TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Բունդեսթագի պատգամավորը կոչ է արել դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները

16:00 24.06.2021

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի «Ազատ դեմոկրատական կուսակցություն» խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը Եվրամիության (ԵՄ) երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախօրեին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները: «Միևնույն ժամանակ երկրների և կառավարությունների առաջնորդները հիշյալ գագաթնաժողովը պիտի օգտագործեն Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության վերաբերյալ անարդյունավետ բանակցությունները դադարեցնելու համար»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է քաղաքական գործիչը: Լամբսդորֆի կարծիքով՝ հարկավոր է հստակ ռազմավարություն […]

̰
Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են

15:59 24.06.2021

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 24-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «Նույն ուղղությամբ որոնումներ իրականացվել են նաև երեկ՝ հունիսի 23-ին։ Աշխատանքներն արդյունք չեն տվել։ Հրադադարից հետո մինչ այսօր […]

̰
Ավելի քան 71 մլն դրամ՝ Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցման համար

15:58 24.06.2021

Հայաստանը կունենա Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղով մարզադաշտ: Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ: Որոշումը կայացվել է գործադիրի այսօրվա նիստում: Օբյեկտի շինարարական նախագծային արժեքը կազմել է […]

̰
ՀՀ ՔՏՀԱ-ն Քաջարանում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է դատախազություն

15:55 24.06.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ Հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական […]

̰
ԿԳՄՍՆ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է համայնքներում մշակութային կյանքի որակի բարձրացումը

15:50 24.06.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Առաջին կանգառն Աբովյան քաղաքն էր. փոխնախարարը ծանոթացել է Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի վերանորոգման աշխատանքների ընթացքին, նոր ցուցադրության զարգացման հայեցակարգին և շենքային հնարավորություններին: Արա Խզմալյանը կարևորել է թանգարանի դերն ու նշանակությունը քաղաքի մշակութային կյանքի աշխուժացման գործում և ընդգծել, որ թանգարանի […]

̰
Թուրքիայի ու Եվրամիության միջև անվտանգության ու պաշտպանության թեմայով խորհրդակցություններ են տեղի ունեցել

15:44 24.06.2021

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Թուրքիայի ու Եվրամիության միջև անվտանգության ու պաշտպանության թեմայով խորհրդակցություններ են տեղի ունեցել: Ըստ Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների ծառայության հայտարարության՝ դա եղել է կողմերի միջև ոչ պաշտոնական ձևաչափով անցկացվող 6-րդ խորհրդակցությունը, փոխանցում է Ermenihаber-ը։ Թուրքիայի կողմից մասնակցել է արտգործնախարարության միջազգային անվտանգության հարցերի վարչության պետի տեղակալ Գյուլին Դինչը, իսկ ԵՄ-ն ներկայացրել է Արտաքին հարաբերությունների […]

̰
Հայկ Չոբանյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

15:43 24.06.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 23-ին այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն: Նախարարի պաշտոնակատարը շրջել է կենտրոնում, եղել ճարտարագիտության և մուլտիմեդիայի լաբորատորիաներում, համակարգչային լսարաններում, ծանոթացել է տեխնոկենտրոնի էկոհամակարգին, գործող ընկերություններին, ընթացիկ և առաջիկա ծրագրերին: «Սինոփսիս» ընկերության Գյումրու մասնաճյուղում նախարարի պաշտոնակատարը ծանոթացել է ընկերության գործունեությանը, ինչպես նաև կրթական ծրագրերին և վերապատրաստման դասընթացներին։ Նշվել […]

̰
«Ռուսաց լեզու» և «Քիմիա» առարկաներից միասնական քննություն կհանձնի, համապատասխանաբար, 241 և 1 073 դիմորդ

15:40 24.06.2021

ՀՀ 15 քննական կենտրոնում հունիսի 25-ին միասնական քննություններ են անցկացվելու «Ռուսաց լեզու» և «Քիմիա» առարկաներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննական կենտրոններից 4-ը կլինեն մայրաքաղաքում, իսկ մնացած 11-ը՝ մարզերում: Նախատեսվում է, որ քննություն է հանձնելու 1 314 դիմորդ, որոնցից 241-ը՝ «Ռուսաց լեզվից», իսկ 1073-ը՝ «Քիմիայից»։ «Մարզերում դիմորդների թիվը 860 է, որից 199-ը՝ «Ռուսաց լեզու», իսկ 661-ը՝ «Քիմիա» առարկաներից։ […]

̰
Այրվել է մոտ 110 հա խոտածածկ տարածք

15:36 24.06.2021

Հունիսի 24-ին՝ ժամը 07։25-ին, վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։20-ին, մարվել՝ 11։05-ին: Այրվել է մոտ 110 հա խոտածածկ տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև տեղի բնակիչները։ Հիշեցնենք, որ հունիսի 23-ին՝ ժամը 19:55-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ […]

̰
Գործարկվելու է Դողս համայնքի շչակը

15:35 24.06.2021

Հունիսի 25-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Դողս համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:

̰
Օձի խայթոցով «Գյումրի» ԲԿ տեղափոխված հիվանդը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ

15:21 24.06.2021

Օձի խայթոցով «Գյումրի» ԲԿ տեղափոխված տուժածը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ տուժածը հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 23-ի երեկոյան: «Տուժածը ստացել է համապատասխան պատվաստանյութը, բայց դեռ ունի վերջույթի այտուցվածություն: Նրա բուժումը այս պահին էլ շարունակվում է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Գյումրի» ԲԿ գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային […]

̰
Արարատի մարզպետն այցելել է զորամիավորման պահպանության գոտու մարտական հենակետեր

15:15 24.06.2021

5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանի ուղեկցությամբ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ու տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են զորամիավորման պահպանության գոտու մարտական հենակետեր։ Նրանք ծանոթացել են զինծառայության պայմաններին, դիրքերում ընթացող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, զրուցել զինծառայողների հետ, վերահաստատել համագործակցելու իրենց պատրաստակամությունը։

̰
Ուսման հրավեր Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանից

15:10 24.06.2021

Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանը (Thai Nguyen University of Technology (TNUT)) ՀՀ ուսանողներին տրամադրում է 10 կրթաթոշակ բակալավրիատի, 5` մագիստրատուրայի և 2` ասպիրանտուրայի համար։ Տրամադրվող կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և դիմում-հայտի ձևը կցվում են: Կրթաթոշակային ծրագրի թեկնածուներն ամբողջական փաթեթը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍՆ՝ [email protected] էլփոստի հասցեին: Համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ http://en.tnut.edu.vn կայքից, […]

̰
Կոտայքի բաժնի ծառայողները բացահայտել են Գեղաշեն գյուղում կատարված սպանությունը

15:03 24.06.2021

Հունիսի 15-ի գիշերը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից, անգիտակից վիճակում, «Աբովյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոցից ահազանգել էին ոստիկանության Կոտայքի բաժին ու հայտնել, որ նրա կրծքավանդակին ու որովայնին կտրած-ծակած բազմաթիվ վերքեր կան։ Վերքերն անհամատեղելի էին կյանքի հետ. վիրահատարանում տղամարդը մահացել էր։ Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ […]

̰
SHANTNEWS

14:55 24.06.2021

̰
Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից անհետացել է 21 թափոնաման, վնասվել՝ 5-ը

14:51 24.06.2021

Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից մինչև օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել (կոտրել, այրել են)՝ 5-ը, տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից: Գողության վերջին դեպքն այսօր շրջայցի ընթացքում արձանագրել է Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն Ալիխանյան Եղբայրներ 7 հասցեում։ «Հարգելի բնակիչներ, խնդրում ենք ուշադիր լինել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ։ Խնամքով վերաբերվենք մեր […]

̰
ԱՄՆ-ն ու Թուրքիան բանակցում են Քաբուլի օդանավակայանի պաշտպանությունը թուրքերին հանձնելու հարցով

14:45 24.06.2021

Անկարան ու Վաշինգտոնը բանակցում են սեպտեմբերին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի Աֆղանստանից դուրս գալուց հետո Քաբուլի օդանավակայանի պահպանությունը Թուրքիային փոխանցելու պայմանների շուրջ: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ տեղեկացնելով նաև, որ բանակցությունների համար ԱՄՆ-ից տեխնիկական պատվիրակություն է ժամանել Թուրքիա: «Եթե անհրաժեշտ պայմաններն ապահովվեն, մենք կշարունակենք օդանավակայանի անվտանգության ապահովման գործընթացը: ԱՄՆ-ի պատվիրակությունը եկել է, […]

̰
Սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում

14:37 24.06.2021

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 23-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 25-ամյա Նարեկ Պ.-ն, որը հունիսի 14-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նարեկ Պ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

̰
Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները միջազգային բաց օլիմպիադայում արժանացել են ոսկե և բրոնզե մեդալների

14:32 24.06.2021

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լանդաուի անվան ֆիզիկայի և հետազոտությունների ֆիզիկատեխնիկական դպրոցի գավաթի միջազգային բաց օլիմպիադան։ Օլիմպիադային մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի և աշխարհի մի շարք այլ երկրների կրթական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ։ Covid-19 համավարակով պայմանավորված՝ օլիմպիադան անցկացվել է հեռավար եղանակով։ Ըստ օլիմպիադայի կանոնների՝ յուրաքանչյուր խնդրի լուծման համար […]

̰
2021-ի մայիսին ապրիլի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակն ավելի է շուրջ 8.5 հազարով․ կառավարություն

14:26 24.06.2021

Աննախադեպ ցուցանիշ. 2021 թվականի մայիսի տվյալներով` եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար։ 2021 թվականի ապրիլի համեմատ՝ ավելի է շուրջ 8.5 հազարով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն […]

̰
Նշվել է զորամիավորման կազմավորման 25-րդ տարեդարձը

14:23 24.06.2021

3-րդ զորամիավորումում հունիսի 23-ին հանդիսավորությամբ նշվել է զորամիավորման կազմավորման 25-րդ տարեդարձը։ Ենթակա զորամասերի հրամանատարները ներկայացրել են զորամիավորման անցած ուղին և ձեռքբերումները՝ ընդգծելով, որ այն մշտապես փառքով և մեծ պատասխանատվությամբ է իրականացրել հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հրամանատարները նշել են նաև, որ 25-ամյակը ևս մեկ առիթ է հետադարձ […]

̰
Տիգրան Ծատրյանը՝ ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու

14:15 24.06.2021

Հունիսի 24-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Օրակարգում՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու մասին» հարցերն էին: Առաջին հարցը ներկայացրեց ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը: «Ավելացված […]

̰
Կեսարիայի Սբ. Թորոս հայկական եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում

14:09 24.06.2021

Կեսարիայի 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակվում է ավերվել գանձագողերի կողմից, հաղորդում է Ermenihaber-ը։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում գտնվող եկեղեցու պատերը դիտավորյալ կերպով ներկերով աղտոտվել և վնասվել  են, իսկ պատմական կառույցի ներքին պատերից մեկում գանձ որոնողների կողմից 2մ խորությամբ փոս է արվել: Թավլուսունի թաղապետ Մեհմեդ Յըլմազը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ հայկական […]

̰
«Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին

14:02 24.06.2021

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի նպատակը ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման նպատակով մրցույթի արդյունքներով կողմերի միջև պայմանագրային հարաբերությունների ձևավորման գործընթացին նպաստումն է։ Նման որոշման ընդունման բխում է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի […]

̰
Արցախում ՁԻԱՀ-ով վարակված անձը սեռական հարաբերություն է ունեցել 21-ամյա բնակչուհու հետ

13:56 24.06.2021

ԱՀ Մարտունի քաղաքի 1984թ. ծնված բնակիչը, տեղյակ լինելով իր՝ իմունային անբավարարության վիրուսով վարակված լինելու համար «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում հաշվառման մեջ գտնվելու մասին, առանց պաշտպանիչ միջոցների սեռական հարաբերություն է ունեցել նույն շրջանի Սպիտակաշեն համայնքի 2000թ. ծնված բնակչուհու հետ՝ վերջինիս ենթարկելով իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի: Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։ […]

̰
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այցելել է ոստիկանության կրթահամալիր

13:48 24.06.2021

ՀՀ ոստիկանության պարեկային նոր ծառայության առաջիկա մեկնարկին ընդառաջ՝ ապագա պարեկային ծառայողների, պարեկային ծառայության ղեկավար կազմի թեկնածուների ուսումնական գործընթացի ամփոփման և դրա արդյունքներին ծանոթանալու նպատակով՝ հունիսի 24-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելեց ոստիկանության կրթահամալիր։ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի, ոստիկանության պետ Վահե Ղազարյանի, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի, բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը շրջեց ոստիկանության […]

̰
ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման կարգը ՍԴ-ում

13:42 24.06.2021

ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ներկայացրել է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման կարգը Սահմանադրական դատարանում։ «Հաշվի առնելով, որ վերջին օրերին հաճախակի են, այսպես կոչված, «ընտրական վեճերին» վերաբերվող հարցերը, ստորև համառոտ ներկայացնում եմ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման կարգը Սահմանադրական դատարանում։ Եվ այսպես՝ Սահմանադրական դատարան կարող […]

̰
Հետախուզվողը բերման է ենթարկվել «Շիրակ» օդանավակայանից

13:36 24.06.2021

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 23-ին Մոսկվա-Գյումրի չվերթով Հայաստան ժամանելուց հետո Արթիկի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Վազգեն Մ.-ն, որը մայիսի 13-ից Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Վազգեն Մ.-ն ներկայացվել […]

̰
Հունիսի 23-24-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:36 24.06.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հունիսի 23-24-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Ադրբեջանը Թուրքիայի համար կնվազեցնի բնական գազի գինը

13:28 24.06.2021

Ադրբեջանական SOCAR պետական նավթագազային ընկերության Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Զաուր Գահրամանովը հայտարարել է, որ ակնկալվում է բնական գազի սակագնի նվազեցում Թուրքիայի համար, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ Գահրամանովի՝ Թուրքիայի համար գազի գնի նվազեցումը մի քանի գործոններով է պայմանավորված, որոնցից են պահանջարկի աճը և աղբյուրների դիվերսիֆիկացիան: Նրա խոսքերով՝ գազի մատակարարման նոր պայմանագրերի համար տարվող բանակցություններում Թուրքիայի դիրքերն ամրացել […]

̰
BACK_TO_TOP