16:27 14.05.2021
ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր ամփոփել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության քննությունների հայտագրման առաջին փուլի արդյունքները: Հայտագրումն ընթացել է ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ:
Կարո Նասիբյանի խոսքերով՝ այդ ընթացքում համակարգի որևէ խափանում, բողոք և դժգոհություն չի արձանագրվել. դիմորդները հնարավորություն են ունեցել 24-ժամյա ռեժիմով առցանց հայտագրվել dimord.am կայքում:
«Ընդամենը 2 դիմորդ է եղել, որ չի հասցրել հայտագրվել, որոնց ուղղորդել ենք հայտագրման երկրորդ փուլ: Առաջին փուլում դիմորդները հայտագրել են նախընտրած բուհը, մասնագիտությունը և դրա համար պահանջվող քննությունը: Միայն նախորդ տարի են ընդունելության քննությունները կազմակերպվել մեկ փուլով. այս տարի դրանք անցկացվում են երկու փուլով, որոնք հավասարազոր ընթացակարգեր են ենթադրում: Միայն այդ փուլերի ավարտից հետո կանցկացվի մրցույթ: Այսինքն՝ մրցույթը կիրականացվի մեկ, իսկ հայտագրումը՝ երկու փուլերով»,- ասուլիսի ընթացքում նշել է Կարո Նասիբյանը և հավելել, որ երկրորդ փուլի հայտագրումը տեղի կունենա հունիսի 26-ից հուլիսի 1-ը: Դրան, ըստ բանախոսի, կարող են մասնակցել ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրածները, ինչպես նաև տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները: Նրանց հայտագրումը կկատարվի նույն` մեկ բուհի մեկ մասնագիտություն սկզբունքով` dimord.am կայքում առցանց հայտ լրացնելու տարբերակով:
Կարո Նասիբյանը ներկայացրել է նաև հայտագրման արդյունքները, համաձայն որոնց՝ միասնական քննություններին կմասնակցի 11486 դիմորդ, որոնցից ներբուհականին՝ 1899-ը: Ներբուհական քննություններ կհանձնեն արվեստի և սպորտի բնագավառների մասնագիտություններ ընտրած դիմորդները: Բանավոր քննություններին, ներառյալ ստեղծագործական աշխատանքը, կմասնակցի 854 դիմորդ:
Ըստ բանախոսի՝ միասնական քննություններին հայտագրված դիմորդներից 529-ն Արցախի Հանրապետությունից են: Կարո Նասիբյանն այդ առումով պարզաբանել է՝ քանի որ Արցախում քննությունները կազմակերպվում են նույն թեստերով, հետևաբար քննությունների օրերը ևս նույնը կլինեն:
Նրա խոսքերով՝ հուլիսի 19-26-ը նախատեսված է լրացուցիչ փուլի հայտագրումը, որի ընթացքում բուհերում առկա թափուր մնացած տեղերի համար դիմորդները հնարավորություն կունենան վճարովի և անվճար համակարգերով հայտագրել մինչև 6 մասնագիտություն` ըստ իրենց հանձնած միասնական քննությունների դրական միավորների:
ԳԹԿ ներկայացուցիչը տեղեկացրել է նաև, թե որ առարկաներից և մասնագիտություններից են առավել շատ հայտագրվել դիմորդները: Առաջին տեղում «Մաթեմատիկան» է, օտար լեզուներից պահանջված է «Անգլերենը», իսկ երրորդ տեղում է «Հայոց լեզու և հայ գրականությունը»: Բացառություն են կազմում ՀՀ Տավուշի մարզը և Արցախը, որտեղ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաներից քննություն հանձնողները երկրորդ տեղում են:
Ըստ մասնագիտությունների՝ դիմորդներն առավել նախընտրել են Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ»՝ 591, ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»՝ 337, ԵՊՀ-ի «Իրավագիտություն»՝ 304, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ»՝ 245 և Բրյուսովի անվան պետական համալսարանի «Սերվիս» մասնագիտությունները՝ 245 դիմորդ:
«Վերոնշյալ չորս մասնագիտությունները վերջին տարիներին միշտ եղել են առաջատարների թվում, այս տարի միակ նորությունը «Սերվիս» մասնագիտությունն է, որին առաջնահերթություն են տվել դիմորդները»,- պարզաբանել է ԳԹԿ ներկայացուցիչը:
«Տարիներ շարունակ դիմորդները հայտագրել են մասնագիտություններ, որոնք այնքան էլ չեն նախընտրել կամ գիտելիքները չեն բավարարել: Այս տարի մասնագիտական կողմնորոշման հարցն ավելի հստակ է դրվել, և այս համակարգը կարծես արժանացել է թե՛ դիմորդների, թե՛ ծնողների, և թե՛ մասնագետների հավանությանը»,- ընդգծել է բանախոսը:
Նա տեղեկացրել է, որ քննությունների ընթացքում կգործի 36 քննական կենտրոն, որոնցից 13-ը՝ Երևանում, իսկ 23-ը՝ մարզերում, չհաշված՝ Արցախում տեղակայված 5-ը: Պայմանավորված համավարակով՝ ձեռնարկվել են համապատասխան քայլեր և կանխարգելիչ միջոցառումներ՝ պահպանելու հակահամաճարակային բոլոր կանոնները: Մասնավորապես, այս տարի քննասենյակներում կլինեն առավելագույնը 60-80 դիմորդներ՝ ի տարբերություն նախորդ տարիների 100-120-ի: Այդ պատճառով 8-ով ավելացել է քննական կենտրոնների թիվը:
Ասուլիսի ավարտին Կարո Նասիբյանը հրապարակել է միասնական քննությունների օրերը. դրանք տեղի կունենան հունիսի 8-25-ն ընկած ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է բանավոր քննություններին, ապա դրանք կկայանան հունիսի 26-ից հուլիսի 8-ը:
14:24 18.07.2025
Կալիֆոռնիան դատի է տվել Թրամփին․ Reuters14:12 18.07.2025
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը չի բացառում, որ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյական կետիՌուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն չի բացառել, որ Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյի. 2025 թվականին սպասվում է մոտ 40 միլիարդ դոլարի շրջանառություն, մինչդեռ լավագույն տարիներին այն կազմել է 417 միլիարդ դոլար: «Եթե մեր առևտրի ծավալը Եվրամիության հետ լավագույն տարիներին՝ 2013 թվականին և դրանից հետո, կազմել է 417 միլիարդ դոլար, ապա անցյալ տարի այն կազմել է […] ...
13:59 18.07.2025
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ն ամեն ինչ անում է Ուկրաինայում պատերազմը երկարաձգելու համարԵՄ անդամ երկրները ուժեղացրել են իրենց ռազմատենչ հռետորաբանությունը և անում են ամեն ինչ՝ Ուկրաինայում հակամարտությունը շարունակելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այսօր ԵՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից պատերազմի հռետորաբանությունն այնքան է սրվել, որ ոչ միայն ռազմական գործողությունների ավարտը տեսանելի չէ, այլև ամեն ինչ արվում է դրանք շարունակելու համար։ Ուկրաինայի […] ...
13:46 18.07.2025
Ձերբակալվածի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին Չեխովի փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 43 և 29 տարեկան երկու տղամարդու։ 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ «Օպելի» սրահում հայտնաբերվել են մեթադոնային լուծույթով սրվակներ, որոնք, ըստ 29-ամյա երիտասարդի՝ իրենն են։ «Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ձերբակալվածներն […] ...
13:35 18.07.2025
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններըՀուլիսի 17-ին դեսպան Խաչատրյանը հանդիպել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ շեշտադրելով մասնավոր հատվածների միջև կապերի ամրապնդման և գործարար շփումների ակտիվացման կարևորությունը։ Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներուժը, ներդրումային միջավայրի բարեփոխումները, ինչպես նաև այն […] ...
13:23 18.07.2025
Սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույսՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի 33-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս: Կատարվում է նախաքննություն: ...
13:14 18.07.2025
Զելենսկին հանձնարարել է Ումերովին ակտիվացնել Ստամբուլում բանակցային գործընթացըՎլադիմիր Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նոր քարտուղար Ռուստեմ Ումերովին Ստամբուլում ակտիվացնել Ռուսաստանի հետ բանակցային գործընթացը: «Այսօր Ռուստեմ Ումերովի հետ քննարկեցինք Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի և Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի աշխատանքները, ինչպես նաև պաշտպանության և բանակցային ոլորտներում անձնական առաջադրանքները: Մենք պետք է ակտիվացնենք բանակցային ուղին: Ստամբուլում երկրորդ հանդիպման պայմանավորվածությունների […] ...