00:00 19.05.2021
Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Գավառի բնակիչ, 28-ամյա Գևորգ Խլոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սարալանջից դեպի Ազատության պողոտա ընթանալիս, բախվել է ճանապարհին վթարված վիճակում կայանված բեռնատար ГАЗель-ի հետնամասին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հարվածի հետևանքով էլ ГАЗель-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել 4 հետիոտնի ու բախվել մեկ […]
23:54 18.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:38 18.05.2021
Մայիսի 13-ից 18-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2800 քմ, Արարատի մարզի Սուրենավան գյուղում՝ 8000 քմ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ 600 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ […]
23:23 18.05.2021
Լոռու մարզից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15 տարեկան երեխա, ով ցած է ընկել ձորից ու ծանր վիճակում՝ մթագնած գիտակցությամբ, նյարդաբանական խնդիրներով տեղափոխվել Տաշիրի բժշկական կենտրոն։ Տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո սանավիացիայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Ինչպես հաղորդում են ԲԿ-ից, սանավիացիայի շնորհիվ երեխային հաջողվել է Երևան տեղափոխել մեկ ժամում, սովորական դեպքում դա կտևեր […]
23:11 18.05.2021
Արաբկիր վարչական շրջանում շարունակվում են բույսերի բուժման աշխատանքները։ Այսօր երեկոյան մեր միջատասպան մեքենան լինելու է Բաբայան, Ազատության, Ադոնցի, Գրիբոյեդովի, Վրացական, Մալխասյան, Շահսուվարյան փողոցներում։ Խնդրում ենք երեկոյան՝ ժամը 23։00-ից մինչև լուսաբաց՝ ժամը 05։00, փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները՝ պահպանելով անվտանգության կանոնները։ Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։
22:47 18.05.2021
Հանրապետության տարածքում` Մայիսի 18-ին, 19-ին, 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան […]
22:35 18.05.2021
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Վայոց ձոր մարզի երեք զինծառայող հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հանուն հայրենիքի անձնվիրաբար մարտնչած հերոսների պարգևները նրանց հարազատներին է հանձնել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, տեղեկացնում են մարզպետարանից։ Պարգևատրման արարողությանը ներկա են եղել […]
22:10 18.05.2021
Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Հայաստանը քույր է Ֆրանսիայի համար, և մենք հրաժարվում ենք նրանից։ Իհարկե, այսօր երեկոյան ես մասնակցել եմ Ֆրանսիայի ցույցին ՝ կոչ անելով հաստատակամություն ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ, որը (որի ԶՈւ-ն-խմբ.) ներխուժել է Հայաստանի սահմանների մոտ և (որի իշխանությունները-խմբ.) ապօրինաբար պահում է հայ ռազմագերիներին»։
22:00 18.05.2021
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիատասարդական թիմի անդամ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց Ուկրաինայից ուկրաինացի Դենիս Բորոհանի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը ներկայացնող երկու ըմբիշ դուրս է եկել Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ: […]
21:54 18.05.2021
Մայիսի 18-ին` ժամը 17:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ZIL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ. Գ., ծնված 1962 թ․) վրաերթի է ենթարկել […]
21:38 18.05.2021
21:31 18.05.2021
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատում այդ ուղղությամբ տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից ներդրված ջանքերը, հաշվի նստելով […]
21:23 18.05.2021
Երուսաղեմի Հայոց պատրիարքության հոգևորականներից մեկը հարձակման է ենթարկվել հրեա երիտասարդների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը միջադեպի առիթով հայտարարություն է տարածել՝ խստիվ դատապարտելով Սուրբ Հակոբյանց միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյանի վրա հրեա երիտասարդների հարձակումը՝ Սուրբ Հարության տաճարի ճանապարհին: Հայր Արբակը ստացել է մարմնական վնասվածք, անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո […]
21:15 18.05.2021
Չինաստանի Շենչժենի մեգապոլիսում հազարավոր մարդկանց են տարհանել երկնաքերից, որն անսպասելիորեն սկսել է ցնցվել։ Նշված է, որ շենքում տեղակայված են բազմաթիվ գրասենյակներ և խանութներ։ Մարդիկ շտապել են հեռանալ 73 հարկանի երկնաքերից, որի բարձրությունը կազմում է ավելի քան 300 մետր։ SEG Plaza-ն Չինաստանում բարձրությամբ 104-րդ շենքն է, աշխարհում՝ 212-րդը։ Տեղի իշխանությունները դեռ չգիտեն, թե որն է տեղի […]
20:59 18.05.2021
Երեկ՝ մայիսի 17-ին, ժամը 18:40-ի սահմաններում «Արարատ» ԲԿ-ից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «հեմորակային տրավմատիկ շոկ 2-րդ և 3-րդ աստիճանի, աջ ոտքի միջին 3-րդի հրազենային բաց կոտրվածք, այրունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 27-ամյա Միշա Ա.-ն է: […]
20:51 18.05.2021
5-րդ զորամիավորման զորամասերից մեկում մայիսի 18-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի պահպանման և կիրառման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կարգը, ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն ու առանձնահատկությունները:
20:40 18.05.2021
ՀՀ կառավարության պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների չորրորդ փուլին: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի նաև Արդյունաբերության գծով խորհրդատվական կոմիտեի 5-րդ և Առևտրի գծով խորհրդատվական կոմիտեի մաքսասակագնային, ոչ […]
20:31 18.05.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում և Սյունիքում հաստատել են, որ մայիսի 12-ին ու 13-ին ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, զենքով սպառնացել են հովիվների` ՀՀ սահմանային բնակիչներին: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը: «Մասնավորապես, Սյունիքում` ՀՀ Սև լճի տարածքից դեպի Գորիս համայնքի Վերիշեն գյուղն ընկած հատվածում մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական […]
20:21 18.05.2021
Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ալֆոնսո Դի Ռիզոն: Այս մասին նշված է Իտալիայի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում: «Շնորհավորում ենք Երևանում Իտալիայի նոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Մաղթում ենք հաջող աշխատանք», – գրված է Իտալիայի ԱԳ նախարարության ֆեյսբուքի էջում:
20:15 18.05.2021
1-ին զորամիավորման զորամասերից մեկում մայիսի 17-ից 18-ն անցկացվել են շտաբային մարզումներ։ Այս մասին տեղղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Կատարելագործվել են հրամանատարական կազմի՝ մարտական գործողությունների վարման հմտությունները, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները:
15:58 18.05.2021
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելուց հետո Մարտին Գալստյանը պատասխանեց հանձնաժողովականների հարցերին: Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը նշեց, որ նախորդ տարի լուրջ մարտահրավերներ էին առաջացել հատկապես ԿԲ-ի համար: Կարևորելով ԿԲ-ի նկատմամբ հանրային վստահությունը` նա հետաքրքրվեց, թե մինչև այս պահը ձեռնարկված միջոցները բավարա՞ր են գնաճային սպասումներին […]
15:53 18.05.2021
Կատալոնիայի խորհրդարանը պաշտոնապես կպահանջի Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին ու կդատապարտի ՀՀ տարածքային ամբողջականության խախտումն Ադրբեջանի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է El Nacional-ը: Նշվում է, որ մայիսի 17-ին Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բորասը ընդունել է Կատալոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Լրատվամիջոցը տեղեկացել է, որ Պալատը հանդես կգա հայտարարությամբ, որով կպահանջի ազատ արձակել հայ ռազմագերիներին […]
15:47 18.05.2021
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, մեկնարկել է դրամական օգնության ծրագիր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց համար՝ մինչև հունիսի վերջ նրանց սննդի կարիքները հոգալու նպատակով: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչությունը։ ՊՀԾ-ն անապահով մարդկանց աջակցություն է տրամադրում Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր […]
15:41 18.05.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է, թե ում է տրվում հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, և ով իրավունք ունի ստանալ հաշմանդամության նպաստ․ Եթե քաղաքացին ունի հաշմանդամության խումբ և տվյալ տարիքային խմբի համար օրենքով պահանջվող աշխատանքային ստաժ (օրացուցային տարիներով), ապա կարող է դիմել հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի նշանակման համար։ Այս դեպքում, հաշմանդամության աշխատանքային ստաժը հաշվարկվում է օրենքով […]