15:32 25.05.2021
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները հասանելի են դարձնում ճամփորդելը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հունիսի 1-ից Վրաստանը բացելու է ցամաքային սահմանները։ Հայաստանից-Վրաստան և հակառակ ուղղությամբ քաղաքացիների համար ցամաքային տարածքի հատման պահանջները երկու երկրների համար էլ նույնն են: Երկու ուղղությամբ էլ սահմանը հնարավոր կլինի հատել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման […]
15:29 25.05.2021
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկագիր է հրապարակել Արցախում իրականացվելիք ծրագրերի մասին: Համաձայն տեղեկագրի՝ աշխարհասփյուռ հայերի նվիրատվությունների շնորհիվ Արցախում մեկնարկել են բնակարանաշինության և ենթակառուցվածքների զարգացման լայնածավալ ծրագրեր: Այս փուլում ընդհանուր առմամբ կներդրվի 70 միլիոն ԱՄՆ դոլար. կկառուցվեն 85 տուն, 1008 բնակարան և 54.5 կմ ճանապարհ: Նշվում է, որ յուրաքանչյուր ծրագրի մանրամասները կհրապարակվեն հաջորդ տեղեկագրում: Հիմնադրամը նաև տեղեկացնում […]
15:28 25.05.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Զարգացման գործընկերներին՝ Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը: Քննարկմանը մասնակցել և նախագիծը ներկայացրել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Հանդիպումը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության և ԵՄ հայաստանյան […]
15:20 25.05.2021
Ավագանին հաստատել է Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքների մաքրման բնապահպանական 2022 թվականի ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները: Ծրագրով նախատեսվում է քաղաքն աղտոտող արտադրական ձեռնարկությունների կողմից օրենքով սահմանված կարգով վճարվող բնապահպանական հարկերից մասհանում կատարել համայնքին՝ լուծելու շրջակա միջավայրի աղտոտվածության, ջրային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանության խնդիրները: «Խորհրդային տարիներից ի վեր Հրազդան […]
15:19 25.05.2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի տասնյակ անդամներ միացել են Դևիդ Վալադաոյի՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ուղղված կոչին՝ հորդորելով դադարեցրել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Մայիսի 24-ին կոնգրեսականների հղած նամակում նաև կոչ է արվում Բայդենին հրատապ կերպով վերանայել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշումը:Այս մասին հայտնում է Հայ դատի […]
15:10 25.05.2021
Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, գործկոմի անդամները միաձայն քվեարկել են կանանց ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում (2020-21թթ.) փոփոխությունների հաստատման օգտին: Այնուհետև գործադիր կոմիտեի անդամները կողմ են արտահայտվել ԲԿՄԱ-ի՝ (Բանակային Կենտրոնական Մարզական Ակումբ) հաջորդ մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու հարցի վերաբերյալ: Որոշվել է նախնական […]
15:05 25.05.2021
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ը։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները և արևմտյան մաքսատուն- վարչության աշխատակիցները համատեղ հսկողություն են իրականացրել «Հայփոստ» ընկերության փոստի փոխանակման կենտրոնում: Արդյունքում Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերվել է […]
14:57 25.05.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մայիսի 26-ին վիդեոկոնֆերանսի ձևաչափով հանդիպում կունենա ամերիկյան ավելի քան 20 խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Թեմայի վերաբերյալ Reuters-ի հրապարակած հոդվածում, որը թարգմանաբար ներկայացվել է թուրքական մամուլում, որոշ մանրամասներ են ներկայացվել հանդիպման օրակարգի ու նպատակների մասին: Նշվում է, որ հանդիպմանը, որին մասնակցելու են ամերիկյան այնպիսի հսկաներ, ինչպիսիք են […]
14:37 25.05.2021
Գիշատիչների առողջ պոպուլյացիայի առկայությունը վկայում է առողջ և կայուն էկոհամակարգ ունենալու մասին։ Այս մասին վստահեցնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միջազգային գործընկեր՝ World Land Trust-ի փորձագետները, որոնք օրերս անդրադարձ են կատարել Հայաստանում նկարահանված գիշատիչների արահետին։ Ուշագրավ և ուրախալի է հատկապես այն հանգամանքը, որ խոսքը գնում է Հայաստանի՝ Վայոց ձորի մասին, որտեղ վերջերս […]
14:32 25.05.2021
Աշակերտների կրթության անընդհատությունն ապահովելու նպատակով իրականացվող առցանց ուսուցումը ենթադրում է ՏՀՏ նոր գործիքներ և մոտեցումներ: ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, հաշվի առնելով ներկա մարտահրավերները, շարունակում է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումներ` դասավանդման ընթացքում ՏՀՏ գործիքների կիրառումը խթանելու նպատակով: «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակում իրականացվող հասցեական վերապատրաստումների ընթացքում այս տարի […]
14:24 25.05.2021
Մայիսի 27-ին Սոֆիայում մեկնարկում է Մ15 տարեկանների ԵԱ-ն: Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։ Թիմերը մրցատեղի կմեկնեն Արշակ Հայրապետյանի և Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
14:20 25.05.2021
Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս պահին հայկական և վրացական կողմերում կատարվում են ասֆալտի քանդման, հողային, բետոնացման, ամրանների հյուսման աշխատանքներ, ափային հենարանների շինարարություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՏԿԵՆ-ից։ Ըստ նախագծի՝ նախատեսված է կառուցել երկու զուգահեռ կամուրջ, յուրաքանչյուրը՝ երկու երթևեկելի գոտով և մայթով: Կամուրջներն ունենալու են 5 […]
14:15 25.05.2021
Տնտեսությունն աճի նշաններ է ցույց տալիս․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Այսպես. ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշը) ամսական կտրվածքով 2021 թվականի ապրիլին՝ 2020 թվականի ապրիլի համեմատ աճել է 23.2%-ով։ Աճողական՝ 2021 թվականի հունվար-ապրիլին՝ 2020 թվականի հունվար-ապրիլի համեմատ, աճել է 2.6%-ով։ Ամենից […]
14:12 25.05.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Մայիսի 24-25-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: ?
14:08 25.05.2021
Մայիսի 25-ին հրավիրվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:Ներկայացվել են արտաքին գործերի նախարարության,զբոսաշրջության ոլորտի,հանրային հեռուստառադիոընկերության և «Ազատ Արցախ» թերթի 2020 թվականի բյուջեների կատարողականները: Արտգործնախարարության բյուջետային ծախսերը ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: Հանրապետության արտաքին գերատեսչության 2020 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է 803.245,5 դրամ, […]
13:54 25.05.2021
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում եվրոյի, դոլարի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան մայիսի 25-ին արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ մեկ եվրոյի դիմաց սահմանվել է 10․32 թուրքական լիրայի փոխարժեք։ Այս ցուցանիշը նոր ռեկորդ է թուրքական լիրայի պատմության մեջ։ Նախորդ հակառեկորդը […]
13:50 25.05.2021
Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացել է Եվրոպայի պաուերլիֆտինգի 8-րդ առաջնությունը, որին մասնակցել է 10 երկրի շուրջ 270 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչները բոլոր տարիքային խմբերում վստահ ելույթներ են ունեցել և սահմանել աշխարհի ու Եվրոպայի ռեկորդներ: Մասնավորապես, մեծահասակների խմբի 100 կգ քաշային կարգում Արթուր Առաքելյանը 395 կգ արդյունքով դարձել է երկամարտի հաղթող, իսկ Զորիկ Պողոսյանը 625 կգ արդյունքով լավագույնն […]
13:44 25.05.2021
«Երևանն առաջիկա 6 ամսում կունենա 8,6 մետրանոց նոր 211 ավտոբուս, պայմանագիր է ստորագրվել». Հայկ Մարության։ Երևանն առաջիկա 6 ամսում կունենա 8,6 մետրանոց 211 նոր ավտոբուս. ավագանու հերթական նիստի ընթացքում տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նոր ավտոբուսները, ի դեպ, համապատասխանում են միջազգային չափանիշներին, աշխատում են CNG (բնական գազ), որը համարվում է կանաչ վառելիք: «Տեղյակ եք, որ […]
13:42 25.05.2021
2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորեն Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը և Անի Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում են կուսակցության ֆեյսբուքյան էջում։
13:32 25.05.2021
Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը։ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է գործողությունները, որոնք ձեռնարկվում են ռուսական զորախմբի կողմից՝ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ։ Զրուցակիցները մանրամասն քննարկել են նաև […]
13:31 25.05.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը մինչև հունիսի 15-ը։ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է, որ մայիսի 24-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում և միջնորդել է հետաձգել այսօրվա դատական նիստը։ Բացի դրանից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը […]
13:29 25.05.2021
Մայիսի 25-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրեց տեղում վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և անվերապահ դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան […]
13:21 25.05.2021
Թուրքիան իր պատմության մեջ նախադեպը չունեցող ընդգրկվածությամբ ծովային զորավարժություն է անցկացնում Էգեյանի ու Միջերկրականի ջրերում, հաղորդում է Ermenihaber-ը։ «Denizkurdu 2021» անվանումով ռազմածովային զորավարժությանը մասնակցում է ընդհանուր առմամբ 25 հազարանոց զորակազմ: Վարժանքներին ընդգրկված է 132 նավ, 10 սուզանավ, 43 ինքնաթիռ, 28 ուղղաթիռ և 14 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Ռազմածովային ուժերի հետ համագործակցում են նաև ցամաքային և […]
13:14 25.05.2021
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին և Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին: Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, […]
23:59 24.05.2021
Այսօր՝ մայիսի 24-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների կտրած, ծակած բազմակի վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել մի կին: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, նրա վիճակը ծայրահեղ ծանր […]
23:57 24.05.2021
Մայիսի 20-26-ը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում տեղի է ունենում գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Մայիսի 24-ին ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը 10մ, մեծահասակ աղջիկների պայքարում խոցելով 575 միավոր, 70 մասնակցից 5-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ: Եզրափակիչ են անցնում լավագույն 8 մասնակիցները: Էլմիրան իր դիրքերն ամուր պահելով ավարտեց իր կրակը 5-րդ հորիզոնականով՝ խոցելով 157.0 միավոր: Նշենք նաև, որ […]