Պաղեստինի նախագահը Իսրայելին մեղադրել է Երուսաղեմում էթնիկ զտումների մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+27.09 oC

Պաղեստինի նախագահը Իսրայելին մեղադրել է Երուսաղեմում էթնիկ զտումների մեջ

00:04 13.05.2021

Իսրայելի իշխանությունները էթնիկ զտումներ են իրականացնում Երուսաղեմում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը։

«Իսրայելցի զավթիչները ռազմական հանցագործություններ են կատարում և էթնիկ զտումներ իրականացնում ՝ ուղղված Երուսաղեմում պաղեստինցիների ներկայության դեմ»,- նրա խոսքը մեջբերում է Al Jazeera հեռուստաալիքը:

«Երուսաղեմը Պաղեստինի պետության մայրաքաղաքն է, որի այլընտրանքը մենք չենք ընդունում», – ընդգծել է Աբասը:

Նա նաև կոչ է արել բոլոր պաղեստինցիներին միավորվել և հակահարված տալ Իսրայելին։

«Ես կոչ եմ անում միասնական Պաղեստինին դիմակայել իսրայելցի զավթիչների բարբարոսական ագրեսիային ։ <…> Երուսաղեմը կմնա պաղեստինյան, եկեք ետևում թողնենք մեր [ներքին] տարաձայնությունները», – ասել է Աբբասը:

Երկուշաբթի օրվանից Գազայի հատվածում իսրայելական բանակը և պաղեստինյան խմբավորումները չեն դադարեցնում հրթիռակոծությունները, որոնք հաջորդել են մայիսի սկզբին Արևելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ տեղի ունեցած անկարգություններին, որտեղ ավելի քան 700 պաղեստինցիներ են տուժել:

Գազան վերահսկող ՀԱՄԱՍ շարժման մարտական թևը ՝ «Իզզեդդին ալ Քասամի», հայտարարել է մայիսի 11-ին և մայիսի 12-ին հարյուրավոր հրթիռների արձակման մասին Թել Ավիվի, Բեեր Շևայի, Աշկելոնի, Աշդոդի և հրեական պետության այլ քաղաքների ուղղությամբ:

Գազայի հատվածի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն ՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 56 պաղեստինցի, այդ թվում ՝ 16 անչափահաս և երեք կին: Ավելի քան 350 մարդ վիրավորվել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

18:12 18.04.2024

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերին: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերին, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան […] ...

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների

17:54 18.04.2024

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների

Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր են տարածվում ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ, վերջերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են թուղթ, որն իբրև ապրիլի 5-ին համաձայնեցվել է Բրյուսելում: Ի՞նչ կասեք սրա մասին: Պատասխան. Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի […] ...

Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում. Լիտվայի վարչապետը՝ Ալեն Սիմոնյանին

12:16 18.04.2024

Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում. Լիտվայի վարչապետը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 18-ին Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: ԼՀ վարչապետը բարձր է գնահատել Լիտվայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումները: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներին շարունակական աջակցության եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության համար: Կողմերը քննարկել են անվտանգային եւ տնտեսական […] ...

Հայաստանին անհրաժեշտ է այն օգնությունը, որը մեզ խոստացել է վարչակազմը. Բրեդ Շերմանը հայտարարել է Ադրբեջանին տրվող օգնությունների կրճատման անհրաժեշտության մասին

11:56 18.04.2024

Հայաստանին անհրաժեշտ է այն օգնությունը, որը մեզ խոստացել է վարչակազմը. Բրեդ Շերմանը հայտարարել է Ադրբեջանին տրվող օգնությունների կրճատման անհրաժեշտության մասին

Միացյալ Նահանգների Հայ դատի գրասենյակը X-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ժամանակ Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը շեշտել է Արցախից բռնի տեղահանված հայերին օգնության ընդլայնման և Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունների կրճատման կարևորությունը: Նա հայտարարել է. «Դա իրական արդարադատություն չէ: Իսկական արդարությունն այն է, երբ այդ մարդիկ կարող են […] ...

Վեդանտ Պատելն անդրադարձել է ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերմանը

11:12 18.04.2024

Վեդանտ Պատելն անդրադարձել է ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերմանը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերմանը։ Նրան խնդրել են մեկնաբանել, թե ինչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի իրավիճակի վրա այն, որ ՌԴ-ն հանում է իր զորքերը Լեռնային Ղարաբաղից և տեղափոխում է Ուկրաինա: «Ինչպես գիտեք, մենք մասնակից չենք եղել եռակողմ բանակցությունների, որով ավարտվեցին մարտերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին և […] ...

36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ․ նրանցից 5–ը կալանավորվել է. ՔԿ

10:52 18.04.2024

36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ․ նրանցից 5–ը կալանավորվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում զինված հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի մի շարք հանգամանքներ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա․Ս․–ն, մի խումբ անձանց հետ, մասնակցել է զենքի գործադրմամբ հարձակմամբ […] ...

BACK_TO_TOP