16:22 14.05.2021
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է 2021 թվականի հունիսի 7-ից, սակայն հանրապետության մի շարք քաղաքներում և միջպետական ավտոճանապարհներին տեղադրված արտաքին գովազդային վահանակներում տեղադրվել են 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական կամ քաղաքական գովազդ իրականացնող պաստառներ: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառներ կարող են տեղադրվել միայն այն վահանակների վրա, որոնք վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից նախապես տրամադրվել են ԿԸՀ-ին և ԿԸՀ-ն բաշխել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև: 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառ կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:
Նախընտրական քարոզչության անցկացման ժամանակահատվածում 5 քառակուսի մետրը գերազանցող այն քարոզչական պաստառները, ինչպես նաև նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները, որոնք փակցված կլինեն ԿԸՀ-ի կողմից չհատկացված վահանակներում՝ անկախ այն հանգամանքից, թե ում կողմից են դրանք փակցվել, ենթակա են վերացման:
Մինչև 5 քառակուսի մետր մակերեսով նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները, տպագիր և այլ նյութերը ևս ենթակա են վերացման, եթե նշված պաստառների, տպագիր և այլ նյութերի ծախսերը սահմանված կարգով չեն ներառվում նախընտրական հիմնադրամում:
Խախտմամբ փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը հանում է համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ:
14:24 18.07.2025
Կալիֆոռնիան դատի է տվել Թրամփին․ ReutersԿալիֆոռնիայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ վիճարկելով Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի միջև արագընթաց երկաթուղու կառուցման համար նախատեսված 4 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը։ «Հինգշաբթի օրը Կալիֆոռնիայի արագընթաց երկաթուղու վարչությունը Լոս Անջելեսի ԱՄՆ շրջանային դատարան դատական հայց է ներկայացրել, որով ֆինանսավորման կրճատումները […] ...
14:12 18.07.2025
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը չի բացառում, որ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյական կետիՌուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն չի բացառել, որ Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյի. 2025 թվականին սպասվում է մոտ 40 միլիարդ դոլարի շրջանառություն, մինչդեռ լավագույն տարիներին այն կազմել է 417 միլիարդ դոլար: «Եթե մեր առևտրի ծավալը Եվրամիության հետ լավագույն տարիներին՝ 2013 թվականին և դրանից հետո, կազմել է 417 միլիարդ դոլար, ապա անցյալ տարի այն կազմել է […] ...
13:59 18.07.2025
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ն ամեն ինչ անում է Ուկրաինայում պատերազմը երկարաձգելու համարԵՄ անդամ երկրները ուժեղացրել են իրենց ռազմատենչ հռետորաբանությունը և անում են ամեն ինչ՝ Ուկրաինայում հակամարտությունը շարունակելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այսօր ԵՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից պատերազմի հռետորաբանությունն այնքան է սրվել, որ ոչ միայն ռազմական գործողությունների ավարտը տեսանելի չէ, այլև ամեն ինչ արվում է դրանք շարունակելու համար։ Ուկրաինայի […] ...
13:46 18.07.2025
Ձերբակալվածի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին Չեխովի փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 43 և 29 տարեկան երկու տղամարդու։ 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ «Օպելի» սրահում հայտնաբերվել են մեթադոնային լուծույթով սրվակներ, որոնք, ըստ 29-ամյա երիտասարդի՝ իրենն են։ «Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ձերբակալվածներն […] ...
13:35 18.07.2025
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններըՀուլիսի 17-ին դեսպան Խաչատրյանը հանդիպել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ շեշտադրելով մասնավոր հատվածների միջև կապերի ամրապնդման և գործարար շփումների ակտիվացման կարևորությունը։ Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներուժը, ներդրումային միջավայրի բարեփոխումները, ինչպես նաև այն […] ...
13:23 18.07.2025
Սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույսՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի 33-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս: Կատարվում է նախաքննություն: ...