15:07 10.05.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ուսուցիչների համար իրականացվող կամավոր ատեստավորման գործընթացը կնպաստի վարձատրության վերանայմանը: Առայժմ գործընթացը վերաբերում է 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն» առարկաները դասավանդող ուսուցիչներին:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ մայիսի 3-ից արդեն սկսել են դիմումների ընդունման գործընթացը: Ուսուցիչները մինչև մայիսի 31-ը կարող են անձամբ դիմումը ներկայացնել նախարարություն կամ ուղարկել էլեկտրոնային տարբերակով:
«Կամավոր ատեստավորումն իրենից ենթադրում է գիտելիքների ստուգման գործընթաց, որի արդյունքում ստեղծվում է աշխատավարձի հավելավճարի սահմանում՝ կախված այն արդյունքից, որը կունենա ուսուցիչը: Նախատեսվում է, որ սեպտեմբերին կիրականացվի գիտելիքների ստուգման բուն գործընթացը: Այն ուսուցիչները, որոնք կունենան 80-90 տոկոս արդյունք, կստանան աշխատավարձի 30 տոկոս հավելավճար, այն ուսուցիչները, որոնք կցուցաբերեն 90 և ավելի տոկոս արդյունք, կստանան աշխատավարձի 50 տոկոս հավելավճար»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Կախված դիմումների թվից՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի միջոցով պլանավորվելու է գիտելիքների ստուգման գործընթացի կազմակերպումը: Մինչև օգոստոսի 20-ը կհրապարակվի գիտելիքների ստուգման ժամանակացույցը: Կախված դիմումների թվից՝ կհստակեցվի Երևանում ու մարզերում քննական կենտրոններ ձևավորելու հարցը: Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ նախնական գնահատականներով ակնկալում են 2000-ից ավելի դիմում, և 1500-ից ավելի ուսուցիչների դեպքում սպասվում է, որ կունենան հավելավճարներ ստանալու հնարավորություն:
Ուսուցիչներին շատ է հետաքրքրում այն, թե արդյոք լինելո՞ւ է ուղղորդում կամ ձևանմուշ: Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս շաբաթվա ընթացքում ԳԹԿ-ի կողմից կհրապարակվեն գրականության ցանկերը և կլինեն որոշակի ուղեցույցներ:
Ինչ վերաբերում է պարտադիր ատեստավորման գործընթացին, ապա նախարարի տեղակալի պաշտոնակատարը նշեց, որ «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված է պահանջ, որ յուրաքանչյուր ուսուցիչ 5 տարին մեկ պետք է անցնի պարտադիր ատեստավորման գործընթաց, որը գիտելիքների ստուգում չի ենթադրում, այլ դա արվում է փաստաթղթային եղանակով:
«Մենք ունեցել ենք մի իրավիճակ, երբ այս պարտադիր ատեստավորման գործընթացը չի իրականացվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Կրթության ազգային ինստիտուտը, որն այս գործընթացի հիմնական պատասխանատու մարմինն էր, լուծարվել էր: Հիմա վերսկսում ենք գործընթացը, և այստեղ կարևոր բաղադրիչ է ուսուցիչների վերապատրաստումը, որի համար տրամադրվում են անհրաժեշտ միջոցները»,- ասաց նա:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ ևս մեկ կարևոր փոփոխության: Ի տարբերություն նախկին պահանջների, երբ վերապատրաստումն իրականացնում էր Կրթության ազգային ինստիտուտի կողմից, այժմ լինելու է բաց և մրցակցային դաշտ, երբ այլ երաշխավորված կազմակերպություններ կկարողանան վերապատրաստել ուսուցիչներին: Վերջիններս էլ ընտրելու են, թե որ կազմակերպության վերապատրաստմանը կցանկանան մասնակցել: Ուսուցիչները հնարավորություն են ստացել ինքնուրույն կուտակել կրեդիտներ դասընթացների միջոցով, որոնք նույնպես երաշխավորվելու են: Այն ուսուցիչները, որոնք ակտիվ ու նախաձեռնող են և ատեստավորման համար կհավաքեն առնվազն 9 կրեդիտ, ապա կկարողանան ավտոմատ կերպով ատեստավորվել:
Թյուրըմբռնում չլինելու համար, Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ պարտադիր ատեստավորումն օրենքի պահանջ է, իսկ կամավորն, ըստ ցանկության է, հետևաբար մեկը մյուսին չի խանգարում:
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...