TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+32.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ամփոփվել է առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլը

16:44 21.05.2021

2020-2021 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի արդյունքներով Երևանի հիմնական, միջնակարգ, ավագ դպրոցների և կրթահամալիրների 69 աշակերտ արժանացել է առաջին, 120-ը՝ երկրորդ և 201 աշակերտ՝ երրորդ կարգի դիպլոմի: Առաջին տեղը զբաղեցրած մրցանակակիրներին պարգևատրել են Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը և հանրակրթության վարչության պետ Կարեն Սարգսյանը: «Առարկայական օլիմպիադաները, որ նպատակ ունեն հայտնաբերել տաղանդավոր, շնորհալի և […]

̰
Քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր

16:37 21.05.2021

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսի հետ: Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։ Պասկալ Բոկկերսը ներկայացրել է մարզում իրականացված ծրագրերը: Այնուհետև քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում մարզում դրական տեղաշարժերը և մի շարք այլ նախագծեր, որոնք […]

̰
ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոնի աշխատակիցները ևս պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

16:32 21.05.2021

Կարևորելով պատվաստումների դերը համավարակի դեմ պայքարի գործում ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արթուր Բերբերյանը և աշխատակիցները պատվաստվեցին COVID-19-ի դեմ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

̰
Պեսկովը գնահատել է Փաշինյանի, Պուտինի և Ալիևի «հայտարարության» մասին հրապարակումները

16:27 21.05.2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով սոցցանցերում հայտնված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ սահմանների սահմանազատման վերաբերյալ «հայտարարության» տեքստը, կոչ է արել զուսպ վերաբերվել նման «թեթևամիտ հրապարակումներին» և հիմնվել պաշտոնական աղբյուրների վրա, քանի որ դա փխրուն հարց է և շատ լուրջ ջանքեր են գործադրվում իրավիճակի կարգավորման […]

̰
Առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի տարածքների դեօկուպացիայի և վերջնական կարգավիճակի հարցերը. Աննա Նաղդալյան

16:22 21.05.2021

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս մասին լրատվամիջոցների հարցերին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ […]

̰
Առանց վարկանիշ, բայց ռեկորդային. կայացել է Հայաստանի աթլետիկայի առաջնությունը

16:20 21.05.2021

Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է Հայաստանի աթլետիկայի առաջնությունը, որին այս տարի մասնակցել է 50 աթլետ: Առաջնությունը վարկանիշային էր Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար, սակայն մարզիկներին չի հաջողվել լրացնել սահմանված նորման: Գնդի հրում և սկավառակի նետում ձևերում տղաներից առաջատարը Մանուկ Մանուկյանն է, իսկ կանանցից՝ համապատասխանաբար Դիաննա Արզումանյանը և Ժաննա Շահնազարյանը: Նիզակի նետում մրցաձևում կանանցից լավագույն արդյունքը […]

̰
Պարզվում են զորամասի զինտեխնիկայի վթարի ենթարկվելու հանգամանքները

16:17 21.05.2021

Պարզվում են զորամասի զինտեխնիկայի վթարի ենթարկվելու հանգամանքները 2021թ. մայիսի 20-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ՄՏԼԲ տեսակի զինտեխնիկան մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, Սիսիան-Մուծք ճանապարհի 15-րդ կիլոմետրի հատվածում, դուրս է եկել ճանապարհից և մոտ 100 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով տեխնիկայի մեխանիկ-վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել […]

̰
Առողջապահության նախարարությունը հորդորում է ակտիվ ներգրավվել պատվաստումային գործընթացում

16:15 21.05.2021

Կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է ակտիվ ներգրավվել պատվաստումային գործընթացում՝ դրանով իսկ կանխելով հիվանդացության տարածումը և դրա հետևանքով առաջացող մահվան դեպքերը: Պատվաստվե՛ք՝ պաշտպանելով Ձեզ և Ձեր մտերիմներին: COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են ինչպես պոլիկլինիկաներում, այնպես էլ պատվաստումային շարժական կայաններում: Տեղակայման հասցեները՝ այստեղ։

̰
«Ամբողջ աշխարհին պատմելու ենք՝ իրենից ինչ է ներկայացնում ահաբեկչական պետություն Իսրայելը». Էրդողան

16:09 21.05.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին զարգացումներին, կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Էրդողանը հիշեցնելով նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին պաղեստինյան հարցի քննարկման մասին, նշել է, որ իրենք այդ ամբիոնից ներկայացրել են, թե ինչպես է «ահաբեկչական պետություն Իսրայելը 1947թ. սկսած օկուպացրել Պաղեստինի տարածքները»: «Մենք քարտեզները ցույց ենք տալու […]

̰
Տասնութ անձի կեղծ տեղեկանքներ են տրամադրվել

16:01 21.05.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է համատիրության նախագահի կողմից փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի «Մուշ» համատիրության նախագահը, 2019թ. ընթացքում իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ձևաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ լրացնելով, ստորագրել, համատիրության կնիքով կնքել և 18 անձի տրամադրել է փաստացի […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

15:15 21.05.2021

Մայիսի 20-ին կատարվել է 55 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7441 քաղաքացու հետազոտություն, որից 859-ի […]

̰
Շենգավիթի մարզադպրոցը նոր տանիք կունենա

15:11 21.05.2021

Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը մեծությամբ ու հնարավորություններով միակն է Երևանում: 1970-ականներին կառուցված շենքի խնդիրներն սկսվեցին 90-ականներին. տանիքից կաթոցները շարունակվում են մինչև օրս: «Հինգ տարի պարապում եմ այստեղ, ու ամեն անգամ, երբ անձրև է գալիս, ընկերներով հետաքրքրվում ենք՝ կլինի՞ դաս, թե՞ ոչ, որովհետև, այստեղ փոսեր են առաջանում, և հաճախ ընկնում ենք»,- պատմում է մարզիկներից Անահիտ […]

̰
ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում քննարկվել են բուհերի ֆինանսավորման խնդիրները

15:04 21.05.2021

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի մասնակցությամբ տեղի ունեցած երկօրյա առցանց աշխատաժողովում քննարկվել են բուհերում ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմանը վերաբերող հարցեր: Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման TAIEX ծրագրի փորձագիտական առաքելության շրջանակում` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ: Աշխատաժողովին մասնակցել են ԵՄ ներկայացուցիչներ՝ Եվրոպական համալսարանների ասոցիացիայի ֆինանսական հարցերով տնօրեն Թոմաս […]

̰
SHANTNEWS

14:58 21.05.2021

̰
Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում

14:54 21.05.2021

Մայիսի 15-ի մեր փաստահավաք աշխատանքները ՀՀ Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղում, հարակից արոտավայրերում, ինչպես նաև Գեղամասար համայնքի Կութ գյուղում կապված են ՀՀ ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ: Փաստահավաք աշխատանքներով ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները հաստատում […]

̰
ՊՆ զրահափոխադրիչը մոտ 100 մետր գլորվել է ձորը․ ժամկետային զինծառայող է մահացել

14:51 21.05.2021

Մայիսի 20-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զրահափոխադրիչը, մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը (2020թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ)։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է […]

̰
Սև լճի մերձակայքում տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով. ՊՆ

14:42 21.05.2021

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 21-ի կեսօրի դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։ Մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։ ՀՀ պաշտպանության […]

̰
Մայիսի 20-21-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

14:14 21.05.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Մայիսի 20-21-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։

̰
Ռուսաստանի որոշումը շարունակում է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի զբոսաշրջությանը

14:11 21.05.2021

Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ Այնուհետև ռուսական S7 և Aeroflot ավիաընկերությունները ամբողջությամբ չեղարկեցին ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրեցին տոմսերի վաճառքը։ Հիշյալ որոշումից հետո Ռուսաստանը զբոսաշրջային այլընտրանքային շուկաների հետ է սկսել խորացնել համագործակցությունը և մոտ 500 չարտերային թռիչք է իրականացրել տարբեր ուղղություններով: Այս ուղղությունների շարքում ամենաշատ […]

̰
ԵԽԽՎ զեկուցողին են ներկայացվել Արցախյան հակամարտության հումանիտար հետևանքները

14:06 21.05.2021

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր՝ մայիսի 21-ին, ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով զեկուցող Պոլ Գավային (Իռլանդիա), ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին, ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանեին, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին, ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Արցախից տեղահանված […]

̰ ̰
Նիկոլ Փաշինյանն ընդգծում է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման կարևորությունը

13:53 21.05.2021

Հայաստանը մեծապես կարևորում է Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Այսօրվա հանդիպման օրակարգից կցանկանայի կանգ առնել որոշ հարցերի վրա, որոնք, մեր տեսանկյունից, մեծ նշանակություն ունեն ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Մենք մեծապես կարևորում ենք Միության համար գազի ընդհանուր շուկայի […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 շենքի գազամատակարարումը

13:47 21.05.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Բազումի ոստիկանները ավտոմեքենա փախցնելու դեպք են բացահայտել

13:41 21.05.2021

Մայիսի 20-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ Աղայան փողոցից «Օպել» մակնիշի ավտոմեքենա են փախցրել։ Ոստիկանները դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անմիջապես կապվել են ոստիկանություն ահազանգած քաղաքացու հետ։ Տղամարդը հայտնել է, որ անհայտ անձն առևանգած մեքենայով շարժվում է Դիլիջանի ուղղությամբ, ինքը հետապնդել է նրան, սակայն կորցրել է տեսադաշտից և խնդրում է ոստիկանության աջակցությունը: […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ

13:24 21.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին: Կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել […]

̰
Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են Սյունիք

13:22 21.05.2021

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ` Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ ԶՈՒ պատասխանատու ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները ռազմական կցորդներին ներկայացրել են մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակը և զարգացումները, հայկական կողմի ձեռնարկած գործողությունները, պատասխանել […]

̰
Առաջին դասարան հաճախող երեխաների տվյալները ստուգել մինչև մայիսի 31-ը` հավելյալ խնդիրներից խուսափելու համար

13:14 21.05.2021

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, եթե դրանք տվյալ բնակավայրում միակը չեն, այս տարի նույնպես առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է իրենց անձնական տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:58 20.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես է Անտարկտիդայից անջատվում աշխարհի խոշորագույն սառցալեռը

23:46 20.05.2021

Հրապարակվել է տիեզերքից տեսագրություն, որում պատկերված է աշխարհի խոշորագույն սառցալեռը, որը անջատվել է Անտարկտիդայից։ Ինչպես նշել է Եվրոպական տիեզերական գործակալությունը, սառույցի մակերեսը կազմել է մոտավորապես 4320 քառակուսի կիլոմետր, ինչը իսպանական Մալյորկա կղզուց մեծ է:

̰
Իսրայելի իշխանությունները հաստատել են հրադադարի մասին որոշումը

23:35 20.05.2021

Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել պաղեստինյան Գազայի ուղղությամբ հարվածները, հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը: Հինգշաբթի երեկոյան անվտանգության հարցերով կառավարությունը նիստ է հրավիրել՝ նվիրված Գազայի հատվածում հետագա գործողություններին։ Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ նախարարները և ուժային գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն կրակի միակողմանի դադարեցման հարցը: Իսրայելի և պաղեստինցիների միջև հրադադարի ռեժիմը նախապես ուժի մեջ կմտնի ուրբաթ […]

̰
BACK_TO_TOP