13:57 17.06.2021
Գեղարքունիքի մարզում Covid-19 համավարակի դեմ պատվաստումները կրում են շարունակական բնույթ: Ինչպես Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, 2021 թվականի հունիսի 15-ի դրությամբ մարզում գրանցվել է 4 569 պատվաստում: Պատվաստված քաղաքացիներից 1 675-ը ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին դոզան և 27 քաղաքացի՝ նույն պատվաստանյութի երկրորդ դոզան: Sputnik V պատվաստանյութի առաջին դոզան ստացել […]
13:50 17.06.2021
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է 6-շաբաթյա վերապատրաստման դասընթաց: «Շախմատը նախադպրոցական հաստատություններում» խորագրով վերապատրաստման նպատակն է շախմատային նախնական գիտելիքները ներդնել երեխաների հետ տարվող աշխատանքներում: «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը ողջունել է վերապատրաստվող մանկավարժներին և փաստել` վերջին ժամանակներում բազմաթիվ երկրներ շախմատը ներառել են կրթական համակարգ` սկսելով նախադպրոցական տարիքից, ապա՝ […]
13:41 17.06.2021
ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ» թիմի խաղացող, ազգությամբ թուրք Էնես Քանթերը «Վաշինգտոն փոստ»-ում գրած հոդվածում անդրադարձել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից այլ երկրներ մեկնած թուրք այլախոհների թիրախավորմանը: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ Քանթերը, որին թուրքական իշխանությունները համարում են Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի մտերիմներից մեկը, գրում է, որ վերջին տարիներին Թուրքիայի հետախուզական […]
13:37 17.06.2021
Ոստիկանության Թումանյանի և Ստեփանավանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 16-ին Ամրակից գյուղից Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Արտակ Խ.-ն, որը հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը […]
13:32 17.06.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Համազասպ […]
13:26 17.06.2021
Հունիսի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06:42-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 45.04⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: […]
13:21 17.06.2021
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է պետբյուջեի «Ատեստավորման նոր համակարգի ներդրում՝ ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը» և «Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում» միջոցառումներից համապատասխանաբար 100,091.4 և 82,620.6 հազարական դրամ նվազեցնել և ուղղել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստում» միջոցառմանը: […]
13:13 17.06.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Կառավարությունը հավանություն է տվել ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերին: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել […]
13:10 17.06.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 17-ին՝ ժամը 13։00-19։00, կդադարեցվի Երևանի՝ Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Արաբկիրի թիվ 41, 43, 49, 51, 53 փողոցների, Կոմիտասի 1-ին, Վրացական 4-րդ, Գրիբոյեդովի 1-ին և Մալխասյանց նրբանցքներ, Ն. Զարյան՝ 21-140 համարների՝ իրենց կոտորակներով, Ազատության 7/1, […]
13:05 17.06.2021
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 16-ին բաժին է ներկայացել 54-ամյա Մհեր Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
00:04 17.06.2021
2021թ. հունիսի 16-ին (այսօր)` առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Մասնավորապես, այսօր ստացած ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ, Վերին Շորժա գյուղի արոտավայրի սարատեղիի հովիվը այսօր […]
00:00 17.06.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ինքը հայտարարել է իր ռուս գործընկերոջը, որ Ռուսաստանը չպետք է թելադրի աշխարհին: «Նրանք չեն կարող թելադրել, թե ինչ է կատարվում աշխարհում։ Կան այլ կարևոր պետություններ, Ամերիկայի Միացյալ Նահանգները դրանցից մեկն է», – ասել Է Բայդենը Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
23:49 16.06.2021
«Պատիվ ունեմ» դաշինքը համայնքային հանդիպումների հետ մեկտեղ շարունակում է մամուլի ասուլիսների շարքը։ Այսօր դաշինքի բանախոսը «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն էր: Նա իր կարծիքն է հայտնել, թե ինչու ընտրողները պետք է հունիսի 20-ին կատարեն իրենց քաղաքացիական պարտքն ու ձայնը տան հենց «Պատիվ ունեմ» դաշինքին։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:42 16.06.2021
Ինչպե՞ս է հնարավոր Հայաստանում իրականացնել շատ արագ փոփոխություններ, եթե դրանք կապված են լրջագույն խնդիրների հետ։ Նման հարց է այսօր տրվել «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին։ Հիշեցնենք, որ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ներկայացրել է շատ արագ փոփոխությունների ծրագիր։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:37 16.06.2021
Նախընտրական քարոզարշավի 10-րդ օրը ՀՀ երկրորդ նախագահ , «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ, Գյումրի քաղաքների բնակիչների հետ: «Հայաստան» դաշինքի մարզային ներկայացուցիչները հիշեցրել են, որ աղետից հետո մարզում լայնածավալ շինարարությունն ու ենթակառուցվածքների վերականգնումը սկսվել է 90-ականների վերջին: Այս մարզային հանդիպումը «Հայաստան» դաշինքն ավարտել է Գյումրիում: Մանրամասները՝ տեսանյութում։
23:32 16.06.2021
Սյունիքյան երեկվա հանդիպումներն այսօր Գորայքում եզրափակելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակել է Վայոց ձորում: Այսպիսով` կուսակցությունն ավարտել է քարոզարշավի շրջանակներում մարզային այցերը: Իսկ նախընտրական հերթական օրն ամփոփել է Երևանի Զեյթուն վարչական շրջանում քայլերթով: Մանրամասները՝ տեսանյութում։
22:58 16.06.2021
Հունիսի 16-ին, ժամը 15։22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջազատ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 17:01-ին: Լանջազատ գյուղի ավտոճանապարհին հարակից տարածքում այրվել է մոտ 200 հակ անասնակեր:
22:51 16.06.2021
Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հունիսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: […]
22:43 16.06.2021
Հունիսի 15-16-ը 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ զորամասերից մեկի պաշտպանության տեղամասում անցկացվել է դաշտային երթ: Ճշգրտվել են զորքերի մարտական խնդիրները, ստուգվել պաշտոնատար անձանց պատրաստվածության մակարդակը պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման գործընթացում: Դաշտային երթի ընթացքում իրականացվել են տեղազննման աշխատանքներ, ճշգրտվել ստորաբաժանումների մարտական կիրառման խնդիրները և զորքերի տեղաբաշխման կարգը, նախանշվել են փոփոխության և […]
22:11 16.06.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է մայրաքաղաքի և մոտակա մարզերի բժշկական կենտրոնների աշխատակիցների հետ։ Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է վերջին երեք տարվա ընթացքում ոլորտում իրականացրած բարեփոխումները` ուռուցքաբանությունից մինչև դեղորայքային ապահովում, աշխատավարձերի վերանայումից մինչև բժշկական կենտրոնների հիմնանորոգում ու վերազինում։ Անահիտ Ավանեսյանը նաև պատասխանել է բուժաշխատողներին հուզող բոլոր հարցերին։
21:59 16.06.2021
Հայտնի է դարձել Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի՝ սեպտեմբերի 5-ին նախատեսված Գերմանիա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը: Հանդիպումը կկայանա Շտուտգարտի «Մերսեդես-Բենց-Արենայում»:
21:33 16.06.2021
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը այսօր հանդես է եկել տեսաուղերձ-կոչով, որն ամբողջությամբ վերաբերում է Արցախի խնդրին։ Հիշեցնելով, որ ներկա ու նախորդ իշխանություններից ոչ մեկին չի հաջողվել լուծել Արցախի խնդիրը, Նորիկյանը նշել է, որ երբևէ ճիշտ չեն սահմանվել մեր ազգային առաջնահերթությունները։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:02 16.06.2021
Ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիներին պահում են քաղաքական սակարկությունների համար: ՀՀ ՄԻՊ գրասենյակը հրապարակել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների քննարկումից մի հատված: «Սա անհերքելի ապացույց է այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները՝ 1) հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար. 2)իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք. 3)միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` […]
17:00 16.06.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը «Տիեզերական տարածության հետազոտում» խորագրով Սանկտ Պետերբուրգում անցկացվող GLEX-2021 միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացման շրջանակներում հնարավոր համագործակցությանը վերաբերվող հարցեր։ Հայկ Չոբանյանը շեշտադրել է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական ծառայությունների և տեխնոլոգիաների զարգացման և այդ […]
16:59 16.06.2021
Հունիսի 16-ին՝ ժամը 01։31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տոլորսի ջրամբարն ավտոմեքենա է ընկել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Խ․) ընկել է Տոլորոսի ջրամբարը․ տուժածներ չկան: Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են։ Ավտոմեքենան ջրամբարից դուրս […]
16:58 16.06.2021
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 14:07-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա. Առաքելյան 6 հասցեի բազմաբնակարան շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը: Հրշեջ փրկարարները ժամանակին կանխել են […]
16:56 16.06.2021
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին բաժին է ներկայացել 35-ամյա Վահագն Ղ.-ն, որը ապրիլի 15-ից Մոսկվա քաղաքի Հյուսիսարևմտյան վարչական շրջանի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
16:52 16.06.2021
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, որը ղեկավարելու է Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Կատրուգալոսը, կժամանի Հայաստան՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ դիտարկելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը: 20 անդամից բաղկացած պատվիրակությունը մինչև ընտրությունները Հայաստանում հանդիպումներ կունենա քաղաքական կուսակցությունների ու դաշինքների անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, քաղաքացիական հասարակության […]