13:20 13.05.2021
ՀՀ կառավարության որոշմամբ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պահուստային ֆոնդից 500 մլն դրամ գումար է հատկացվել մարզային բնակավայրերում մոդուլային 5 դպրոցի կառուցման նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Նոր մոդուլային դպրոցները կկառուցվեն Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի հետևյալ բնակավայրերում.
ՀՀ Գեղարքունիքի մարզ` «Ջիլի միջնակարգ դպրոց»,
ՀՀ Շիրակի մարզ` «Արեգնադեմի միջնակարգ դպրոց», «Կապսի միջնակարգ դպրոց»,
ՀՀ Վայոց ձորի մարզ` «Չիվայի միջնակարգ դպրոց», «Գոմքի միջնակարգ դպրոց»:
Դպրոցներից յուրաքանչյուրի շինարարական աշխատանքները սկսելու համար նախատեսված է 100 մլն դրամ: Գումարը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին շինարարական աշխատանքների իրականացման համար:
Նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հիշեցրել է, որ կառավարության նախորդ նիստում գումար էր հատկացվել մոդուլային 15 դպրոցի և 10 մանկապարտեզի կառուցման համար: Մայիսի 13-ին հաստատված որոշմամբ՝ կապահովվի «Փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի ամբողջականությունը:
Վահրամ Դումանյանը նաև ընդգծել է, որ կրթության ոլորտի զարգացումը կառավարության ռազմավարական ուղղություններից է, և այդ ոլորտում պետական ներդրումները լինելու են շարունակական:
«Կառավարությունը հաստատակամ է գիտակրթական ոլորտում շոշափելի արդյունքների հասնելու համար անել առավելագույնը»,- փաստել է Վահրամ Դումանյանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքերով` նորակառույց դպրոցներում նախորդ տարիներին օգտագործված գույքը նորից օգտագործելու պրակտիկան պետք է բացառվի:
«Նոր ենթակառուցվածքները պետք է ապահովվեն նոր գույքով»,- ընդգծել է նա և ավելացրել, որ դպրոցաշինության և մանկապարտեզների շինարարության ծրագրերի տեմպն ավելացել է, սակայն դա բավարար գնահատել չի կարելի:
Ցանկում ներառված դպրոցներն ընտրվել են` հաշվի առնելով, որ դպրոցը բնակավայրում միակն է, այնտեղ սովորում է մինչև 100 աշակերտ, շենքն ունի սեյսմակայունության խնդիր, ուստի վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ, ինչպես նաև դպրոցի տեղակայման վայրում կա մոդուլային շենքի տեղակայման պահանջներին համապատասխան հողատարածք։ Մոդուլային ուսումնական հաստատություններն ապահովված կլինեն նաև ապաստարաններով:
18:52 18.07.2025
Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարը շարունակվում էՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն իրացրել են կանեփ աճեցնելու վերաբերյալ ստացած հերթական տվյալը, որը ստուգվել ու հաստատվել է: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և հուլիսի 15-ին իրավապահները մեկնել են Այգեշատ գյուղ: 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերվել է մշակած կանեփի 15 թուփ: Տանտերն ընդունել է, որ կանեփն ինքն է ցանել ու աճեցրել: […] ...
18:44 18.07.2025
Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. ՍուրենյանՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ […] ...
18:37 18.07.2025
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆՍլովակիան կարծում է, որ ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները չեն նպաստում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և հաճախ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում հենց եվրոպական պետությունների համար, հայտարարել է երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը կարող է իրականացվել միայն դիվանագիտական ջանքերի, այլ ոչ թե տասնյակ […] ...
18:30 18.07.2025
Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերքՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում՝ Լոկոմոտիվային դեպոյի ցանկապատի մոտ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական հրացան, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, առանց գործարանային համարի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, […] ...
18:22 18.07.2025
«Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցըՀայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը, որի շրջանակում ներկայացվել է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ և առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմությունը։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, նախագծի ղեկավար և ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանը, փարաջանովյան արվեստի երկրպագուներ: Նախարարի տեղակալը շրջել է ցուցասրահում, […] ...
18:14 18.07.2025
Շինհրապարակում աշխատող օտարերկրացիները հնարավորություն կունենան իրազեկվելու աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոններինՔաղաքաշինության կոմիտեի մշակած «Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը» վարչապետի հանձնարարությամբ արդեն հասանելի է նաև անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանություններով։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից: Այն տեղադրված է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով`https://www.arlis.am/hy/acts/208686, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» ենթաբաժնում՝ «Շինարարական արտադրության կազմակերպում» խորագրում […] ...