղեկությունները, կարող ենք կատարել […]
00:22 26.06.2021
Այսօր ահազանգով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել միջազգային լրատվամիջոցի լրագրող և հայտնել, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ՝ դեպի ՀՀ պետական սահմանն ընկած հատվածում, ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հրազենով, այդ թվում՝ դիպուկահարի կողմից, սպառնացել են սպանել իրեն, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ահազանգի հիման վրա պարզվել է, որ […]
00:00 26.06.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:59 25.06.2021
Հունիսի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Հովտաշատ և Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 47 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
23:42 25.06.2021
Հունիսի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 63 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 6․08 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 84000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 38300 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 9500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2500 քմ, Մալաթիա-Սեբաստիա […]
23:30 25.06.2021
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 25-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+41 աստիճան։ Հունիսի 25-30-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից […]
23:08 25.06.2021
Հունիսի 25-ին՝ ժամը 16։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից […]
22:55 25.06.2021
Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, ջրի գույնի փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ «Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Դրա հետ կապված ջուրը որոշ […]
22:52 25.06.2021
Հունիսի 25-ին` ժամը 19։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի այգում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական […]
22:00 25.06.2021
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 25-ին իրականացվել է մարտական հերթափոխ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, այդ կապակցությամբ ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները ստուգել են անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել զինծառայողներին մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման և առաջադրված մարտական խնդիրների կատարման վերաբերյալ:
21:48 25.06.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը քիչ առաջ եղել է «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում»` աղիքային վարակով այստեղ տեղափոխվածների առողջական վիճակին ծանոթանալու նպատակով։ Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, մարզպետին զեկուցվել է, որ արվում է հնարավորը հոսպիտալացվածների վիճակի թեթևացման, նրանց շուտափույթ ապաքինման համար։ Հիվանդները գտնվում են բժիշկների հսկողության տակ, արվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները։ Այս պահին «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» բուժում է […]
21:37 25.06.2021
Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի Սպենդիարովի փողոցի 63-ամյա մի բնակիչ վարչական տարածքի մի ռեստորանից համակարգիչ է գողացել: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները հունիսի 22-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Կումայրիի բաժին: Պարզվել է, որ նա հունիսի 13-ին Շիրազի փողոցի ռեստորանից գողացել էր նոթբուք: Գողոնը հայտնաբերվել է: Փաստի առթիվ նախապատրաստվում են […]
21:31 25.06.2021
Հունիսի 25-ին` ժամը 03:07-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրի տարածքում այրվում է տրակտոր, և առկա են հրդեհի օջախներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 6000 քմ տարածքում առկա են հրդեհի օջախներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է աղբավայրի 1 […]
17:00 25.06.2021
Առողջապահության նախարարությունը սկսում է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները: Հիշեցնենք, որ նպատակային կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում բժիշկ-մասնագետները մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի ժամկետով` նախկին 5 տարվա փոխարեն: Միաժամանակ, ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով: Յուրաքանչյուր մասնագիտության համար հատկացվող տեղերի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կառավարության որոշման հաստատումից […]
16:59 25.06.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմում է այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել Երևանի տարածքում: «Տեղյակ եք, որ նախկինում շարունակաբար ապամոնտաժել ենք և հիմա էլ ինտենսիվ կերպով շարունակում ենք ապամոնտաժել ապօրինի կառույցները: Այդ աշխատանքների ընթացքում երբեմն ապօրինի կառուցապատում իրականացնողները կամ վերջիններիս ներկայացուցիչները մեր աշխատակիցներից ժամանակ են խնդրում՝ «իրենց […]
16:57 25.06.2021
2020-ին տեղի է ունեցել կենսաթոշակների համատարած բարձրացում, կենսաթոշակի միջին չափը բարձրացել է ավելի քան 7%-ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ «Մինչ այդ 5 տարի շարունակ կենսաթոշակները չէին ավելացել։ 2020 թվականից 2018-ի համեմատ կենսաթոշակները բարձր են մոտ 9%-ով, իսկ 2008-ի համեմատ՝ ավելի քան 2 անգամ»,- գրել է Ավինյանը:
16:53 25.06.2021
Հունիսի 25-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Արամ Գրիգորյանը: Նիստի օրակարգում ««Պետական կենսաթոշակների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումն էր: Նախագծում փոփոխությունների և լրացումների կատարման հիմնական նպատակը կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների պատճառով քաղաքացիների […]
16:37 25.06.2021
Մոսկվայի՝ Անվտանգության հարցերով միջազգային 9-րդ կոնֆերանսին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև քննարկվել Թուրքիային առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ կոնֆերանսին առցանց միացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ: Կոնֆերանսին մասնակցած Ռուսաստանի հարցերով թուրք փորձագետ Քերիմ Հասը Twitter-ում գրել է, թե ելույթում ինչ […]
16:28 25.06.2021
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ցուցանիշները: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի մայիսին աճել է 10.9%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում՝ արդյունաբերության արտադրանքի թողարկման ծավալն աճել է 7.9%–ով, ծառայությունների ծավալն աճել է 17.3%–ով, առևտրի շրջանառությունն աճել է 17.6%–ով, շինարարության ծավալն աճել է 0.5%–ով, արտահանման ծավալն աճել է 36.7%–ով, ներմուծման ծավալն աճել […]
16:23 25.06.2021
Անգլիան համաճարակային առումով ռիսկային երկրների ցուցակի թարմացումից հետո Թուրքիային չի հանել վտանգավորության «կարմիր» աստիճան ունեցող երկրների ցանկից: Հաղորդվում է, որ «կարմիր ցուցակում» գտնվող երկրներից Անգլիա ժամանողները պարտավոր են օդանավակայանի մոտակա հյուրանոցներից մեկում իրենց հաշվին 10 օրանոց կարանտին անցնել: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, օրերս կատարված թարմացման արդյունքում կանաչ ցուցակում են հայտնվել Մալթան, Իսպանիան, Պորտուգալիան, Կարիբյան կղզիները […]
15:51 25.06.2021
Վրաստանում ջերմաստիճանը չափազանց բարձր է, տեղ-տեղ հասնում է 40 աստիճանի: Ինչպես հաղորդում է Aliq.ge-ն՝ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի մասնագետները զգուշացնում են, որ այս օրերին երկար ժամանակով դրսում գտնվելը կարող է վտանգավոր լինել մարդու կյանքի համար: ԱՀԿ-ի տվյալներով` 2003 թվականին Եվրոպայում գրանցված ջերմային ալիքները 70 հազար մարդու մահվան պատճառ են դարձել: Մասնագետները զգուշացնում […]
15:38 25.06.2021
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Եգանյանը հունիսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ […]
15:37 25.06.2021
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հունիսի 22-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողները։ Քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ Դավթաշենի 1-ին թաղամասից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժանմունք բերման ենթարկեցին նույն թաղամասի 38-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգված և ապակյա գլանակ: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը […]
15:27 25.06.2021
Արցախի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել մի նախագծի, որով, ի թիվս այլ փոփոխությունների և լրացումների, սահմանվում է, որ ոստիկանության ծառայողը կարող է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի: Այս մասին տեղեկացանք Արցախի ԱԺ-ի պաշտոնական կայքից: «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի լրամշակված տարբերակը […]