16:13 26.05.2021
ԲՀԿ-ը նույնիսկ չի դիտարկում որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելը: Այս մասին նշեց ԿԸՀ եկած ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանը: Իսկ ինչո՞վ է պայմանավորված ընտրական ցուցակում հայտնի քաղաքական ներկայացուցիչների բացակայությունը, Աբովյանը խորհուրդ տվեց սև կատու մութ սենյակում չփնտրել:
16:10 26.05.2021
Մայիսի 26-ին Ազգային ժողովը կրկին հյուրընկալ էր: Երկրի օրենսդիր մարմին էին եկել Հայ-ռուսական համալսարանի ուսանողներն ու դասախոսները, Երևանի Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական, Մեծամորի Սաշա Գալստյանի անվան թիվ 2 ավագ, Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ և Երևանի թիվ 40 հիմնական դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները: Նրանց հետ հանդիպեցին և «Բաց դաս»-ն անցկացրին ԱԺ […]
16:07 26.05.2021
Ստամբուլի արդյունաբերության պալատը հրապարակել է 2020թ․ դրությամբ Թուրքիայի 500 ամենախոշոր արդյունաբերական ընկերությունների ցանկը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ըստ այդմ՝ «TÜPAŞ» նավթավերամշակման ընկերությունը 58․6 մլրդ լիրայի (այսօրվա փոխարժեքով՝ շուրջ 7 մլրդ ԱՄՆ դոլար) շրջանառությամբ դարձել է Թուրքիայի ամենամեծ արդյունաբերական ընկերությունը։ Երկրորդ տեղում հայտնվել է «Ford Otomotiv»-ը՝ 45․2 մլրդ լիրայի (շուրջ 5․4 մլրդ դոլար) արդյունաբերական ծավալով, իսկ […]
16:04 26.05.2021
«Հայաստան» դաշինքը ներկայիս իշխանության հետ բացառում է որևէ համագործակցություն: Այս մասին հայտնեց Արամ Վարդևանյանը` հավելելով, որ իշխող կուսակցության վարկանիշն օրեցօր ընկնում է, իսկ «Հայաստան» դաշինքինը` բարձրանում: Վարևանյանը նշեց, որ ընտրություններին կմասնակցեն 153 թեկնածուով, ապա շտապեց կուսակցության փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնել:
16:00 26.05.2021
Հունիսի 25-ին Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արշակ Փոլադյանը Կարթագենի նախագահական պալատում իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Կայս Սաիդին (Kaïs Saïed)։ Կայս Սաիդը շնորհավորեց և հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին իր կարևոր առաքելության մեջ։ Շնորհակալություն հայտնելով նախագահին՝ Արշակ Փոլադյանը փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ ընդգծելով, որ ջանք չի խնայի հայ-թունիսյան համագործակցությունը որակական նոր […]
15:56 26.05.2021
Մայիսի 24-ին՝ առավոտյան ժամը 7-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվում, թե Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի մի բնակարանում կարծես դանակահարություն է եղել: Բաժնի օպերատիվ խումբը մեկնում է Երևանյան փողոց` ճշտելու տեղեկության իսկությունը: 15 րոպե անց արդեն հիվանդանոցից է ստացվում հաղորդում. հայտնում են, որ վերոհիշյալ հասցեից բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա մի կին` կտրած-ծակած բազմաթիվ վերքերով: Ոստիկանության […]
15:48 26.05.2021
Զորացրվող զինծառայողների՝ բուհերի ընդունելության հայտերի ժամկետը հունիսի 26-ից հուլիսի 1-ն է։ Բանակից զորացրված և մինչև 2021 թ. հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար dimord.am կայքում կարող են դիմում-հայտ լրացնել հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17:00 ներառյալ: Արտոնություններ Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` […]
15:42 26.05.2021
Պոլսահայ հայտնի տնտեսագետ, ամերիկաբնակ Տարոն Աճեմօղլուն թուրքական T24 լրատվակայքին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի տնտեսության խնդիրներից ու առաջիկա ռիսկերից: Թուրքիայում երիտասարդ տարիքային խմբում աճող գործազրկության մասին հարցին պատասխանելիս՝ Աճեմօղլուն ասել է, որ Թուրքիայում այդ խնդիրը միշտ եղել է՝ բացառությամբ 2000-2006թթ. երբ այդ ուղղությամբ արված քայլերի արդյունքում բազմաթիվ աշխատատեղեր ստեղծվեցին ու երիտասարդների համար հեռանկարներ բացվեցին: Ըստ […]
15:37 26.05.2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին երեսուն համարների թեկնածուների անունները: 1․ Նիկոլ Փաշինյան 2․ Արարատ Միրզոյան 3․ Լիլիթ Մակունց 4․ Սուրեն Պապիկյան 5․ Խաչատուր Սուքիասյան 6․ Լենա Նազարյան 7․ Ալեն Սիմոնյան 8․ Ռոմանոս Պետրոսյան 9․ Արփինե Դավոյան 10․ Արսեն Թորոսյան 11․ Արայիկ Հարությունյան 12․ Նազելի Բաղդասարյան 13․ Ռուբեն Ռուբինյան 14․ Գուրգեն Արսենյան 15․ […]
15:31 26.05.2021
Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրին նաև «Հանրապետություն» և «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները: «Արդար Հայաստան» կուսակցությունը որևէ քաղաքական ուժի հետ կկազմի՞ արդյոք կոալիցիա հարցին պատասխան` հնչեց, որ դեռ հստակ որոշում չկա և ոչինչ չի բացառվում: Վերջիններս ընտրություններին կմասնակցեն 85 թեկնածուով: Իսկ Հանրապետություն կուսակցության ցուցակում ընդգրկվածները 103-ն են: Կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը հայտնեց, որ իրենց […]
15:22 26.05.2021
Ապրիլին ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Պենտագոնը, Անկարային ծանուցել էր ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին: Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարտուղարության ղեկավարի թեկնածու Ֆրանկ Քենդալը, անդրադառնալով թեմային, նշել է, որ պաշտոնին նշանակվելու դեպքում հնարավորինս կարճ ժամանակում կդադարեցնի F-35 կործանիչների դետալների գնումը Թուրքիայից: Քենդալը որպես նախընտրական խոստում հայտնել է, […]
15:17 26.05.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 26-ին ընդունեց Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի խոսնակը շնորհավորեց նրան Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու առթիվ և արգասաբեր գործունեություն մաղթեց. «Վստահ եմ, որ Դուք կարևոր ներդրում կունենաք և կնպաստեք երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը»: Միրզոյանը շնորհավորեց դեսպանին երեկ՝ մայիսի 25-ին, Արգենտինայում նշվող ազգային […]
15:15 26.05.2021
Քաղաքացիների կողմից առավել հաճախ տրվող հարցերին պատասխանելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են իրազեկման թերթիկներ։ Դրանց պատրաստման և հրապարակման կարգը սահմանվել է ՊԵԿ նախագահի 2020 թվականի հունիսի 18-ի N 556-Ա հրամանով։ Թերթիկների տեղեկատվությունը կարող է օգնել հարկ վճարողին որևէ գործարք կատարելիս, երբ ցանկանում է համոզվել` արդյոք ճիշտ է ընկալել օրենքների դրույթները: ՊԵԿ-ի անունից […]
15:11 26.05.2021
Մեղադրանք է առաջադրվել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչին և նրան օժանդակողին։ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչի կողմից մի շարք ուսանողների ընթացիկ քննությունների, ստուգարքների, կուրսային և բուհի ավարտական աշխատանքների դրական արդյունքներն ապահովելու համար առևտրային կաշառք, […]
15:05 26.05.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Մայիսի 25-26-ը գետերի ջրի ելքերում դիտվել է փոփոխական ռեժիմ: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
14:53 26.05.2021
Մայիսի 26-ին՝ ժամը 11։01-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի «Գնթունիք» ՍՊԸ-ի ծխահեռացման համակարգում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:24-ին, մարվել` 12:01-ին: Այրվել են կախովի առաստաղը (մոտ 100 քմ), էլեկտրական լարեր (մոտ 60 գմ) […]
14:48 26.05.2021
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադրում է մայիսի 24-26-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերը գնդակոծելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։ «Ակնհայտ է, որ այդ հաղորդագրությունը վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված սադրանքները և մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ […]
14:39 26.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով Իրանի ԱԳ նախարարի այցը Երևան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իրանի հետ մեր հարաբերությունները և հարևանությունը ռազմավարական նշանակություն ունեն: Անկախության առաջին տարիներից Իրանի հետ մեր ունեցած սահմանն ապահովել է մեր երկրի անվտանգությունը մի շարք առումներով: Ուրախ […]
14:36 26.05.2021
ՀՀ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ: Քվեարկության արդյունքները ներկայացրեց պատգամավոր Արփի Դավոյանը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել էր Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել էր 82 պատգամավոր, 3 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: Կողմ էր քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ […]
14:28 26.05.2021
Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արամ Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ […]
14:26 26.05.2021
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Երևանի երկու բնակիչ կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, խզակոթը կտրված հրացան, պայթուցիչով նռնակ ու տարբեր հրազենների և տրամաչափի փամփուշտներ։ Ատրճանակի, նռնակի, պահունակների և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Մալաթիայի բաժնում: Արդյունավետ էր նաև ոստիկանության Նոր […]
14:21 26.05.2021
2021 թվականի, ինչպես նաև նախորդ տարվա այն դիմորդներն ու ծնողները, որոնք քննությունների կազմակերպման համար ավելի գումար են փոխանցել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին, գումարի վերադարձի հարցով կարող են դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն: Անհրաժեշտ է առձեռն կամ էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեին դիմում ներկայացնել` նշելով բանկային հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի ավելի վճարված գումարը, նշված հաշվեհամարի […]
14:15 26.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին Ազգային տոնի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ավելի քան մեկ դար առաջ, արտահայտելով սեփական անկախ պետականությունն ունենալու վերաբերյալ իր անբեկանելի կամքը, բարեկամ վրաց ժողովուրդն այսօր էլ հետևողականորեն շարունակում է վերահաստատել իր այդ […]
14:04 26.05.2021
ԱԺ արտահերթ ընտրություններին ՔՊ կուսակցությունը կմասնակցի 161 թեկնածուով։ ԿԸՀ-ում առաջինը ընտրական փաստաթղթերը ներկայացրեց ՔՊ կուսակցությունը: Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ իրենց կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված են 158 թեկնածուներ և ևս 4-ը՝ ազգային փոքրամասնությունից: Ցուցակներն առավել մանրամասն կհրապարակվեն մոտ մեկ ժամից ՔՊ կուսակցության պաշտոնական էջում: Լրատվամիջոցների այն հարցին, թե ինչո՞ւ է կուսակցությունն իր որդեգրած սկզբունքներին դեմ […]
00:10 26.05.2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ելույթ ունենալով կազմակերպության միավորված շտաբի նիստում, անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է: Միևնույն ժամանակ, […]
00:00 26.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:55 25.05.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը եւ Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարություն են տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախյան պատերազմի հետևանքով տեղի ունեցող ընտրությունները պետք է դառնային ընտրություն ապագայի տեսլականի համար, ընտրություն՝ սխալների վերաիմաստավորման մասին, ընտրություն՝ մեր ուղու և արագորեն վերակազմակերպվելու մասին։ Այնինչ, հասարակությունն ստիպված է ընտրել երկիրը կեղեքողների […]
23:50 25.05.2021
Մայիսի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում և Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 3 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։