TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+36.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Պաշտոնապես ճանաչելով ցեղասպանությունը՝ ԱՄՆ-ն ցույց տվեց, որ արդարությունը գերակա է. Կալիֆոռնիացի սենատոր

22:15 24.04.2021

Կալֆոռնիացի սենատոր Էնթոնի Պորտանտինոն (D – La Canada Flintridge) շեշտել է, որ մարդկությունը բարոյական պարտավորություն ունի՝ դատապարտելու բոլոր ցեղասպանությունները և պատասխանատվության ենթարկելու ոճրագործներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պորտանտինոն այս մասին նշել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունում: «Պաշտոնապես և պատշաճ կերպով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը `Միացյալ Նահանգները ցույց տվեցին, որ մարդու իրավունքները, արդարությունն ու ճշմարտությունը գերակա […]

̰ ̰
Ինչպես է ներկայացվել Հայաստանը հնագույն քարտեզներում

21:53 24.04.2021

Ինչպես է ներկայացվել Հայաստանը հնագույն քարտեզներում, երբվանից է քարտեզներում հայտնվել Ադրբեջանը,  ինչո՞ւ է այդ երկիրը  սեփականացրել Իրանի հարևան նահանգի անունը։ Այս հարցերի շուրջ բաց դասախոսությամբ հանդես է եկել  աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալչյանը: Անվանի գիտնականն անդրադարձել է նաև խորհրդայնացումից հետո Ադրբեջանի կեցվածքին ու նկրտումներին, Ստալինի օգնությամբ մեր սահմանային խնդիրների հանգուցալուծման փաստերին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

21:48 24.04.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին և դրան ի պատասխան՝ համատեղ քայլերը, հաղորդում է NTV հեռուստաալիքը: «Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները դատապարտել […]

̰
ԱՄՆ-ն պետք է օգնի Արցախի անմեղ քաղաքացիներին՝ բնակվելու սեփական հողի վրա. Կոնգրեսական Փալոնե

21:36 24.04.2021

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն կարծում է, որ այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, նմանօրինակ գործողություններն աշխարհի տարբեր կետերում շարունակվում են: Այս մասին նա խոսել է «Արմենպրես»-ին տրամադրված ուղերձում: Նա կարևորել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը «Մենք չենք կարող մոռանալ օսմանյան թուրքերի կողմից միլիոնավոր հայերի, ինչպես նաև […]

̰
Նախագահ Բայդենը պատմական քայլ է կատարել. Նենսի Փելոսին ողջունում է Հայոց ցեղասպանության ճանաչումը

21:31 24.04.2021

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական քայլ է համարում: Փելոսին նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում: «Որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ, պատիվ ունեմ փոխանցելու ԱՄՆ կոնգրեսի ողջույնները հայ ժողովրդին` հիշատակի այս կարևոր օրվա առթիվ։ 106 տարի առաջ այս օրն աշխարհն ականատես եղավ 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից […]

̰
Հիշում ենք բոլոր նրանց, որոնք զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության ընթացքում. Բայդենի ուղերձը

21:27 24.04.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի իր ուղերձում շեշտել է, որ Ամերիկայի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության ընթացքում: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ. «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, որոնք զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության ընթացքում և […]

̰
Էրդողանն արձագանքել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

21:19 24.04.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թվականին զոհված հայերի հիշատակը և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ցեղասպանություն էր ճանաչել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում էթնիկ հայերի զանգվածային սպանությունները: Ինչպես ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հիմնված է պոպուլիզմի […]

̰
Էրդողանի ներկայացուցիչը խորհուրդ է տալիս Հայոց ցեղասպանությունը ճանաչած Բայդենին նայել ԱՄՆ-ի պատմությանը

21:12 24.04.2021

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը շաբաթ օրը խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ով իր հայտարարության մեջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նայել Միացյալ Նահանգների պատմությանը։ «Մենք վճռականորեն դատապարտում և մերժում ենք ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որի միակ օրակարգը կրկնում է այն շրջանակների զրպարտությունը, որոնք թշնամաբար են տրամադրված մեր երկրի նկատմամբ։ Մենք խորհուրդ ենք տալիս […]

̰
ԱՄՆ նախագահի ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման գործում. ԱԳՆ

20:56 24.04.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Ողջունում ենք ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ուղերձը, որով հստակ մատնանշվում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած զանգվածային ոճրագործության սահմանումը՝ որպես ցեղասպանություն: Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր են ընդունվել 2019 թվականին ԱՄՆ […]

̰
Այսօր մենք միասին ավելի ուժեղ ենք, քան երբևէ. Ադամ Շիֆի ուղերձը Ցեղասպանության տարելիցին

20:45 24.04.2021

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, հիշում ենք նրանց, ում կորցրեցինք և հայտարարում, որ երբեք չենք մոռանա: Այս մասին «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը: «Մենք նաև հիշում ենք վերջին ագրեսիայի հետևանքով զոհ գնացած  հայերին՝  նրանց, ովքեր մահացան Արցախում, ովքեր ստիպված եղան փախչել ադրբեջանական ու […]

̰
Հայտնի են 2021 թ. «Ավրորայի» հերոսները

20:40 24.04.2021

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայատարարեց 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսների անունները, որոնց ընտրել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը՝ նրանց ցուցաբերած խիզախության, նվիրվածության եւ ունեցած ազդեցության համար: Հատուկ միջոցառումը տեղի ունեցավ Մատենադարանում, որի ընթացքում ներկաները հարգեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահինադիր եւ մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գիտնական եւ մեծ մարդասեր Վարդան Գրեգորյանի հիշատակը, որն օրեր առաջ հեռացավ կյանքից: […]

̰
Չարենցի փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

20:35 24.04.2021

Ապրիլի 24-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1950 թ․) և «Audi А6» (վարորդ՝ […]

̰
Թուրքիան լիովին մերժում է Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

20:25 24.04.2021

Անկարան լիովին մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչինչ չունենք սովորելու որևէ մեկից մեր անցյալի մասին։ Քաղաքական օպորտունիզմը խաղաղության և արդարության մեծագույն դավաճանություն է։ Մենք լիովին մերժում ենք […]

̰
Փաշինյանը Բայդենին նամակ է հղել

20:13 24.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու համար։ Նամակում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ Ձեր ուղերձը։ Բարձր եմ […]

̰
Կարտասանի՞ արդյոք Բայդենը «ցեղասպանություն» բառը, և ինչ կտա դա Հայաստանին

00:00 24.04.2021

Կարտասանի՞ արդյոք Բայդենը «ցեղասպանություն» բառը, և ինչ կտա դա Հայաստանին: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրույցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:  

̰
Սեյմասի միջխորդհրդարանական խումբը հորդորում է Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած պետություններին ճանաչել այն

23:55 23.04.2021

Լիտվայի Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների միջխորդհրդարանական խումբը հայտարարությամբ հորդորում է Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած պետություններին ճանաչել այն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ապրիլի 24-ը ոգեկոչելու նպատակով Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական խումբը տարածել է հայտարարություն։ «Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի անդամները, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը և համերաշխություն ու արդարություն արտահայտելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, […]

̰
Բեյրութի կենտրոնական հրապարակում անցկացվել է մոմավառություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

23:51 23.04.2021

Լիբանանում ապրիլի 23֊ին ոգեկոչման միջոցառումներ են անցկացվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Լիբանանից, տեղի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին Բեյրութի կենտրոնական Շուհադա (Նահատակներ) հրապարակում՝ Ազատության արձանի մոտ։ Ներկաները մոմավառություն են կազմակերպել՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականին Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ կատարած ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հավաքին հնչող դատապարտող ելույթներում ընդգծվել է […]

̰
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

23:50 23.04.2021

Ապրիլի 23-ին` ժամը 19:56-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի «Նավեր» կոչվող տարածքում քաղաքացի է մոլորվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։ Ժամը 23։23-ին Կարմրաշեն գյուղից դեպի ավազահանքեր տանող ճանապարհին փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն։

̰
Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

23:47 23.04.2021

Հանրապետության տարածքում` Ապրիլի 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին, 28-ին՝ առանձին շրջաններում, 27-ին՝ շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ […]

̰
Շահումյան գյուղում այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ

23:28 23.04.2021

Ապրիլի 23-ին, ժամը 16:44-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում գտնվող ուղեկալներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին, մարվել` 22:00-ին: Այրվել են մոտ 25 հա խոտածածկույթ և եղեգնուտ։

̰
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում hնչում է Ջ. Վերդիի «Ռեքվիեմը»

23:19 23.04.2021

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարում են Ջ. Վերդիի «Ռեքվիեմը»։  

̰
Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․Bloomberg

22:55 23.04.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Ինչպես հայտնում է «Բլումբերգ» գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրներին, Բայդենը հեռախոսազրույցում նշել է, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սպիտակ տունը հայտնել էր, որ Ջո Բայդենը հանդես կգա հայտարարությամբ։

̰
Բայդենն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

22:48 23.04.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և պայմանավորվել է հունիսին հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, հայտնել է Սպիտակ տունը: «Բայդենը փոխանցել է իր շահագրգռվածությունը համագործակցության ոլորտների ընդլայնման և տարաձայնությունների արդյունավետ լուծման հարցում։ Առաջնորդները պայմանավորվել են հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում անցկացնել, որպեսզի քննարկեն երկկողմ և տարածաշրջանային […]

̰
̰
Ավստրալիայի վարչապետն իր ուղերձում չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը. հայ համայնքը բողոքի ակցիաներ կանցկացնի

22:18 23.04.2021

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին հրապարակած հայտարարության մեջ կրկին խուսափել է ճիշտ բնորոշում տալ պատմական իրադարձություններին: Թեպետ 2011 թվականին, որպես խորհրդարանի անդամ, նա հայտարարել էր, որ Ավստրալիան «պետք է ճանաչի Հայոց ցեղասպանություն», սակայն այս տարի ևս նա հրաժարվել է իր հայտարարության մեջ օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբից, […]

̰
Մալիշկա գյուղի «Նավեր» կոչվող տարածքում քաղաքացի է մոլորվել․ իրականացնում են  որոնողական աշխատանքներ

22:07 23.04.2021

Ապրիլի 23-ին՝ ժամը 19:56-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի «Նավեր» կոչվող տարածքում քաղաքացի է մոլորվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։ Ժամը 21։16-ին փրկարարները սկսել են մոլորված քաղաքացու որոնողական աշխատանքները։

̰
Լավրովը Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի հետ քննարկել է Արցախին աջակցություն տրամադրելու հարցը

22:05 23.04.2021

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլիի հետ հեռախոսազրույց է ունեցել: Ինչպես տեեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից, զրույցն ընթացել է Դեյվիդ Բիզլիի նախաձեռնությամբ։ Կողմերը նշել են Արևելյան Աֆրիկայում սովի դեմ պայքարի միջազգային մարդասիրական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը ՝  COVID-19-ի համաճարակի տնտեսական բացասական հետևանքների պատճառով պարենի մատակարարումների հնարավոր խափանումների ֆոնին: Մտքեր են […]

̰
SHANTNEWS

21:55 23.04.2021

̰
Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը Ցեղասպանության հիշատակի օրը հանդես կգա հայտարարությամբ

21:40 23.04.2021

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չի հայտնել՝ արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր խոսքում կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա հաստատել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին Բայդենը հանդես է գալու հայտարարությամբ: «Ես ոչինչ չեմ կարող կանխատեսել: Ակնկալում եմ, որ […]

̰
BACK_TO_TOP