TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հրաչյա Պողոսյանը՝ Մ23 ԵԱ չեմպիոն

20:58 22.05.2021

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Հրաչյա Պողոսյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն: յուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող առաջնության 63 կգ քաշային կարգի եզրափակչում Պողոսյանը ուժերը չափել է Շվեդիայից Նիկլաս Օհլենի հետ և առավելության հասել 4:1 հաշվով: Այս մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան, որը ներկայացրել է Հրաչյայի պատվո պտույտը՝ եռագույնով։

̰
Գրանցվել  է +36,3 աստիճան, որը գերազանցել է 1999թ․ գրանցված պատմական ռեկորդը

20:44 22.05.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգից տեղեկացնում են, որ ինչպես և կանխատեսվել էր, մայիսի 21-ին ու 22-ին արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվեց խիստ բարձր ջերմային ֆոն։ Ռեկորդային բարձր ջերմաստիճան գրանցվեց մայիսի 21-ին, երբ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը բարձրացավ մինչև +36․․․+36,3 աստիճան, որը 1 աստիճանով գերազանցեց 1999թ․ գրանցված պատմական ռեկորդը՝ […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:55 21.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1.1 հա տարածքում բռնկված հրդեհները

23:41 21.05.2021

Մայիսի 19-ից 21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 4000 քմ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ 200 քմ, […]

̰
«Կոչ եմ անում հետևողական լինել ձեր առողջությանը». Լենա Նանուշյան

23:31 21.05.2021

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հանդիպել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, քաղաքապետարանի աշխատակիցների ու հանրակրթական հաստատությունների ղեկավարների հետ: Շնորհակալություն հայտնելով Հայկ Մարությանին հանդիպումը կազմակերպելու, համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար` Լենա Նանուշյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ներկայիս իրավիճակը մեր երկրում, նաև տարբեր երկրների ցուցանիշներն ու վիճակագրական տվյալները, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:22 21.05.2021

Հանրապետության տարածքում` Մայիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 22-ին, 24-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին և 26-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:10 21.05.2021

Մայիսի 19-ից 21-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղում, Շիրակի մարզի Արթիկ, Արարատի մարզի Վեդի քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 14 քմ) և տրանսպորտային […]

̰
Արդիականացվում է Հանրապետության հրապարակի շատրվանների ջրային համակարգը

22:59 21.05.2021

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ամբողջությամբ արդիականացվում է Հանրապետության հրապարակի շատրվանների ջրային համակարգը: Մասնագետները նկատում են. աչքի համար ոչ այդքան տեսանելի ստորգետնյա աշխատանքների նպատակը բոլորովին էլ նոր սալիկներ տեղադրելը չէր, այլ շատրվանի լուսաձայնային սարքավորումների անվտանգության ապահովումը: «Խողովակաշարն ամբողջությամբ վնասված էր, ջրավազանի ջրի մոտ 30-40 տոկոսի կորուստ էինք ունենում: Շատ երկար տարիների խնդիր էր: Ջուրը միշտ լցվում […]

̰
Ըմբիշներ Օվասապյանը և Պողոսյանը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

22:48 21.05.2021

Հայաստանը ներկայացնող երկու հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներ կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության եզրափակիչ են դուրս եկել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, ում մրցակիցը կլինի Շվեդիայից Նիկլաս Օհլենը: Ոսկե մեդալի համար կպայքարի ծանր քաշային Դավիթ Օվասապյանը: Նրա հակառակորդն էլ ռուս Միխայիլ Լապտևն է: Կիսաեզրափակիչ էին […]

̰
Հայաստանի տարբեր հատվածներում էլեկտրաէներգիայի տատանումները կապված են ավտոմատիկայի աշխատանքի հետ. ՀԷՑ

22:37 21.05.2021

Հայաստանի տարբեր հատվածներում էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումները կապված են ավտոմատիկայի աշխատանքի հետ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ «Լարման անկման հետևանքով ավտոմատիկա է աշխատում ու հոսանքը տատանվում է։ Խնդիրը բարձրավոլտ գծերում է։ Մասնագետը ինձ փոխանցեց, որ ընդամենը 5 րոպե տևողությամբ է եղել Ավան, 3-րդ մաս, Էջմիածին և այլ […]

̰
Ինչ անել օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար․ ԱՆ-ի խորհուրդները

22:26 21.05.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` մայիսի 21-ին և 22-ին Հայաստանում կանխատեսվում են անոմալ շոգեր: Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարզ կանոնները. ✅խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-ից 17:00-ն մի մնացեք դրսում, ✅հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն […]

̰
Ռուսաստանում արհեստական ինտելեկտով մարտական ռոբոտներ են ստեղծել

22:17 21.05.2021

ՌԴ-ում սկսվել է արհեստական ինտելեկտով մարտական ռոբոտների սերիական արտադրությունը, որոնք կարող են ինքնուրույն կռվել մարտնչել, հայտնել է պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: «Արդեն հայտնվել են ոչ թե պարզապես փորձարարական նմուշներ, այլ ռոբոտներ, որոնք իսկապես կարելի է ցուցադրել ֆանտաստիկ ֆիլմերում», — հայտարարել է նախարարը: Նրա խոսքով ՝ մեծ աշխատանք է տարվում նաև «վաղվա զենքի» ոլորտում։ […]

̰
Քարվաճառի շրջանում ադրբեջանցի զինծառայող է մահացել

22:05 21.05.2021

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում մահացել է ադրբեջանցի զինծառայող Էլմիր Շուքյուրովը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես», վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ըստ աղբյուրի՝ ադրբեջանցի զինծառայողը մահացել է ոչ մարտական պայմաններում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։

̰
SHANTNEWS

21:55 21.05.2021

̰
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է առողջապահության մասնագետների հետ

21:28 21.05.2021

Օրերս Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոլորտային հանդիպումների շարքում հանդիպել է նաև առողջապահության բնագավառի մասնագետների հետ: Առողջապահական խնդիրներից բացի, հանդիպման մասնակիցները ամենատարբեր հարցադրումներ են հնչեցրել։ Հարց է հնչել նաև Գյումրիի առողջապահական վիճակի և աղետի հետևանքների վերացման մասին: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Կուսակցություններ ու դաշինքներ, որոնք մտնում են թեժ ընտրապայքարի մեջ

21:17 21.05.2021

Մեկ տասնյակից ավելի կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ  արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում են կայացրել: Գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև մայիսի 26-ը: Այս ընտրությունը բացառիկ է նրանով, որ անկախ Հայաստանի երեք ղեկավարներ մասնակցելու են ընտրապայքարին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հերթափոխ

21:06 21.05.2021

5-րդ զորամիավորումում մայիսի 21-ին անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հերթափոխ։ Հերթափոխի մեկնող զինծառայողները ստացել են զենք-զինամթերք, հանդերձավորվել, անցել շարային ստուգատես ու հրահանգավորվել առաջադրված խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

̰
Զորամասերից մեկում անցկացվել են հրամանատարական հավաքներ

20:42 21.05.2021

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում մայիսի 21-ին անցկացվել են հրաձգային և մոտոհրաձգային վաշտերի ու մարտկոցների հրամանատարների հավաքներ: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հավաքների մասնակիցները զարգացրել են զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման հմտությունները, ամրապնդել անհատական պատրաստության մակարդակն ու ղեկավար փաստաթղթերի իմացությունը։

̰
Բանաձևը կարևոր ուղերձ կլինի վտարյալ պետություններին՝ միջազգային հանրությունը դիմակայում է նրանց ցեղասպան քաղաքականությանը․ ԱՀ ԱԳՆ-ը՝ ԵԽ-ում ընդունված բանաձևերի մասին

20:34 21.05.2021

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Եվրախորհրդարանում ընդունված բանաձևերի վերաբերյալ. «Ողջունում ենք հրատապ քննարկումների արդյունքում Եվրոպական խորհրդարանի կողմից մայիսի 20-ին ընդունված բանաձևը, որում Եվրոպական խորհրդարանը պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Բարձր ենք գնահատում այս կարևոր հումանիտար […]

̰
Կրթական ոլորտը պետք է զերծ մնա քաղաքական գործընթացից․Մարությանը` դպրոցների տնօրեններին

20:26 21.05.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քաղաքապետն անդրադարձել է ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ու մեկ անգամ ևս ընդգծել, որ կրթական ոլորտը պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներից: Քաղաքապետ Մարությանը նաև շնորհակալություն է հայտնել կրթօջախների տնօրեններին ու […]

̰
Ադրբեջանի զինված ուժերը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք զորավարժություններին

20:15 21.05.2021

Մայիսի 24-ից հունիսի 4-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիայի Քոնիա քաղաքի ռազմաբազայում անցկացվելու են “Anatolian Phoenix-2021” որոնողափրկարարական միջազգային զորավարժություններ, որին մասնակցելու են նաև Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Գիրեսուն ծովափնյա նահանգում տեխնիկական խնդիրների պատճառով հարկադիր վայրէջք էր կատարել Ադրբեջանի զինուժին […]

̰
̰
SHANTNEWS

19:55 21.05.2021

̰
Հունահռոմեական ոճի 4 երիտասարդ ըմբիշ հասել է Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

19:53 21.05.2021

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող առաջնությունում եզրափակիչ ուղեգրի համար կպայքարեն 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը: Ավելի վաղ կայացած ազատ ոճի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Ռազմիկ Պապիկյանը (61 […]

̰
Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր հուշագիր է ստորագրվել

19:43 21.05.2021

Թուրքիայի «Մաարիֆ» (Գիտություն) հիմնադրամի նախագահ Բիրոլ Աքգյունը հանդիպում է ունեցել Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլաևի հետ: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, հանդիպման ավարտին թուրքական հիմնադրամի ու Ադրբեջանի կրթության նախարարության միջև կրթական ոլորտում համագործակցության զարգացման  և խրախուսման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել: Թուրքիայի խոշորագույն «Մաարիֆ» (Maarif) կրթական հիմնադրամը գործունեություն է ծավալում աշխարհի 67 երկրում: Հիմնադրամն արտասահմանում ընդհանուր առմամբ 357 կրթական հաստատություն և 1 […]

̰
Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային մարդասիրական իրավունքն ու մարդու իրավունքները. Այվազյանը՝ ԵԽ Նախարարների կոմիտեի նստաշրջանին

19:34 21.05.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ելույթը ԵԽ Նախարարների կոմիտեի 131-րդ նստաշրջանին. «Պարոն նախագահ, հարգելի նախարար Մաաս Գերմանիան Նախարարների կոմիտեի նախագահությունն իրականացրեց դժվարին ժամանակաշրջանում` հիմնականում պայմանավորված ձգձգվող և կաթվածահար անող համաճարակով: Ես միանում եմ նախորդ բանախոսներին՝ գնահատելով այս մարտահրավերներին դիմակայելու Ձեր երկրի ջանքերը: Պարոն նախագահ Ողջունում ենք գլխավոր քարտուղարի պատրաստած «Ռազմավարական շրջանակ» փաստաթուղթը, որն […]

̰
Ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչը անձանցից օգտագործված մեքենա ձեռք բերելիս եկամտային հարկ չի վճարի

16:52 21.05.2021

ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով Հայաստանում Trade-in գործիքի ներդրման համար ստեղծվում է ավելի բարենպաստ հարկային միջավայր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: «Փաթեթի նպատակը միջազգային պարկտիկայում ընդունված ավտոմեքենաների […]

̰
Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ

16:51 21.05.2021

Մայիսի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Վարշավայի կենտրոնակայանում հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Մատեո Մեկաչիի (Matteo Mecacci) հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախյան պատերազմի հրադադարից հետո հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձի խնդրին և միջազգային գնահատականներին։ Երկուստեք մտքեր են փոխանակվել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության կազմակերպչական հարցերի, […]

̰
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈՒ-երի զինծառայողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

16:49 21.05.2021

ՀՀ զինվորական դատախազության Գորիսի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ առանձին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնի Գորիսի բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը: […]

̰
Արևշատ համայնքը կունենա նոր մանկապարտեզ

16:46 21.05.2021

Շիրակի մարզի Արևշատ համայնքում կկառուցվի մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ։ Կառավարության որոշմամբ՝ նախագծի տեղակապման համար գումար է հատկացվել։

̰
BACK_TO_TOP