TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+36.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հանրապետության գետերում ջրի ելքերը ապրիլի 28-29-ը

15:48 29.04.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը․ Ապրիլի 28-29-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «ՅՈՒՆԵՍԿՕ-Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում» մրցանակ

15:44 29.04.2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «ՅՈՒՆԵՍԿՕ-Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում» մրցանակ, որը կշնորհվի տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական ու հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից առնվազն երեք տարի իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալի ազդեցություն ուսուցիչների աշխատանքային արդյունավետության բարձրացման վրա։ Յուրաքանչյուր երկիր կարող է առաջարկել առավելագույնը հինգ հայտ, որոնք կարող են ներկայացվել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում […]

̰
Պուտինը Ֆրանսիան համարում է Ռուսաստանի առանցքային գործընկերներից մեկը

15:41 29.04.2021

Ֆրանսիան մնում է Ռուսաստանի առանցքային գործընկերներից մեկը, Փարիզը պատվավոր 6-րդ տեղն է զբաղեցնում Եվրամիության պետությունների շարքում Ռուսաստանի տնտեսության մեջ կուտակված ուղղակի ներդրումների ծավալով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պետության ղեկավարը հանդիպում է անցկացնում Ֆրանսիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ տեսակոնֆերանսի ռեժիմով: «Ֆրանսիան ինչպես եղել է, այնպես էլ մնում է Ռուսաստանի առանցքային տնտեսական գործընկերներից մեկը, Եվրամիության […]

̰
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կասկածում են կոռուպցիայի մեջ․ ԶԼՄ-ներ

15:36 29.04.2021

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կասկածում են կոռուպցիայի մեջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը ապրիլի 29-ին։ «Մեծ Բրիտանիայի ընտրական հանձնաժողովը հետաքննություն է սկսել Լոնդոնի Դաունինգ սթրիթում վարչապետի նստավայրում վերանորոգման վերաբերյալ՝ մատնանշելով իրավախախտման հնարավոր կատարման մասին տվյալները»,- գրում է գործակալությունը: Նյութում հավելում են, որ «Ջոնսոնի ընդդիմախոսների խոսքերով՝ նա կարող էր խախտել բրիտանական կանոնները՝ կուսակցական հովանավորներին թույլ […]

̰
«Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի շրջանակում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին

15:25 29.04.2021

«Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի շրջանակում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 4-22-ը կանցկացնի «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների […]

̰
Առաջատար գիտաշխատողների աջակցության նոր մրցույթ` օտարերկրյա գիտնականի ներգրավման պայմանով

15:04 29.04.2021

ՀՀ կառավարության 2021 թ.ապրիլի 8-ի որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեով գիտության ոլորտին տրամադրված լրացուցիչ միջոցների շրջանակում ՀՀ գիտության կոմիտեն հայտարարել է առաջատար գիտաշխատողներին աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ: Մրցույթի արդյունքում ՀՀ-ում գործող առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ ձևավորված 6-7 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին կտրամադրվեն մինչև 5 տարի տևողությամբ դրամաշնորհներ՝ հավակնոտ և բեկումնային գիտական նախագծերի իրականացման համար, որոնք միտված են […]

̰
SHANTNEWS

15:00 29.04.2021

̰
Հայտնի է դարձել Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպման անցկացման վայրը

14:59 29.04.2021

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականները հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Խորվաթիայում: Հայտնի է դարձել հանդիպման անցկացման վայրը և խաղի մեկնարկի ժամը: Հանդիպումը կկայանա Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում։ Աշխարհի գործող փոխչեմպիոններն իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն այդ մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին:

̰
Թուրքիայից պատասխանել են C-400-ներից հրաժարվելու մասին ԱՄՆ պետքարտուղարի կոչին

14:41 29.04.2021

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն հայտարարությանը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ էր արվում հրաժարվել ռուսական զենքից, փոխանցում է Ermenihaber-ը։ Ինչպես հայտնի է, Թուրքիան Ռուսաստանից գնել էր ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր, այդ պատճառով էլ թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել։ «Մենք ամերիկյան կողմին բազմիցս […]

̰
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան

14:36 29.04.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։

̰
Ապրիլի 27-28-ը գետերում դիտվել է թույլ արտահայտված փոփոխական ռեժիմ

14:17 29.04.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը․ Ապրիլի 27-28-ը գետերում դիտվել է թույլ արտահայտված փոփոխական ռեժիմ: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ կայքում: ?

̰
Թուրքիան մեղադրում է Հունաստանին մի կղզի ևս ռազմականացնելու մեջ

14:11 29.04.2021

Թուրքիայի պաշտպանության նախարարության նախկին գլխավոր քարտուղար գնդապետ Ումիթ Յալըմը «Sözcü» թերթին տված հարցազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Հունաստանի կողմից Էգեյան և Միջերկրական ծովերում մինչ այժմ չռազմականացված կղզիների ռազմականացման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ թուրք զինվորականի՝ Լոզանի պայմանագրով Էգեյան ծովում գտնվող 14 փոքր կղզիներ չպետք է ռազմականացվեին, սակայն Հունաստանը դրանցից 13-ը այս պահին ռազմականացրել […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

14:06 29.04.2021

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ Հայրապետը կհանդիպի թեմակալ առաջնորդի և թեմական խորհրդի հետ։ Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը: Նախատեսվում […]

̰
Հացի արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերը խախտվել են

14:02 29.04.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ներսես Քիվոյին պատկանող հացի արտադրամասում և հայտնաբերել, որ այստեղ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային տարածքները չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակները գտնվում են արտադրամասի առաստաղին և պատերին, քողարկված և սարքին չեն, բացակայում […]

̰
Օրենսդրական նախաձեռնություններ. կձևավորվի անհրաժեշտ հարկային միջավայր՝ ՀՀ-ում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար

13:58 29.04.2021

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակը ՀՀ-ում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է: Հիմնավորման համաձայն, ներկայումս Trade-in համակարգի շրջանակում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր […]

̰
«Վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, մեծացնում է լավատեսությունը, որ այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ». Փաշինյան

13:47 29.04.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: «Արդեն ավելի, քան մեկ տարի մենք ապրում ենք համավարակի պայմաններում, և մեր ռազմավարությունն ի սկզբանե եղել հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն՝ բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով: […]

̰
Կրեմլում հայտարարել են, որ չեն հանդուրժի այն, ինչ հիմա անում են չեխերը

13:40 29.04.2021

Ռուսաստանը չի հանդուրժի «այն, ինչ հիմա անում են Չեխիայում», նրանց միանում են բուլղարացիները և մյուսները», և ՌԴ-ն դա հստակ ցույց է տալիս, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք դա չենք հանդուրժելու, և մենք դա այլևս չենք հանդուրժում։ Մենք դա հստակ ցուցադրում ենք»,- ասել է Պեսկովը։ Պրահան ապրիլի կեսերին ՌԴ հատուկ ծառայություններին մեղադրել […]

̰
Վրաերթից օրեր անց 70-ամյա կինը մահացել է

13:33 29.04.2021

Ապրիլի 7-ին՝ ժամը 16։00-ին, Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 70-ամյա Անետա Դարբինյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ապրիլի 28-ին Անետա Դարբինյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Վիրավոր արագիլները տեղափոխվել են վերականգնողական կենտրոն

13:26 29.04.2021

Ֆեյսբուքյան «Armenian Birdwatching Association» խմբում ս.թ. ապրիլի 28-ին տարածվել էր տեղեկատվություն վիրավոր 2 արագիլի վերաբերյալ։ ԲԸՏՄ-ից տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության և Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն անհապաղ մեկնել են ՀՀ Արարատի մարզի Մխչյան համայնք և վիրավոր թռչուններին տեղափոխել Երևան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն բուժման, խնամքի, վերականգնման և կարանտինի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:49 28.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Ջրվեժ գյուղի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է

23:37 28.04.2021

Ապրիլի 27-ին` ժամը 14։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

̰
̰
Այրվել են Արին գյուղի դպրոցի տանիքի փայտե կառուցատարրերը

23:15 28.04.2021

Ապրիլի 28-ին, ժամը 16:16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արին գյուղի դպրոցի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 6-րդ փողոցում գտնվող միջնակարգ դպրոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։42-ին, […]

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ

23:00 28.04.2021

Հանրապետության տարածքում` Ապրիլի 28-30-ն՝ առանձին շրջաններում, մայիսի 2-3-ը շրջանների մեծ մասում, հատկապես կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն […]

̰
Պատմության մութ էջերը չպետք է մոռանալ. Ռումինիայի խորհրդարանում խոսվել է Հայոց ցեղասպանության մասին

22:30 28.04.2021

Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, ազգությամբ հայ Վարուժան Փամբուկչյանն իր գործընկերներին պատմել է Հայոց ցեղասպանության և իր մազապուրծ ընտանիքի պատմության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ռումինական «Agerpres» գործակալությունը: Պատգամավորը նշել է, որ 106 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից սպանվել է 1,5 մլն հայ: «Նրանք ունեցել են իրենց կրոնից՝ քրիստոնեությունից, մշակույթից և լեզվից […]

̰
Համատեղ կոմիտեի նիստը քննարկել է ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի կիրարկմանը վերաբերող հիմնախնդիրներ

22:19 28.04.2021

Ապրիլի 28-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 6-րդ նիստը: Նիստը համանախագահում էին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն ու Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության մուտքի արտոնագրերի քաղաքականության և փաստաթղթերի անվտանգության բաժնի պետ Դիմիտրի Ջիոտակոսը։ Հանդիպման մեկնարկին կողմերը ողջունեցին ս․թ մարտի 1-ից ուժի մեջ մտած […]

̰
Ինչպես արձագանքել մեդիադաշտում ընթացող սրընթաց փոփոխություններին․ «Շանթի» մոսկովյան թղթակիցը մասնակցել է լրագրողների միջազգային ֆորումին

22:11 28.04.2021

Սանկտ-Պետերբուրգի հանրահայտ Էրմիտաժում 3 օր շարունակ Եվրասիական տարածաշրջանի առաջատար լրագրողները քննարկում էին ժամանակակից ժուռնալիստիկայի մարտահրավերները։ «Մշակույթների երկխոսություն» խորագրով լրագրողների միջազգային ֆորումն անցնում էր 15-րդ անգամ, որին մասնակցում էր նաև «Շանթի» մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։  

̰
SHANTNEWS

21:56 28.04.2021

̰
Կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարի հանդիպումը

21:43 28.04.2021

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդայի հանդիպել են Դուշանբեում անցնող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում կայացավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդայի հանդիպումը: Հանդիպման մեկնարկին Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Նասրուլլո Մախմուդզոդային հայկական պատվիրակության ջերմ ընդունելության և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը […]

̰
Մահացել է մարդկության պատմության մեջ դեպի Լուսին առաջին առաքելության տիեզերագնաց Մայքլ Քոլինզը

21:30 28.04.2021

Մահացել է մարդկության պատմության մեջ դեպի Լուսին առաջին առաքելության՝ «Ապոլոն-11»-ի տիեզերագնաց Մայքլ Քոլինզը: Քոլինզը 90 տարեկան էր: 1969-ի հուլիսի 20-ին Քոլինզի հրամանատարությամբ «Ապոլոն-11» տիեզերանավը պատմության մեջ առաջին թռիչքն է կատարել դեպի Լուսին։ Անձնակազմի երկու անդամներ Նիլ Արմսթրոնգը և լուսնային մոդուլի օդաչու Էդվին Օլդրինը առաջին մարդիկ էին, որոնք ոտք դրեցին երկրի արբանյակի մակերևույթին: Այդ ընթացքում Մայքլ […]

̰
BACK_TO_TOP