23:39 24.05.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը Մայիսի 23-24-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
23:26 24.05.2021
Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը և մի շարք այլ աշխատակիցներ միանալով «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր» կարգախոսին՝ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ՝ այս կերպ համավարակի հետագա տարածումը կանխելու համար։
22:45 24.05.2021
Հանրապետության տարածքում` Մայիսի 24-ին, 27-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-26-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով, 27-29-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան […]
22:35 24.05.2021
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականների կազմը Եվրոպայի առաջնությանը։ «Ինչպես արդեն հաղորդվել էր նախապես, համավարակի տարածմանը ակամայից չնպաստելու, շփումներն ու ուղևորությունները սահմանափակելու միտումով՝ Սամբոյի եվրոպական ֆեդերացիան որոշել էր պատանիների, երիտասարդների, մեծահասակների Հին աշխարհամասի 2021թ. առաջնությունն անցկացնել համատեղ՝ մայիսի 26-ից 29-ը և որպես մրցավայր էր ընտրել Կիպրոսի Լիմասոլ քաղաքը: Մայիսի 25-ից մասնակից թիմերը կժամանեն Կիպրոս: […]
22:02 24.05.2021
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ, հանդիպել դաշինքի մարզային ներկայացուցիչների հետ, խոսել այն ծրագրերի մասին, որոնք մտադիր են իրականացնել, պատասխանել հարցերի լայն շրջանակի՝ պատերազմի հետևանքների վերացումից մինչև գյուղատնտեսություն: Մանրամասները՝ տեսանյութում։
21:47 24.05.2021
Մայիսի 24-ին` ժամը 17:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը /ծնված 2002թ., 2021/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Շիրակի ՏՍ/: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Կատարվում է քննություն: «ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում […]
21:41 24.05.2021
Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Միրզոյի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Վաղարշակ Հարությունյանը Շերալի Միրզոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։ Զրուցակիցները քննարկել են խնդրի հանգուցալուծման հնարավոր ուղիները։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են […]
21:29 24.05.2021
Մայիսի 24-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ-ից, Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և վերջին օրերի զարգացումները։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի են Հայաստանի […]
21:20 24.05.2021
Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի: «Արմենպրես»-ին ՊՆ-ից տեղեկացրեցին, որ նախնական վարկածով՝ զինծառայողն ինքնասպան է եղել։ Ավելի ուշ նախարարությունը կներկայացնի հավելյալ տեղեկություններ:
21:17 24.05.2021
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արտահերթ նիստում ընդունել է որոշում՝ ընտրողի նույնականացումն իրականացնելու վերաբերյալ։ ԿԸՀ որոշմամբ մասնավորապես սահմանվել է, որ Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով ստուգելու նպատակով մասնագետը պահանջում է ընտրողից հեռացնել բժշկական դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները: «Եթե […]
21:13 24.05.2021
ԿԸՀ-ն այսօր ԱԳՆ-ի և ՊՆ-ի ներկայացուցիչներին է տրամադրել 2021թ-ի հունիսի 20-ին կայանալիք էլեկտրոնային քվեարկության ծրարները: Արտահերթ նիստի օրակարգում է եղել նաև Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու մասին արձանագրությունը, որի համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքով ընտրված Էդգար Բարսեղյանի մանդատը տրվել է հաջորդ թեկնածուին՝ Նարեկ Պետրոսյանին: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է փակ տարածքներում դիմակների կրման պարտադիր պահանջի պայմաններում […]
21:07 24.05.2021
Երեկ տեղացած կարկուտն ու հորդառատ անձրևը լուրջ վնաս են հասցրել Արմավիրի մարզի շուրջ 2 տասնյակ բնակավայրերում: Վնասվել են այգիներ, ցանքատարածություններ: Երևանում ու մի շարք մարզերում առատ տեղումներն ուղեկցվել են նաև ուժգին քամով: Մանրամասները՝ տեսանյութում։
20:55 24.05.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Կիև) Դրագիցա Պոնորացին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան մաղթել է բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, ինչպես նաև՝ հաջողություն իր կարևոր առաքելության ընթացքում: […]
20:44 24.05.2021
Բրիտանական հանրահայտ «The Guardian» թերթը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է կորոնավիրուսի հետ կապված վիճակագրության կեղծման մեջ։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, մասնավորապես, թերթն անիրատեսական է համարել համավարակի վերաբերյալ հրապարակված վերջին տվյալները, քանի որ ըստ դրանց՝ վարակման դեպքերը վերջին մեկ ամսում շուրջ 72 տոկոսով նվազել են։ Եթե 2021թ․ ապրիլին Թուրքիայում հայտարարվել էր 60․000 դեպքի մասին, ապա ըստ վերջին […]
20:40 24.05.2021
Մայիսի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մոնղոլիայի նորանշանակ դեսպան Դուլամսուրեն Դավաային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը համոզմունք հայտնեց, որ դեսպան Դուլամսուրեն Դավաան իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-մոնղոլական համագործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի հարստացմանը: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն […]
20:32 24.05.2021
Հայաստանի ֆուտբոլի ազգային կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ազգային թիմից հրավեր չստանալուն: «Ի զարմանս ինձ, ես տեղեկություն ստացա Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբից, որ անհասկանալի պատճառներով չեմ հրավիրվել հավաքական առաջիկա միջազգային հանդիպումների համար: Ներկայացված պաշտոնական հիմնավորումները համոզիչ չեն ինձ համար: Այնուամենայնիվ, ես հաջողություն եմ մաղթում մեր տղաներին առաջիկա խաղերում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է […]
20:24 24.05.2021
Անկայուն եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին: Օդերևութաբանների կանխատեսումներով` մայիսի 27-29-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-26-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Ի դեպ, այսօր ևս Երևանի մերձակայքում SHANTNEWS-ի տեսախցիկը պտտահողմ է արձանագրել:
16:00 24.05.2021
Զինծառայողների կրակի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով մայիսի 24-ին 3-րդ զորամիավորումում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ։ Կատարվել են կրակային տարբեր վարժանքներ, զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստություն և հաջողությամբ խոցել կրակադաշտի թիրախները։
15:58 24.05.2021
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: Այդպիսի անձանց թիվը, ըստ ցուցակի, 287 է: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական […]
15:53 24.05.2021
Մայիսի 21-ին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, համագործակցել են ոստիկանության այլ ստորաբաժանումների, ինչպես և նախաքննական մարմնի ծառայողների ու Հայաստանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի հետ։ Արդյունքում՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել օտարերկրյա երկու քաղաքացի։ 29 և 31 տարեկան տղամարդիկ Վրաստանի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի […]
15:51 24.05.2021
Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում են ճամբարային հավաքներ։ Հավաքների շրջանակում կազմակերպվող տեսական և գործնական պարապմունքները միտված են զինծառայողների մասնագիտական գիտելիքների զարգացմանը, արագ փոփոխվող իրադրության պայմաններում ճկուն և ներդաշնակ գործողությունների վարման հմտությունների կատարելագործմանը։
15:46 24.05.2021
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները մայիսի 24-ին անցկացրել են մարտավարական պարապմունքներ։ Դիրքերի արագ փոփոխումով, համակարգված և ներդաշնակ գործողություններով զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի կրակակետերի հայտնաբերման և ոչնչացման վարժանքներ։
15:36 24.05.2021
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին մայիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 334 զանգ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Բնակչությունը հիմնականում դիմել է սոցիալական բնույթի հարցերով: Զանգերի հիմնական մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարանային ապահովմանը և տեղահանված անձանց […]
15:28 24.05.2021
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի Հանրապետություն կժամանի մայիսի 26-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ: Այցի մասին հայտնի է դարձել մայիսի 24-ի առավոտյան: Զարիֆը մայիսի 25-ին կայցելի նաև Բաքու:
15:23 24.05.2021
Մայիսի 21-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանությունից՝ հրահանգավորումից հետո ճանապարհային ոստիկաններն անցան ծառայության, որը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 8 ավտոմեքենա։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 5, առանց ԱՊՊԱ […]
15:21 24.05.2021
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը 2021թ. մայիսի 21-ին ընդունել են ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նշանակած զեկուցող Պոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Մարկ Նևիլին, որոնք Հայաստանի Հանրապետությունում են «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի նախապատրաստման շրջանակներում: Արման Թաթոյանը կարևորել է […]
15:19 24.05.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու, ՀՀ վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի N 20-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության […]
15:17 24.05.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության hայաստանյան ներկայացուցչության հետ Եվրոպական միության ֆինանսավորմամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով՝ «ՄԿՈՒ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով։ Միջոցառմանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու էկոնոմիկայի նախարարությունների, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ՄԿՈՒ հաստատությունների, ինչպես նաև […]
15:07 24.05.2021
«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Կարեն Ալեքսանյանը, Ռոբերտ Սիմոնյանն ու Դավիթ Գյուլամիրյանը (խմբի ղեկավար՝ Գրիգոր Աղաբաբյան) 2021 թ. մայիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում առցանց մասնակցել են ԱՄՆ-ում կայացած ISEF Regeneron փառատոնին` ներկայացնելով «Արհեստական քիթ» («Նեյրոցանցերի միջոցով հոտերի և գազերի տարբերակումը», Differentiation of Scents and Gases Using Neural Network) հետազոտական նախագիծը։ Մայիսի 21-ին ամփոփվել են փառատոնի արդյունքները, […]