TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

«Խոակին Կապառոսը շատ մեծ դեր ունի իմ տեղափոխության հարցում». Վարազդատ Հարոյան

15:38 27.05.2021

Այսօր պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի իսպանական «Կադիսում»: Հարոյանն Արաս Օզբիլիսից հետո հայ երկրորդ ֆուտբոլիստն է, որը ելույթ կունենա Իսպանական Լա լիգայում: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ֆուտբոլիստը խոսել է տեղափոխության մանրամասների, կայացած տրանսֆերի հարցում Խոակին Կապառոսի դերի և նոր թիմից իր սպասելիքների մասին: «Ազգային հավաքականի վերջին հանդիպումներից […]

̰
Մայիսի 26-27-ը առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի նվազում

15:25 27.05.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Մայիսի 26-27-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, միայն առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի նվազում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով

15:20 27.05.2021

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Ինչպես տեղեկացրին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծառայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ […]

̰
Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել «Կադիսի» հետ

15:16 27.05.2021

Հայաստանի հավաքականի և «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել «Կադիսի» հետ: Այդ մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը կգործի մինչև 2023 թվականը։ OFICIAL | Varazdat Haroyan, primer fichaje de la 21-22 ¡Bienvenido! ? — Cádiz Club de Fútbol (@Cadiz_CF) May 27, 2021

̰
«1915 դեպքերի վերաբերյալ Բայդենի հայտարարությունը լրացուցիչ բեռ է դրել մեր հարաբերությունների վրա». Էրդողան

15:00 27.05.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 26-ին ամերիկացի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ ունեցած տեսակապով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը լրացուցիչ բեռ է դրել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, փոխանցում է Ermenihaber-ը։ «Չնայած նախագահ Բայդենի՝ 1915-ի դեպքերի վերաբերյալ արած հայտարարությունը լրացուցիչ բեռ է դրել մեր հարաբերությունների վրա՝ այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին […]

̰
SHANTNEWS

14:55 27.05.2021

̰
Թալինի ոստիկանները խուզարկությամբ թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

14:54 27.05.2021

Մայիսի 25-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն իրականացրին Արագածավան գյուղի 46-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում։ Տան տանիքից հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն չորացված զանգված, պլաստմասսայե շշի կտորներ՝ դեղնականաչավուն զանգվածի հետքերով, կանեփանման չորացված զանգվածով ծխախոտի տուփ, պլաստմասսայե տարայում աճեցված կանեփի բույս։ Բացի դրանից՝ տնամերձ հողամասից իրավապահները հայտնաբերեցին կանեփի ևս 17 բույս։ Ըստ […]

̰
Կառավարությունը Կապան, Մեղրի և Տեղ համայնքների մի շարք հողամասեր կհատկացնի ՌԴ ԱԴԾ-ին

14:48 27.05.2021

Կառավարությունը մայիսի 27-ին ընդունել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» որոշում՝ ՀՀ հարավարևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը կընդունի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների կողմից նվիրված հողամասերը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող այլ հողամասի հետ միասին պաշտպանական նպատակներով դրանք […]

̰
Ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայող քաղաքացիներին. ՀՀ ՄԻՊ

14:26 27.05.2021

Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի բնակչից այսօր վաղ առավոտյան ստացել է ահազանգ այն մասին, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան գյուղի հարևանությամբ տեղի է ունեցել զինված միջադեպ, գյուղում պարզ լսվել են կրակոցներ, և ադրբեջանական զինված ուժերն առևանգել են ՀՀ զինծառայողների։ «Ահազանգով նշվել է, որ ադրբեջանական զինված ուժերի այդ գործողություններն է՛լ ավելի […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

14:21 27.05.2021

Մայիսի 27-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը և այժմ զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։   1․ Բելգիա 1783 2․ Ֆրանսիա 1757 3․ Բրազիլիա 1742 4․ […]

̰
Գավառի ոստիկանները Սարուխան գյուղում կատարված բնակարանային գողության փորձեր են բացահայտել

14:15 27.05.2021

Անցյալ տարի հոկտեմբերին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում բնակարանային գողության փորձ էր եղել։ Պատուհանով մտել էին տուն, սենյակները տակնուվրա անելուց հետո գողանալու հարմար բան չգտնելով՝ հեռացել էին։ Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողներն օպերատիվ կառավարման կենտրոնից այս մասին տեղեկանալով՝ մեկնել էին Սարուխան և դեպքի վայրի զննությունից հետո հետախուզական միջոցառումներ սկսել։ Քրեական հետախույզների հետևողական աշխատանքի շնորհիվ դեպքից ամիսներ անց […]

̰
Կանցկացվի փակ նիստ․ կքննարկվեն հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակի հետ կապված հարցեր

14:10 27.05.2021

Այսօր՝ ժամը 15:00-ին, Ազգային ժողովում տեղի կունենա Պաշտպանության և անվտանգության հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստ: Կքննարկվեն հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակի հետ կապված հարցեր:

̰
Հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի տարածքում և չեն հատել սահմանը. ՀՀ ՊՆ

14:05 27.05.2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։ «Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

̰
Տեղի է ունեցել Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը

14:02 27.05.2021

ՀՀ Կենտրոնական բանկում տեղի է ունեցել ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը: Ծրագիրը, որը մեկնարկել է 2014 թվականին, վերանայվել է՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում կուտակված փորձը և 2019 թվականին իրականացված «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտության արդյունքները: Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգել են ՀՀ կենտրոնական բանկը և Կրթության, գիտության, […]

̰
Լրացումներ ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրում

13:57 27.05.2021

Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում սերմ ներմուծած և սերմերի ներմուծման ավելացված արժեքի հարկով հարկվող տնտեսավարողների համար տարբերակված աջակցություն հատկացնելու նպատակով։ Ըստ այդմ՝ ծրագրի շրջանակում սերմ ներմուծած և սերմերի ներմուծման ավելացված արժեքի հարկով հարկվող տնտեսավարողներին կտրամադրվի՝ 1 կգ-ի հաշվով լրացուցիչ 20 դրամ։ Համապատասխան որոշման […]

̰
Կապահովվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը

13:55 27.05.2021

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ապահովման նպատակով: Ըստ այդմ նախատեսվում է ավելացնել «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» և «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումներով հատկացված միջոցները: Մասնավորապես` «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումը առաջարկվում է ավելացնել […]

̰
Կապահովվի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման գործընթացը

13:50 27.05.2021

Կառավարությունն ընդունել է որոշում՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում նախատեսված է արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում՝ միտված վարկառուների ներկա իրավիճակով պայմանավորված խնդիրների և ժամանակավոր դժվարությունների լուծմանը: Օժանդակությունը իրականացվում է միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման […]

̰
Ապօրինի հրազենից կրակոցներ Դիլիջանում. ոստիկանների բացահայտումը

13:42 27.05.2021

Մայիսի 19-ի երեկոյան Դիլիջանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները տեղեկություն ստացան, որ Դիլիջանի Հակոբջանյան փողոցում մի խումբ անձինք վիճել են։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը հրազենով կրակոցներ է արձակել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տարածքի զննությամբ հայտնաբերեցին 9 մմ տրամաչափի պարկուճներ, արնանման հետքեր և այլն։ Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում խուլիգանության ու ապօրինի կերպով զենք ձեռք […]

̰
Օրհան Փամուք. «Թուրքիայում չկա՛ ժողովրդավարություն, չկա՛ մտքի ազատություն»

13:34 27.05.2021

Նյու Յորքում բնակվող աշխարհահռչակ թուրք գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը թուրքական «Kısa Dalga» լրատվականին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է իր նոր գրքից, Թուրքիայի ներքաղաքական կյանքից և իր քաղաքական հայացքներից: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Փամուքը պատմել է իր ունեցած հաջողությունների մասին՝ նշելով որ աշխարհում իր տպագրած գրքերից 14-15 մլն օրինակ է վաճառվել, իսկ Թուրքիայում վաճառված […]

̰
Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը. Մայր Աթոռը հայտարարություն է տարածել

13:24 27.05.2021

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր մտահոգությունն է հայտնում մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում` ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում, ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի շրջափակման և գերեվարման առնչությամբ, ինչին հաջորդեց նաև նվաստացուցիչ պատկերների հրապարակումը համացանցում։ «Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների նման վարքագիծը, որը ոտնահարում է միջազգային իրավունքի դրույթները, հակասում արարչապատվեր մարդասիրության […]

̰
Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունել է միջնորդություն, որով հորդորում է Ադրբեջանին դուրս բերել զորքերը Սյունիքի մարզից

00:49 27.05.2021

Քիչ առաջ Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունեց միջնորդությունը, որով հորդորում է կառավարությանը՝ պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝ ․Իրագործել 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ․Մարդկային վերաբերմունք ցուցաբերել ռազմագերիների նկատմամբ, անհապաղ ազատ արձակել բոլոր հայ քաղաքացիական անձանց և զինվորականներին, որոնք Ադրբեջանում պահվում են ռազմագերիների կարգավիճակով ․Տեղեկություններ տրամադրել Ադրբեջանում պահվող բոլոր անձանց վերաբերյալ ․Դուրս բերել զորքերը Հայաստանի Սյունիքի մարզից։ […]

̰
«Ինքնիշխան Հայաստան»  կուսակցության ցուցակի առաջին 20 անունները

00:18 27.05.2021

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ներկայացերլ է կուսակցության ցուցակի առաջին 20 անունները. 1.Սանասարյան Դավիթ Տարոնի 2.Պողոսյան Ժուրեմ Գագիկի 3.Մարտիրոսյան Նարինե Սոսի 4.Ղազարյան Հովսեփ Տիգրանի 5.Ավետիսյան Ավետիս Արմենի 6.Ավագյան Համասփյուռ Ռոբերտի 7.Պետրոսյան Արման Մանվելի 8.Դալլաքյան Սերգեյ Ռուբիկի 9.Պողոսյան Սայիդա Կամոյի 10.Հայրապետյան Արտուր Էդուարդի 11.Աղաջանյան Մուշեղ Ռոմիկի 12.Մաթևոսյան Մերի Վաչիկի 13.Շավեշյան Աշոտ Ժարեյի 14.Ադամյան Մարտուն Զավենի 15.Սուքիասյան Աղունիկ Ռաֆիկի […]

̰
Երկրի ուղղությամբ 2 պոտենցիալ վտանգավոր աստղակերպ է թռչում

00:00 27.05.2021

Մայիսի 27-ին և հունիսի 1-ին երկու խոշոր աստղակերպ Երկրին կմոտենա բավական մոտ տարածությամբ: Այս մասին հայտնել է ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի մերձերկրային օբյեկտների հետազոտման կենտրոնի (CNEOS) մամուլի ծառայությունը։ Գիտնականների հաշվարկներով ՝ 2021 JF1 անունով առաջին տիեզերական օբյեկտը չափերով ավելի մեծ է, քան Նյու Յորքի Ազատության արձանը ՝ 94–210 մետր տրամագծով: Այն շարժվում է վայրկյանում շուրջ […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:59 26.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Բրեդ Փիթը կարողացել է հասնել երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության

23:57 26.05.2021

Բրեդ Փիթը կարողացել է հասնել երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության, հայտնում է Page Six պարբերականը ։ Խնամակալության գործով դատավարությունները տևել են գրեթե հինգ տարի։ Page Six կայքի աղբյուրը պնդում է, որ որոշումը նախնական է, և Ջոլին շարունակում է պայքարել իր շահերի համար։ «Բրեդը փորձել է ավելի շատ ժամանակ անցկացնել իր երեխաների հետ, և պարզ է եղել, […]

̰
ՄԻՊ-ը Վերիշեն ու Ակներ գյուղերի բնակիչների սոցիալական իրավունքների բարելավման առաջարկներ է ներկայացրել Կառավարություն

23:49 26.05.2021

Մարդու իրավունքների պաշտպանը Վերիշեն ու Ակներ գյուղերի բնակիչների սոցիալական իրավունքների բարելավման առաջարկներ է ներկայացրել Կառավարություն: Նախ, Կառավարությանն առաջարկել է Վերիշեն ու Ակներ գյուղերը ներառել սահմանամերձ համայնքների ցանկում: Գրավոր ներկայացված հիմնավորումներում հաշվի են առնվել Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Վերիշեն և Ակներ գյուղերում բնակիչների և համայնքի ղեկավարի հետ մայիսի 14-ի մեր քննարկումների արդյունքները: Այս հարցը հատկապես […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1.4 հա տարածքում բռնկված հրդեհները

23:43 26.05.2021

Մայիսի 24-ից 26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1600 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1700 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 4500 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1000 քմ, Խաչփառ գյուղում՝ 300 քմ, Դարակերտ […]

̰
Հարգանքի տուրք ու խոնարհում՝ Ճապոնիայի աղետի 10-րդ տարելիցի կապակցությամբ

23:30 26.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության անձնակազմը, Լոռու մարզպետն ու Սպիտակի քաղաքապետը ծաղկեպսակներ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին 2011 թվականին Ճապոնիայի արևելյան հատվածը պատուհասած աղետի հետևանքով զոհվածների պատվին տեղադրված խաչքարի մոտ: Սպիտակի կենտրոնական պուրակում են գտնվում նաև 88-ի երկրաշարժի հետևանքով […]

̰
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման սադրիչ հայտարարություններից․ ԱՀ ՊՆ

23:05 26.05.2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները Շուշիի մերձակա դիրքերից կրակահերթեր են արձակել դեպի օդ իրակականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից։ «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման սադրիչ հայտարարություններից և խստորեն հետևել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ

23:00 26.05.2021

Հանրապետության տարածքում` Մայիսի 26-30-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 26-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով: Երևան քաղաքում՝ […]

̰
BACK_TO_TOP