23:39 25.05.2021
Մայիսի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Հոռոմ գյուղում, Արարատի մարզի Ավշար գյուղում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 32 քմ) և տրանսպորտային միջոցներում […]
23:24 25.05.2021
Այսօր՝ մայիսի 25-ին, կրակոներ են հնչել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Երևանի […]
23:11 25.05.2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Վերենա Թեյլորին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին: Արման Թաթոյանը շնորհավորել է Մարտինա Շմիդտին առաքելության ստանձնման կապակցությամբ՝ բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի և մասնավորապես, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ բարձր համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է […]
23:08 25.05.2021
Հանրապետության տարածքում` Մայիսի 25-ին` կեսօրից հետո, 26-ին` շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 27-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 […]
22:41 25.05.2021
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 25-ի ժամը 20:30-ից դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ», «Բուլվարային», «Ավստրիական», «Հիվանդանոցային», «8-րդ զինվորական» թաղամասերի, Մ.Խորենացու, Տ.Ճարտարապետի, Վասիլյան, Եսայան, Կ.Դեմիրճյան, Վ.Սարգսյան, Սավոյան, Գերցենի, Խնկոյան, Մնջոյան, Գրիբոյեդովի, Շիրակացու փողոցների, Մարմաշենի խճուղի-Մնջոյան փողոց հատվածի, Պավլովի, Կ.Դեմիրճյան նրբանցքների և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը:
22:34 25.05.2021
Նախորդ տարվա հունվարի 31-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում անասնագողության դեպք էր գրանցվել։ Արփի գյուղում կոտրել էին գյուղացիներից մեկի անասնագոմի դռան կողպեքը, գողացել 2 գլուխ խոշոր եղջերավոր և դռանը կապած շունը՝ տուժողին պատճառելով մոտ 700.000 դրամի նյութական վնաս: Հանցագործության բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր և Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողները։ Փոխգործակցության արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը […]
22:10 25.05.2021
Մայիսի 24-ին և 25-ին ոստիկանության Կապանի և Գորիսի բաժինների ծառայողներն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Նրանք բաժինների սպասարկման տարբեր հատվածներից պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել տարբեր մակնիշների 3 ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր մի քանի խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Պարզվել է, որ նրանք փայտանյութը ձեռք են բերել Սյունիքի […]
21:41 25.05.2021
ԱԺ-ում այսօր առավոտյան պատգամավորների ձայները չեն բավարարել լիագումար նիստի աշխատանքները միանգամից սկսելու համար, միայն երրորդ փորձից է հաջողվել 75 պատգամավորի ներկայություն ու քվորում ապահովել: Իսկ իշխող մեծամասնության ձայները չեն բավարարել օրակարգի երկրորդ բաժնում ընդգրկված նախագծերը քննարկելու հարցն ընդունելու համար, հետևաբար խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում կքննարկի միայն առաջին բաժնում ընդգրկված օրինագծերը: Մինչ դրանց անցնելը քննարկում է […]
21:32 25.05.2021
Մայիսի 24-ից 25-ը ստուգայցեր են իրականացվել 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի մարտական հենակետերում։ Զորամիավորման հրամանատարական կազմը մարտական հենակետերում հետևել է ամրաշինական և ինժեներական աշխատանքներին ու ծառայության կազմակերպմանը, արձանագրել առկա խնդիրները։ Ստուգվել է նաև անձնակազմի պատրաստության մակարդակն ու առաջադրված մարտական խնդիրների կատարման պատրաստականությունը։
21:25 25.05.2021
Մայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ալեքսանդր Կոնյուկին (Բելառուս) և Բոլատ Իմանբաևին (Ղազախստան): Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման առանցքում էին մայիսի 12-ից ի վեր ՀՀ սահմանամերձ որոշ մարզերում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ռազմական ներթափանցումը, որի հետևանքով մայիսի 25-ին մահացու հրազենային վիրավորում է […]
21:21 25.05.2021
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որին մասնակցել են նաև առաջիկա ընտրություններին «Հայաստան» անունը կրող դաշինքի մասին հայտարարած թիմի անդամներ Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը: Երկրորդ նախագահը պատասխանել է երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական զարգացումներին, նախընտրական ու հետընտրական հնարավոր գործընթացներին վերաբերող բազմաթիվ հարցերի, ներկայացրել իր պատկերացումները խաղաղության, Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական […]
21:14 25.05.2021
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի դեմ հետաքննություն է սկսվել։ Խնդիրը կապված է 2019 թվականին տեղի ունեցած մի միջադեպի հետ, որի մանրամասներն է ներկայացնում հեռուստամեկնաբան Սագօ Արեանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:05 25.05.2021
Մայիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։ Հանդիպմանը Նորին Սրբությունն իր բարեմաղթանքները բերեց դեսպանին և հաջողություններ մաղթեց նրան իր առաքելության մեջ` կարևորելով երկու պետությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց նաև Մայր Աթոռի և […]
20:58 25.05.2021
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հունիսի 3-ից կսկսի նախապատրաստությունն ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման փուլի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիների հավաքականի հետ հանդիպմանը, որը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին՝ Ֆարերյան կղզիների Տոֆտիր քաղաքի մարզադաշտում: Մարզական հավաքը կանցկացվի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. […]
20:55 25.05.2021
Մայիսի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Գուսալ Ազամ Սարքերին (նստավայրը՝ Թեհրան)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը համոզմունք հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր արդյունավետ աշխատանքով կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը։ Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն […]
20:52 25.05.2021
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Մայքլ Շուլմանի գործունեության ավարտի կապակցությամբ այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում՝ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Ռոբերտ Ադիլխանյանը, […]
20:44 25.05.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կողմից կազմի հրապարակումից հետո սկսված քաղաքական շահարկումները: Այս մասին ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել։ «Մայիսի 24-ին ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվեց Հայաստանի ազգային հավաքականի՝ առաջիկա հանդիպումների համար նախապատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակը: Դրանից հետո հանրության որոշ շրջանակներում սկսվեցին կազմի ընտրության վերաբերյալ տարատեսակ շահարկումներ, որոնք ակնհայտորեն պարունակում […]
20:41 25.05.2021
2021թ.մայիսի 25-ին՝ ժամը 14.20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն ունենալով` բռնության կոչեր են հնչեցրել ՀՀ պետական սահմանի Վերին Շորժա բնակավայրի […]
20:36 25.05.2021
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել․ «Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՄԱԿ անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված ոտնձգությունը, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է: Հակառակ միջազգային հանրության կոչերի՝ […]
20:33 25.05.2021
Մայիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ դեսպան Խալեդ Շավաբկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ` նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություններ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կգործադրի […]
20:15 25.05.2021
Ամերիկյան հայտնի «Bloomberg» ընկերությունը սոցիոլոգիական հարցում է իրականացրել Թուրքիայում՝ պարզելու քաղաքական գործիչների վարկանիշը։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, հարցման արդյունքներն ամփոփող հայտարարության համաձայն՝ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի խորացմանը զուգընթաց մեծ անկում է ապրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) վարկանիշը։ Էրդողանի վարկանիշը, ըստ սոցհարցումների տվյալների, այժմ հասել է պատմական մինիմումի։ Դրան […]
15:59 25.05.2021
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Il Romanista-ն գրում է, որ Մխիթարյանով հետաքրքրված են ֆրանսիական «Մոնակո»-ն և իտալական «Միլան»-ը: Ավելի վաղ լուրեր կային, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմա»-ից: Հեռանալու առաջնային պատճառն այն էր համարվում, որ հաջորդ մրցաշրջանում «Ռոմա»-ն կգլխավորի պորտուգալացի մասնագետ […]
15:58 25.05.2021
Հայաստանի ուժային եռամարտի հավաքական թիմը մասնակցեց Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ Հայաստանի ուժային եռամարտի հավաքականի թիմը մասնակցեց Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը, որտեղ մասնակցում էին 12 երկրների շուրջ 300 մարզիկներ: Այդ ստուգատեսում աշխարհի չեմպիոն ԱԻՆ հրշեջ փրկարար աշխարհի կրկնակի չեմպիոն, գինեսի ռեկորդակիր […]
15:57 25.05.2021
Մայիսի 25-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող կարգավորումներին կարող եք ծանոթանալ այստեղ:
15:56 25.05.2021
Մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը` կից փաթեթով: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հայտնեց, որ նախագծի նպատակը ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է: Ներկայում Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռք բերելու […]
15:52 25.05.2021
Դոհուկ նահանգ են ժամանել մի խումբ հայ բժիշկներ։ Նրանք պետք է այնտեղ իրականացնեն աչքի վիրահատություններ։ Այս մասին հայտարարել է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ։
15:50 25.05.2021
Մայիսի 25-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողովի հյուրերն էին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի մի խումբ աշակերտներ ու ուսուցիչներ: Նրանց հետ հանդիպեցին և զրուցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Սարգսյանն ու Կորյուն Մկրտչյանը: Հայկ Սարգսյանը աշակերտներին ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքն ու գործունեությունը: Դպրոցականները հետաքրքրված էին պատգամավոր դառնալու կարգով, իրենց համայնքի խնդիրները լուծելու ուղիներով: […]
15:36 25.05.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, որպես թունաքիմիկատների պահպանման, փոխադրման, կիրառման և վաճառքի սանիտարական կանոնների և նորմերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին հիշեցնում է՝ թունաքիմիկատների հետ տարվող աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործմամբ, որը նշված է պատրաստուկի նորմատիվային տեխնիկական փաստաթղթում և տարայի պիտակի վրա. թունաքիմիկատների հետ տարվող աշխատավայրից […]