TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

̰
Սևանա լճի մակարդակը մայիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4սմ-ով

15:37 18.05.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 10-16-ը։ Սևանա լճի մակարդակը մայիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4սմ-ով և կազմել` 1900.85 մ (16.05.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 15 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մայիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի […]

̰
«Իսրայելին ամենակոշտը քննադատում են թուրք պաշտոնյաները, իսկ դաշնակից Ադրբեջանը այս հարցում լռում է». թուրք վերլուծաբան

15:35 18.05.2021

Թուրքական «Gazeteduvar» ընդդիմադիր լրատվական կայքի վերլուծաբան Մյուհդան Սաղլամն անդրադարձել է Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությանը պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունների հարցում։ Ինչպես նշում է Ermenihaber-ը՝ Սաղլամը նկատել է, որ այս օրերին եվրոպական մի քանի երկրներ ու ԱՄՆ-ն իսրայելամետ հայտարարություններ են անում, իսկ իսլամական երկրները հանդես են գալիս Իսրայելի գործողությունները դատապարտող կոշտ հայտարարություններով: Իսրայելի դեմ ամենակոշտ հայտարարությունները […]

̰
Հրապարակվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման ուղեցույցները

15:32 18.05.2021

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է ուսուցչի սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման քննության ուղեցույցների հրապարակման գործընթացը: ԳԹԿ կայքում արդեն հասանելի են «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուղեցույցները` https://bit.ly/3eSQUTr: Ուղեցույցները պատկերացում են տալիս՝ ինչպիսի հարցեր և պատասխաններ է ենթադրում գիտելիքների ստուգման գործընթացը: Դրանցում ներկայացված են թեստերի կառուցվածքը, տարբեր կառուցվածք ունեցող առաջադրանքների նմուշ-օրինակները, […]

̰ ̰
ԵԽԽՎ զեկուցողը ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով կայցելի Հայաստան

15:29 18.05.2021

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և բնակչության հարցերով հանձնաժողովի կողմից Փոլ Գավանը (Իռլանդիա) մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցի ընթացքում նա տեղեկություններ կհավաքի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով իր զեկույցի համար: Նա հանդիպումներ կունենա խորհրդարանականների, այդ թվում և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, տարբեր նախարարությունների աշխատակիցների հետ, ովքեր գործ ունեն […]

̰
Բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ը

15:22 18.05.2021

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 8.06.2021 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», 11.06.2021 թ. – «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», 15.06.2021 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն», 18.06.2021 թ. – «Մաթեմատիկա», 22.06.2021 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա», 25.06.2021 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու»: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։

̰
ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը

15:17 18.05.2021

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի ու հայ-ադրբեջանական սահմանի իրադրության շուրջ:

̰
Գագիկ Բեգլարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

15:12 18.05.2021

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Տեղեկությունը ՀԺ-ին փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի […]

̰
Փրկարարները գետից դուրս են բերել բնակչի դին

15:07 18.05.2021

Մայիսի 18-ին` ժամը 12:02-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքում՝ գետի մեջ, ոստիկանները դի են նկատել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մարտունի գետից դուրս են բերել Հ. Գ.-ի (ծնված 1944 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

̰
Վաղը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Հարավային թաղամասի գազասպառողների գազամատակարարումը

13:50 18.05.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Հարավային թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

̰
Ողբերգական դեպք Գեղարքունիքում. անհետ կորած 77-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Մարտունի գետում

13:42 18.05.2021

Այսօր` ժամը 09։00-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժին է դիմել Մարտունի քաղաքի բնակիչը և հայտնել, որ մայրը՝ 77-ամյա Հ. Գալստյանը, առավոտյան ժամը 05։00-ին դուրս է եկել տանից և ոչ մի տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ժամը 11։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի հարևանությամբ հոսող Մարտունի գետում ոստիկանները հայտնաբերում են Հ. Գալստյանի […]

̰
Առաջիկա 1-2 ժամում Գեղարքունիքի մարզում ջրամատակարարումը կվերականգնվի

13:36 18.05.2021

Այսօր առավոտյան՝ ժամը 09։00-ին՝ հայտարարվածից շուրջ 8 ժամ շուտ, «Վեոլիա Ջուր»-ի մասնագետները վերացրել են «Հացառատ» պոմպակայանը սնուցող բարձր լարման գծի վթարը, միացրել պոմպերը և վերսկսել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Նորատուս, Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը Արդեն առաջիկա 1-2 ժամում կայուն ջրամատակարարմամբ ապահովված կլինեն բոլոր սպառողները, հայտնում են ընկերությունից։

̰
Չերնամորյան. «Պաղեստինցիներն ասում են, որ հայերը մեր ընկերներն են ու մենք պատրաստ չենք ընդունել թուրքերի օգնությունը»

13:30 18.05.2021

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին Թուրքիայի արած հայտարարությունները։ Արտյոմ Չերնամորյանը նաև «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիրն է և հավատարմագրված լրագրող Իսրայելում։ Ըստ Չերնամորյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները շատ բացասական են ընդունվել թե՛ Իսրայելում և թե՛ Պաղեստինում։ Պաղեստինցիները հայտարարել են. «Հայերը մեր ընկերներն են […]

̰
Արտակ Ապիտոնյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի դիտորդական առաքելության պատվիրակությանը

13:21 18.05.2021

Մայիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ ս․թ․ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին՝ պատվիրակության ղեկավար Օուեն Մըրֆիի գլխավորությամբ։ Նախարարի տեղակալն արժևորեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերն ընտրությունների դիտարկման ընթացքում և գոհունակությամբ արձանագրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ ընտրական գործընթացներում համագործակցությունը։ Արտակ Ապիտոնյանը վերահաստատեց Հայաստանի՝ […]

̰
Պատանուն վրաերթի ենթարկած վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանության Բազումի բաժին

13:07 18.05.2021

Մայիսի 9-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձորի Րաֆֆու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 16-ամյա պատանու և դեպքի վայրից դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 17-ին մեղայականով բաժին է ներկայացել Լեռնավան գյուղի 27-ամյա մի բնակիչ և հայտնել, որ մայիսի 9-ին Վանաձոր […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:00 18.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:59 17.05.2021

Հանրապետության տարածքում` Մայիսի 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ին, 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն մայիսի 19-21-ն […]

̰
Երևանում ծառը ընկել է ավտոմեքենայի վրա

23:55 17.05.2021

Մայիսի 17-ին, ժամը 18:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 47-րդ շենքի մոտակայքում ծառը ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ միասին ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։

̰
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դին

23:48 17.05.2021

Մայիսի 17-ին` ժամը 21:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի ընկել է Հրազդան գետը, քաղաքացիներից մեկին հաջողվել է դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային […]

̰
Մեղրի – Քաջարան հատվածում տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի անցանելի

23:45 17.05.2021

Մայիսի 15-ին` ժամը 09։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի – Քաջարան հատվածի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։ «Մեղրի ՃՇՇ» ՍՊԸ-ից տեղեկացնում են, որ հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1000 խմ)՝ ժայռաբեկորների և հողային զանգվածի, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի անցանելի։ Փրկարարների օգնության կարիք չի եղել։ […]

̰
Երկու քաղաքացի ընկել է Հրազդան գետը․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

22:59 17.05.2021

Մայիսի 17-ին` ժամը 21:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի ընկել է Հրազդան գետը, քաղաքացիներից մեկին հաջողվել է դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյք Սալիվանի հետ

22:51 17.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին արված հայտարարության կապակցությամբ՝ նշելով դրա առանցքային նշանակությունը: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի […]

̰
Ծեծկռտուք, դանակահարություն Մասիս քաղաքում․ հանցագործությունը բացահայտվել է

22:44 17.05.2021

Մայիսի 17-ի գիշերը Մասիս քաղաքի Կենտրոնական խաչմերուկում մի խումբ անձանց միջև ծագած վեճն ավարտվեց դանակահարությամբ։ Կատարվածի վերաբերյալ ժամը 1.30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց։ Հայտնում էին, որ որովայնի կտրած-ծակած վերքով 24-ամյա երիտասարդ է հիվանդանոց տեղափոխվել։ Րոպեներ անց օպերատիվ խումբը բժշկական կենտրոնում էր։ Դեպքը գարեջրատան մոտ էր եղել։ Ուշ գիշերով ականատես վկաներ հայտնաբերելը […]

̰
Ազատության հրապարակից ոստիկանություն է բերման ենթարկվել Խոսրով Հարությունյանը

22:41 17.05.2021

Հայաստանի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության ղեկավար, ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանը մայիսի 17-ին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ ծեծի կասկածանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: «Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ Ազատության հրապարակից ծեծի կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Այս պահին պարզվում են հանգամանքները, նյութեր են նախապատրաստվում»,- նշեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

̰
«Աերոֆլոտը» սահմանափակել է դեպի Թուրքիա բոլոր չվերթների տոմսերի վաճառքը մինչև հունիսի վերջ

22:29 17.05.2021

«Աերոֆլոտը» մինչև հունիսի վերջ փակել է դեպի Թուրքիա բոլոր չվերթների տոմսերի վաճառքը՝ բացառությամբ օպերշտաբի թույլատրած շաբաթական երկու թռիչքի։ Այս մասին հայտնում են ավիաընկերությունից։

̰
Երուսաղեմում կարգավիճակի որևէ փոփոխություն չի  բխում հայկական շահերից. Շահան Գանտահարյան

22:18 17.05.2021

Ինչ դիրքորոշում ունեն Մերձավոր Արևելքում բնակվող հայերը հակամարտության վեաբերյալ և որքանով է ազդում այդ դիրքորոշման վրա պաշտոնական Երևանի տեսակետը, ինչպիսի դեր է խաղում Թուրքիան հակամարտության մեջ։ Այս  ամենի մասին Բեյրութի  «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է  Սագօ Արեանի հետ։

̰
Ինչքանով կարող են Հայաստանին օգնել կամ խանգարել հարևանների ու խոշոր խաղացողների դիրքորոշումները․ քննարկում

22:10 17.05.2021

Հայաստանի սահմանին ստեղծված լարվածության հարցում որքանով Հայաստանին կարող են օգնել կամ խանգարել հարևանների ու խոշոր խաղացողների դիրքորոշումները: Թեմայի շուրջ քննարկում «Հեռանկարի» տաղավարում:  

̰
SHANTNEWS

21:55 17.05.2021

̰
Ադրբեջանցի զինվորականները պարտավոր են հեռանալ մեր երկրի տարածքից՝ առանց որևէ նախապայմանի․ ՊՆ

21:47 17.05.2021

Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, մայիսի 16-ին կայացած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ «Խնդրի խաղաղ […]

̰
BACK_TO_TOP