21:45 17.05.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր ընդունել է երիտասարդական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպման ընթացքում քննարկվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը, որի նպատակն է նպաստել երիտասարդների իրավունքների պաշտպանության բարելավմանը և ուսանողական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը: Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող եռամյա դրամաշնորհային ծրագիրն իրականացնում է երեք կազմակերպությունների` «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի, […]
21:37 17.05.2021
«Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը Գրատպության թանգարանում կներկայացնի բացառիկ ցուցադրություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Առաջին անգամ և միայն մեկ օր Գրատպության թանգարանում կցուցադրվեն Հայաստանի ազգային գրադարանի փոքրածավալ գրքերը։ Ցուցադրվելիք գրականությունը պահպանվում է ՀԱԳ «Անձեռնմխելի գրականության բաժնի» Հայ գրքի ուսումնասիրման ենթաբաժնի հազվագյուտ գրականության և հայ գրքի պահպանման ենթաբաժնի հավաքածուներում: Ցուցադրությունը կգործի […]
21:32 17.05.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 17-ին ժամը 17.00-ից մինչև մայիսի 18-ը ժամը 17.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Նորատուս, Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
21:25 17.05.2021
Այսօր՝ մայիսի 17-ին ՆԳ նախարարության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել, որ Արցախ թաղամասի բնակելի շենքում (Կամո 2-րդ նրբանցք) օձ է հայտնաբերել: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից, օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը: Որոնումների արդյունքում օձը հայտնաբերվել է. փրկարարներն այն տեղափոխել են անվտանգ տարածք: […]
21:17 17.05.2021
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքն հերթական անգամ անդրադարձել է վերջին օրերին պաղեստինաիսրայելական հակամարտության սրացմանը: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այս մասին Չելիքը գրառում է արել Twitter-ում: Չելիքն Իսրայելի կառավարությանը մեղադրել է երեխաների սպանության մեջ: «ՄԱԿ-ը, կոչ անելով Իսրայելին և Պաղեստինին, ասում է՝ պետք է անհապաղ դադարեցնել անիմաստ արյունահեղությունը, ահաբեկչությունը և […]
21:10 17.05.2021
Մայիսի 17-ին` ժամը 14:29-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշար գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի դիմաց գտնվող ծառի ճյուղերը քամուց ընկել են ճանապարհին կայանված ավտոմեքենայի վրա, փակել ճանապարհը, վնասել էլեկտրական լարերը և գազատար խողովակը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են […]
21:02 17.05.2021
Մայիսի 17-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի տեղակալի Գագիկ Ղալաչյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության, […]
20:57 17.05.2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները մայիսի 15-ի ժամը 19:30-ի սահմաններում ճաշարանին կից տարածքում հայտնաբերել են ներնետված ծխախոտի տուփ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված և տուփի ծանրությունն ապահովող քար: Ինչպես տեղեկացրին փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
20:45 17.05.2021
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 37-ամյա Գոռ Համբարձումյանը, որը մայիսի 13-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նոր Նորքի բաժին կամ զանգել 010 67-02-02 կամ 1-02 հեռախոսահամարներով։
20:39 17.05.2021
Այս տարի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» միջոցառումը, COVID-19 համավարակով պայմանավորված, կնշվեն նույն օրը՝ մայիսի 18-ին: Դրանք կիրականացվեն «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո` թանգարաններին և համայնքներին առաջարկելով ստեղծել, պատկերացնել և տարածել արժեքի ստեղծման նոր փորձերը, մշակութային հաստատությունների նոր բիզնես մոդելները և նորարարական լուծումները ներկայիս սոցիալական, տնտեսական և բնապահպանական մարտահրավերների պայմաններում: Մայիսի 18-ին […]
20:34 17.05.2021
Ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կրկին հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Կիսապաշտպան հրավիրվել է ընտրանի մասնակցելու Շվեդիայի և Խորվաթիայի դեմ ընկերական խաղերին, որոնք պետք է կայանան հունիսի 1-ին և 5-ին: Սպերցյանը Հայաստանի հավաքականին միացել էր նախորդ հավաքին, երբ Խոակին Կապառոսի թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլում անցկացնում էր […]
20:25 17.05.2021
Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ԱՄՆ Պետքարտուղարություն՝ խոսնակ Ջալինա Փորտերի՝ մայիսի 14-ին Սյունիքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ կիրառած «վիճելի տարածքներ» արտահայտության մեկնաբանման խնդրանքով, և այսօր ստացվել է պատասխանը։ Հիշեցնենք՝ Հայաստանի հարավային սուվերեն տարածք Ադրբեջանի զինուժի ներխուժման փաստին արձագանքելով՝ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջալինա Փորտերը կոչ էր արել Բաքվին «անհապաղ դուրս բերել զորքերը և հրաժարվել սադրանքներից»։ «Օգտագործված «վիճելի […]
20:17 17.05.2021
Թուրքական «Troy Teknoloji Savuma» ընկերությունը ստեղծել է մինի հրթիռներ, որոնք կարելի է ինտեգրել մինի և միկրո անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ), տեղեկացնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ 170մմ երկարություն և 40մմ տրամաչափ ունեցող հրթիռը նետվում է 550մմ երկարությամբ հրթիռանետից: Մեկ հրթիռի քաշը մեկանգամյա օգտագործման հրթիռանետի հետ միասին կազմում է 500գ: Երկու կիլոմետր առավելագույն կրակային հեռահարություն ունեցող […]
20:09 17.05.2021
4-րդ զորամիավորումում մայիսի 17-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստմանը նվիրված հավաք-խորհրդակցություն: Քննարկվել են զորավարժության սցենարով նախատեսված միջոցառումները, մշակվել է գործողությունների հաջորդականությունը, ըստ ուղղությունների՝ ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ։
20:01 17.05.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի առանցքային թեման էր վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը Ստանիսլավ Զասին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ փաստացի իրավիճակը: Խոսակցության ընթացքում Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որևէ հիմնավորվածություն չունեն: […]
15:59 17.05.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ծրագրում է մայիսի վերջին մեկնել Աթենք՝ հանդիպելու Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ: Այս մասին հայտնում է հունական «Կատիմերինի» (Kathimerini) թերթը: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ աղբյուրը չի հայտնել՝ կոնկրետ որ օրն է Չավուշօղլուն մեկնելու Հունաստան: Նշվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի այցի ծրագրից բացի կողմերի միջև սպասվում են նաև բանակցություններ: Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին […]
15:59 17.05.2021
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանին և իր գլխավորած պատվիրակությունը այցելել են Մալակի և յոթ հրեշտակների տաճար: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ ԱԳ նախարարությունից։ Մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետությունում այցով գտնվող Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանին շրջայց կատարեց Զվարթնոցի տաճարում:
15:54 17.05.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել․ «Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի […]
15:50 17.05.2021
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը. 2021 թվականի մայիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 829 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել են հրդեհի դեպքերը: Գրանցված 6 հրդեհների մեծ մասը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում: Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին 5 կանչ է արձանագրվել: Տուժել է 5 քաղաքացի: Փրկարարները տուժածներին […]
15:40 17.05.2021
Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Հոռոմ համայնքում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման թեմաներով ուսումնավարժություն։ Գործարկվելու է համայնքի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:
15:37 17.05.2021
Երևանի քաղաքապետարանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ամբողջ տարածքում հանգստյան օրերին նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ավելի քան 130 աշխատակից ու 12 միավոր տեխնիկա է ներգրավվել աշխատանքներին: Մաքրվել է ինչպես բուն պանթեոնի, այնպես էլ անտառային գոտու և մինչև գլխավոր մուտք տանող ճանապարհահատվածը: Չնայած տարածքում կազմակերպվող […]
15:34 17.05.2021
Կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է: Առողջապահության նախարարության աշխատակիցների մի խումբ ևս այսօր պատվաստվել է մայրաքաղաքում տեղակայված շարժական պատվաստումային կետերից մեկում, տեղեկացնում են նախարարությունից։
15:28 17.05.2021
Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում կառավարությունն արմատական բարեփոխում է իրականացնում, որի արդյունքում կթվայնացվեն արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունները, կպարզեցվի վարչարարությունը, կկրճատվեն ժամկետները, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններով համակարգային ձևով փոխվել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման, ինչպես նաև ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունները: «Մասնավորապես, […]
15:27 17.05.2021
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, մայրաքաղաքը և մարզերը սպասարկող 1-ին ու 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանի ղեկավարությամբ, մայիսի 14-ի գիշերը Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի տասնյակ խախտում։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 10 ավտոմեքենա։ Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ […]
15:24 17.05.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Մայիսի 16-17-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ կենտրոնի պաշտոնական կայքում:
15:17 17.05.2021
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 13-ին 1-ին համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ՝ հրազենային վնասվածքով: Ժամը 19։35-ին բուժհաստատությունից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողներն անցան հանցագործության բացահայտմանը։ Միջոցառումներին ներգրավվեցին ՔՈԳՎ և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։ Նախ հայտնաբերվեց դեպքի վայրը։ Նար-Դոսի 39/ա շենքի մոտ կատարված զննությամբ […]
15:13 17.05.2021
Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման դեպքին։ «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը […]
14:52 17.05.2021
2021թ մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցն է: Հիմնական զեկուցող՝ ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Դոլուխանյան Հարակից զեկուցող՝ ԱՀ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Հարությունյան
14:38 17.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։