22:27 26.04.2021
Եվրոպական խորհրդարանի անդամ Դեյվիդ Լեգան Շվեդիայից իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ուղերձը: «Ես իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում Ջո Բայդենին՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Նույնը սպասում եմ Շվեդիայի վարչապետից, ասի ճշմարտությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Դեյվիդ Լեգան: Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ […]
22:15 26.04.2021
Հանրապետության տարածքում` Ապրիլի 26-ի ցերեկը, 28-30-ն՝ առանձին շրջաններում, 27-ին, մայիսի 1-ին՝ շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Ապրիլի 26-ին՝ կեսօրից հետո, 27-30-ը, […]
21:55 26.04.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել : Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Գոհունակությամբ արձանագրվում է, որ իրադրությունը մնում է հանգիստ, շարունակվում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի […]
21:48 26.04.2021
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանի ղեկավարությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես Եգիպտոսի խորհրդարանի նախկին պատգամավոր, այնպես էլ հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ: Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները: ՄԻՊ-ը նշում է, […]
21:40 26.04.2021
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը երաշխավորում է անվտանգությունը և Հարավային Կովկասում կայունացման ու տնտեսական առավել արդյունավետ զարգացման հեռանկար է բացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը՝ «Անկախություն եւ ինքնիշխանություն: Սպառնալիքներ եւ մարտահրավերներ մերօրյա Հայաստանի համար» թեմայով […]
21:32 26.04.2021
Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14000 անձի համար (առաջին բաղադրիչը): Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Հիշեցնենք, որ մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին […]
21:22 26.04.2021
Թուրքական Vatan («Հայրենիք») կուսակցությունը Անկարայում ԱՄՆ դեսպանատան առջև կայացած հանրահավաքում մի քանի քայլ է առաջարկել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը: «Մենք դիմում ենք կառավարությանը։ Բայդենի հարձակմանը չի կարելի պատասխանել բառերով։ Միջոցներ ձեռնարկելը պարտադիր է։ Ինջիրլիք և Քյուրեջիք բազաները պետք է անմիջապես վերցվեն թուրքական […]
21:13 26.04.2021
ՀԴԲ-ն, ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը և կիբերանվտանգության և ենթակառուցվածքների գործակալությունը (CISA) հայտարարել են ամերիկյան կառավարական ցանցերը «կոտրելու» գործում Ռուսաստանի մասնակցության մասին: Այս մասին ասված է CISA փաստաթղթում, որը հրապարակվել է ապրիլի 26-ին։ Ռուսական հատուկ ծառայությունների հաքերները «կշարունակեն փնտրել ԱՄՆ-ի և օտարերկրյա կազմակերպությունների գաղտնի տեղեկատվության հասանելիություն «և կօգտագործեն» տարբեր բարդ տեխնիկաներ», հայտարարել են ԱՄՆ-ում և հավելել, […]
21:00 26.04.2021
Թուրքիայում ապրիլի 29-ից մայիսի 17-ը ամբողջական լոքդաուն է սահմանվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Ապրիլի 29-ին՝ ժամը 19:00-ից մինչև մայիսի 17-ի առավոտյան ժամը 05:00-ն, ամբողջական լոքդաուն է սահմանվում: Միջքաղաքային ուղևորությունները կիրականացվեն պարտադիր թույլտվությամբ, հասարակական տրանսպորտը կաշխատի 50% ծանրաբեռնվածությամբ»,- ասել է Էրդողանը։
20:42 26.04.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խորապես վշտացած է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: «Բայդենն ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ օգտագործել է անարդար արտահայտություն, որը հիմնված չէ պատմության վրա։ Դա մեզ խորապես տխրեցրել է։ Այդ հարցերը պետք է թողնել պատմաբաններին, այլ ոչ […]
20:35 26.04.2021
Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 26-ին նշում են Սահմանապահի օրը: Մասնագիտական տոնի առիթով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիրում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանը, տնօրենի տեղեկալները, պաշտոնատար անձինք, Սահմանապահ զորքերի հրամանատարությունն ու հյուրեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, կազմակերպված միջոցառումների շարքը մեկնարկել է 2020 թվականի արցախյան պատերազմում հավերժ հերոսացած սահմանապահների հիշատակը հավերժացնող […]
20:26 26.04.2021
Օրեր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղեկություններ ստացան, որ մի խումբ անձինք զբաղվում են ապօրինի թմրաշրջանառությամբ։ Նրանց հայտնաբերման միջոցառումներին ներգրավվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, ինչպես և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ։ Նախ ապրիլի 20-ին բերման ենթարկվեցին 27 և 30 տարեկան երկու տղամարդիկ՝ երկուսն էլ […]
20:15 26.04.2021
Ստամբուլի Բողազիչի համալսարանի «Dayanışma» (Համերաշխություն) խումբը Twitter-ում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ արել է գրառում, որը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում, փոխանցում է Ermenihaber-ը։ Խումբը մեջբերել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող Փարամազի խոսքերից մի հատված. «Հնչակյան կուսակցության անդամ Փարամազը (Մատթեոս Սարգսյան), ում 1915թ. մայիսին Միություն և առաջադիմություն կուսակցության առաջնորդների դեմ մահափորձ կազմակերպելու հիմնավորմամբ կախաղան […]
16:00 26.04.2021
Թուրքիայում ազգայնական ուղղվածություն ունեցող և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Էրքան Աքչայը քննադատել է մեկ այլ ազգայնական ուղղվածության «Լավ» (İyi) կուսակցությանը և քեմալիստական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո լռություն պահպանելու մեջ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ազգայնական գործիչը նշել է նաև, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական […]
15:58 26.04.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը խիստ մտահոգիչ է որակում Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանն ասաց հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում: «Խիստ մտահոգիչ են նման զարգացումները: Մենք արդեն ականատես ենք եղել հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման նախադեպերին և դրանք արդարացնելու պաշտոնական հայտարարություններին: Այս […]
15:57 26.04.2021
Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ապրիլի 30-ին՝ ժամը 19։00-ին, ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգը, որը ղեկավարելու է Իսպանիայից ժամանած դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը, տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հնչելու են Պ. Ի. Չայկովսկու, Է. Վիլա Լոբոսի, Խ. Տուրինայի, Դ. Պոպերի ստեղծագործությունները: Նարեկ Հախնազարյանը առինքնող արտիստ է, իսկական վիրտուոզ՝ օժտված բնածին երաժշտականությամբ […]
15:56 26.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ու Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանն այսօր ստորագրել են երկու գերատեսչությունների միջև երիտասարդության ու սպորտի ոլորտում համագործակցության մասին մտադրությունների նամակ: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի խոսքերով՝ այդ փաստաթուղթը նոր խթան է Հայաստանի և Լիբանանի միջև երիտասարդության ու սպորտի ոլորտում փոխգործակցության զարգացման համար: […]
15:50 26.04.2021
Եվրահանձնաժողովը երկուշաբթի պաշտոնապես հաստատել է, որ հայց է ներկայացրել AstraZeneca-ի դեմ՝ ԵՄ-ին պատվաստանյութի մատակարարման պայմանագիրը խախտելու համար: Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան Դե Կեյերսմակերը։ «Եվրահանձնաժողովը AstraZeneca-ի դեմ հայց է ներկայացրել ուրբաթ՝ պատվաստանյութի նախնական պատվերի մասին համաձայնագրի խախտման հիման վրա։ Պայմանագրի առանձին դրույթները չեն պահպանվել, և ընկերությունը չի կարողացել […]
15:44 26.04.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար: Այդ մասին հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից։ Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց այս օրերին Երևանում գտնվելու համար, ինչն ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ միջազգային […]
15:38 26.04.2021
Ապրիլի 26-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ: Ողջունելով իր լիտվացի գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Արա Այվազյանը խորհրդանշական համարեց, որ նախարար Լանդսբերգիսի պաշտոնական այցը Հայաստան տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի տարում: Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների […]
15:27 26.04.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը վարչապետի ընտրության անցկացման մասին․ «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»:
15:24 26.04.2021
Ապրիլի 26-ին` ժամը 13։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել […]
15:18 26.04.2021
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Երևանում և զրուցել Լիտվայի իրական բարեկամների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: «Մեծ պատիվ է և շատ հաճելի է այսօր լինել այստեղ, զրուցել Լիտվայի իրական բարեկամների հետ: Կարող […]
15:15 26.04.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն արձանագրեց, որ պատերազմի ավարտից շուրջ կես տարի անց էլ Արցախում առկա են հումանիտար խնդիրներ, և հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը կարձագանքի Արցախի օգնելու մարդասիրական կոչին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Այվազյանն ասաց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Մինչ օրս լիարժեք լուծում չեն ստացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հարցերը, […]
15:09 26.04.2021
Պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունից։ Վարձակալության պայմանագրերը մինչև ապրիլի 1-ը փոխանցված են։ Փոխանցմանն առնչվող խնդիրների դեպքում կարող եք կապվել նախարարության հաշվապահության հետ ☎️ 047942952 ‼️Պայմանագրերը լուծարելու դեպքում առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայանալ նախարարություն:
15:02 26.04.2021
Մոսկվան, Հռոմի գործողություններին ի պատասխան, կարտաքսի իտալական դիվանագիտական առաքելության աշխատակցին, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից: «Մոսկվայում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերաչչանոն հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նրան նախարարության նոտա է հանձնվել պաշտպանության հարցերով կցորդի օգնական, Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի դեսպանատանը կից ռազմածովային կցորդ Կուրցիո Պաչիֆիչին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին»,- նշել են գերատեսչությունում: Նա մեկ օրվա ընթացքում կլքի […]