22:33 26.05.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով այսօր` ժամը 18-ին, լրացավ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման փաստաթղթերը հանձնաժողովին ներկայացնելու ժամկետը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:19 26.05.2021
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում մայիսի 26-ին անցկացվել է ուսումնավարժություն: Նպատակն էր հստակեցնել փրկարարների գործողություններն ու զարգացնել համատեղ աշխատանքի հմտությունները: Միջոցառմանը հետևել են ՀՀ և ՌԴ Արտակարգ իրավիճակների փոխնախարարներ Արկադի Բալյանը և Նիկոլայ Գրեչուշկինը: Ուսումնավարժանքին ռուսական կողմից մասնակցել են հրահանգիչներ, իսկ հայկական կողմը ներկայացրել են ԱԻՆ ՓՈՒՎ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, Հրազդանի հրշեջ փրկարարական […]
21:51 26.05.2021
ԱԺ-ն այսօր քվեարկել ու ընդունել է երեկ քննարկված մոտ երկու տասնյակ օրինագծեր, այնուհետ անդրադարձել կառավարության ներկայացրած «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում և կից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկմանը, օրակարգում են եղել նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ու Կենտրոնական բանկի 2020-ի տարեկան զեկույցները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:40 26.05.2021
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակել է ոլորտային հանդիպումների շարքը: Այս անգամ հանդիպումը եղել է բիզնեսի, փոքր ու միջին ձեռնարկատիրության և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Քննարկվող հարցերի լայն շրջանակում մասնակիցները նշել են այն տնտեսական հաջողությունները, որոնք գրանցվեցին Հայաստանի համար հետպատերազմյան ծանր տարիներին՝ 1998 ից 2008 թվականներին: Քննարկվել են նաև այժմյան իրավիճակում տնտեսության զարգացման հնարավոր ուղիները: […]
21:24 26.05.2021
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 23 կուսակցություն և 4 դաշինք: Այս մասին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ ԿԸՀ-ից SHANTNEWS.am-ին են փոխանցել ամբողջական ցանկը, որը ներկայացնում ենք ստորև․ Կուսակցությունների դաշինքներ․ «Հայաստան» դաշինք «Ազատ Հայրենիք» դաշինք «Պատիվ ունեմ» դաշինք «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք Կուսակցություններ․ «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն «Արդար Հայաստան» […]
21:15 26.05.2021
Կենսաթոշակային ապահովության ոլորտում քաղաքացիների երաշխիքներն ու իրավունքներն ընդլայնելու նպատակով, ««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ: Գործող օրենսդրության համաձայն, քաղաքացին (կենսաթոշակառուն) աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմում է ըստ Արցախի Հանրապետությունում անձի մշտական բնակության (հաշվառման) վայրի: Կատարված փոփոխություններից […]
20:57 26.05.2021
Արցախում Կարմիր խաչի միջազգային առաքելությունը ԱԻ պետական ծառայությանը նվիրաբերել է սակրավորական-ականազերծման նոր միջոցներ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Այսօր՝ մայիսի 26-ին, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն է այցելել Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Բերտրան Լամոն և պայթյունավտանգ զինամթերքի վնասազերծման աշխատանքներ իրականացնող թիմին նվիրաբերել անհատական պաշտպանության հանդերձանքի 10 հավաքածու և մեկ մետաղափնտրիչ սարք: Հանդերձանքը կպաշտպանի սակրավորներին չպայթած […]
20:50 26.05.2021
4-րդ զորամիավորման զորամասերում մայիսի 24-ից 25-ն անցկացվել են ֆիզիկական պատրաստության պարապմունքներ։ Անցկացված պարապմունքները նպաստել են զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության ամրապնդմանը և մարտավարական տարբեր իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը։
20:42 26.05.2021
Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գումարված քահանայից ամենամյա հավաքի մասնակիցները ժողովի ավարտին հանդես եկան հայտարարությամբ։ «Մենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս և Հայաստանի ու Արցախի թեմերում սպասավորող քահանաներս և ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներս, բարձր նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց […]
20:35 26.05.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մայիսի 26-ին այցելել է ՀՀ Կոտայքի և Արագածոտնի մարզեր և տեղի իրավապահ բոլոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ մարզերի դատախազություններում անցկացրել խորհրդակցություններ՝ առաջիկա համապետական ընտրությունների օրինականության ապահովման օրակարգով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, Արթուր Դավթյանը նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր նշանակություն ունեն Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգության […]
20:27 26.05.2021
2021թ. մայիսի 25-ին՝ ժամը 22:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ որովայնի շրջանում կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կտրած-ծակած վերքով նույն բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել նաև 58-ամյա մի կին: Դեպքի առթիվ […]
20:21 26.05.2021
Մայիսի 26-ին ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, չինական կողմից՝ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լը Յուչընը։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից կերպով ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված […]
17:00 26.05.2021
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում թուրքական պետության դեմ քրդական «Եվրոպայի քուրդ կանանց շարժում» (TJK-E) և «Եվրոպայի քրդական դեմոկրատական համայնքի կոնգրես» (KCDK-E) կազմակերպությունների նախաձեռնությամբ տևական բողոքի ակցիա է տեղի ունենում Թուրքիայի դեմ: Նստացույցի միջոցով իրենց բողոքն արտահայտողները դժգոհում են Թուրքիայում ցմահ ազատազրկված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմաններից, մասնավորապես տեսակցության արգելքից ու մեկուսացումից: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ երեք […]
16:58 26.05.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ընդունել է Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանին՝ հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը շնորհավորել է նրան մայիսի 25-ին Ստեփանակերտում Գինեսի նոր ռեկորդ սահմանելու կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ ու նոր ձեռքբերումներ: Միաժամանակ նախագահն իր շնորհակալությունն է հայտնել Աշոտ Խանոյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ […]
16:58 26.05.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններից մեկն էլ վերաբերում է աշխատող երեխաների տարիքային շեմի ու աշխատանքային ժամերի վերանայմանը։ Նախատեսվում է երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն՝ պարտադիր կրթության համար նախատեսված ժամերից դուրս։ Ներկայիս կարգավորումներով՝ աշխատող են համարվում նաև […]
16:56 26.05.2021
Հանրապետությունում ներկայում առկա է 297 աղբավայր: Դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում որևէ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերի: Դրանք պարզապես աղբի կուտակման վայրեր են, իրենց բացասական հետևանքներով: Ոլորտում բարեփոխումներ կատարելու, աղբահանության կայուն և արդյունավետ համակարգը ներդնելու համար մշակվել է աղբահանության ոլորտի ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային […]
16:53 26.05.2021
Մայիսի 25-ին կատարվել է 92 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7680 քաղաքացու հետազոտություն, որից 865-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]
16:52 26.05.2021
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այս տարվա ընթացքում ակնկալում է սպառողական վարկերի որոշակի նվազում, սակայն հիփոթեքային վարկերի աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին ասաց ԱԺ-ում Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկմանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի հարցին: ԿԲ-ն հունվար-փետրվարին Հայաստանի բոլոր առևտրային բանկերի ղեկավարների հետ քննարկել է իրենց ռազմավարական պլաններն ընթացիկ տարվա համար: Համակարգից […]
16:49 26.05.2021
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) ներկայացուցիչներին, այդ թվում` ԹՊԻՀ տնօրեն Մայքլ Շուլմանին, Քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին և իրավապահ մարմինների ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին: Այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Սասուն Խաչատրյանը ԹՊԻՀ ներկայացուցիչներին շնորհակալություն […]
16:41 26.05.2021
2021 թ. մայիսի 26-ին Ղազախստանի Հանրապետությունում (Նուր-Սուլթան) կայացած Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև հայ-ղազախական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում: Հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների շրջանակում կարևորվել է առկա արդյունավետ համագործակցության ընդլայնումը՝ […]
16:35 26.05.2021
Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը: Ստորև՝ նախընտրական ցուցակի առաջին 20 անունները: 1. Ծառուկյան Գագիկ 2. Մելքումյան Միքայել 3. Տոնոյան Իվետա 4. Սիմոնյան Դավիթ 5. Գուլոյան Կարապետ 6. Իսայան Շաքե 7. Գևորգյան Քաջիկ 8. Աբովյան Արման 9. Սարգսյան Լուիզա 10. Դավթյան Հրանտ 11. Օքմինյան Սուրեն 12. Առուստամյան Նորա 13. Ստեփանյան […]
16:33 26.05.2021
ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Հանդիպմանը քննարկվել են իրավական ակտերում կատարված և կատարվելիք փոփոխությունները: Վերանայվել և արդիականացվել են բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ և մի շարք այլ արտահիվանդանոցային տեսակների համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև կադրային […]
16:30 26.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 015 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 151, մահացել՝ 28 մարդ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 340 330 դեպք, ապաքինվել է 321 928, մահացել 4 682 մարդ: Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 121 263 մարդ, օրական […]
16:28 26.05.2021
Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման 103-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում տեղի կունենան «Հայաստանի առաջին հանրապետությունը մամուլում և գրքերում» խորագրով գրականության ցուցադրություն և մատենագիտական տեսություն։ Մայիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, կցուցադրվեն հայ զորահրամանատար Անդրանիկ Օզանյանի անձնական իրերը: Միջթանգարանային համագործակցության շրջանակում ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանի որոշ ցուցանմուշներ բացառիկ ցուցադրությամբ կներկայացվեն […]
16:24 26.05.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում զեկուցվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված միգրացիայի, հանրային ծառայությունների կարգավորման, տարածքային կառավարման, թափոնների կառավարման, սպառողների իրավունքների պաշտպանության, թվային ֆինանսական ծառայությունների և ճանապարհային անվտանգությանը վերաբերյալ 2020 և […]
16:23 26.05.2021
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում առաջիկայում նախատեսվում են զարգացման ծրագրեր իրականացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը: «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնն այժմ ամբողջովին համալրված է հրշեջ-փրկարարական տեխնիկայով, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ վթարային-փրկարարական սարքավորումներով: Սարքավորումների մի մասը հանձնվել է ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումներին, մյուս մասն էլ գտնվում է արտակարգ […]