21:27 23.04.2021
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ․ «Ամեն տարի` ապրիլի 24-ին, ողջ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Իր ծավալներով նախադեպը չունեցող այս ծրագրված ոճրագործության հետևանքով թիրախավորվեց, բռնի տեղահանության և զանգվածային կոտորածների զոհ դարձավ Օսմանյան կայսրությունում ապրող հայ ժողովուրդը։ Տարիների ընթացքում պանթուրքիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող երիտթուրքական և դրան հաջորդող կառավարությունները […]
21:13 23.04.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը, որը մասնակցելու է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության կազմում են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, «Հանրապետականներ» խմբակցության («Les Republicains») նախագահ Բրյունո Ռըտայոն, Սոցիալիստական խմբակցության («Socialiste, Ecologiste […]
17:00 23.04.2021
Ապրիլի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կալին Անաստասովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք, հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելության ընթացքում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Անաստասովը նշեց, որ կներդնի առավելագույն ջանքերը երկու […]
16:59 23.04.2021
ԵՊՀ գիտխորհրդի այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր տեղի ունեցած արտահերթ նիստին հայտարարել է, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին և Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին: Դիմումի մեջ նա խնդրել է մայիսի 17-ին իրեն ազատել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
16:54 23.04.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացրել է ուսումնասիրություն պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, հանրային այլ ռեսուրսների օգտագործման իրավունքները տնտեսվարող սուբյեկտներին տրամադրելու ոլորտում՝ առկա խնդիրների բացահայտման, բացառման և դրանց լուծման ուղղությամբ արդյունավետ մոտեցումների վերհանման նպատակով: Այս մասին հայտնեցին ՏՄՊՊՀ-ից: Իրականացվել է ոլորտը կարգավորող իրավական ակտերի, դրանցում կատարված փոփոխությունների, ինչպես նաև պետական կառավարման […]
16:53 23.04.2021
Բելգիայի Սենատի նախագահ Սթեֆանի Դոսը խոստանում է շարունակել պայքարը՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման: Այս մասին նա խոսել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առնչությամբ «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում: «Ժամանակակից աշխարհում, երբ սահմանների, կրոնական հավատալիքների, քաղաքական գաղափարների շուրջ լարվածությունն ու վեճերը բարձրակետում են, ավելի քան կարևոր է հետ նայել և հիշել, թե նման լարվածության հետևանքներն ինչպիսին կարող են լինել: […]
16:50 23.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակչի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 35-ամյա տղամարդը փայտանյութ ձեռք բերելու նպատակով 2020թ. հուլիսի 18-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից վարած «Օպել Աստրա Ա 1.6» մակնիշի ավտոմեքենայով պարբերաբար գնացել […]
16:45 23.04.2021
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է պատրաստել, որը խորհրդարանին է ներկայացվելու մայիսին: Այս մասին նա հայտնել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում՝ հույս հայտնելով, որ օրինագիծը աջակցություն կստանա խորհրդարանի երկու պալատներում: «Ապրիլի 24-ին հազարավոր հայեր ծաղիկներ կխոնարհեն Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի շուրջ՝ ի թիվս ողջ աշխարհում Հայոց […]
16:44 23.04.2021
ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի դիմաց 2021 թվականի ապրիլի 22-ին մի խումբ անձանց կողմից հասարակական կարգի պահպանություն իրականացնող անձանց դիմադրելու, բռնություն գործադրելով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության […]
16:40 23.04.2021
Ապրիլի 22-23-ը գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ ՀՀ ջրամբարների ջրալցվածությանը, Սևանա լճի մակարդակին, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա տվյալներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կայքում:
16:35 23.04.2021
Ապրիլի 23-ին` ժամը 15:03-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է «Volkswagen Golf» (վարորդ՝ Մ․ Հ․) մակնիշի ավտոմեքենան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։12-ին, […]
16:30 23.04.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 15-21-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 21-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 16-18-ը, 20-ին, 21-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 18-ին, 20-ին, 21-ին, Շենգավիթում՝ ապրիլի 18-ին, 19-ին: […]
16:25 23.04.2021
2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 311 երեխա, որոնցից 149-ը տղաներ են, 162-ը՝ աղջիկներ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Քաղաք Ստեփանակերտում 292 երեխա է ծնվել և շրջաններից Մարտակերտում՝ 19 երեխա: Հունվար-մարտ ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 6 ծնունդ: Մեր հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 18 արցախցի բալիկներ՝ […]
16:19 23.04.2021
Ապրիլի 23-ին` ժամը 23:00-ին, Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, կհնչեն Հայոց եկեղեցու բոլոր տաճարների զանգերը՝ ի ոգեկոչում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի։ Ապրիլի 24-ին՝ ժամը 9։00-11։00-ն ընկած ժամանակահատվածում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակ կլինի՝ պայմանավորված պաշտոնական և օտարերկրյա պատվիրակությունների այցելություններով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված Հիշատակի և եռերգության միջոցառումները կմեկնարկեն ապրիլի […]
16:10 23.04.2021
Ապրիլի 23-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության ցուցաբերած ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանն ու իրականացվող բարեփոխումներին: Տիգրան Ավինյանը հատկապես առանձնացրել է «USAID»-ի հետ միասին կատարվող աշխատանքը՝ այն որակելով որպես երկկողմ համագործակցության լավագույն փորձերից մեկը: Խոսքն ավելի քան 60 ծրագրի […]
16:00 23.04.2021
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին Ermenihaber.am-ը զրուցել է թուրք գրող և թարգմանիչ Մուրաթ Ույուրքուլաքի հետ։ Հայ ընթերցողը նրա հետ ծանոթանալու հնարավորություն կունենա Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հոդվածների ժողովածուի շնորհիվ, որը թարգմանվել է հայերեն և շուտով կտպագրվի Հայաստանում։ Գրքում տեղ գտած հոդվածում Ույուրքուլաքի հերոսը (ով իրական կերպար է), երիտասարդ ժամանակ պատմում է, թե հայերը թուրքերին «տակառներն են […]
15:55 23.04.2021
Ապրիլի 16-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Էջմիածնի Թումանյան փողոցի թերթի կրպակից փորձել են գողություն անել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ լինգով ցանկացել էին բացել կրպակի պատուհանը, բայց գործն ավարտին հասցնել չէին կարողացել։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողության փորձը […]
15:52 23.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է (https://escs.am/am/news/8504) 2020-2021 ուստարում Հայաստանի մասնագիտական ուսումնական հաստատությունների սփյուռքահայ ուսանողների վերաբերյալ վիճակագրական տվյալները: 2020-2021 ուստարվա տվյալներով՝ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում է 3979 սփյուռքահայ․ 818-ը՝ պետական պատվերի, իսկ 3161-ը` վճարովի համակարգում: Սփյուռքահայ 1807 ուսանող մասնագիտական բարձրագույն կրթություն է ստանում ՀՀ պետական, 1360-ը՝ հանրապետությունում գործող միջազգային, 351-ը` ոչ պետական […]
15:29 23.04.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Մեսրոպ Առաքելյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրի մեջ:
15:22 23.04.2021
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է, որի շրջանակներում Մասիսի ոստիկանների իրականացրած բացատրական աշխատանքի արդյունքում մի քաղաքացի Արցախից բերված «Կալաշնիկովի» գնդացիրն ու 7,62 մմ տրամաչափի 100 փամփուշտը թողել էր Այնթապ գյուղի կամրջի տակ ու զանգել ոստիկանություն։ Արդյունավետ էր նաև Աշտարակի ոստիկանների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ Կարբի գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 7,62 […]
15:20 23.04.2021
«Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել Գորիսի հիմնանորոգվող ավագ դպրոց՝ շինարարական աշխատանքների որակի ու ընթացքի տեխնիկական դիտարկում իրականացնելու նպատակով: «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները շրջել են հիմնանորոգվող տարածքում և ծանոթացել աշխատանքի ընթացքին: ԾԻԳ-ի ներկայացուցիչները փաստել են, որ հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են՝ համաձայն սեյսմիկ անվտանգության […]
15:08 23.04.2021
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ի համապետական ծառատունկին ընդառաջ՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարան՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող միակ ջերմոցային տնտեսությունն է։ Նախարարին ուղեկցել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային […]
14:56 23.04.2021
Ապրիլի 20-ի կեսգիշերին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու։ Նա հայտնել էր, որ Գալշոյան փողոցում ընկելիս է ստացել վնասվածքը։ Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ հիվանդանոց տեղափոխված երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալ: Ինչպես հայտնում են ՀՀ […]
14:53 23.04.2021
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիտվայի խորհրդարանի խոսնակ Վիկտորիյա Չմիլիտե-Նիելսենի (Viktorija Čmilytė-Nielsen) հետ։ Այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից: Լիտվայի Սեյմասի խոսնակը բարձր է գնահատել դեսպան Մկրտչյանի ավանդը հայ-լիտվական հարաբերությունների, հայ և լիտվացի ժողովուրդների միջև կապերի խորացման գործում և հաջողություն մաղթել նրան իր հետագա դիվանագիտական գործունեության ընթացքում։ Շնորհակալություն […]
14:43 23.04.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, քիչ առաջ ոչ իրավաչափ ճանաչեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու վերաբերյալ Քննչական կոմիտեի քննիչի որոշումը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը։ Հիշեցնենք, որ Հովսեփյանը ձերբակալվել էր Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այսինքն՝ խուլիգանություն կազմակերպելը։ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի […]
14:32 23.04.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նա ծանոթացել է վիրավոր զինվորների վերականգնումը կազմակերպելու համար ստեղծված պայմաններին, զրուցել հայրենիքի պաշտպանների հետ և ներկայացրել ՊԵԿ առաջարկը` մասնակցելու նրանց զբաղվածության հարցի լուծմանը: Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր […]
14:14 23.04.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի բաժնի, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դիվանագիտական անվտանգության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ԱՄՆ-ում հայտնաբերվել, ձերբակալվել և ապրիլի 22-ին ՀՀ է արտաքսվել 39-ամյա Գևորգ Գ.-ն, որը 2016 թ. փետրվարի 16-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը), 325-րդ (Փաստաթղթեր, […]
14:07 23.04.2021
Վթարի վերացման աշխատանքներն Արզնի-Երևան ջրատարի վրա ավարտական փուլում են: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ «Արաբկիրի Կորեայի ձոր կոչված տարածքով ձգվող խողովակաշարից հեռացվել է կոտրված 5 մետրանոց թուջե սեկցիան: Փոխարենը տեղադրվել է պողպատյա սեկցիա: Մնացել է վերջացնեն դրա եռակցումը, կարանահպումն ու ամրացումը: Մի քանի ժամից Արզնիի աղբյուրից ջուր բաց կթողնեն խողովակաշարով, և թաղամաս առ […]
13:40 23.04.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեմային: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Չելիքը նշել է, որ իրենց դաշնակցի՝ ԱՄՆ-ի կողմից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության կիրառումը «հարիր ու վայել չէ թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին»: Այնուհետև շարունակել է միտքը. «Իրականում աշխարհի […]