23:26 20.05.2021
Մայիսի 20-ին, ժամը 21։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում գտնվող լվացքատանը ծուխ է նկատվում։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։55-ին, մարվել՝ 22։09-ին։ Չորանոցում այրվել է 1 խմ կտոր, […]
23:19 20.05.2021
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Մայիսի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 22-ին, 24-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ […]
22:55 20.05.2021
ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Լուսավոր Հայաստան»-ի հեղինակած՝ ԱԺ հայտարարության նախագիծը՝ սահմանազատման վերաբերյալ նոր փաստաթղթի առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 25 կողմ ձայներ: «Իմ քայլը»-ի ղեկավար Լիլիթ […]
22:44 20.05.2021
Մայիսի 20-ին` ժամը 21։09-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Ք․ Հ․, ծնված 1960 թ.) և «Opel Astra […]
22:38 20.05.2021
Մայիսի 17-ին, ժամը 22.40-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Մուշի բաժին. կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության էր տեղափոխվել Շիրակացու փողոցի շենքերից մեկի բնակիչ, 39-ամյա տղամարդ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ, սակայն, շատ բան պարզել չհաջողվեց: Ըստ բժշկի տեղեկանքի` տղամարդն ի վիճակի չէր բացատրություն տալու: ՛Հարուցվեց քրեական գործ, նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Բաժնի ծառայողների ձեռնարկած […]
22:32 20.05.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Հակոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Հակոբյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնում է Աննա Հակոբյանի կենսագրական որոշ տվյալներ․ Ա. Հակոբյանը ծնվել է Գյումրիում՝ 1980թ․ մայիսի 30-ին։ 1994 թվականին Գյումրիում ավարտել […]
22:25 20.05.2021
Իտալիայի Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի նահանգային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ «Շնորհակալություն ենք հայտնում Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա նահանգային խորհրդին և խորհրդի անդամ Ալբերտո Բուդային»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
22:17 20.05.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մայիսի 19-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում միայն մայիսի 15-ին: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
22:01 20.05.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ 3 քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում մայիսի 9-ին, 11-ին, 13-ին, Հրազդանում՝ մայիսի 11-ին, 13-15-ը, Վանաձորում՝ մայիսի 9, 11-ին, 12-ին, 14-ին, 15-ին:
21:50 20.05.2021
Պաշտոնական Բաքուն խիստ քննադատել է Հնդկաստանի արտգործնախարարությանը հայամետ կեցվածքի համար: Ադրբեջանի արտգործնախարարությունը համապատասխան հայտարարություն է տարածել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:15 20.05.2021
Մայիսի 19-ին հերթական ուժեղացված ծառայությունն անցկացվեց Երևանում։ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և առաջին սպայական գումարտակի ծառայողները հայտնաբերում էին օրինախախտ վարորդների։ Ուժեղացված ծառայությանը հետևում էին ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը։ Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին չամրակապված վարորդներն ու ուղևորները։ Նրանց հայտնաբերելուց հետո ճանապարհային ոստիկանները առաջարկում էին փորձասարքի վրա ստուգել ամրագոտի կապելու […]
16:00 20.05.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մանկատան շրջանավարտներին տրամադրվող բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը՝ հունիսի 1-ի փոխարեն, իսկ դիմումներ ընդունելու ժամկետը՝ 2021 թվականի հուլիսի 1-ը՝ մարտի 1-ի փոխարեն։ Ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա արդեն ԲԳՎ ստացած, բայց բնակարանի գնման գործընթացը ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտներին իրականացնել այն, իսկ մանկատան՝ […]
15:56 20.05.2021
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով, փետրվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներ միացել էին Կոնգրեսի հայկական խմբին` Բայդենի վարչակազմին ներկայացնելով Հայաստանին, Արցախին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող քաղաքական առաջնահերթությունների շրջանակ, ինչը ներառում էր՝ · հայ ռազմագերիների հարցը, · Թուրքիային և Ադրբեջանին իբրև ագրեսոր պետությունների ճանաչում, · Հայաստանին և Արցախին խոշոր ֆինանսական օժանդակության տրամադրում, · «907-րդ բանաձևի» պահանջների կատարում, · Թուրքական […]
15:51 20.05.2021
Արցախի վերջնական կարգավիճակը չի կարող պարտադրվել ուժով կամ զենքով, պետք է լինի քաղաքական լուծում, որը հաշվի կառնի այնտեղ ապրող բնակչության ժողովրդավարական կամքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդի Սոլեն ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը: Նա նախ նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հեռու է կարգավորումից՝ նշելով, որ […]
15:37 20.05.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Մայիսի 19-20-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։
15:35 20.05.2021
Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումից հետո միայն հնարավոր կլինի դիտարկել որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժելուց հետո ստեղծված իրադրությանն ու հանգուցալուծման ուղղությամբ ընթացող խոսակցություններին: «Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական […]
15:33 20.05.2021
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ մայիսի 14-ին քրեակատարողական հիմնարկ տեսակցության եկած Բամբակաշատ գյուղի 49-ամյա մի բնակիչ պատրաստվում է թմրամիջոց փոխանցել կալանավորներից մեկին։ Կասկածվողը քրեակատարողական հիմնարկից բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տրամադոլի դեղահաբեր և հերոին։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ 49-ամյա տղամարդու տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց տրամադոլի ևս 12 […]
15:30 20.05.2021
Բարսելոնի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:
15:25 20.05.2021
ՀՀ ԶՈՒ կորպուսի հրամանատար Սամվել Մինասյանը մայիսի 20-ին Գորիս ժամանած եվրոպական երկրների 11 դեսպանների և Եվրամիության 3 ներկայացուցչի ներկայացրեց իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սև լճի տարածքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Սամվել Մինասյանը նախ նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանը անցնում է դեռևս Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ադմինիստրատիվ սահմանագծով, 1969 թվականին կատարվել է սահմանների ճշգրտում, որոնք վավերացվել են փաստաթղթերով, […]
15:22 20.05.2021
Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2020 թվականի աշնանը տեղի ունեցած պատերազմական գործողությունների ժամանակ Եվրամիությունը հանդես էր գալիս պասիվ դիտորդի դերում: Եվրամիությունը չօգտագործեց իր ազդեցությունը՝ կանխելու այդ գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց ԵԽ «Renew Europe» խմբավորման անդամ, լիտվացի պատգամավոր Պետրաս Օշտրավիչիուսը: «Եվրամիությունը պետք […]
15:19 20.05.2021
Ադրբեջանում այսօր հայ ռազմագերիների գտնվելու փաստն ուղղակի անընդունելի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց քննարկման նախաձեռնող, ԵԽ սոցիալիստների ու դեմոկրատների առաջադեմ դաշինքի խմբակցության անդամ, պորտուգալացի պատգամավոր Իզաբել Սանտոսը: «Մենք զեկույցներ ենք տեսնում այն մասին, որ նրանք (խմբ.- հայ ռազմագերիները) ենթարկվում են բռնությունների […]
15:17 20.05.2021
Արաբկիրի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացվեցին մայիսի 17-ին: Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Կոմիտասի պողոտայից բերման ենթարկվեցին վանաձորցի երկու երիտասարդ, երկուսն էլ՝ 21 տարեկան: Նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց պոլիէթիլենային երեք փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով, նմանատիպ մի փաթեթ էլ մյուսի մոտ կար: Ըստ օպերատիվ տվյալների` տղաները զբաղված էին վարձու աշխատանքով. […]
15:15 20.05.2021
Հայ-ադրբեջանական վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված հայ զինվորականներն ու քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչևը: «Բաքուն պետք է զերծ մնա որևէ կամայական կալանք […]
15:12 20.05.2021
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը ԵԽ բարձր ամբիոնից կոչ արեց կանգնել հայ ժողովրդի կողքին և ստիպել Ադրբեջանին՝ վերադարձնել հայ ռազմագերիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նման կոչով դիմեց ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը: ԵԽ պատգամավորը նախ հիշեցրեց, որ երբ Ալիևը պատերազմ սկսեց ԼՂ-ի դեմ՝ իր անօդաչու թռչող սարքերով, սպանեց հայերին, այդ […]
15:09 20.05.2021
Գործադիրի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. բյուջեն կավելացվի 51,400 հազար դրամ գումարով, որը նախատեսվում է հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ թվով 10 համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և համապատասխան համայնքներում տեղակայման համար: Ըստ այդմ՝ 5 մսուր-մանկապարտեզ կկառուցվի Արմավիրի մարզում, 3 մսուր-մանկապարտեզ՝ Լոռու մարզում, […]
15:05 20.05.2021
Ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեների և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռակա բանավեճը շարունակվում է: Քաղաքական գործիչները շատ կոշտ հռետորաբանություն են որդեգրել՝ փոխադարձ մեղադրանքներ և միմյանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելով։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Աքշեները, անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին զարգացումներին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անվանել էր «Էրդողանի […]
15:02 20.05.2021
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում ի հայտ եկած որոշ խնդիրներ լուծելու նպատակով: Ըստ հիմնավորման, մասնավորապես՝ մանկատան մի շարք շրջանավարտներ համավարակով պայմանավորված չեն կարողացել վերադառնալ Հայաստան և հնարավորություն չեն ունեցել դիմելու բնակարանի գնման վկայագիր ստանալու համար։ Որոշմամբ առաջարկվում է բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը […]
14:57 20.05.2021
Կառավարությունը հաստատել է Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ՝ առաջարկվում է պայմաններ ստեղծել բնակչության առողջության պահպանման և ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցման համար, ինչպես նաև առողջ ապրելակերպի ներդրմանն ուղղված փոխկապակցված և համալիր միջոցառումների իրականացումը: Հիմնավորման համաձայն՝ ներկայում ապրելակերպն ու վարքագիծը պայմանավորում են հիվանդությունների գլոբալ բեռի ավելի քան 25 տոկոսը: Ըստ […]