14:23 28.04.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային […]
14:17 28.04.2021
Ամերիկացի գիտնականները ստեղծել են տեխնոլոգիա, որի օգնությամբ կարելի է շատ արագ ՝ 0,51 վայրկյանում չեզոքացնել նոր տիպի կորոնավիրուսի մասնիկները։ Որպեսզի դա անել, դրանք պետք է տաքացնել մինչև 72 °C և անմիջապես սառեցնել։ Տեխնոլոգիան հնարավոր կլինի օգտագործել օդափոխման և ջեռուցման համակարգերում, հույս ունեն հետազոտողները: Հոդված-նկարագրությունը հրապարակել է Biotechnology and Bioengineering գիտական ամսագիրը։ Նախորդ ուսումնասիրություններից հայտնի է, […]
14:05 28.04.2021
Թուրքիայի «Պաշտոնական թերթում» (Resmi Gazete) հրապարակվել է Թուրքիայի խորհրդարանի (Մեջլիս) գլխավոր խորհրդի որոշումը, որը դատապարտում, մերժում և առոչինչ է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշենք, որ ապրիլի 27-ին մեջլիսի լիագումար նիստում քվեարկության է դրվել Մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփի ստորագրությունը կրող հայտարարությունը: Հայտարարությանը կողմ են քվեարկել […]
13:55 28.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
13:52 28.04.2021
Ռուսաստանն արտաքսում է Լատվիայի դեսպանատան երկու աշխատակցի, ինչպես նաև Լատվիայի և Էստոնիայի դեսպանությունների մեկական ներկայացուցչի՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Նրանք պետք է յոթնօրյա ժամկետում լքեն ՌԴ-ի տարածքը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես նշել են դիվանագիտական գերատեսչությունում, մարտի 26-ին Սմոլենսկի հրապարակ են կանչվել Լատվիայի դեսպան Մարիս Ռիեկտինշը, Լիտվայի դեսպան Էյտվիդաս Բայարունասը […]
13:42 28.04.2021
Ապրիլի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը համոզմունք հայտնեց, որ դեսպան Մասանորիին իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-ճապոնական բազմաոլորտ համագործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի հարստացմանը: Զրուցակիցները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել ավանդական բարեկամական […]
23:59 27.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 320 կուտակված բեռնատար […]
23:57 27.04.2021
Ապրիլի 26-ից 27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1 հա, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 400 քմ, Փարպի գյուղում՝ 1500 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1 […]
23:48 27.04.2021
Հայերի, ասորիների, սիրիացիների, եզդիների, քաղդեացիների աշխարհի տարբեր երկրներում գործող կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ yazda.org կայքում հրապարակված կայքում նշված է. «ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության առաջին պաշտոնական ճանաչման նախօրեին մենք՝ որպես հասարակական կազմակերպություններ, որոնք ներկայացնում են հայերին, ասորիներին, սիրիացիներին, քաղդեացիներին, եզդիներին, հույներին և որպես զոհերի շահերը պաշտպանող […]
23:37 27.04.2021
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային փոխնախագահ Ջորջինա Բեյքերի հետ: Այդ մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը։ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ՄՖԿ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հատկապես համավարակի և հետպատերազմյան բարդ շրջանում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի շուրջ: Փոխվարչապետի պաշտոնակատարն այս համատեքստում ներկայացրել […]
23:26 27.04.2021
Ապրիլի 25-ին ադրբեջանական կողմը խոչընդոտել է 25 հայ ուխտավորի մուտքը Դադիվանք, որտեղ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորների կողմից նախատեսվում էր իրականացնել ձեռնադրման արարողություն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Հավատացյալների մուտքը Դադիվանք ակնհայտորեն կեղծ և անհիմն պատրվակներով խոչընդոտելով՝ ադրբեջանցի զինվորականները նպատակ են հետապնդել տապալելու հայ առաքելական եկեղեցու կարևոր հոգևոր արարողությունը։ Սրանով իսկ […]
23:17 27.04.2021
Հանրապետության տարածքում` Ապրիլի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 28-30-ն՝ առանձին շրջաններում, հատկապես կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի […]
23:12 27.04.2021
Ապրիլի 27-ին, ժամը 13:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից դեպի Դավթաշեն վարչական շրջան տանող հատվածում արտաքին լուսավորման սյունն ընկել է Հրազդան գետը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը։ Ջրասուզակները գետից դուրս […]
22:59 27.04.2021
Վարձկանների միջոցով պատերազմներ վարելու թուրքական քաղաքականությունը այսօր էական խնդիրներ է ստեղծել Մերձավոր Արևելքի շատ երկրներում: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բայդենի հայտարարության, Մերձավոր արևելքի երկրների արձագանքի և վարձկանների մասին Արամ Աբրահամյանն այսօր զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:47 27.04.2021
Ամերիկյան «Համիլթոն» առափնյա պահպանության նավը մտել է Սև ծով։ ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմի հաղորդագրության մեջ հայտնել են, որ դա արվել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և տարածաշրջանային գործընկերներին աջակցելու համար: Ինչպես լրագրողներին պատմել են պաշտպանական կառավարման ազգային կենտրոնում, նավին հետևում են Սևծովյան նավատորմի ուժերը: ՆԱՏՕ-ի երկրների նավերը պարբերաբար ուղևորվում են Սևծովյան ջրատարածք։ Այսպես, հունվարին այնտեղ էին մտնում ամերիկյան […]
22:24 27.04.2021
Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ Նրա գնահատումների համաձայն ՝ տարերքի էպիկենտրոնը գտնվում էր Թաուրանգա քաղաքից 1 143 կմ հյուսիս-արեւելք, որտեղ բնակվում է շուրջ 110 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին հաղորդագրություններ չեն ստացվել։
22:13 27.04.2021
Այսօր Սյունիքի մարզում դատարանը քննել է Արցախում պատերազմի օրերին կալանավորված արաբ երկու վարձկանների կալանքը երկարացնելու հարցը: Հիշեցնենք՝ Սիրիայի 2 քաղաքացիները մեղադրվում են նյութական հատուցում ստանալու դիմաց կազմակերպված խմբով Ադրբեջանի զինված ուժերի կազմում Արցախի դեմ պատերազմին մասնակցելու համար: Մանրամասները՝ տեսանյութում։
21:59 27.04.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 27-ին` ժամը 14։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ […]
21:47 27.04.2021
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 28-ի ժամը 11.00-18.00-ը, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասեր, Գրիգոր Լուսավորչի, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտիի, Գետառի փողոցներ, Պարոնյան 1-15, Մաշտոցի 1, 3, Արշակունյաց 1-34, Ագաթանգեղոսի 1-6 համարներ, Հրազդանի կիրճ, Ծիծեռնակաբերդի խճուղի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր; Շենգավիթ վարչական շրջանի` Արագածի 35-95 համարներ, Կողբի փողոց և 1, 2 նրբանցքներ, […]
21:35 27.04.2021
ԱՄՆ նախագահի կողմից օրերս արված հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական հարաբերությունների վրա: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին: Թուրքիայում կիսո՞ւմ են Պենտագոնի մամուլի խոսնակի կարծիքը։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:23 27.04.2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին: Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բարոնուհուն Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ բրիտանական կառավարության ներկայացուցչի առջև հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող անմարդկային վերաբերմունքի և պատերազմի ընթացքում օգտագործված արգելված զինատեսակների հարցը բարձրացնելու համար: […]
21:12 27.04.2021
Ապրիլի 27-ին 3-րդ զորամիավորման զորամասերում մեկնարկել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ենթակա զորամասերում իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ստուգման, հայտնաբերված անսարքությունների շտկման աշխատանքներ:
21:03 27.04.2021
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ումիթ Օզդաղը հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ սպառնալիքներ է հնչեցրել: «Կգա ժամանակ և դու՝ Կարո Փայլան, կապրես նույն փորձությունը, ինչ ապրեցին քո հայրենակիցները Թալեաթի օրերին»,- ասել է թուրք պատգամավորը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ:
20:50 27.04.2021
Ստորաբաժանումների հրամանատարների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 27-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են շտաբային մարզումներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, Մարզումների շրջանակում իրականացվել են պայմանական հակառակորդի հայտնաբերման, պաշտպանական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ:
20:38 27.04.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեքշաբթի օրը՝ ապրիլի 27-ին, հեռախոսով քննարկել են բարձր մակարդակի առաջիկա շփումները և Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ «Կարծիքներ են փոխանակվել 2020թ.նոյեմբերի 9-ին եւ 2021թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների […]
20:15 27.04.2021
Ադրբեջանում գտնվող հայ գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին: Կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ին հաստատել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Ամատունին հայտնել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ, իսկ տեսագրությունները կատարվել […]
15:59 27.04.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին, որը Հայաստանում էր գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար: Այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից: Արարատ Միրզոյանը նշել է, որ իր համար անձնապես մեծ պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի […]
15:57 27.04.2021
2021-22 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության գործընթացի կազմակերպման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ սկսվել են «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների նախապատրաստական դասընթացները, որոնց կհաջորդեն համապատասխան քննությունները: ԿԳՄՍ նախարարության առաջարկով՝ նախապատրաստական դասընթացների և քննությունների կազմակերպման նպատակով ֆինանսավորման պայմանագրեր են կնքվել Երևանի պետական համալսարանի (անգլերեն՝ «TOEFL ibt», «Ինֆորմատիկա և […]