21:18 28.04.2021
Ընտրական գործընթացներին, այդ թվում՝ քարոզարշավին խոչընդոտելու դեպքում առաջարկվում է ավելի խիստ պատիժ սահմանել: Այս նպատակով իշխանությունը նախաձեռնել է փոփոխություններ քրեական օրենսգրքում և կից ներկայացրել օրենքների փաթեթ, որն այսօր քննարվել է ԱԺ արտահերթ նիստում: Օրակարգում է եղել նաև «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագիծը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:04 28.04.2021
Ապրիլի 28-ին ՀՀ ՊՆ կենտրոնական ենթակայության և 5-րդ զորամիավորման զորամասերի բուժծառայության պետերի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, քննարկվել են բուժծառայության կազմակերպման, մարտական գործողությունների վարման ընթացքում զորքերին անհրաժեշտ օգնության ցուցաբերման, բժշկական հետազոտությունների և բուժտարհանման կազմակերպման հարցեր։
20:52 28.04.2021
Ապրիլի 29-ին և 30-ին Կազանում նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպում՝ որին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության և դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարները: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքը: Նիստին նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, թե Եվրասիական տնտեսական միության երկրները […]
20:38 28.04.2021
Ապրիլի 28-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի կիրառման շրջանում անցկացվել են պլանների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, 1-ին զորամիավորման շտաբի պետի ղեկավարությամբ ճշգրտվել են փոխգործակցության հետագա ծրագրերը, մարտական հաշվարկները, հստակեցվել ստորաբաժանումների առջև դրված խնդիրները։
20:26 28.04.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 28-ին հանդիպել է արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հետ: Նախագահը ներկայացրել է հետպատերազմյան մարտահրավերները, զարգացումներն ու արտաքինքաղաքական առաջնահերթությունները:Նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է մարտահրավերները բանակցություններով դիմակայելու կարևորությունը և այդ հարցում դիվանագիտական ներուժի օգտագործման անհրաժեշտությունը:
20:13 28.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
17:00 28.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
16:55 28.04.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ՌԴ-ի հասցեին Բուլղարիայի մեղադրանքները գործարաններում պայթյունների վերաբերյալ, հայտարարել է, որ Բրյուսելը պետք է հասկանա Չեխիայում և Բուլղարիայում զինամթերքի պահեստների նկատմամբ մասնավոր ձեռնարկատերերի վերաբերմունքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ես կարող եմ ենթադրել, որ ԵՄ-ն, այնուամենայնիվ, պետք է մտահոգվի թե՛ Չեխիայում, թե Բուլղարիայում տիրող իրավիճակով։ ԵՄ-ն պետք է, այնուամենայնիվ, […]
16:45 28.04.2021
Ապրիլի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանն ընդունել է Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (ՋԱՅԿԱ/JICA) հայաստանյան ծրագրերի համակարգող Ռուզան Խոջիկյանին: Արմեն Գասպարյանը՝ ողջունելով հյուրին, նշել է, որ «ՋԱՅԿԱ»-ի և ՀՀ ԱԻՆ-ի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, կատարվել են բավականին մեծ ծավալի աշխատանքներ: Փրկարար ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել «ՋԱՅԿԱ»-ի տարբեր […]
16:36 28.04.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական մի շարք ուղղություններ, 2021 թվականին իրականացվելիք ծրագրեր: Վերարտադրողական առողջությունից մինչև ժողովրդագրական խնդիրների, մայրական-մանկական մահացություն և ծերացող երկրի առջև ծառացած հարցեր. սրանցից բացի քննարկման սեղանի շուրջ խոսել են մշակվող ռազմավարություններից: Մասնավորապես, Հայաստանը շուտով կունենա վերարտադրողական առողջության նոր […]
16:31 28.04.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում անցկացրեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի և ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միխաելա Ստոյկոսկայի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ներկաները քննարկեցին համատեղ գործընկերության […]
16:06 28.04.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «Խորհրդարանականների դերը միջազգային խաղաղության և վստահության ամրապնդման գործում» խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը: Ելույթը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի տիկին Մամեդովա, Հարգելի գործընկերներ, հանդիպման մասնակիցներ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ հանդիպման բոլոր մասնակիցներին և երախտագիտություն եմ հայտնում այս միջոցառմանը մասնակցելու հրավերի համար: Ելույթի սկզբում կցանկանայի ընդգծել այս տարվա […]
16:02 28.04.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կգործուղվի Բուլղարիա` ներկա լինելու Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին: «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին 2021 թվականի մայիսի 5-9-ը գործուղել Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա)՝ Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին ներկա գտնվելու նպատակով»,- ասված է որոշման […]
16:00 28.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է դեռևս 2015թ. Այգեշատ գյուղի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննության տվյալներով՝ Աղավնատուն գյուղի բնակիչը, ալկոհոլ օգտագործած վիճակում, Այգեշատ գյուղի բնակչին ծաղրի է ենթարկել, ինչի շուրջ սկսված վիճաբանության և փոխադարձ քաշքշուկի ժամանակ Աղավնատուն գյուղի բնակիչն իր մոտ […]
16:00 28.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
15:56 28.04.2021
Բուլղարիայի դատախազությունը վեց ռուսաստանցիների կասկածում է 2011-2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկրի զինագործական գործարաններում չորս պայթյունների կազմակերպման մեջ, որտեղ պահվում էր բուլղարացի զենքի առևտրական Էմիլիան Գեբրևին պատկանող արտադրանքը: Այս մասին չորեքշաբթի օրը՝ ապրիլի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազի պաշտոնական ներկայացուցիչ Սիյկա Միլևան։ «Որոշակի նմանություն կա զինամթերքի արտադրության գործարանների 4 պայթյուններում, ոչնչացվել է այն […]
15:46 28.04.2021
Ռուսաստանը Մոսկվայում Սլովակիայի դեսպանատան երեք աշխատակիցներին պերսոնա նոն գրատա է հայտարարել, նրանք պետք է մինչև մայիսի 5-ի օրվա վերջը լքեն ՌԴ-ն: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ «[Դեսպան] Լյուբոմիր Ռեգակուն հայտնել է, որ որպես պատասխան միջոց` Մոսկվայում Սլովակիայի դեսպանատան երեք աշխատակիցներ պերսոնա նոն գրատա են հայտարարվում։ Նրանց հանձնարարված է մինչև 2021 թվականի […]
15:33 28.04.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել են ջրամբարների լցվածությունը ապրիլի 27-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 94.0 մլն մ³-ով պակաս է: Արփի լիճ ջրամբարում ջրի ծավալը ավելի է 27.7 մլն մ³-ով նախորդ տարվա նույն օրվա ծավալից, Ապարանի ջրամբարում` 12.7 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 16.3 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 5.86 մլն […]
15:29 28.04.2021
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021 թ. ապրիլի 7-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, կյանքից զրկելու դիտավորությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 1956 թ. և 1985 թ. ծնված բնակիչների ուղղությամբ կրակահերթեր արձակելու, արդյունքում […]
15:26 28.04.2021
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար՝ ամերիկացի գեներալ Քեննեթ Մաքքենզին «Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտում» (AEI) մերձավորարևելյան վերջին զարգացումների համատեքստում անդրադարձել է նաև թուրք-ամերիկյան հարաբերություններին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ամերիկացի գեներալը նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև կայանալիք հանդիպումը դրական քայլ կլինի երկու երկրի հարաբերությունների ապագայի համար: Այն […]
15:20 28.04.2021
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը վերադարձել է Բազելից, որտեղ կայացած Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը դարձել է չեմպիոն (նժույգթափեր վարժություն): Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, «Զվարթնոց» օդանավակայանում հավաքականին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ և մարզասերներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին՝ Հայոց ցեղասպանության […]
15:09 28.04.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց չի ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Դոնբասում չորս զինվորականների զոհվելուց հետո, քանի որ այդ հարցը պետք է քննարկել անջատողականների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԴ ԱԳՆ-ի կայքը ՝ վկայակոչելով ապրիլի 28-ին։ Նրա խոսքերով ՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայից, ինչպես նաև Վոլոդիմիր […]
15:01 28.04.2021
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ սահմանով անօրինական տեղափոխվող ապրանքների բացահայտման և կանխման ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Այս անգամ մաքսանենգները փորձել են անօրինական ճանապարհով տեղափոխել տարբեր ցեղատեսակի շան ձագեր, սակայն մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ իրականացրած […]
14:51 28.04.2021
Ապրիլի 28-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը տեսակապով մասնակցել է «Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման համար» ծրագրի ղեկավար խորհրդի նիստին: Որպես խորհրդի համանախագահ հանդես գալով ողջույնի խոսքով՝ փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանի կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգային նորարարական կենտրոնը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության կողմից համատեղ ստեղծված առաջին և տեսակով միակ ազգային նորարարական […]
14:45 28.04.2021
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով դեսպանին՝ Մհեր Գրիգորյանն կարևորել ու բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ ձևավորված հարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանն ու Իրանն ունեն երկկողմ հարաբերությունների մեծ օրակարգ: Իրանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և երկկողմ հարաբերությունների բովանդակալից անդրադարձի համար, […]
14:40 28.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Կոտայքի մարզպետարանում: Խորհրդակցությանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, փոխմարզպետները, իրավապահ մարմինների մարզային վարչությունների ղեկավարները: Մինչ մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներին ու հետագա անելիքներին անդրադառնալը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ցանկանում եմ […]
14:38 28.04.2021
Արդյոք անհրաժե՞շտ է պատվաստումից առաջ COVID-19-ի թեստ հանձնել, ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է․ «Պատվաստումից առաջ կորոնավիրուսի թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա: Այս փաստը չի խանգարում պատվաստմանը և օրգանիզմին որևէ վտանգ չի ներկայացնում»,- հայտնում են նախարարությունից:
14:32 28.04.2021
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ապրիլի 28-ին մասնակցեց Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի՝ ՏՍԽՀԻՄԱ (AICESIS) «Ասիա, Եվրասիա և Մերձավոր Արևելք» խորագրով առցանց տարածաշրջանային համաժողովին, որի օրակարգում էին նաև կազմակերպության նախագահության ընտրությունը և 2021-2023թթ․ կազմակերպության գործունեության ուղղությունները։ Հանրային խորհրդի նախագահը Չինաստանի, Ռուսաստանի, Պաղեստինի, Հորդանանի և Վիետնամի համանման կառույցների ղեկավարների հետ միասին հանդես […]