23:55 01.06.2021
Մայիսի 31-ից հունիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում` 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 11000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 0․5 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1․5 հա, Արարատի մարզի Վեդի […]
23:50 01.06.2021
Ադրբեջանի նախագահը 2021թ. մայիսի 20-ին և 28-ին հանդես է եկել ելույթներով, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և հավելել․ «Ելույթների այդ հատվածներն առանձնացվել են և պաշտոնական նամակներով ուղարկել եմ ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Դրանք ուղարկվել են նաև ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի […]
23:08 01.06.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Երևանում և Տավուշում դատավորներ են նշանակվել: Աշոտ Ջավախյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մայիսի 27-ի ԲԴԽ-34-Ո-58 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Աշոտ Ջավախյանին նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր […]
22:40 01.06.2021
Հանրապետության տարածքում` Հունիսի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում, 5-6-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: […]
22:15 01.06.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Ռոման» պաշտոնական կայքում հայտնել է Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Այն նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ «Ռոման» սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել այդ կապակցությամբ, որին կից գրել է․ «Միկկին մնում է»։
22:06 01.06.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ պետնախարար է նշանակվել Արտակ Բեգլարյանը: Այս մասին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմից։ Արցախի կառավարությունում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնց համաձայն` ֆինանսների նախարարի պաշտոնն առանձնացվել է պետական նախարարի պաշտոնից։ Արտակ Բեգլարյանը կհամակարգի հումանիտար ոլորտի չորս նախարարությունների աշխատանքը` արդարադատության, կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտները։ Մինչ այդ Բեգլարյանը զբաղեցնում էր ԱՀ նախագահի աշխատակազմի […]
22:00 01.06.2021
Խորվաթիայի ու Հայաստանի ազգային հավաքականները Զագրեբում ընկերական հանդիպում անցկացրին: Մեր ընտրանին ոչ-ոքի՝ 1-1 խաղաց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ։ Խաղի 24-րդ րոպեին Իվան Պերիշիչը գլխով կատարած հարվածով առաջ մղեց իր ընտրանուն: Խաղի 72-րդ րոպեին գոլ խփեց Վբեյմարը և հաշիվը հավասարեցրեց՝ դարձնելով 1:1: Հաջորդ ընկերական հանդիպումը մեր թիմը կանցկացնի հունիսի 5-ին՝ մրցելով Շվեդիայի հետ:
21:44 01.06.2021
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ աշխատանքային այս հանդիպումը տեղի է ունենում լուրջ ճգնաժամի ընթացքում, որը սպառնում է Հայաստանի անվտանգությանը: Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:35 01.06.2021
4-րդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների հետ հունիսի 1-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Անձնակազմը ևս մեկ անգամ հրահանգավորվել է կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Ստուգվել են հաստիքային զենքի կիրառման հմտությունները, կրակի վարման անհատական վարժվածությունը: Կրակային դիրքերի փոփոխմամբ և նռնակի նետումով կատարվել են հրաձգային տարբեր վարժություններ:
21:26 01.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզի քաղաքապետարանում հանդիպել է քաղաքապետ Անն Իդալգոյին: Փարիզի քաղաքապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և նշել. «Պարոն վարչապետ, մենք միշտ Հայաստանի կողքին ենք և շարունակելու ենք գտնվել սերտ կապի մեջ: Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում մենք հանդես ենք եկել հստակ դիրքորոշումներով: Հավատացած եղեք, մենք Հայաստանին ու հայ ժողովրդին չենք թողնի […]
21:19 01.06.2021
ԱՄՆ-ն Աֆղանստանից դուրս է բերել իր ուժերի արդեն մեկ երրորդը, այսօր` հունիսի 1-ին, հայտնել է երկրի կենտրոնական հրամանատարությունը: «ԱՄՆ – ի կենտրոնական հրամանատարության գնահատականներով՝ մենք ավարտել ենք դուրսբերման ամբողջ գործընթացի 30-44 տոկոսը», – ասված է հրամանատարության կայքում զետեղված հայտարարության մեջ: Աֆղանստանից դուրս են բերել շուրջ 300 բեռնատար ինքնաթիռներ՝ նյութերով, իսկ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գործակալությանը […]
21:11 01.06.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ Գործադիր կոմիտեի բաժնի ղեկավար Եվգենի Կոզյակին և ԱՊՀ Գործադիր կոմիտեի խորհրդական Օլեգ Կուլեբային։ ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը ընտրական օրենսդրության կատարելագործման հարցում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացին […]
21:02 01.06.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թողարկել է 2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի վերաբերյալ հոլովակ։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:53 01.06.2021
Հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Վաղարշակ Հարությունյանը սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկիի ուղեկցությամբ շրջել է ՌԴ սահմանապահ ծառայության վարչության թանգարանում, ծանոթացել ռուս սահմանապահների կողմից Հայաստանի սահմանների պաշտպանության պատմության ցուցադրություններին, հարգանքի տուրք մատուցել երկու բարեկամ ժողովուրդների միասնությունը […]
20:45 01.06.2021
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 1-ին ստորագրել է արձանագրություն՝ ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունների դադարեցման մասին։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։
20:36 01.06.2021
COVID-19 համավարակից մեկ տարի անց պարզ է, թե այն ինչ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա: ԱՆ աղեստամոքսաբանության գծով խորհրդատու Մանիկ Գեմիլյանը խոսում է կորոնավիրուսային հիվանդության բարդությունների ու դրանց կանխարգելման մասին:
20:27 01.06.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 2021թ․ ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2021թ․ հուլիսի 1-ը ներառյալ […]
20:18 01.06.2021
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սենատի նախագահ Ժերար Լարշեին: Պարոն Լարշեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ: Սենատի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը Ֆրանսիա, ինչը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ քննարկել երկկողմ օրակարգի հարցերն ու Հայաստանի շուրջ ծավալվող գործընթացներին հակազդելու […]
20:16 01.06.2021
Կառավարությունում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ստորագրել են «Հայաստանի համար ՄԱԿ Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը: Մինչ ստորագրման արարողությունը Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով, որ փաստաթղթում նշված բոլոր ոլորտներն ու ուղղությունները Հայաստանի համար առանցքային դերակատարություն ունեն: Փոխվարչապետի պաշտոնակատարն իր խոսքում մասնավորապես նշել է. «Այսօր […]
16:15 01.06.2021
Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից հետո նրա պարտականությունները կփոխանցվեն առաջին տեղակալին։ Այս լուրը «Ազատությանը» հայտնեցին կառավարությունից՝ ընդգծելով՝ հավանաբար մինչև ընտրություններ նոր նախարարի պաշտոնակատար չի նշանակվի։ Կառավարությունից անուն չեն նշում, Արա Այվազյանը չորս տեղակալ ուներ, բայց արտգործնախարարության կայքում նշված չէ, թե նրանցից ով է առաջին փոխնախարարը, ցուցակը գլխավորում է Արտակ Ապիտոնյանը։ Ի դեպ, փոխնախարարներից […]
15:51 01.06.2021
? Հյուսիս-եվրոպական կլիմայական համաժողովի նստաշրջանում ներկայացվել է Հյուսիսային Եվրասիայի տարածքում 2021 թվականի ամռան օդի ջերմաստիճանի և տեղումների քանակի կանխատեսումը։ ? Համաժողովի մասնակիցների եզրակացության համաձայն՝ Կովկասի տարածաշրջանում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում ամռան միջին ջերմաստիճանը կանխատեսվում է 1-2 նորմայից բարձր, տեղումների քանակը նորմային մոտ, առանձին հատվածներում նաև նորմայից պակաս։ Կանխատեսումից հետևում է, որ ՀՀ տարածքն ամառային […]
15:21 01.06.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն՝ Տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ. ապրիլին ստուգումներ է իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Արագածավան միավորված համայնքում։ Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Դրանից բացի՝ պարզվել է, որ մի շարք ընկերություններ […]
15:12 01.06.2021
Վրաստանի աշխատանքի, առողջապահության, փախստականների և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել, փոխանցում է Aliq.ge-ն։ Նախարարության հաղորդմամբ՝ նախարարն իրեն լավ է զգում, գտնվում է ինքնամեկուսացման մեջ և շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով: Նախարարության մյուս աշխատակիցները, ովքեր շփում են ունեցել նրա հետ, գտնվում են ինքնամեկուսացման մեջ:
15:08 01.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանին: Ազգային ժողովի նախագահը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ, շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Պարոն վարչապետ, Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ պետություն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: […]
15:06 01.06.2021
Շարունակվում են հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդիպում-քննարկումները: Այս անգամ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության մասնագետները հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ: Փոխնախարարը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են ««Հանրակրթության մասին» օրենքում՝ ընդգծելով, որ նմանատիպ հանդիպում արդեն կայացել […]