TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

̰
ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն այցելել են ԱԻՆ, ծանոթացել փրկարարի առօրյային

16:47 19.05.2021

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի բարձր դասարանների աշակերտները մայիսի 18-ին այցելել են արտակարգ իրավիճակների նախարարություն: Նրանց ընդունել է նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը: Դպրոցականները հանդիպել են նաև ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի հետ, շրջել գերատեսչության տարածքով՝ ծանոթացել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի և բժշկական ապահովման վարչության հնարավորություններին, ինչպես նաև փրկարարի առօրյային:

̰
Խուլիգանություն և սպանության փորձ համաքաղաքացիների նկատմամբ

16:44 19.05.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել են Վանաձոր քաղաքի 35-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիների նկատմամբ սպանության փորձ, ինչպես նաև խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 24-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, վերոնշյալ տղամարդը՝ մի քանի անձանց հետ, Վանաձորի Առափնյա-Ներսիսյան փողոցների խաչմերուկում տեղակայված ավտոլվացման կետին հարակից տարածքում, […]

̰
Սև լիճը վիճելի տարածք չէ

16:40 19.05.2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ ադրբեջանական բանակի մի խումբ զինվորականներ, խախտելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, որոշ դիրքեր են զբաղեցրել Սյունիքի մարզի հյուսիսային սահմանագծում՝ Սև լճի շրջակայքում։ Խորհրդային շրջանի ինչպես ռազմական, այնպես էլ վարչական քարտեզներում Հայաստանի և Ադրբեջանի սահմանն անցնում է Սև լճով, որի մեծագույն մասը Հայաստանի տարածքում է։ Ադրբեջանական կողմն իր […]

̰
ԱՀ Մարտունի քաղաքում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինարարական աշխատանքները

16:35 19.05.2021

ԱՀ Մարտունի քաղաքում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինարարական աշխատանքները։ Այս մասին հաղորդում են ԱՀ քաղաքաշինության կոմիտեից։ 4 հինգհարկանի 116 բնակարաններով շենքերը կառուցվելու են ժամանակակից չափորոշիչներին համապատասխան։ Կկառուցվի խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, կբարեկարգվի մերձակա տարածքը։ Նորակառույց բնակարանները կտրամադրվեն սոցիալական տարբեր ծրագրերով։  

̰
Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության նախագիծ. հանրային քննարկում

16:32 19.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարության նախագիծը»: Երիտասարդական պետական քաղաքականությունը կոչված է ստեղծելու իրավական, ռազմավարական, կազմակերպչական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հունիսի 3-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու […]

̰
Կայացել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

16:28 19.05.2021

Մայիսի 19-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ: Օրակարգում ««Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման հարցն էր: ՊԵԿ նախագահի տեղակալ Ա. Դոլուխանյանը ներկայացրել է օրինագծի ընդունման հիմնավորումը, ըստ որի՝ օրենքի նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է պատերազմական գործողությունների հետևանքով մետաղական […]

̰
Տավուշի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են բնակարանային գողությունը

16:16 19.05.2021

Մայիսի 17-ին ոստիկանության Տավուշի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր` Բերդ քաղաքի Շիրազի փողոց: 63-ամյա տանտերը իրավապահներին հայտնել էր, որ առանձնատանը չեն բնակվում, սակայն երկու օր առաջ եղել էր տանը, և ամեն ինչ տեղում էր: Ոստիկանները զննել էին դեպքի վայրը և ամփոփել ունեցած տեղեկությունները. վերջին երկու օրվա ընթացքում […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին վթարից տուժածների վիճակը կայուն ծանր է

16:04 19.05.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մայիսի 19-ին՝ ժամը 12։15-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ մեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 27-րդ կմ-ին բախվել […]

̰
Քաղաքացիները շարունակում են ինքնաձիգներ, նռնականետ և այլ հրազեններ հանձնել

15:59 19.05.2021

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Մարտունի քաղաքի մի բնակիչ հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Տրետուք գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրազեն ու տարբեր տրամաչափի և հրազենների 350-ից ավելի փամփուշտ։ Արդյունավետ էր նաև Ճամբարակի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Ճամբարակի […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք մարտահրավեր է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի համար․ Այվազյան

15:48 19.05.2021

Մայիսի 19-ին Դուշանբեում տեղի ունեցավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը նեղ, այնուհետև ընդլայնված կազմով, որին ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ ի շարունակություն նախորդ օրը տեղի ունեցած քննարկումների՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրեց ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակը՝ ուշադրության կենտրոնում պահելով ՀՀ սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված […]

̰
Տերյան փողոցի մի բնակարանից փող ու ոսկեղեն էր գողացել․ Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

15:45 19.05.2021

Մայիսի 5-ին Տերյան փողոցի շենքերից մեկում գողություն էր կատարվել։ Քաղաքացին երեկոյան տուն էր եկել ու տեսել, որ իր վարձակալած բնակարանի դռան փականը կոտրված է, տնից էլ գողություն են արել։ Սենյակները տակնուվրա անելուց հետո ոսկե շղթա, օծանելիք ու փող էին գողացել: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ, պարզեցին, որ գողությունն […]

̰
Ոստիկանությունը ՀՀ քաղաքացի լինելու և վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք կտա նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին

15:28 19.05.2021

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 13-րդ կետի համաձայն` կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 26.05.2021 թ. ժամը 18:00-ն։ Հաշվի առնելով փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար սահմանված ժամկետների սղությունը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային […]

̰
Սլովենական կողմի ուշադրությանն է հրավիրվել ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրավիճակը

15:23 19.05.2021

Մայիսի 19-ին հեռավար ձևաչափով կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, սլովենականը՝ Սլովենիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն, ընդհանուր արտաքին և անվտանգության գլխավոր վարչության տնօրեն Յերնեյ Մյուլլերը: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-սլովենական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում […]

̰
Հնդկաստանը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը Հայաստանի սահմաններից ու զերծ մնալ սադրանքներից

15:00 19.05.2021

Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ լրատվամիջոցների հարցումների: «Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Հորդորում ենք խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա […]

̰
Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Պարեկային ծառայության ուսուցման ծրագրի մասնակիցների հետ

14:57 19.05.2021

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հյուրընկալվել է Ոստիկանության կրթահամալիրում և հանդիպում ունեցել Պարեկային ծառայության ուսուցման ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Փոխվարչապետի պաշտոնակատարը ողջույնի խոսքում նշել է. «Վստահ եմ Ձեզ բազմիցս ներկայացվել է այն նպատակը, ռազմավարական միտքը ու նշանակությունը, որ մենք դնում ենք […]

̰
Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ․ ՄԻՊ

14:49 19.05.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ իշխանության մարմիններին` որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, զգուշացնում եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ, քանի դեռ կան առնվազն այս պայմանները` […]

̰
Կարեն Թռչունյանը խորհրդակցություն է անցկացրել բուհերի ֆինանսավորման խնդիրների վերաբերյալ

14:39 19.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, պրոռեկտորներ և այլ պատասխանատուներ, նախարարության բարձրագույն կրթության, ֆինանսական և զարգացման ոլորտների համակարգմամբ զբաղվող ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելների մշակման հարցերը: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդգծել է, որ բարձրագույն […]

̰
Հանրապետության գետերում ջրի ելքերը մայիսի 18-19-ը

14:37 19.05.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Մայիսի 18-19-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։

̰
Ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել․ ՊՆ

14:24 19.05.2021

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր՝ մայիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել»։

̰
ՀԱՊԿ ԱԳ նախարարների համաժողովը մեկնարկեց ավանդական համատեղ լուսանկարով

14:06 19.05.2021

ՀԱՊԿ ԱԳ նախարարների համաժողովը մեկնարկեց ավանդական համատեղ լուսանկարով: ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել:

̰
Խոշոր ավտովթար-հրդեհ Չայնիի ոլորաններում. բախվել են MAN-ն ու IVECO-ն. կան վիրավորներ

13:59 19.05.2021

Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ին բախվել են IVECO և MAN մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Միքայելյան» վիրաբուժության […]

̰
Ծեծկռտուք, դանակահարություն Ներքին Խնձորեսկ գյուղում․ Գորիսի ոստիկանների բացահայտումը

13:55 19.05.2021

Մայիսի 13-ի երեկոյան հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով 42-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։ Հիվանդանոցում կատարվածի վերաբերյալ տուժածից որևէ մանրամասն հնարավոր չեղավ Ճշտել։ Ըստ բժշկի՝ տրավմատիկ շոկի էր ենթարկվել և ի վիճակի չէր բացատրություն տալու։ Հարազատներն էլ վստահեցնում էին, որ չգիտեն՝ որտեղ և ինչպես է ստացել վնասվածքը։ Տղամարդը Խնձորեսկ […]

̰
ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարները և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը հանդիպում են ունեցել Տաջիկստանի նախագահի հետ

13:48 19.05.2021

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարները և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը հանդիպում ունեցան Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Սահմանազատման աշխատանք սկսելուց առաջ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. ՀՀ պատասխանը ՌԴ առաջարկին

13:44 19.05.2021

Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու Ռուսաստանի առաջարկությանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունն ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար: Այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու […]

̰
ԵԽ-ն Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը

13:29 19.05.2021

Մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Այս մասին հայտարարություն է տարածել Բելգիայում ՀՀ դեսպանությունը: Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալ որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգել հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները: Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղի […]

̰
«ՁորաՀԷԿ»-ի գործով 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է

13:19 19.05.2021

Ինչպես արդեն տեղեկացվել է, «ՁորաՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «ՁորաՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն […]

̰
Մայիսի 21-ին և 22-ին Հայաստանում կանխատեսվում են անոմալ շոգեր

13:13 19.05.2021

Մայիսի 21-ին Հայաստանում սպասվում է պատմական օդերևութաբանական երևույթ։ Արաբական անապատներից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած մինչև մայիսի 21-ը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով, մայիսի 21-ին՝ հասնելով ռեկորդային ցուցանիշների։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Մասնավորապես, Արարատյան դաշտի և Երևանի հատվածում մայիսին երբևիցե դիտված առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է […]

̰
Ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով երաշխավորվել է 42 կազմակերպություն

13:07 19.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի 2021 թ. մայիսի 18-ի N 780-Ա/2 հրամանով հաստատվել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Սահմանվել է, որ դասընթացներն իրականացվելու են ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման 14-րդ կետի պահանջին համապատասխան՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի […]

̰
Գյումրիում 68-ամյա տղամարդը դանակահարել է 38-ամյա համաքաղաքացուն

13:07 19.05.2021

2021թ. մայիսի 17-ին՝ ժամը 22:40-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր […]

̰
BACK_TO_TOP