15:28 25.05.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Զարգացման գործընկերներին՝ Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը: Քննարկմանը մասնակցել և նախագիծը ներկայացրել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Հանդիպումը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության և ԵՄ հայաստանյան պատվիրակության կողմից:
Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել այդ կարևոր փաստաթղթի՝ Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի քննարկմանը ներկա գտնվելու համար՝ տեղեկացնելով, որ այն e-draft հարթակում ներկայացված է հանրային քննարկման, և մինչև հունիսի 3-ը յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի նախագծի վերաբերյալ հանդես գալ առաջարկություններով, որոնք անհրաժեշտ են նախագիծն ու նախանշված մոտեցումներն ավելի լավը, ավելի իրատեսական ու իրագործելի դարձնելու համար։
«Պատերազմի արհավիրքն իրենց ուսերին ամենաշատը կրեցին և նաև հետևանքները շարունակելու են կրել երիտասարդները։ Եվ մեր պարտավորությունն է երիտասարդների համար ստեղծել ոտքի կանգնելու և զարգանալու, տեղական ու ազգային մակարդակներում զարգացման նոր բարձունքներ նվաճելու, որպես երջանիկ անհատ և որպես հասարակության պատասխանատու անդամ կայանալու հնարավորություններ»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանոն ԵՄ դեսպանի անունից ողջունել է ներկաներին և մաղթել արդյունավետ քննարկում: Նշելով, որ նոր քննարկումը համատեղ աշխատանքի շարունակությունն է, նա փաստել է՝ պատրաստ են Հայաստանում շարունակել աջակցությունը երիտասարդական քաղաքականության ռազմավարության դաշտում։
«Այս ոլորտում արդեն իրականացնում ենք մի շարք ծրագրեր և պատրաստ ենք կիսվել մեր լավագույն փորձով։ Մենք ևս կարևորում ենք լայնատարած քննարկումները»- ասել է Գ. Սեռանոն՝ առաջարկելով քննարկել նաև տարբեր ռազմավարությունների՝ կրթական, տարածքային զարգացման, առողջապահական և այլն, միջև կապի ամրապնդումը։
Ռազմավարությունը մշակվել է աննախադեպ մասնակցայնությամբ։ Փաստաթղթի նախագծման աշխատանքային խումբը ձևավորվել է նախարարի հրամանով, աշխատանքները կազմակերպվել են ինչպես առցանց հարթակում, այնպես էլ Երևանում, Աղվերանում և Ծաղկաձորում կազմակերպված նիստերի միջոցով։ Նախագիծը մի շարք քաղաքներում, մեծ ու փոքր համայնքներում քննարկվել է երիտասարդական տարբեր խմբերի հետ։
«Մեր նպատակն էր առավելագույնս լսել տարբեր թիրախային խմբերի երիտասարդների, ծանոթանալ նրանց խնդիրներին և, ըստ այդմ, մշակել նախագիծը՝ համապատասխան լուծման ճանապարհներով»,- աշխատանքների ընթացքն է ներկայացրել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նախարարի տեղակալն ընդգծել է ոլորտային տարբերակման կարևորությունը՝ «գայթակղությանը չտրվելու» և ամեն ինչ ռազմավարության մեջ չներառելու առումով, օրինակ՝ առողջապահության կամ տնտեսական զարգացման խնդիրները, որոնք համապատասխան նախարարությունների տիրույթում են։
Ըստ ռազմավարության՝ առանձնացվել են 3 խումբ միջոցառումներ՝ երիտասարդական ներուժի բացահայտում, աջակցում, ինքնաիրացման հնարավորությունների ստեղծում թե՛ Երևանում, թե՛ մարզերում, միջոլորտային զարգացման ծրագրեր, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններ:
«Խնդրում ենք ակտիվ լինել և հանդես գալ ձեր դիտողություններով ու առաջարկներով։ Կարևոր է հասկանալ՝ որ ոլորտում եք ձեզ տեսնում, ինչը կարող ենք զարգացնել՝ համադրելով ռեսուրսները»,- ասել է Ա. Մարտիրոսյանը: Ներկայացնելով ռազմավարության նպատակներն ու թիրախները՝ նախարարի տեղակալը կարևորել է նախարարին կից երիտասարդական խորհրդի ստեղծումը երիտասարդական կառույցների՝ նախարարության հետ հորիզոնական հարաբերությունների մեջ լինելը, Հայաստանում իրենց ապագան տեսնող և պատասխանատու իրավագիտակից քաղաքացի ունենալը:
Հանդիպման ընթացքում կողմերը հղել են իրենց հուզող հարցերը, առաջարկներն ու դիտողությունները և քննարկմամբ փնտրել լուծման ուղիներ, շեշտվել է միջազգային խորհրդատվության կարևորությունը:
Ա. Մարտիրոսյանի հավաստմամբ՝ փաստաթուղթը մշակվել է ոլորտային խնդիրների և տեղական կարողությունների սահմանում՝ միաժամանակ ընդգծելով միջազգային փորձագետների խորհրդատվության անհրաժեշտությունն ու կարևորությունը հատկապես ապագայում «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծը մշակելիս:
«Ռազմավարությունը հրաշալի մեկնարկ է երիտասարդության կյանքը պետական աջակցության և ուշադրության կենտրոնում պահելու և նրանց գործուն մասնակցությունը խրախուսելու համար»,- ասել է փոխնախարարը։
Մեկ այլ գործընկեր կառույցի ներկայացուցիչ առաջարկել է վերջին իրադարձություններից հետո ևս մեկ ուսումնասիրություն կատարել երիտասարդական ոլորտի խնդրահարույց կետերի վերաբերյալ և գործողությունների պլանով փորձել ծածկել նաև այդ բացերը։
Զարգացման գործընկերները որպես առանցքային խնդիրներ քննարկել են նաև վերջին իրադարձություններից հետո ժողովրդագրական ճգնաժամը, աշխատատեղերի և աշխատավարձի խնդիրների լուծմամբ ծնելիության խրախուսումը, գյուղական բնակավայրերում երիտասարդների մրցունակության բարձրացումը, սահմանամերձ համայնքներում անվտանգության հարցերը, կամավորության զարգացումը և այլն:
Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել բաց երկխոսության համար և առաջարկել մինչև հունիսի 3-ը ռազմավարության փաստաթղթի առնչությամբ դիտարկումներն ու առաջարկություններն ուղարկել գրավոր տարբերակով:
10:30 17.07.2025
Ավտոցիստեռնը շրջվել է Ողջի գետը․ փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է բնապահպանական հնարավոր վտանգըՀուլիսի 16-ին, ժամը 21:39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, բեռնատարը ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր և երկու մարտական հաշվարկ։ Տեղեկությունը սահմանված կարգով փոխանցվել է Տեղական ինքնակառավարման մարմիններին և […] ...
10:20 17.07.2025
«Վինիսիուսի հեռանալը «Ռեալի» համար դրամա չի լինիԼրագրող Ռոբերտո Մորալեսը COPE-ի եթերում մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» ու Վինիսիուս Ժունիորի միջև նոր պայմանագրի վերաբերյալ տարաձայնությունը: Ժունիորը ցանկանում է ֆինանսական պայմանների բարելավում, իսկ «Ռեալը» որոշել է, որ բրազիլացին չի վարձատրվի այնքան, որքան Կիլիան Մբապեն: «Երբ Վինիսիուսը կարծեց, թե ինքը «Ոսկե գնդակի» հաղթողն է, գրեթե կասկած չկար, որ հենց նա էր նախաձեռնել նոր պայմանագրի հարցը […] ...
10:09 17.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան, Թումանյան, Գայի փողոցների, Գոռավան, Վանաշեն, Սիսավան, Գինեվետ, Նոր Ուղի, Դաշտաքար, Դիտակ, Մրգանուշ, Մրգավետ, Նշավան, Ջրաշեն, Հովտաշեն բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:00 17.07.2025
ԱՄՆ-ը մտադիր է 10-15% մաքսատուրք սահմանել 150 փոքր երկրներից ներմուծվող ապրանքների վրաՄիացյալ Նահանգները նախատեսում է 10-15% ներմուծման մաքսատուրք մտցնել մոտ 150 փոքր երկրներից ներմուծվող ապրանքների վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք պատրաստվում ենք հայտարարել մեկ նիշ (տոկոսադրույք – ՏԱՍՍ-ի նշում) մնացած գրեթե 150 փոքր երկրների համար։ Եվ դա, հավանաբար, կկազմի 10% կամ 15%։ Մենք դեռ որոշում չենք կայացրել», – ասել է նա […] ...
09:50 17.07.2025
Մեծ Բրիտանիան և Գերմանիան կմշակեն 2000 կմ-ից ավելի հեռահարության հրթիռներՄեծ Բրիտանիան և Գերմանիան հաջորդ տասնամյակում կմշակեն նոր հրթիռներ՝ ավելի քան 2000 կմ հեռահարությամբ, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ հուլիսի 17-ին Լոնդոն կատարելիք այցից առաջ։ «Առաջնորդները մտադիր են նոր պարտավորություն ստանձնել՝ հաջորդ տասնամյակի ընթացքում զարգացնելու նոր ճշգրիտ հարվածային հնարավորություններ»։ «Արագ զարգացումը կպահպանի բրիտանական բնակչության անվտանգությունը և […] ...
09:40 17.07.2025
Գուստավո Պետրո. Կոլումբիան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ գլոբալ գործընկերությունիցԿոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ցանկանում է, որ իր երկիրը հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ գլոբալ գործընկերությունից։ «Մենք պետք է դուրս գանք ՆԱՏՕ-ից։ Այլ ճանապարհ չկա», – ասել է նա հուլիսի 15-16-ը Բոգոտայում կայացած Գազայի հարցով արտակարգ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Պետրոն կարծում է, որ Կոլումբիան պետք է դառնա «մեկ այլ ռազմական դաշինքի» անդամ, քանի […] ...