TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+23.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արցախում մեկնարկել է մեկնարկել է COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը

15:50 27.04.2021

ԱՀ առողջապահության նախարարի (N87-Ա «26» ապրիլ 2021թ.) և (N88-Ա «26» ապրիլ 2021թ.) հրամաններով Արցախի Հանրապետության տարածքում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ Համաձայն նախարարի հրամանների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները կիրականացվեն ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

̰
Ապօրինի ծառահատումներ Տավուշում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

15:48 27.04.2021

Ապրիլի 25-ին՝ ժամը 1։30-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Ենոքավան գյուղում ստուգել են Գետահովիտ գյուղի 28-ամյա բնակչի՝ 8 խմ փայտանյութով բեռնված «ԶԻԼ-131» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։ Նույն օրը, գիշերային շրջայցի ժամանակ, ոստիկանները ստուգել են Աչաջուր գյուղի 35-ամյա բնակչի՝ 5 խմ […]

̰
Վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն

15:40 27.04.2021

Ապրիլի 21-ին՝ ժամը 18։00-ից 19։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Րաֆֆու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևանի 68-ամյա մի բնակիչ, որը բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 26-ին ներկայացել է բաժին: Նա պարտավորվել է ներկայանալ ՃՈ […]

̰
Ռումինիայի խորհրդարանում ցեղասպանության հարցով լսումներին պատգամավորները շեշտել են ճանաչման անհրաժեշտությունը

15:33 27.04.2021

Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի լիագումար նիստում առաջին անգամ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լսումներ, որին ելույթներով հանդես են եկել բոլոր քաղաքական ուժերի և խմբերի ներկայացուցիչները՝ շեշտելով ցեղասպանության ճանաչման բարոյական նշանակությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը: Դեսպանը տեղեկացրեց, որ այդ լսումները տեղի են ունեցել […]

̰
Թուրք իրավաբան․ «Դա Ցեղասպանություն էր․ Լեմկինի փաստաթուղթը կարդալով՝ այլ բան ասել չեմ կարող»

15:27 27.04.2021

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ Ermenihaber.am–ը զրուցել է թուրք բանաստեղծ, գրող և փաստաբան Աքիֆ Քուրթուլուշի հետ։ «Հարյուրամյա անամոթություն» կոչվող իր փոքրիկ հոդվածում, որը հայերեն թարգմանված նրա միակ ստեղծագործությունն է, Քուրթուլուշը գրում է․ «Որովհետև այստեղ պետությունն իր հիմնադիր կարգը կառուցել է հայերի բնաջնջման գաղափարախոսության վրա և դրանից հետո իր գործած բոլոր դաժանությունները փորձել է արդարացնել նաև մեր՝ […]

̰
Զինամթերքի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքի մերձակայքում

15:16 27.04.2021

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր՝ ժամը 15։30-ին, զինամթերքի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքի մերձակայքում: «Տեղեկացնում ենք, որ սակրավորները, միաժամանակ, հանրապետության տարածքում շարունակվում են կատարել ինժեներահետախուզական աշխատանքներ: Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,- տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։։

̰
ՀՀ դպրոցականները՝ Մենդելեևյան օլիմպիադայի մրցանակակիրներ

15:10 27.04.2021

Ապրիլի 20-26-ը տեղի է ունեցել քիմիայի 55-րդ միջազգային Մենդելեևյան օլիմպիադան, որին մասնակցել են շուրջ 30 երկրների աշակերտներ: Ինչպես հաղորդում են ԿԳՄՍՆ-ից, Հայաստանն օլիմպիադայում ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնցից երկուսը դարձել են մրցանակակիր: Բրոնզե մեդալի են արժանացել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանցի Հայկ Աղեկյանը և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանցի Լեոնիդ Ասատրյանը: Մենդելեևյան օլիմպիադային մասնակցել են […]

̰
SHANTNEWS

14:55 27.04.2021

̰
Ապրիլի 26-27-ը գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

14:46 27.04.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը․ Ապրիլի 26-27-ը գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Առանձին գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում:

̰
2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր

14:36 27.04.2021

Ապրիլի կեսերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում սկսել են 2021 թվականի համար նախատեսված երկաթուղային գծերի կապիտալ նորոգման գործընթացը: Ինչպես տեղեկացնում են ՀԿԵ-ից, ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում է կապիտալ վերանորոգել 9,5 կիլոմետր գիծ: Մասիսի գծային մեքենայացված կայանի անձնակազմն արդեն սկսել է դաշտային աշխատանքները Լոռու մարզում գտնվող Սանահին-Թումանյան վազուրդում: Վերանորոգման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել նաև Ջաջուռ-Ղալթախչի, Պռոշյան-Եղվարդ և […]

̰
ԱՄՆ-ում փոփոխություն չեն ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում

14:28 27.04.2021

ԱՄՆ-ում փոփոխություն չեն ակնկալում Թուրքիայի հետ հարաբերություններում այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածն անվանեց ցեղասպանություն: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին: «Մենք ոչ մի փոփոխություն չենք ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում: Թուրքիան մեր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում»,- ասել է Քիրբին՝ նշելով, որ ԱՄՆ-ում հույս ունեն, որ […]

̰
Փայլանը պատասխանել է իրեն սպառնացող թուրք պատգամավորին

14:06 27.04.2021

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է իր հասցեին սպառնալիքներ հնչեցրած թուրք անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղի գրառմանը, փոխանցում է Еrmenihaber-ը: «Ժողովրդիս բնաջնջելու մտածելակերպը կրող թափթփուկն ասում է՝ կրկին կանենք (կբնաջնջենք-խմբ.): Դուք կրակեցի՞ք, ու մենք չմահացա՞նք: Մահացանք: Սակայն նրանք, ովքեր մնացել են, չեն դադարեցրել արդարության համար մղվող պայքարը և […]

̰
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նամակ է հղել Ալիևին, քննադատել Բաքվի «Ռազմավարի պուրակը»

14:03 27.04.2021

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով չհավերժացնել և չբազմապատկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև արդեն իսկ խոր արմատներ գցած վիրավորանքները։ Այդ համատեքստում, Եվրախորհրդի հանձնակատարի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն` Միյատովիչը մտահոգություն է հայտնել վերջերս Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացման […]

̰
Քննչական կոմիտեն մանրամասնում է, թե ինչում է մեղադրվում ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը

13:57 27.04.2021

«ՀՀ ԶՈՒ ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով»,- այս մասին ՀԺ-ին ասել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Թադևոսյանը նշեց, որ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ […]

̰
Երևանի քաղաքապետարանն ու ՄԱԶԾ-ն կմշակեն համատեղ նոր ծրագրեր

13:49 27.04.2021

Երևանի քաղաքապետարանը և ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը ամփոփել են վերջին տարիների համագործակցությունն ու քննարկել քաղաքային նոր ծրագրերի իրականացման հնարավորությունը: Քաղաքապետարանում կայացած հանդիպմանը ներկայացվել են գործակալության հետ հաջողությամբ կյանքի կոչված, մասնավորապես, բնապահպանական նշանակության, այդ թվում՝ փողոցների լուսավորության, շենքերի էներգաարդյունավետության բարձրացման և էներգախնայողության ծրագրերը: Քաղաքի զարգացման հեռանկարային ուղղությունների մասին զրուցելիս կողմերն ընդգծել են, որ Երևանը պետք է լինի […]

̰
Ադրբեջանցիներն արգելել են Դադիվանքում նախապես համաձայնեցված քահանայական ձեռնադրությունը. Մայր Աթոռը դատապարտում է մերժելի կեցվածքը

13:44 27.04.2021

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանն անդրադարձել է տարածվող տեղեկությանը, թե ադրբեջանցի զինվորականներն ապրիլի 25-ին արգելել են ուխտավորների մուտքը Դադիվանք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը հաստատեց տեղեկությունը՝ դատապարտելով Ադրբեջանի մերժելի կեցվածքը: -Տեղեկություն է տարածվել, որ ապրիլի 25-ին ադրբեջանցի զինվորականները թույլ չեն տվել ուխտավորներին այցելել Դադիվանք: Համապատասխանո՞ւմ […]

̰
Թուրք պատգամավորը Թալեաթ փաշայի եղեռնագործությամբ է սպառնացել Կարո Փայլանին

13:39 27.04.2021

Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղը թիրախավորել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանին՝ սպառնալիքներ հնչեցնելով նրա հասցեին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, պատճառը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանի թվիթերյան գրառումն էր: Օզդաղը Փայլանի հայտարարությանը հետևյալ կերպ է արձագանքել. «Անդաստիարակ, սադրիչ անձնավորություն: Եթե շատ գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան […]

̰
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել Բաքվից պահանջել հայ ռազմագերիների վերադարձը

13:32 27.04.2021

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսուա-Քզավիե Բելամին Եվրոպական միությանը կոչ է արել Ադրբեջանից պահանջել անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն իր ելույթում նշել է, որ այցելել է Երևան ու տեսակցել Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորված մի խումբ զինվորների: «Ես այցելել եմ հայկական հիվանդանոց, որտեղ բուժվում են վերջին պատերազմում տուժածները և, հանդիպելով նրանց հետ հայացքներով, ես ամաչեցի, որ […]

̰
ԱՄՆ-ն առափնյա պահպանության մոտորանավակ է ուղարկել Սև ծով

13:29 27.04.2021

Համիլթոն դասի առափնյա պահակախմբի ամերիկյան պարեկային մոտորանավակն ուղևորվում է Սև ծով: Այս մասին հայտնել է ԱՄՆ 6-րդ նավատորմը երեքշաբթի՝ ապրիլի 27-ին։ «ԱՄՆ-ի առափնյա պահպանության Համիլթոն դասի պարեկային մոտորանավակը սկսել է անցումը հյուսիսային ուղղությամբ՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի՝ Էգեյան ծովում Roosevelt էսկադրային ականակրի հետ աշխատելուց հետո Սև ծով անցնելու համար»,- ասված է ամերիկյան նավատորմի Twitter-ում զետեղված հաղորդագրության […]

̰
Դադարեցվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի, Նուբարաշեն թաղամասի և Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազամատակարարումը

13:22 27.04.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային վերակառուցման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 22:00-ն, դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և Նուբարաշեն թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ավտոգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: […]

̰
Ռուսաստանն ու Տաջիկստանը հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ են ստեղծում

13:19 27.04.2021

Ռուսաստանն ու Տաջիկստանը հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ են ստեղծում, երեքշաբթի նախատեսվում է համաձայնագիր ստորագրել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Օդային տարածքում պետական սահմանի պահպանության հուսալիությունը բարձրացնելու համար նախապատրաստել են Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի նախագիծը։ Առաջարկում եմ հանդիպման ավարտին ստորագրել այդ համաձայնագիրը»,- ասել է Շոյգուն […]

̰
Պատանին հեռախոս էր խնդրել, որ զանգի, վերցրել էր ու փախել

13:12 27.04.2021

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում կողոպուտի վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։ Տեղեկությունների համաձայն՝ Գյումրու Շչեդրինի փողոցի բնակիչ մի պատանի խոսելու պատրվակով մի տղամարդուց բջջային հեռախոս էր խնդրել, իսկ հեռախոսը ստանալուց հետո փախել էր։ Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 23-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակում։ Կասկածվողը հայտնաբերվել ու ներկայացվել […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:57 26.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Պուտինը և Մակրոնը պայմանավորվել են ԼՂ հարցով հանդես գալ կոնկրետ նախաձեռնություններով

23:53 26.04.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հանդես գալ «կոնկրետ նախաձեռնություններով»՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Figaro-ն, այդ մասին հայտարարել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը: Պուտինի հետ հեռախոսազրույցում Մակրոնն ընդգծել է պատանդների, հումանիտար աջակցության և ժառանգության պահանման հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը: «Երկու նախագահները պայմանավորվել են […]

̰
̰
Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց էլ Թուրքիան պատասխանատվություն չի կրում. ԵԽ պատգամավոր

23:21 26.04.2021

Եվրոպական խորհրդարանի անդամ, ԵԺԿ խմբակցության արտաքին հարցերով համակարգող Միխալ Գալերը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այսքան տարի անց Թուրքիան իր վրա պատասխանատվություն չի վերցնում: «Իրական ողբերգությունն այն է, որ Թուրքիան իր վրա պատասխանատվություն չի վերցնում նույնիսկ 106 տարի անց: Սեփական պատմությունն ամբողջությամբ ընդունելը, ողբերգական պահերը հաստատելը ՝ «այլևս երբեք»-ն ընդգծելով, […]

̰ ̰
̰ ̰
Անասնագողությունների հետքերով․ Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը

22:38 26.04.2021

Ապրիլի 6-ից 13-ը ոստիկանության Ստեփանավանի բաժնում անասնագողության վերաբերյալ երեք ահազանգ էր եղել։ Գողությունները Լոռու մարզի Ագարակ և Յազդան գյուղերում էին կատարվել։ Ապրիլի 6-ին Ագարակ գյուղի մի անասնագոմից 7 խոճկոր էին գողացել՝ պատճառելով 175 000 դրամի նյութական վնաս, մեկ այլ գոմից էլ գողացել էին 23 հավ. այս դեպքում վնասի չափը 90 000 դրամից ավելի էր։ Ոստիկանները […]

̰
BACK_TO_TOP