Սկանդալային բացահայտում Թուրքիայում. ներքին գործերի նախկին նախարարը ծագումով հայ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+20.09 oC

Սկանդալային բացահայտում Թուրքիայում. ներքին գործերի նախկին նախարարը ծագումով հայ է

14:10 21.06.2021

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախկին պատգամավոր Ֆևզի Իշբաշարանը սկանդալային բացահայտում է արել  նախկին նախարար Օղուզհան Ասիլթյուրքի ծագման մասին: Վերջինս ժամանակին պաշտոնավարել է ներքին գործերի, ապա նաև արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարությունում։

Իշբաշարանը հայտնել է, որ այդ նախկին նախարարի՝ Օղուզհան Ասիլթյուրքի իրական անուն-ազգանունը Դուրմուշ Դուրդույան է, ուղղակի նա 34 տարեկանում դիմել է դատարան և փոխել իր անուն-ազգանունը, փոխանցում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ 52 տարի առաջ կատարած անվանափոխությամբ Օղուզհան Ասիլթյուրքի քաղաքական կարիերան սկսել է վերելք ապրել:

«Շատ լավ, կրոնափոխ լինելով կարող ես մուսուլման դառնալ, անուն-ազգանունդ էլ կարող ես փոխել, սակայն ազգը, որին դու պատկանում ես, չի փոխվում, ամաչելու ոչինչ չկա»,- գրել է Իշբաշարանը: Նաև նշել է, որ Թուրքիայում քրիստոնյա թուրքեր կան, բայց նրանք իրենց անունները չեն փոխել։

Դիմելով Ասիլթյուրքին՝ Իշբաշարանը հետևյալ հարցադրումն է արել.

«Ասենք թե Դուրմուշ Դուրդույան անունդ փոխեցիր, ինչո՞ւ վերցրիր այնպիսի հավակնոտ անուն, ինչպիսին Օղուզհան Ասիլթյուրքն է: Գոնե վերցնեիր Ահմեդ Չելիքի, Հասան Յըլմազի կամ Մուսթաֆա Քեսերի նման անուններ»:

Իշբաշարանը հայտնում է, որ Ասիլթյուրքը Դուրմուշ Դուրդույան անվամբ հիմնական կրթությունը ստացել է Մալաթիայում, այնուհետև ավարտել  Ստամբուլի համալսարանի շինարարության ֆակուլտետը: Նույն անվամբ աշխատել է որպես անկախ խորհրդատու/ինժեներ:

«Մի օր ծանոթանում ես (Նեջմեթթին) Էրբաքանի (Թուրքիայի նախկին վարչապետ) հետ ու հետո դառնում Օղուզհան Ասիլթյուրք, հետո պատգամավոր, հետո նախարար… »

Իշբաշարանը պնդել է, որ ընդհանրապես չի ցանկացել գրել այդ ամենի մասին, ուղղակի ցանկացել է պատմել «Թուրքիայի դառը ճշմարտությունը»:

«Իրականում Դուրմուշ Դուրդույանը Օզալի, Դեմիրելի, Էրբաքանի պես Ստամբուլի տեխնիկական համալսարանի շրջանավարտ է, սակայն որպես Թուրքիայի հայ քաղաքացի, նրանց պես բախտավոր չի եղել և կառավարությունում լավ աշխատանքի չի կարողացել անցնել:

Բայց հենց որ դառնում է Օղուզհան Ասիլթյուրք, դռները նրա առաջ բացվում են»,- հեգնել է Իշբաշարանը:

Հիշեցնենք, որ թուրքական ազգայնական «Երջանկություն» կուսակցության խորհրդատվական խորհրդի նախագահ 86-ամյա Օղուզհան Ասիլթյուրքը Էրդողանի մերձավորն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է

10:29 19.06.2025

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է

2025 թվականի հունիսի 15-ից 18-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի թվով 8 աշխատակիցներ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում աշխատանքային այցով գտնվում են […] ...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահը

10:24 19.06.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահը

Հունիսի 18-ին, ժամը 20:19-ին Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին բախվել են […] ...

Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից

10:17 19.06.2025

Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից

«Ռեալը» հնարավորություն է ունեցել ձեռք բերելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը: Շվեդ հարձակվողի գործակալներն «Ռեալին» առաջարկել են ձեռք բերել Դյոկերեշի տրանսֆերային իավունքը, սակայն պայմանով, որ նա թիմում առաջնային դեր ունենա: «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որը կհարմարվի պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակին։ Մադրիդում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:09 19.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP