14:55 20.05.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և IRD Engineering (Իտալիա) ընկերության միջև ստորագրվել է շինարարական ճարտարագիտության ամառային դպրոց հիմնելու մասին հուշագիր։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին նախաձեռնության համար, նշել է, որ ճանապարհաշինության ոլորտի զարգացման գործում անելիքներ շատ կան, և դրանք պետք է իրականանան բոլորիս փոքր […]
14:47 20.05.2021
Կառավարությունը հաստատել է ՀՀ միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը: Հայեցակարգով ՀՀ կառավարությունը սահմանում է միգրացիայի կառավարման ոլորտում իր հանձնառությունները ՀՀ քաղաքացիների, հայկական սփյուռքի և միջազգային հանրության հանդեպ: Հայեցակարգը սահմանում է ՀՀ-ում միգրացիայի կառավարման սկզբունքները, արժեքները, թիրախ խմբերը և նպատակները՝ միգրացիայի կառավարման և ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման քաղաքականությունների միջև փոխառնչակցությունների մեծացում, անկանոն և անօրինական […]
14:45 20.05.2021
Կառավարությունն ընդունել է որոշում՝ սահմանելով, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը վերադարձվում է հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման: Հնարավորություն կընձեռնվի նաև այդ գումարի հաշվին մարել հարկ վճարողի սոցիալական վճարի գծով պարտավորությունները: Ըստ հիմնավորման՝ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի […]
14:40 20.05.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը և այդ առնչությամբ Հայաստանի ներսում տիրող իրավիճակին։ Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը անշարժ գույքի հարկման […]
14:35 20.05.2021
Կառավարության որոշմամբ «Բարի արև» ՍՊԸ-ն կօգտվի ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է երեք 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանների կառուցման և շահագործման համար՝ ՀՀ Գեղարքունիքի և Արագածոտի մարզերում։ Արևային կայաններից երկուսը գտնվում են Արագածոտն մարզի Արագածոտն համայնքում և մեկը Գեղարքունիքի մարզ Աստղաձոր համայնքում։ Նախատեսվում է տեղադրել բարձր արդյունավետությամբ […]
14:31 20.05.2021
Մայիսի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Նիստին ներկա էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Քննարկվել է «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այն ներկայացրել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է «Դատախազության մասին» օրենքում […]
14:18 20.05.2021
Թաիլանդի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը և Թաիլանդի համալսարաններն ու ակադեմիական կառույցները հայտարարում են 2021 թ. մի շարք մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի մասին: Դրանք են՝ 1. Environmental Technology and Management 2. Master of Science in Pharmacy Program in Pharmaceutics 3. Master of Science Program in Food Science and Technology 4. Master of Science Program in Dermatology and […]
14:13 20.05.2021
Հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելլամին ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը: Պատգամավորը նախ շեշտեց, որ վերջապես հումանիտար բնույթի այս կարևոր հարցը կարողացել են ընդգրկել օրակարգ: Նա ԵԽ ամբիոնից շեշտեց՝ Ադրբեջանը հրաժարվում է հայտնել, թե դեռ քանի մարդ է […]
14:09 20.05.2021
Թուրքիայի արտգործնախարարությունը և այդ գերատեսչության խոսնակ Թանժու Բիլգիչը 2 առանձին հայտարարություններով արձագանքել են մայիսի 19-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի զեկույցին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշյալ զեկույցում, ի թիվս այլ թեմաների, խոսվել է նաև արցախյան պատերազմում Թուրքիայի բացասական դերի մասին, ինչպես նաև Անկարային կոչ է արվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ԱԳՆ-ի հայտարարության մեջ […]
14:03 20.05.2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը մայիսի 18-20-ը Ռուստաստանի Դաշնությունում է՝ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Միջոցառումից առաջ Ռուստամ Բադասյանը մայիսի 19-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին։ Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է […]
14:01 20.05.2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կառավարությունը պետք է հրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի նախագիծը: «Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա Կառավարության նիստում: Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում […]
13:35 20.05.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը և այդ առնչությամբ Հայաստանի ներսում տիրող իրավիճակին։ Իր խոսքում նա նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Սկսում ենք կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ օրակարգին և […]
00:00 20.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:34 19.05.2021
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր «Կանաչապատման» ՀՈԱԿ-ի կողմից տարվելու են բույսերի բուժման աշխատանքներ։ Միջատասպան մեքենան լինելու է Մալաթիայի տարբեր փողոցներում։ Այս մասին տեղեկացնում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։ «Կանաչապատման» ՀՈԱԿ խնդրում է երեկոյան՝ ժամը 23։00-ից մինչև լուսաբաց՝ ժամը 05։00, փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները՝ պահպանելով անվտանգության կանոնները։ Պատճառված անհանգստության համար հայցվում է […]
23:03 19.05.2021
Հանրապետության տարածքում` Մայիսի 19-ին, 22-ին, 24-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն մայիսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան […]
22:56 19.05.2021
Եվրոպական խորհրդարանը քիչ առաջ կայացած քվեարկության արդյունքներով հաստատեց Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը, որով կառույցը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալու որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգելու հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև […]
21:58 19.05.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ «Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է […]
21:30 19.05.2021
Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ ընդգծելով կորոնավիրուսային համավարակի, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և այս պահին Ֆրանսիայի Հանրապետության կողմից տրամադրված աջակցության կարևորությունը, իրադարձություններին արագ արձագանքը և սատարելու պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առաջնահերթություններ՝ սոցիալական բնակարանաշինության, աշխատանքի և զբաղվածության ոլորտում բարեփոխումների իրականացման, հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման վերաբերյալ։ Այս համատեքստում կարևորվել […]
21:05 19.05.2021
Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ եւ ԱՀ սահմանին տիրող ներկայիս իրավիճակը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել այս օրերին ՌԴ կողմից ներդրվող ջանքերի համար, […]
20:53 19.05.2021
Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՂՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Կենջեբեկ Օրինբաևը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Վաղարշակ Հարությունյանը շնորհավորել է Բոլատ Իմանբաևին դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն պատասխանատու պաշտոնում: ՀՀ պաշտպանության նախարարի […]
20:34 19.05.2021
Մայիսի 19-ին` ժամը 18։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոմանոս Մելիքյանի փողոցում գտնվող տներից մեկին հարակից փայտե արհեստանոցում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի […]
17:00 19.05.2021
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին և առողջապահության փոխնախարար Թոլգա Թոլունային չի հաջողվել Ռուսաստան կատարած այցի ընթացքում ռուս գործընկերներին վերանայել տալ թռիչքները չեղարկելու մասին որոշումը։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ «S7» ավիաընկերությունը չեղարկել էր […]
16:59 19.05.2021
Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ էլեկտրահարված այրվածքային մակերեսներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը և ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի […]
16:55 19.05.2021
COVID-19 համաճարակը, որն առաջացել է SARS-CoV-2 վիրուսով, շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ շատ մարդկանց վրա, ներառյալ քաղցկեղով հիվանդների, նրանց ընտանիքների և խնամակալների: Պատվաստանյութերը օգտագործվում են՝ օգնելու անձի իմունային համակարգին ճանաչել և պաշտպանվել որոշակի վարակներից: Պատվաստանյութերն այժմ հասանելի են COVID-19-ից պաշտպանվելու համար: Այստեղ մենք կքննարկենք COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ քաղցկեղով տառապող մարդկանց (կամ քաղցկեղի պատմություն ունեցող) […]
16:53 19.05.2021
Մայիսի 19-ին՝ ժամը 14։04-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհ փողոցի վերջնամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:21-ին, մարվել` 14:35-ին: Այրվել է «Opel Astra G» մակնիշի […]
16:51 19.05.2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում առաջին ընթերցումով քննարկման ներկայացրեց «ՀՀ Ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարը նշեց, որ առաջարկվում է ՀՀ Ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետում կատարել համապատասխան փոփոխություն՝ հանելով «պահպանման գոտիներ» […]